Օրվա լրահոսը

Արմենուհի Հովհաննիսյանը՝ իր սիրելի կոշիկների եւ ոստիկանների վահաներից սեղմվելու մասին

Րաֆֆի Հովհաննիսյանի կինը պատմում է, որ արցունքներ է տեսել ոստիկաններից մեկի աչքերում: Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը: Արմենուհի Հովհանիսյանին այս օրերին զանգում են, մտահոգվում են: Նա ասաց. «Եթե տեսել եք ցավ իմ երեսին եւ իմ աչքերում տխրություն, այդ տխրությունը չէր արտացոլում մեր ժողովրդի ցավը, այլ ես ցավում էի այն երիտասարդ ոստիկանների

Րաֆֆի Հովհաննիսյանը զորավարից պահանջում է «կեղտոտ ոստիկանների» հրաժարականը

Ով ուզում է քաղաքական դիակների մասին խոսել՝ իշխանությունից մինչեւ ընդդիմություն, դուք նույն սորտն եք, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք դիակ չի դառնա:

Սերժ Սարգսյանն ընդունել է Մայա Փանջիկիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեին և Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր սխալների մասին

Նա բացատրություններ է տալիս ապրիլի 9-ի թյուրիմացությունների համար: «Բարեւ Հայաստան: Հրաշալի օր է այսօր»,-այսօր Ազատության հրապարակում այսպես ողջունեց մարդկանց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չնայած սարսափելի տեղատարափ անձրեւին: Նրա խոսքերով՝ «Այն երդմնակալությունը, որ մենք արեցինք, տանելու ենք մինչեւ ՌԴ, Բրյուսել, Վաշինգթոն: Հիշեք մեր երդումը: Այդ երդումն ասաց, որ մեր մոտ ոչ մի դասալիք, ոչ մի դեպի արյունը տանող

ՉԼ կիսազրափակչի զույգերը որոշվեցին

Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգային ½ եզրափակչի վիճակահանությունը: Կույր վիճակահանությունը գերմանաիսպանական հակամարտության մասնակիցներին բաժանեց այսպես. «Բավարիան» եզրափակչի համար կհանդիպի «Բարսելոնային», իսկ «Բորուսիան» ուժերը կչափի «Ռեալի» հետ: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին եւ 24-ին, պատասխան խաղերը` ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Հարությունյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը խմած մարդու էր»

Օյաղ մարդը նման ձեւով չի խոսի, իսկ նրա խոսացածը՝ կենացի մակարդակի էր: Նա կամ հարբել էր իր ստացած ձայներից, կամ չգիտեմ ինչից, որովհետեւ ուզում եմ հավատալ, որ օյաղ ժամանակ այդպես չի խոսում:

Սերժ Սարգսյանի օրերը հաշվա՞ծ են

  «Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ  դահլիճում գտնվողների 99 տոկոսը համոզված էր, որ  Սերժ Սարգսյանը չի ընտրվել, բացի այդ իր դեմքից էլ երեւում էր, որ ինքը հասկանում է այդ ամեն ինչը ու իր անտրամադիր լինելը ապացույցն էր այն բանի, որ  նա գիտակցում է իրավիճակը: Նա գիտակցում է, որ ժողովուրդը չի ընդունում իրեն եւ  հաստատ ավելի շուտ

Գյումրեցի մտավորականը` Սերժ Սարգսյանին. «Մեր ժողովուրդը գուցե սոված է, բայց անկուշտ չէ, ինչպես կառավարության անդամները»

Այսօր Aravot.am-ը գյումրեցի մի քանի մտավորականներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատեն նախորդ կառավարության 5 տարվա աշխատանքը, և կա՞ որևէ գերատեսչության ղեկավար, որին, վատ աշխատելու պատճառով, այլևս չեն ուզի տեսնել կառավարության կազմում: Նրանից մեկը` Սոնա Հովհաննիսյանը, այսպես արձագանքեց մեր հարցմանը. «Ես անձնապես չեմ կարող նշել, թե նախարարներից ում չէի ուզի տեսնել կառավարության կազմում, բայց կասեի, որ այս

Վարդան Օսկանյանը վերնաշապիկներ էր բաժանում

Այսօր Հյուսիսային պողոտայում մինչ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը փորձում է իր վերնաշապիկի վրայից հագնել «ԲՀԿ-ական վերնաշապիկը», մի կին նրան դիմեց՝ հետաքրքվելով՝ եթե ինքը դառնա քաղաքապետ, կթույլատրի՞ փողոցային առևտուրը և բողոքեց, որ այն արգելելուց հետո իր ընտանիքը ծանր սոցիալական պայմանների մեջ է հայտնվել: Վարդան Օսկանյանը արձագանքեց. «Ամեն ինչ էլ կանենք»: Հիշեցնենք, որ

ՕԵԿ-ը կազատվի «հոգնած ու հղփացած» կադրերից, «Առաքելությունը»` օլիգարխ գծատերերից

ՕԵԿ-ը կտրուկ կադրային փոփոխություններ է անելու, «Առաքելություն»-ը մետրոն դարձնելու է 50 դրամ

«Արագ կերպով նոր ընկեր կամ ընկերուհի գտնել պետք չէ». Երբ սիրահարվուն են հայտնի մարդկանց

19-ամյա Արմինեն սիրահարվել էր «Գերբնականը» ֆիլմի Սեմի կերպարին. «Ֆիլմը սարսափ ժանրով էր, իսկ ես նման բաներից վախենում եմ, սակայն այդ ֆիլմը հաճույքով էի նայում, որովհետև տարվել էի Սեմով»,-պատմում է նա և հավելում՝ հետզհետե սկսում է ավելի ու ավելի շատ մտածել նրա մասին, հետաքրքրվել ու իմանալ, որ հերոսի իրական անունը Ջառեդ Պատալեկի է: Արմինեն հիշում է

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը. ուղիղ միացում

Դիտեք Ազատության հրապարակում հանրահավաքի «Առավոտի» ուղիղ հեռարձակումը: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է հանդես գալ ծրագրային ելույթով

«Արմավիայի» օդաչուներ. «Մեզ ասում են, ավելի լավ է չաշխատեիք, ավելի շուտ կլուծվեր հարցը» (Տեսանյութ)

Ավիաընկերության տնօրենը գաղտնի է պահում իրենց պարտքի ծավալը

ՔԿՀ-ներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա, որոնցից 24-ը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 3-ը՝ այլ քրեակատարողական հիմնարկներում: Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում միևնույն ժամանակ կարող են բուժում ստանալ 464 դատապարտյալ։ Ներկայումս, Գ.Ղլեչյանի տեղեկացմամբ, նշված քրեակատարողական հիմնարկում բուժում է

Տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի և ՀՀ սփյուռքի նախարարության մասնակցությամբ

Ապրիլի 12-ին, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, կայացավ տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև: Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդյունավետ ջանքերը, Հայրենիքի հետ կապը պահելու և ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու փորձն ու ցանկությունը: Ներկայացնելով

ՀՀԿ-ն կողմ էր «մարտի 1»-ի նոր հարցը օրակարգ ընդգրկելուն, ոչ թե…

«Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, դրական եզրակացություն է տվել, որպեսզի հարցը մտնի օրակարգ: Դա չի նշանակում, որ հանձնաժողովը վերջնական տեքստի վերաբերյալ վերջնական դիրքորոշում է արտահայտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ

Զարուհի Փոստանջյան. « Ապրիլի 9-ը մեր համար դարձավ մեր իրավունքների նվաճման սկիզբ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում 2013 թվականի ապրիլի 9-ին Հայ ժողովրդի նորագույն պատմությունը արձանագրեց մեր կյանքի վառ, պայծառ դրվագ: Այդ օրը Հայ ժողովուրդը՝ մենք, հռչակեցինք Նոր Հայաստան և երդվեցինք, որ հանուն մեր հավատի և Հանրապետության,  լուծարում ենք  մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում ենք, որ չենք ճանաչում

Արա Հայթայան. «Մենք ինքներս ենք բացահայտում մեր երկիրը ճապոնացիների աչքերով նաև»

Գեղանկարիչ Արա Հայթայանն այսօր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում խոսեց Ճապոնիայում տեղի ունեցած ցուցահանդեսի և այսօր «Դալան» պատկերասրահում կայանալիք անհատական ցուցահանդեսի մասին: Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ գեղանկարիչը ծանոթացավ ճապոնագետ Վարդիթեր Հարությունյանի հետ: Ինչպես գեղանկարիչն է ասում. «Ես մշակույթի մարդ, Վարդիթերը` ճապոնագետ, ով հաճախ լինում է Ճապոնիայում, իր կողմից առաջարկ հնչեց, որ կան

Անի Քոչար. «Ինքնաբացարկ չէի հայտնի, որ չասեին՝ կարծես կործանվող նավը լքում է»

Անին չի հերքում, որ նման մտադրություն այնուամենայնիվ մի պահ ունեցել է

Գրքի շնորհանդես խորհրդարանում

Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Գիրքը, որը հայերեն եւ անգլերեն լեզուներով «Դեպի Եվրոպա եւ անդին» մատենաշարի շրջանակներում հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը, ընդգրկում է ժամանակակից

Albany Herald. «Հայ կլարնետիստը սովորեցնում է չվախենալ դասական երաժշտությունից»

20-ամյա ճանաչված կլարնետիստ Նարեկ Հարությունյանը ընդամենը մի քանի տարի է մեծ Լամար Ռիզ Մագնեթ դպրոցի աշակերտներից, որոնց առջև ելույթ է ունեցել հինգշաբթի օրը: Գրում է «Ալբանի Հերալդ» պարբերականը: «Ես միշտ զբաղվում եմ այս գործով ու հաճույք եմ ստանում, – ասել է Հարությունյանը, – այդպիսի պահերը շատ կարևոր են՝ երեխաներին ոգեշնչելու և ցույց տալու, թե ինչ

Գյումրի. մաքառումը հանուն ջերմության շարունակվում է (Տեսանյութ)

Թեև  գարունն արդեն կես է ընկել,  բայց  բազմաթիվ գյումրեցիների համար  գերխնդիր է մնում իրենց տնակներում ջերմության ապահովումը: Շիրակ կենտրոն

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ապրիլի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ապրիլի 13-ը բարեգործ մարդկանց օրն է

  Ապրիլի 13-ը բարեգործ մարդկանց օրն է: Տոնը կապված է Գայ Ցիլնի Մեցենատի ծննդյան հետ: Նա եղել է հռոմեացի հայտնի արիստոկրատ, ինչպես նաեւ` հովանավորում էր նկարիչներին ու երաժիշտներին: Տոնն առաջին անգամ նշվել է 2005թ.-ին` Սանկտ-Պետերբուրգում: «Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց մի խումբ մարդկանց հետ` պարզելու համար, թե հնարավորության դեպքում ինչ բարեգործություն կանեին իրենք: «Եթե ես բարեգործություն անելու

Ամենաստեղծագործական կրիչների թոփ-45-ը (ֆոտոշարք)

                                            IT TREND

Սաակաշվիլին «հակապետական» է որակում 2008-ի պատերազմի պատճառների քննությունը

Օգոստոսյան պատերազմի հանգամանքները քննելու համար Վրաստանի դատախազությունում հատուկ քննչական խումբ է ստեղծվում: «Օգոստոսյան պատերազմի պատճառների հետաքննությունը կարող է ծանր հարված հասցնել վրացական պետությանը», – երեկ Վարշավայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով 2008 թվականի իրադարձությունների պաշտոնական հետաքննություն սկսելու` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցների վերջին նախաձեռնությունը: «Ես մեկ վայրկյան անգամ չեմ պատրաստվում

Ալբերտ Բաղդասարյան. Փոխենք սահմանադրական կարգը

Ավարտվեց հետընտրական հերթական փուլը: Սկսած 1995թ-ից բոլոր ընտրություններն ու հանրաքվեները, գրեթե առանց բացառության, անցել են իշխանությունների կողմից պլանավորված, համակարգված կեղծիքներով, ուղեկցվել են բռնություններով, ահաբեկումներով, կաշառքով, շանտաժով: Գրեթե 20 տարի ձգվող այս գործընթացը կոչված է ապահովելու իշխանության ամենավերին էշելոնում տվյալ պահին հայտնվածների անպատիժ գործունեությունը, որն այդ  մարդկանց բերել և բերում է անհաշիվ հարստություն ու վայելքներ, ի

Մոսկվան չի ցանկանում, որ Վաշինգտոնը հրապարակի մարդու իրավունքները խախտածների ցուցակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է, թե նման ցուցակի հրապարակումը «մեծ լարվածություն կառաջացնի երկկողմ հարաբերություններում» Մոսկվան չի ցանկանում, որ Վաշինգտոնը հրապարակի մարդու իրավունքների խախտումներ թույլ տված Ռուսաստանի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք նկատմամբ նախատեսված է կիրառել պատժամիջոցներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն ուրբաթ օրն ասել է, որ նման ցուցակի հրապարակումը «մեծ լարվածություն կառաջացնի երկկողմ հարաբերություններում»:

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը

Փաստաբանները նախապատրաստում են գործադուլը

Շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Ամենայն հավանականությամբ, գործադուլը տեղի կունենա մայիսին: Հ.Ալումյանը դժվարացավ հայտնել, թե այս անգամ քանի փաստաբան կմասնակցի բողոքի ակցիային՝ անցյալ տարվա նման, թե ավելի փոքր կամ ավելի մեծ թվով փաստաբաններ, սակայն նշեց, որ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031