Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը կգնա՝ հազարը կգա». ԲՀԿ-ն՝ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ շարքերն անցնելու հավանականության մասին

Դեկտեմբեր 19,2012 22:44

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական  Սամվել Բալասանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն ու համալրվել ՀՀԿ շարքերում: Henaran.am-ի տեղեկատվությամբ՝ նա արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը եւ առաջիկայում սպասվում է Բալասանյանի հայտարարությունը: Թեեւ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ, Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե իրենք լսե՞լ են Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ն լքելու եւ ՀՀԿ շարքերն անցնելու տեղեկատվությունը: Նա պատասխանեց. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ էլ կուռ կառույց է եղել, նման դրսեւորումներ ԲՀԿ-ում չկա: Իսկ նման ձեւաչափի այն անձը, ով որ նման քայլերի կգնա՝ համապատասխան գնահատականի կարժանանա: Մեր մոտ եթե ինչ-որ նման ձեւաչափ լինի, մենք ավելի քան համոզված ենք՝ մեկը կգնա, հազարը կգա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31