Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում թալանել են ավագանու անդամի ոսկեղենի խանութը

Դեկտեմբեր 25,2012 16:14

Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում՝ շուկային հարակից տարածքում, թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի  խանութը: Խանութի աշխատակիցներն ասացին, որ գողը կամ գողերը տարել են խանութում եղած ամբողջ ոսկեղենը եւ արծաթե զարդերի մի մասը: Նրանք կոտրել են խանութի մուտքի երկու դռները: Խանութը ունեցել է տեսանկարահանման համակարգ, սակայն այն անսարք է եղել: Մոտակայքում մալուխի նորոգման պատճառով անջատված է եղել նաեւ ձայնային ազդանշան արձակող համակարգը: Մեր այցելության ժամանակ ոստիկանները գտնվում էին խանութում, ոստիկանության բաժանմունքում բացատրություններ էր տալիս Արտակ Խաչատրյանը: Խանութի աշխատողներն ասացին, որ խանութը պայմանագիր է ունեցել պահակային բաժնի հետ, որը պետք է իրականացներ օբյեկտի պահպանությունը: Խանութի աշխատողների խոսքերով` գողացված ոսկեղենի արժեքը շատ մեծ է:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31