Օրվա լրահոսը
Գործատուն պետք է հարկայինին տրամադրի իր աշխատողների տվյալները` սկսած հեռախոսահամարից ու անձնագրային տվյալներից
Եկամտային հարկի մասին նոր օրենքը, գործատուների հոգսը թեթեւացնելուց բացի, անհարմարություններ էլ կարող է պատճառել: Եկամտային հարկի մասին նոր օրենքով գործատուները պարտավոր են էլեկտրոնային հաշվետվություններում ներկայացնել նաեւ աշխատողի մասին անձնական տվյալներ` բնակության հասցեն, փաստացի գրանցման հասցեն, անձնագրային տվյալներ, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը եւ այլն, ինչը ՀՀ Սահմանադրության եւ անհատական տվյալների մասին օրենքի խախտում է համարվում: Գործատուներն այսօր,
«Playboy»-ը՝ լողափին
Շուտով՝ 2013 թ-ին, կբացվի հայտնի «Playboy» կոորպորացիայի առաջին ակումբը, որը տեղակայված է Հնդկաստանի Կանդոլիմ լողափում: Ակումբի բացման հետ կապված, պատասխանատուները մի շարք անակնկալներ են պատրաստել, այդ թվում եւ «սեքսուալ նապաստակների», որոնք տոնական միջոցառման ընթացքում դիմավորելու եւ զբաղեցնելու են հյուրերին: Ակումբի ղեկավարության որոշմամբ, եթե «Playboy»-ի բացումը արդարացնի իրեն, տնօրինությունը չի սահմանափակվի այդ մեկով ու կբազմացնի այն:
«Ո՞վ էդքան առողջություն ունի, որ Սերժ Սարգսյանին ունկնդրի»
Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, լսե՞լ է արդյոք երկրի նախագահի ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը, որտեղ խոսք կար նաև գործարարների համար նպաստավոր միջավայր ստեղծելու մասին: « Պետք է անկեղծ պատասխանեմ, չեմ լսել, մեկնաբանություններն եմ լսել, բայց ես, ճիշտն ասած, էդքան առողջություն չունեմ Սերժ Սարգսյանի ելույթը լսելու համար:Գոնե գործի բնույթով պարտավոր էի լսել,
Արամ Սարգսյանը կասի հետո
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես չի ուզում ասել, թե ում կսատարի նախագահի առաջիկա ընտրություններում . «Երբ որ կառաջադրվեն, էն ժամանակ տեսակետ կասեմ» ։ Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականության մասին Արամ Սարգսյանը ոչինչ չի ուզում ասել, առաջին նախագահը թիմ ունի, թող նրանք խոսեն. «Դա ի՞նչ իմ ասելու բանն է»։ Լրագրողները հիշեցրին, որ նրա թիմը հիմա միայն Արեւմուտք-Ռուսաստան
Hurriyet Daily News. «Պատրիոտները կտեղակայվեն Թուրքիայի երեք քաղաքներում»
ՆԱՏՕ-ն անվանել է Գերմանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրամադրած Պատրիոտ հրթիռների տեղակայման վայրերի անունները, մինչդեռ Իրանը շարունակում է պնդել, որ հրթիռները միայն վնաս կբերեն Թուրքիային: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ թերթը»: «Գերմանիան իր մարտկոցները կտեղակայի Կախրամանմարաշում (Մարաշ), Նիդերլանդները իր մարտկոցները կտեղակայի Ադանայում և ԱՄՆ-ն իր մարտկոցները կտեղակայի Գազիայնթապում», – ասված է ՆԱՏՕ-ի դեկտեմբերի 22-ին
Արմեն Աշոտյան. Կիրթ մարդը նաեւ մշակութային դաստիարակություն պիտի ունենա
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների ցուցահանդեսը: Այն նվիրված էր ՀՊՄՀ-ի 90-ամյակին: Ներկայացված էին մասնավորապես բուհի նկարչական բաժնի ստեղծողների` Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Վահրամ Խաչիկյանի, Արտաշես Հունանյանի եւ Հմայակ Ավետիսյանի աշխատանքները: «Այս մարդիկ այսօր հանրապետությունում ճանաչված նկարիչներ
Խ. Խաչատրյանը ներողություն չխնդրեց, «Ժողովուրդ»-ն էլ դիմեց դատարան
«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան: Մասնավորապես նա լրագրողուհուն ասել
Պ. Մակեյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Դասախոսություն կարդաց, դե մենք էլ լսեցինք»
«Այդ հարցը Տեր-Պետրոսյանին է հասցեագրված, բայց կարելի է ենթադրել. ենթադրություններս էլ չեմ ուզում հրապարակել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ արեւմտամետների եւ ռուսամետների քարոզչության դասակարգումներին, ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ առիթով ասվածը վերաբերվո՞ւմ էր ՀԱԿ-ից հեռացած այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում
Ռումինիայում գոյություն ունի Զվարթ գերեզմանատուն
Ռումինիայի Սապանտա քաղաքում գործում է Զվարթ անվանումով գերեզմանատուն: Գերեզմանոցն առանձնանում է նրանով, որ նրա արտաքին ձևավորման մեջ գերակշռող են վառ գույներն, իսկ հանգուցյալների գերեզմանաքարերին պատկերված են իրենց կյանքում տեղի ունեցած ուրախ դրվագները, դեպքերը: Տեղացիները գերեզմանատան նման տեսքը կապում են հին ժամանակներում ընդունված մի կարծիքի, ըստ որի, մահը ուրախ անցում է աշխարհիկ կյանքից դեպի ավելի լավ
Միջազգային կառույցներին ուղարկվում են դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Ըստ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի, ՀՀ կառավարությունը նույն նպատակով հրավերներ է ուղարկել
«Առավոտի» դեմ հայց ներկայացրածը չէր եկել դատարան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթ էր ընդունվել ընդդեմ «Առավոտի», 9 տարվա ազատազրկման դատապարտված, 2-րդ կարգի հաշմանդամ Ռազմիկ Աբրահամյանի ՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2 մլն. դրամի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը: Այսօր նշանակվել էր նախնական անդրանիկ դատական նիստը: Հայցվորը, որը վիճարկում է 9
«Ձմեռ պապիկն առաջինն իմ ցանկությունն իրականացրեց». Լիանան արդեն գիտի՝ ի՞նչ է ցանկանալու Ամանորի գիշերը
Լիանան հավատում է ամանորյա երազանքների իրականացմանը, ժպիտով է հիշում նախորդ տարվա երազանքը, որի իրականացմանը նա երկար չսպասեց: Սիրահարվել էր իրենց բակից մի տղայի, ում անունն անգամ չգիտեր: Հաճախ էին միմյանց պատահաբար հանդիպում, և ինչպես ինքն է ասում՝ արդեն դեմքով ճանաչում էին իրար, քիչ էր մնում բարևեին նույնիսկ: «Սկզբում պատահաբար էինք հանդիպում, հետո արդեն զգացի, որ
«Չտրկյանի գործն» էլ «Մատաղիսի գործի» պես կբացահայտվի. վստահեցնում է պետական դավաճանության հոդվածով դատապարտվածի պաշտպանը
Այսօր վճռաբեկ դատարանը մերժեց Աշոտ Չտրկյանի բողոքը, որը մեղադրվում է պետական դավաճանության օժանդակության հոդվածով եւ դատապարտվել 10-ը տարի ազատազրկման: Aravot.am-ի հետ զրույցում Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, թե այն անհիմն է, հետեւաբար վարույթ չի ընդունվի, մինչդեռ. «Դատարանը պետք է պատճառաբանի, թե ինչու չի ընդունում, բայց նա գրել է,
ՌԱԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից` Ռամկավար ազատական կուսակցությունը, նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և
3 տարվա ազատազրկում` գեներալ Մանվելի մարտական ու Սերժ Սարգսյանի կուսակից ընկերոջը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ 3 տարվա ազատազրկման դատապարտեց 55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին` միաժամանակ որոշելով հօգուտ պետության նրա գույքից բռնագրավել 3 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ 4 տարի շարունակ Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկի դեմ հարուցվել էր քրեական գործ «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի
Արտակ Զեյնալյան. «Ես կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի»
«Պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը չեմ ցանկանում մեկնաբանել»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով հասարակությանը արեւմտամետների եւ ռուսամետների բաժանողների մասին խոսելով, ո՞ւմ եւ ի՞նչ էր ցանկանում ասել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ համագումարում ունեցած իր ելույթում, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նույն դահլիճի նույն հարթակից իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել տարեվերջյան մամուլի ասուլիս
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ներկա էին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը և ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետը ներկայացրել է անցնող տարում ՀՀ
Բիշարյանը պնդում է, որ «Gallup»-ի հարցումների արդյունքները «նախապես պայմանավորված» են
«Gallup»-ի վերջին հարցումների համաձայն, նախագահական առաջիկա ընտրություններին քաղաքացիների միայն 2 տոկոսը կքվեարկեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին, եթե նա առաջադրվեր: Ու քանի որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մշտապես հպարտանում է իրենց կուսակցության նախագահի բարձր վարկանիշով ու պնդում է, որ իրենց ղեկավարը ժողովրդի կողմից սիրված ու գնահատված է, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ «Gallup»-ի հարցումներից հետո մտավախություն չունե՞ն,
«Մինչև Հին Նոր տարի մի լավ քեֆ ենք անելու». Նոր տարին «ուտիս» օր չէ
«Էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, ձմեռ պապ»: Այս երգը հավանաբար լսո՞ւմ եք հեռուստատեսությամբ կամ էլ ռադոյով, նշանակում է` Նոր տարին մոտ է: Աստիճանաբար սկսվում է ամանորյա եռուզեռը. ինչպես ամեն տարի, մադիկ պատրաստում են անհրաժեշտ մթերքների ցանկը և գնումներ կատարում: Սակայն քիչ թե շատ փոխվել են ավանդույթներն ու սովորույթները: Եթե նախկինում տոնական սեղանի բաղկացուցիչ
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է
Կապանում 85-ամյա կնոջ դիակ են հայտնաբերել տանը
Կապանում շաբաթ օրը Դավիթ -Բեկ թաղամասի 10-րդ շենքի 10-րդ բնակարանում ծեր կնոջ դի է հայտնաբերվել: Սյունիքի մարզային փրկարար ծառայությունից տեղեկացրեցին, որ շաբաթ օրը, ժամը 20.44-ի սահմաններում, ահազանգ են ստացել, որ տվյալ բնակարանում ապրող՝ 1927թ. ծնված Սիրան Կարապետյանը տան հեռախոսազանգերին եւ դռան զանգերին չի արձագանքում եւ փրկարարների օգնությունն է անհրաժեշտ: Դեպքի վայր մեկնած հրշեջ- փրկարարները դուռը
Քոքոբելյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն անընդունելի են (Տեսանյութ)
«Իմ ներկայությունը բացահայտ է: Հրանտ Բագրատյանը մեր ընկերն է եղել»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքերով` Հրանտ Բագրատյանի քաղաքական ուժը միշտ գործել է այն դաշտում, որտեղ իրենք պատկերացրել են նաեւ իրենց քաղաքական ուղղվածությունը, մոտեցումները. «Բնականաբար, իմ ներկայությունն այստեղ պայմանավորված է Հրանտ Բագրատյանի անձի եւ մոտեցումների հետ:
The Times ofIndia. «Մադրասի Սուրբ Մարիամ եկեղեցում պատարագ չի տրվի»
«Թայմս օֆ Ինդիա» թերթն անդրադարձել է Մադրաս քաղաքի եկեղեցիներին` նշելով, թե որն ինչ ձևով է անկացնելու Սուրբ ծնունդը: Թերթի հետ զրույցում ծխական քահանա հայր Ռեյնան ասել է. «Ծննդյան տոները Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, որը դեկտեմբերի 18-ին դարձավ 300 տարեկան, ամենայն հավանականությամբ լուռ կանցնեն: Եկեղեցում ոչ մի ծառայություն չի մատուցվի, քանի որ քաղաքում հայ չի մնացել:
Անկախ վաղեմությունից՝ ցանկացած հանցագործություն ունի իր հատուցման ժամը
Իրավապահ համակարգն ունի գործունեության առանցքային ուղություններ, որոնք առանձնապես կարևոր են հասարակության անվտանգության ու ապահովության համար: Ամեն օր հանցագործություններ են կատարվում, և դրանք օպերատիվորեն, տաք հետքերով բացահայտելուց զատ, ամեն օր հետևողական աշխատանք է իրականացվում նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Այս ուղությունը հատկապես առանցքային է ոստիկանության համար, որովհետև արդյունավետ է և կանխարգելիչ
Ազգագրագետ. Խոզի բդի «ավանդույթը» ներմուծված է դրսից
«Մինչ խորհրդային կարգերի հաստատումը Նոր տարին հայերի կենցաղում զգալիորեն տոնվող ժողովրդական տոներից էր, իսկ այսօր մեր կենցաղում պահպանվել է տոնի ավանդույթների մի մասը միայն: Ավելի վաղ շրջանում հայկական Նոր տարին կամ Նավասարդը տոնվում էր օգոստոսին, իսկ հունվարի մեկը որպես տարեսկիզբ, մեր կենցաղ է ներմուծվել 18-րդ դարում,-այսօր Peoplemeter մամուլի աումբում ասաց Հ. Շարամբեյանի անվ. ժող.
Պարոյր Հայրիկեան. «․․․ եւ մենք միասին՝ ամենազոր․․․»
Սիրելի հայրենակիցներ, Ես առաջադրուելու եմ առաջիկայ նախագահական ընտրութիւններում։ Այդ ճակատում արդիւնաւէտ աշխատելու համար, ինչպէս գիտեք, անհրաժեշտ են նիւթական միջոցներ։ Ես տեղեակ եմ, որ քաղաքացիների զգալի մասը ծանր պայմաններում է յայտնուել, բայց չեմ ուզում հաւատալ, որ դրա զետեւանքով նրանք մոռացել են՝ «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ» պատուիրանը։ Ուստի
Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը
«Մենք ճգնաժամը հաղթահարել ենք, բայց ոչ նրա հետեւանքները»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի` աղքատության մասին հրապարակած այն տվյալի առնչությամբ, որը վկայում է, թե աղքատությունը մեր երկրում ճգնաժամից հետո աճել է` դառնալով 34 %, լրագրողները կատակեցին` աղքատության աճն էլ ճգնաժամի հետեւանքն է: Պարոն Գաբրիելյանը քիչ հավանական համարեց, բայցեւ չբացառեց ճգնաժամի 2-րդ
The Hindu. «Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» գիրքը ներկայացվել է Հնդկաստանում»
Պատմական հիշողություններ, ցեղասպանություն, արմատականություն` այս ամենը զետեղված է Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպում: Գրում է «Հինդու» թերթը: Գրքում նկարագրված են 1960- 70-ականները, Հայոց ցեղասպանությունից մոտ 50 տարի անց, որի մասին գրքի հերոսներից մեկը իմանում է իր հորեղբոր միջոցով: Գրքում շարադրված պատմությունը մեծ մասամբ անհայտ է, գրում է թերթը, սակայն Բալյանը մտահոգված չէ,
Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»
«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ եթե առաջադրումներն ավարտվեն, ինքը բացահայտ կասի իր կարծիքը թեկնածուների մասին. «Ես իմ կարծիքն ունեմ: Ժամանակի ընթացքում թեկնածուները կառաջադրվեն, դուք գիտեք իմ բնավորությունը, իմ անցած կյանքը, իմ ապրած ուղին, ես բացահայտ իմ տեսակետը կասեմ»: Նա այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Ոչ Լեւոն
Նոր օրենքը կվերացնի՞ բյուրոկրատական քաշքշուկները
ՀՀ-ում նախկինում գործող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին օրենքներին փոխարինելու է նոր` եկամտային հարկի մասին օրենքը, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 2010 թ-ին եւ ուժի մեջ է մտնելու 2013 թ-ի հունվարի 1-ից: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Ըստ նրա` նոր օրենքը գրեթե


















































