Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը պատրաստ է քննարկել Մհեր Սեդրակյանի դեմ դիմումը՝ էթիկայի հանձնաժողովում

Դեկտեմբեր 19,2012 22:24

Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա, որպես քաղաքական գործիչ, պատրա՞ստ է սատարել լրագրողներին՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովում Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը քննելու համար: Նա պատասխանեց, որ ստորագրահավաքին միանալ չի կարող, քանի որ հանձնաժողովի անդամ է, բայց երբ կլինի դիմումը, իր իրավասության շրջանակներում կքաննարկի. «Ես, որպես հանձնաժողովի անդամ, ձեռնպահ եմ մնում որեւէ որակումից, գնահատումից եւ պատժելիության  մասին  որեւէ մեկնաբանությունից»:

Հիշեցնենք, որ լրագրողները պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով, որ պարտադրի Մհեր Սեդրակյանին ներողություն խնդրել լրագրողից՝ «դավայ, յալլա, ծնոտդ կպոկեմ» արտահայտության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31