Օրվա լրահոսը
Ազգագրագետ. Խոզի բդի «ավանդույթը» ներմուծված է դրսից
«Մինչ խորհրդային կարգերի հաստատումը Նոր տարին հայերի կենցաղում զգալիորեն տոնվող ժողովրդական տոներից էր, իսկ այսօր մեր կենցաղում պահպանվել է տոնի ավանդույթների մի մասը միայն: Ավելի վաղ շրջանում հայկական Նոր տարին կամ Նավասարդը տոնվում էր օգոստոսին, իսկ հունվարի մեկը որպես տարեսկիզբ, մեր կենցաղ է ներմուծվել 18-րդ դարում,-այսօր Peoplemeter մամուլի աումբում ասաց Հ. Շարամբեյանի անվ. ժող.
Պարոյր Հայրիկեան. «․․․ եւ մենք միասին՝ ամենազոր․․․»
Սիրելի հայրենակիցներ, Ես առաջադրուելու եմ առաջիկայ նախագահական ընտրութիւններում։ Այդ ճակատում արդիւնաւէտ աշխատելու համար, ինչպէս գիտեք, անհրաժեշտ են նիւթական միջոցներ։ Ես տեղեակ եմ, որ քաղաքացիների զգալի մասը ծանր պայմաններում է յայտնուել, բայց չեմ ուզում հաւատալ, որ դրա զետեւանքով նրանք մոռացել են՝ «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ» պատուիրանը։ Ուստի
Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը
«Մենք ճգնաժամը հաղթահարել ենք, բայց ոչ նրա հետեւանքները»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի` աղքատության մասին հրապարակած այն տվյալի առնչությամբ, որը վկայում է, թե աղքատությունը մեր երկրում ճգնաժամից հետո աճել է` դառնալով 34 %, լրագրողները կատակեցին` աղքատության աճն էլ ճգնաժամի հետեւանքն է: Պարոն Գաբրիելյանը քիչ հավանական համարեց, բայցեւ չբացառեց ճգնաժամի 2-րդ
The Hindu. «Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» գիրքը ներկայացվել է Հնդկաստանում»
Պատմական հիշողություններ, ցեղասպանություն, արմատականություն` այս ամենը զետեղված է Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպում: Գրում է «Հինդու» թերթը: Գրքում նկարագրված են 1960- 70-ականները, Հայոց ցեղասպանությունից մոտ 50 տարի անց, որի մասին գրքի հերոսներից մեկը իմանում է իր հորեղբոր միջոցով: Գրքում շարադրված պատմությունը մեծ մասամբ անհայտ է, գրում է թերթը, սակայն Բալյանը մտահոգված չէ,
Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»
«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ եթե առաջադրումներն ավարտվեն, ինքը բացահայտ կասի իր կարծիքը թեկնածուների մասին. «Ես իմ կարծիքն ունեմ: Ժամանակի ընթացքում թեկնածուները կառաջադրվեն, դուք գիտեք իմ բնավորությունը, իմ անցած կյանքը, իմ ապրած ուղին, ես բացահայտ իմ տեսակետը կասեմ»: Նա այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Ոչ Լեւոն
Նոր օրենքը կվերացնի՞ բյուրոկրատական քաշքշուկները
ՀՀ-ում նախկինում գործող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին օրենքներին փոխարինելու է նոր` եկամտային հարկի մասին օրենքը, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 2010 թ-ին եւ ուժի մեջ է մտնելու 2013 թ-ի հունվարի 1-ից: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Ըստ նրա` նոր օրենքը գրեթե
Սահմանի այն կողմից կրակոցներ, այս կողմից` անտարբերություն. Կոթիում կենդանիները սատկում են «անհասկանալի հիվանդությունից»
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի առանց այն էլ հոգսաշատ և բազում խնդիրներ ունեցող առօրյային վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է ևս մեկը. գյուղացիները ձմռան հոգսերը հոգալու փոխարեն չգիտեն ինչպե´ս կանգնեցնել, ինչպես իրենք են ասում` անհասկանալի հիվանդությունից սկիզբ առած կենդանիների անկման դեպքերը: Պատերազմի շունչը դեռևս իր վրա կրող կիսաքանդ ու ավերված տներով, ժամանակ առ ժամանակ սահմանի այն
403.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,260,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 403.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 403.20 դրամ:
Նկատողություն կհայտարարվի գորգի մրցավարին և մեղավոր ըմբիշներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի և Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գևորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել և
Հեքեքյանը՝ Արմեն Բաբախանյանի մասին. Այս մարդուն պետք է անընդհատ փող տալ
Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը, որը, ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի (լուսանկարում) խոսքերով՝ ներառելու է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին ու նախագծի սահմաններում թողարկելու է շուրջ 120 CD: Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով Բաբախանյան դաշնակահարին ու նրա նախաձեռնությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանն ասաց. «Վաղուց
Բանկերը թալանում են ժողովրդին
Հայաստանում առկա վայրի կապիտալիզմի պայմաններում, երբ ժողովրդի համարյա ճնշող մեծամասնությունը գործազուրկ է և մի վերջին հույսով ապավինում է արտագաղթին, Հայաստանյան բանկերն առատորեն օգտվում են այդ «հրաշալի» առիթից և անխղճորեն թալանում սեփական ժողովրդին (ճիշտ ժողովրդական առածի նման` պղտոր ջրում ձուկ են որսում): Գների աստղաբաշխական աճը, գործազրկությունը, անվերահսկելի թալանը, կոռուպցիան, կաշառակերությունը, անարդարությունը, քաղաքացիական հասարակության չկայացածությունը և բազմաթիվ
Գետահովիտ համայնքում 06.12.12թ. տեղի ունեցած լսումների վերաբերյալ
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ՀՀ Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ տնօրեն Ա. Գևորգյանին Ի գիտություն` ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին Ի գիտություն` ՀՀ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին Հարգելի պարոնայք, Ինչպես տեղյակ եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փոփոխված
Դատում են Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի հորը
Խոսքը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի մասին է, որի որդին`29-ամյա Հարություն Սարգսյանը, մեղադրվում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին` Կարեն Եսայանին, նշանադրության օրը «խանդի հողի վրա» դաժանորեն սպանելու մեջ: Սակայն մինչև այս աղմկոտ գործը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի վարույթում, դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանի (լուսանկարում) վարույթ է ուղարկվել հոր` 62-ամյա Սամվել
Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ: «Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին և կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա
Անի Քոչարը վերադարձել է պոդիում
Անի Քոչարը թոշակի անցնել դեռ չի պատրաստվում Ավելի քան երեք տարվա դադարից հետո նա կրկին մասնակցեց նորաձևության ցուցադրության: Ամուսնությունից և բալիկ ունենալուց հետո «LHarmony» նորաձևության տան ցուցադրությունը նրա առաջին բեմելն ու վերադարձն էին: «Անկեղծ ասած շատ անակնկալ կերպով եղավ վերադարձս, որի մասին որոշումը կայացրել եմ ցուցադրությունից հաշված օրեր առաջ: Լինելով չափազանց զգացմունքային` հուզական որոշում
Հռիփսիմե Խուրշուդյանը` Կոտայքի մարզի լավագույն մարզիկ
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն մարզիկ, ինչի համար սրտանց շնորհավորում ենք նրան: Մրցաշրջան 2012-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները պետք է որ հրապարակվեն վաղը եւ միայն այդ ժամանակ հայտնի կդառնա, թե ով է ընդգրկվել ցուցակ եւ որերորդն է: Ժամանակից առաջ չանցնենք, բայց համոզված ենք, որ Հռիփսիմեն
Տիգրան Հեքեքյան. Գումարները ծախսվում են անփութորեն, եւս մեկ խաչ դնելու համար
Aravot.am-ը ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի տարի էր 2012 թվականը՝ երեխաների հոգեւոր եւ ներդաշնակ զարգացման առումով: «Անկեղծ ասած, թե երեխաների համար արտառոց ինչ է արվել Հայաստանում 2012-ին, դժվարանում եմ ասել: Թվացյալ կարծես շատ բան է արվում՝ ծրագրեր, մտահղացումներ, գումարի հատկացում, գոնե երաժշտության բնագավառում արվում է: Հարցը,
Սասուն Միքայելյան. «Ես հրամանատար եմ, նավապետ չեմ»
ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Լրագրողներին նա ասաց, որ այս պահին տրամադրվածությունը նախագահական ընտրությունների համար մարտական է, նորմալ: Հարցին՝ ընդդեմ ո՞ւմ է մարտական՝ նա պատասխանեց, որ «Հանուն մեր ժողովրդի ազատության, ազատ ապրելու»: Aravot.am-ը Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ում տարբեր «գծեր» կան, Դուք ո՞ր գծի մեջ եք՝ նա պատասխանեց. «Ես գծերի վրա
Պրոֆեսիոնալ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի նախագահ դառնալը ի՞ նչ օգուտ կտա գործարարներին
Aravot.am-ը այս հարցը ուղղեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում օճառի արտադրությամբ զբաղվող գործարար Վահան Խաչատրյանին: «Ես կարծում եմ, որ մեր ներկայիս այրերը իրենք էլ են պրոֆեսիոնալ, այստեղ հարցն այն է, որ այդ մարդկանց, չասեմ բարոյական կերպարը, ասեմ մեխանիզմը, համակարգը, որի մեջ իրենք աշխատում են, թույլ չի տալիս, որ իրենք իրենց գործերին պրոֆեսիոնալ առումով նայեն: Այսինքն խնդիրը
Դավիթ Ջամալյան. Թշնամին պետք է ավելի շատ կորուստներ ունենա
Այսօր «Տեսակետ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, ամփոփելով տարվա ռազմաքաղաքական իրադարձություններն ու խնդիրները, նշեց, որ ակնհայտ իրողություն է այն, որ մենք 2012 թվին մեր պաշտպանական ներուժը կարողացանք էլ ավելի ամրապնդել. «Կարողացանք որոշ զինատեսակներ ցուցադրել Ստեփանակերտի զորահանդեսին՝ ցույց տալով հրթիռներ: Այդ հրթիռները կարող ենք, ըստ անհրաժեշտության, ուղղել նպատակակետին: Իսկ սա անարձագանք չմնաց Ադրբեջանի կողմից: Դա պատերազմը
Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդները կազմում են շուրջ 34 տոկոս
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը խոսեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման» հայեցակարգից: «Համակարգը կարեւոր է եւ կխթանի զբաղվածությունը, ինչպես նաեւ` անձին հնարավորություն կընձեռի ողջ կյանքի ընթացքում ստանալ
Դավիթ Ջամալյան. «Մատաղիսի գործում» ներքաղաքական նյուանսներ կան»
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի կարծիքը «Մատաղիսի գործի» հետ կապված հետեւյալն է. «Եթե անմեղ մարդիկ դադարել են անմեղ զոհի կարգավիճակում լինել, ուրախալի է: Կարծիքներ եմ լսել, որ սա աննախադեպ մի բան է մեր դատաիրավական համակարգի համար, բայց վստահ եմ՝ խմորը շատ ջուր է խմելու, որովհետեւ հարց է, թե ինչու անմեղ մարդիկ այսքան տարի փակված մնացին, նրանց
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 24-ին` ժամը 13.30-ի դրությամբ, սաստիկ բքի ու տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի ` Մարտունու և Եղեգնաձորի կողմից, փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի
Հրանտ Բագրատյանը թույլ չի տա, որ իր եւ Տեր-Պետրոսյանի ճանապարհները խաչաձեւեն
Այսօր իր ելույթում Հրանտ Բագրատյանը թվարկելով, թե ով է եկել «Ազատություն» կուսակցության համագումարին, նա ներողություն խնդրեց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներից՝ Խաչատուր Քոքոբելյանից եւ Ալեքսանդր Արզումանյանից՝ ասելով, որ ինքը հրավիրել է ՀԱԿ ներկա եւ նախկին անդամներին: Նա կոչ ուներ՝ ուղղված ՀԱԿ անդամներին՝ «Կան կորիզներ, որոնք չեն փոխվում եւ իրենք պարտավոր են համախմբվել: Իշխանության չեմ ձգտում: Գիտեմ,
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների
«Հանրապետությունը» եւ «Ազատ դեմոկրատները» ողջունեցին Բագրատյանի առաջադրումը
Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում նախագահ առաջադրվելու համար քվեարկություն եղավ երեք թեկնածուների օգտին՝ Հրանտ Բագրատյանի, Արշակ Ավագյանի եւ Ստեփան Բադալյանի: «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը հյուր էր, ելույթ ունեցավ: Նա շնորհավորեց պարոն Բագրատյանին՝ կուսակցության ինքնուրույնությունը պահպանելու համար. «Մենք միասին պայքարեցինք տարբեր հանգրվաններում: Կուսակցությունը կարողացավ հավատարիմ մնալ իր կուսակցական ծրագրին, արժեքներին: Կարեւորում ենք, որ համագումարը գումարվել
2012 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված աշխատանքներ
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ
Ավանդականի փոխարեն՝ խոզի ազդր
Այսօր «Տեսակետ» ակումբում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը խոսեցին ավանդական եւ ժամանակակից Նոր տարվա, տոնական ուտեստների ու տոնի իրական խորհրդի մասին: Մամուլյանի ձեւակերպմամբ՝ այսօր հայկական ամանորյա սեղաններից բացակայում են ավանդական ուտեստները: Ըստ նրա՝ «Ավանդականից շեղվելը սկսվել է Խորհրդային միության տարիներից, երբ մարդկանց մեջ դեֆիցիտը գտնելու մոլուցքն
Հայտնաբերվել է զինվորի դի մահացու հրազենային վնասվածքով
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան
«Կամ – կամի դեպքում Հայաստանը պետական շահով ընտրություն կկատարի»
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, Եվրասիական միություն եւ Եվրոպական միություն ինտեգրվելու շրջանակներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հակասությունների խնդիրներ չունի: «Հայաստանի համար Եվրոպական միություն ինտեգրումը առաջնահերթություններից է եւ երկարաժամկետ նպատակադրումներով իրականացվել են կոնկրետ քայլեր»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Զաքարյանը: Անդրադառնալով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի հայտարարությանը, թե Հայաստանը հնարավոր է


















































