Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը տեղյա՞կ է, թե որ քաղաքական գործիչներին է գաղտնալսում ԱԱԾ-ն

Հատված «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ հարցազրույցից:   – Պրն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի երկու պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցությունը գաղտնալսելու և հրապարակելու երևույթը։ – Նման երևույթներն, իհարկե  տգեղ են, բայց, ցավոք սրտի, սա քաղաքական մշակույթ է։ Քանի որ քաղաքական պայքարը բավական անողոք է, միջոցների միջև որևէ խտրականություն չի

ԱԺ պատգամավորների գաղտնալսումների վերաբերյալ դիմումներն ստացվել են

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժ. 10.20-ին,  ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները: Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին: Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր: Հաշվի առնելով հանրային հետաքրքությունը՝ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: ՀՔԾ

«Ներողություն ինքը պետք ա խնդրի, որ ինձ խանգարել ա»

Երեկ ԱԺ-ում, երբ խորհրդարանը քննարկում էր էթիկայի հանձնաժողովի հարցը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհեր, միջանցքում սպառնում էր պոկել «Ա1+»-ի լրագրողի ծնոտը, ով մոտեցել էր իրեն և հարց ուղղել: Պարոն Սեդրակյանը առանց հարցը լսելու սպառնացել էր լրագրողին` «Դավայ, դավայ, յալլա, թռի, կտամ, ծնոտդ կպոկեմ»: Արտահերթ նստաշրջանի ավարտին «Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել ՀՀԿ-ական

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՅԴ-ն մասնակցելու է ՀՀՇ-ի համագումարին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ իրենք ստացել են ՀՀՇ համագումարի հրավերն ու մասնակցելու են դրան։ Փաստորեն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է ՀՀՇ-ի համագումարին։ Եթե հիշենք 1990-ականների սկզբներին այս երկու կուսակցությունների փոխհարաբերությունները, երբ ՀՀՇ իշխանությունը փակեց ՀՅԴ-ն, ապա ՀՀՇ համագումարին

Ռուբեն Հակոբյան. «Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը մենակ կմնա»

ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեր հարցին՝ դաշնակցությունը քննարկե՞լ է ընտրությունները բոյկոտհլու տարբերակը, եւ ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, պատասխանեց. «Ընտրությունները բոյկոտելու տարբերակը միայն վերջին օրերին չէ, որ քննարկվում է, դա քննարկվել է տարբեր ձեւաչափերով, ՀՅԴ-ն իր քննարկումների ժամանակ տարբեր սցենարներ նկատի ունեցել է, մենք որեւէ տարբերակ չենք բացառում, բայց որոշումը կկայացնի կուսակցության Գերագույն

Ակնկալում ենք Սերժ Սարգսյանի հստակ քայլերը՝ նման լկտի, քրեորեն պատժելի պահվածք թույլ տված ՀՀԿ-ական պատգամավորի հանդեպ

 ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ ինքնադրսեւորվել է՝ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ։ Կապներդ լրիվ կտրել եք»։ Ընդ որում, նա դա ասել է ԱԺ միջանցքում՝ առանց անգամ լրագրողի հարցը լսելու, եւ շատ լավ իմանալով, որ այդ ամենը տեսագրվում է։ Այսինքն՝ Թոխմախի Մհերը լրիվ կապը կտրել է

Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ կազմակերպել ընտրությունների բոյկոտը ողջ ընդդիմության կողմից

Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:  – Նկատի ունենալով, որ Տեր- Պետրոսյանը բավական խարիզմատիկ եւ պրագմատիկ քաղաքական գործիչ է, որո՞նք են այժմ նրա տարբերակները։   – ԼՏՊ-ն ունի 3 տարբերակ, որոնցից երկուսն իր համար հղի է ծանր հետեւանքներով եւ վտանգներով, մեկը՝ պակաս, մյուսը՝ ավել, երրորդն էլ հարցականի տակ է։ 1-ին տարբերակ. նա չի

Տարին եզրափակեցինք 75-րդ տեղում

 Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների 2012 թվականի վարկանիշային դասակարգման վերջին՝ դեկտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանը տարին եզրափակում է 75-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում ըստ հաջորդականության տեղ են զբաղեցրել Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Իտալիան, Կոլումբիան, Անգլիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Ռուսաստանը, Խորվաթիան: Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր ազգային հավաքականի մրցակիցները զբաղեցնում են

Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր, ժամը 18-ին Գյումրիում տրվեց Ամանորի միջոցառումների մեկնարկը: Կենտրոնական հրապարակում, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ, վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութը առանց մեկնաբանության: 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը քաղցկեղով հիվանդ է

 Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այսօր նրան պետք է վիրահատեն: Բժիշկները 43-ամյա մարզչի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: «elEconomista»-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Վիլանովային փոխարինող է փնտրում: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 22-ին կայանալիք «Վալյադոլիդի» հետ կայանալիք մրցաշրջանի վերջին հանդիպումում կատալոնցի ֆուտբոլիստներին առաջնորդելու է Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՀՀԿ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

Հանրապետական կուսակցության` հոդաբաշխ արտահայտվել կարողացող խոսնակներին ու պատգամավորներին թվում է, թե իրենց հակառակորդներն ու թշնամիներն ընդդիմության մեջ են` ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում կամ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ): Նրանք այդպես են մտածում և այդպես մտածելով՝ պաշտպանում են իրենց կուսակցությանն ու առաջնորդին` ջանք ու եռանդ չխնայելով: Մինչդեռ թշնամիներն ու հակառակորդներն անպատկերացնելիորեն մոտ են ու հարազատ: Ու երևի հարազատությունից

«Կանչը» որոշեց 2012 թվականի Հայաստանի տասը լավագույն պատանի մարզիկներին

   Ավանդույթի համաձայն այս անգամ էլ թերթի աշխատակազմը դասակարգում չի արել (չկա ցուցակը գլխավորող եւ եզրափակող)՝ հավասար գնահատելով 10 ընտրվածների մարզական նվաճումները: Նրանք են. Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ), Գոռ Մալյան (սամբո), Հայկ Մարտիրոսյան (շախմատ), Ռոզա Խաչատրյան (սամբո), Իզաբելա Յայլյան (ծանրամարտ), Վահե Սարգսյան (հ/հ ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (հ/հ ըմբշամարտ), Արման Խաչատրիան (ազատ ըմբշամարտ), Ժորժ Եղիկյան (ծանրամարտ), Ջիվան

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

– Այ ախպեր, մի քիչ զգուշ խոսա. չես տենո՞ւմ՝ վրես ժուչոկ ա խփած:

Լևոն Հայրապետյան. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային»

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել դեռևս սեպտեմբերին՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Վերջերս մեր ֆուտբոլիստը ենթարկվել էր վիրահատության, որը հաջող էր անցել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Լևոն Հայրապետյանը պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնղական գործընթացը, ինչպես նաև խոսել է իր նպատակների և գալիք տարվա ակնկալիքների մասին: ՀՖՖ

Թեկնածու է առաջադրվելու նաեւ Զարուհի Գարեգինի Հարությունյա՞նը

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել։ Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են՝ Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը

Դադարացվել է գազի արտահոսքը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 26 ՍՕ 131 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու, ո՞վ ում հետ է քաղաքական առեւտուր անում, ո՞վ մրցակցին շարքից հանեց, ո՞վ ում հետ է սակարկում: Մի՞թե Հայաստան աշխարhը կազմված է միայն ԿԸՀ-ից, քաղաքական գործիչներից ու կուսակցություններից, ընդդիմությունից եւ իշխանությունից: Մենք վաղուց արդեն անգիր գիտենք` ի՞նչ բառապաշար ունի այս կամ այն

Երկրի օրենսդիր մարմինը լցրեցին գաղութների կոնտինգենտով

Երեկվա հերոսն անշուշտ Թոխմախի Մհերն էր։ Մեր գործընկեր Մհեր Արշակյանը, որ հաստատ անդաստիարակ ու կպչուն լրագրողների թվին չի պատկանում, հայտնվել է սրա «տեսադաշտում» ու ենթարկվել «ծնոտը» կորցնելու վտանգին։ Չպատճառաբանված կատաղության նոպա դրսեւորած «օրենսդիրը» հետո իր պահվածքը բացատրել է, թե՝ զայրացած էի։ Այսինքն՝ լրագրողներն այսուհետ ԱԺ պատգամավորներին մոտենալուց առաջ պետք է հետաքրքրվեն նրանց հոգեվիճակով, զգացողություններով, տրամադրությամբ։

Մոսկովյան անակնկալ Սարգսյանին

Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն երեկ սենսացիոն հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ և ասելով, որ ինչպես Կալինինգրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, և որևէ արտառոց կամ անհնար բան չկա: Պարզ է, որ Խրիստենկոյի նման կոպիտ, նույնիսկ վիրավորական հայտարարությունն արված է Կրեմլի հավանությամբ, և

Կանխվել է ինքնասպանության փորձ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն խճուղու թիվ 1 շենքի 5-րդ հարկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և ազգականների համատեղ ուժերով կանխվել է 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ

27-ամյա երիտասարդին դատում են Վարդավառին կատարած սպանության համար, նրա հայրն անհետացել է

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կկայանա Բերդի 27-ամյա բնակիչ Վրեժ Մելիքյանի դատավարության երկրորդ նիստը: Վ. Մելիքյանը Վարդավառի օրը՝ 2012թ. հուլիսի 22-ի, լույս 23-ի գիշերը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում ծեծի է ենթարկել Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի հարվածներ է հասցրել Խաչատրյանի կրծքավանդակի եւ

Ավտոմեքենաները` ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտն մարզի Աշտարակ – Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Մոսկվիչ 412» մակնիշի 21 ԼՕ 386 պ/հ ավտո­մեքենան (վարորդ` Ա. Ստեփանյան): Տուժածներ

Կիսասառցակալված փողոցներ` նախատոնական Գյումրիում (ֆոտոշարք)

Առատ ձյան տեղալուց հետո, Aravot.am-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում առ այն,  որ  Գյումրու փողոցներով անցնել չի լինում, դրանք այնպես են սառցակալված, որ իսկական փորձանքի բույն են. ամեն վայրկյան ավտովթարներն ու կոտրվածքները պատրաստ են:  Գյումրեցիները այս թեմայով իրենց բողոքներն արտահայտում են նաև Facebook սոցիալական ցանցում`դժգոհելով, թե հնարավոր չէ՞ գոնե մի քիչ աղ լցնել: Գյումրու քաղաքային նորընտիր

Российская Газета. «Հայազգի տղամարդը ձերբակալվել է կեղծ թղթադրամ իրացնելու համար»

Երեկ ավարտվել է կեղծ ռուբլի, դոլար և եվրո թողարկող ամենամեծ խմբավորումը վերացնելու «Լավինա» կոչվող հատուկ գործողությունը: Գրում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը: Ներքին գործերի նախարարությունից թերթին հայտնել են, որ գործողության առաջին փուլն անցկացվել է այս տարվա հուլիսից դեկտեմբեր ամիսներին Դաղստանում: Խմբավորման հինգ անդամներ են միանգամից ձերբակալվել կեղծ թղթադրամներ իրացնելու պահին: Հատուկ գործողության երկրորդ փուլը տեղի է

Արայիկ Զալյան. «Կյանքը, ըստ էության, պայքար է»

«Մատաղիսի» հայտնի գործով սկզբում 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված երեք երիտասարդներից Արայիկ Զալյանի  ուղեղում իրավապաշտպան դառնալու միտքը տարիներ առաջ բանտախցում է հղացել: Մինչ բանակ գնալը մտածում էր վերադառնալուն պես համապատասխան կրթություն կստանա և գործարարությամբ կզբաղի: Սակայն բանակում ծառայած 11 ամիսները 18-ամյա երիտասարդի համար ընդհատվեցին բանտախցերում

Huffington Post. «Ինչու ես նվերներ չեմ տալու այս տարի»

«Հաֆինգթոն փոստ» պարբերականում հրապարակված մի նյութում հեղինակը պատմում է, որ երբ «Վորլդ վիժըն»-ում կամավոր էր, այցելել էր Եթովպիա, Հայաստան և Պերու, և այդ ժամանակ նա զգաց նվեր տալու ուժը: «Ես հանդիպեցի մարդկանց, որոնք այծեր, կովեր, սերմեր և այլ նյութական միջոցներ էին նվեր ստացել: Ես ապշած էի, թե ինչպես են այս թվացյալ հասարակ ապրանքները հույսով լցնում

«Մեկը կգնա՝ հազարը կգա». ԲՀԿ-ն՝ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ շարքերն անցնելու հավանականության մասին

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական  Սամվել Բալասանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն ու համալրվել ՀՀԿ շարքերում: Henaran.am-ի տեղեկատվությամբ՝ նա արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը եւ առաջիկայում սպասվում է Բալասանյանի հայտարարությունը: Թեեւ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ, Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե

Արծվիկ Մինասյանը պատրաստ է քննարկել Մհեր Սեդրակյանի դեմ դիմումը՝ էթիկայի հանձնաժողովում

Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա, որպես քաղաքական գործիչ, պատրա՞ստ է սատարել լրագրողներին՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովում Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը քննելու համար: Նա պատասխանեց, որ ստորագրահավաքին միանալ չի կարող, քանի որ հանձնաժողովի անդամ է, բայց երբ կլինի դիմումը, իր իրավասության շրջանակներում կքաննարկի. «Ես, որպես հանձնաժողովի անդամ,

Ինչքա՞ն է նստել Գյումրու տոնածառը պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի վրա

Քիչ առաջ Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում  նվագախմբի հնչեցրած  երաժշտության ներքո վառեցին քաղաքի գլխավոր  տոնածառի լույսերը: Հրապարակը, որը կից է Գյումրու քաղաքապետարանին,այսօր այնպես էր կերպարանափոխվել, որ մի պահ թվաց թե եվրոպական որևէ մայրաքաղաքում ես գտնվում: Քաղաքապետարանը ջանք չէր խնայել գյումրեցի մանուկներին զվարճացնելու համար, անգամ Ձմեռ  պապի էր վարձել, էլ չենք խոսում այն մասին, որ  Գյումրու նորընտիր 

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ նստաշրջանում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031