Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայ», «Տեխնոլայֆ» եւ «Վեգա» խանութներն էլ են քաղաքացիներին մոլորեցրել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2012 14:46

 «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից։ Ներկայացրեք այս sms-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ եւ ստացեք մինչեւ 100 հազար դրամ զեղչ»,-բջջային կապի հարյուրավոր բաժանորդներին այս բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկելու եւ բաժանորդներին մոլորեցնելու համար Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Արայ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցել: Հանձնաժողովը պարզել է, որ «Արայ»-ը այդ sms-ով գայթակղել եւ իր խանութներ է հրավիրել բազմաթիվ քաղաքացիների, որոնք էլ պարզել են, որ ակցիան տարածվում է հատուկենտ ապրանքների` առավելապես բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա: Իսկ շատ ապրանքների վրա ընդհանրապես զեղչ չի եղել: Նույնաբովանդակ sms է ուղարկվել նաեւ «Տեխնոլայֆ» խանութի կողմից: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ այդ եւ «Վեգա» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները կհրապարակվի առաջիկայում: «Վեգա» խանութի կողմից հայտարարված 110 % զեղչը եւս հայտնվել է հանձնաժողովի դիտակետում:

Արտակ Շաբոյանը, ներկայացնելով իր աշխատանքը տարեկան կտրվածքով, հայտարարեց, որ նախորդ տարիներին տուգանքի մեծությունը չի գերազանցել 10 միլիոն դրամը: Aravot.am-ի ճշտող հարցին, թե պետբյուջե մուծված գումարի մասի՞ն է խոսքը, եւ եթե այո, ապա նախորդ տարիներին  էլ է եղել միլիոնների տուգանքներ, պարոն Շաբոյանն ասաց` չի եղել: Նկատենք, որ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2010-ի մարտին: Մինչդեռ հանձնաժողովի կայքում տեղադրված հաշվետվությունների համաձայն՝ 2007 թվականին հանձնաժողովը գումարել է  21 նիստ եւ ընդունած 111 որոշումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտներից պետբյուջե է գանձվել 15 221 792 դրամ:

2008 թվականին հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսվարող սուբյետներից պետբյուջե է գանձվել 105 682 379 դրամ: 2010 թվականին հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող որոշումների հիման վրա պետական բյուջե է գանձվել 22 439 180 դրամ:
Նշենք, որ մինչ պարոն Շաբոյանի` ՏՄՊՊՀ-ի նախագահ նշանակվելը, տուգանքի չափը որոշվում էր այլ սկզբունքով եւ այլ չափով. եթե այժմ տնտեսվարողին տուգանում են նախորդ տարվա շրջանառության 1 %-ի չափով, ինչը մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների դեպքում բավականին մեծ գումարի է հասնում` ընդհուպ`հարյուրավոր միլիոնների, ապա նախկինում հստակ թիվ էր սահմանված` մինչեւ 5 միլիոն դրամ:
Ա. Շաբոյանի տվյալներով՝ 2011 թվականին պետական բյուջե մուծված

տուգանքները կազմել են 229 միլիոն դրամ: Հանձնաժողովը խախտումները հայտնաբերել է ուսումնասիրելով բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, երշիկի արտադության, տրանսպորտի, հեռահաղորդակցության դեղորայքի եւ այլ շուկաներում: Խոշոր ընկերություններից տուգանվել են բենզին ներկրող CPS ընկերությունը,  «Հարավկովկասյան երկաթուղիները», «Հայաստանի էլեկտրացանցերը», «ԱրմենՏելը», «Հայփոստը»: Արտակ Շաբոյանի խոսքերով,  ամենաուշագրավը պետգնումների ոլորտն է եղել, որտեղ ուսումնասիրությունները պարզել են, որ բուժհաստատությունները, դեղեր վաճառող տնտեսվարողները հակամրցակցային համագործակցության են եկել եւ պետությանը վնասներ տվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31