Օրվա լրահոսը
ԲՀԿ լրատվամիջոցներն է՞լ են իշխանական
Լեւոն Զուրաբյանը, շոգի՞ց, թե՞ շոկից, հայտարարել է, որ իր եւ Վարդան Օսկանյանի երկխոսության գաղտնալսումը տարածել են իշխանությանն սպասարկող լրատվամիջոցները։ Որպեսզի Զուրաբյանը ճիշտ դուրս գա, ԲՀԿ-ական լրատվամիջոցներին հորդորում ենք իրենց լուրերի թոփ տասնյակից հեռացնել խնդրո առարկա ֆոնոգրաման։ Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ «Հրապարակ»
Սա էր «վերջը»
Նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթը` արտասանված ՀՀԿ 14-րդ համագումարին, չհասցրեց թողնել սպասված էֆեկտը: Դեռ չէինք հասցրել ընկալել «Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարների վրա` դրանից բխող բոլոր հետևանքներով» միտքը, երբ ելույթին և դրան հաջորդած բուռն ծափերին խլացնելու եկավ «դրանից բխող հետևանքը»: Հրապարակ իջեցվեց հայտնի ձայնագրությունը` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և
Հյուման Րայթս Ուոչ կազմակերպության հրատապ նամակը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Մատաղիսի գործի վերաբերյալ
պրն. Աղվան Հովսեփյան Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ ՀՀ, Երևան 0010 Վ. Սարգսյանի 5 Հարգելի պրն. Հովսեփյան, Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց
Միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից եւ այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթից տպվել է հանրության եւ ընտրողների հիշողության մեջ՝ «եւ վերջ» արտահայտությունն է
Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ-ի «շռնդալի» համագումարը։ Սա կարեւոր իրադարձություն էր այնքանով, որքանով Հայաստանում երկու ամսից նախագահի ընտրություն է տեղի ունենալու, եւ այս կուսակցության համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում։ Ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակում այն կուսակցությունը, որը
Ավտոմեքենաները ձնակույտի մեջ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում «Հյունդայի» մակնիշի 557 ՏՕ 45 պ/հ ավտոմեքենան (պատկանում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:
Այսօր Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Այսօր Կալինինգրադում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակչում այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մենամարտելու են Հայաստանի ներկայացուցիչներ՝ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Կորյունի մրցակիցը իռլանդացի Հագ Մաերսն է, Արամինը՝ ռուսաստանցի Վլադիմիր Նիկիտինը: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նվաճել է բրոնզե
Գծի մե՞ջ ես, թե՞ դնելու ես մորթես
Շաբաթ-կիրակի օրերին Հայաստանի քաղաքական դաշտը ցնցեց մի իրադարձություն, որը շատերին հիշեցրեց խորհրդային «Խթը»-ի կամ «Չեկայի» մասին պատմող գեղարվեստական ևվավերագրական ֆիլմերը կամ վիկիլիքսյան հրապարակումների հետևանքով տարբեր երկրներում վարկաբեկված գործիչներին: Խոսքն, իհարկե, Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսման և հրապարակման մասին է: Չանդրադառնալով նյութի բովանդակությանը, որով, ի դեպ, տրվում են բազմաթիվ քաղաքական հարցերի պատասխաններ, ներկայացնենք հարցի վերաբերյալ տարբեր
ՀԱԿ-ը խոստովանում է, որ քաղաքացիական հասարակությանը կարողանում էր պահել ոչ հակառուսական դաշտում
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն է սկանդալի կազմակերպիչը, բայց հարցն այն է, թե ինչ բացվեց արդյունքում. «Չեմ ուզում համեմատել «Վիքիլիքսի» դեպքի հետ մասշտաբներով, բայց որակական առումով մենք ունեցանք նույն էֆեկտը։ Սա եղավ իրեղեն ապացույցն այն շշուկների եւ մասնավոր խոսակցությունների, վերլուծությունների։ Փաստորեն, ՀԱԿ-ը խոստովանում է, որ քաղաքացիական հասարակությանը կարողանում էր պահել ոչ հակառուսական դաշտում,
Սահմանադրության երաշխավորների լռությունը
Պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսումը և դրա ձայնագրության՝ համացանցում հայտնվելն ու հետագա հրապարակայնացումը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Նախ՝ միանշանակ է, որ այդ խոսակցությունը գաղտնալսողները և դրանք հրապարակային դարձնողները խախտում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Սահմանադրության 101-րդ հոդվածում նշված է, որ «առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ
Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: ԱԻՆ
Եվրամիությունը Հայաստանին կոչ է անում արդար ընտրություններ անցկացնել
Եվրամիությունը Հայաստանին կոչ է անում 2013-ի փետրվարին արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք բարձրաձայնվել են մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարեց ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-Հայաստան տարեկան համագործակցության նիստից անմիջապես հետո: Համաձայն Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության` Համագործակցության խորհուրդը նաեւ հետեւում
Իրաքահայերի մասնատված կյանքը` Բաղդադից` Դարբնիկ. «Հայաստանի մեջ պակասում է անկեղծությունը մարդկային հարաբերություններում»
Սեդա Ջոքյանի տան պատուհանից այն կողմ խոշոր փաթիլներով առաջին ձյունն է իջնում: Չնայած դրսի անգույն ձմռանը` նրա փոքրիկ կացարանում տաք արևելք է: Անկողնու վառ գույներով ծածկոցներ, Արևելքի կանանց բնորոշ զարդեր, հեռուստաէկրանից տարածվող արաբական երաժշտության հարուստ ելևէջներ: 66-ամյա Սեդան` սև, հարդարված մազերով, մեղմ ժպտալով սեղանին է շարում մեծ վարդերով ափսեները`սուրճի սեղանի շուրջը հրավիրելով: «Մի հատ լավ
Երիտասարդական ակումբների դաշնությունն ընդդեմ առցանց ատելության
Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) երեկ ավարտեց «Պայքար առցանց ատելության դեմ» երկօրյա ազգային սեմինարը: Ծրագիրն իրականացվեց Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ` Երևանում: Սեմինարն իրականացվեց Եվրախորհրդի «Երիտասարդությունն ընդդեմ առցանց ատելության» 2013-2014 թթ. ընդգրկուն քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինել երիտասարդությանն ու համատեղ ուժերով պայքարել ռասիզմի և խտրականության առցանց դրսևորումների դեմ: Միջոցառումը համախմբեց
«Դեմ առ դեմ». Տիգրան Քոչարյան եւ Զարուհի Հովհաննիսյան
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 66-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Քննարկման թեման` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված առանձնազրույցի հրապարակումը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս
ՁՄՌԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ
Շտիռլիցը գիտեր, որ Ծառուկյանը թեկնածությունը չի դնելու, բայց չէր շտապում այդ մասին հայտնել Կենտրոն:
Անհայտ անձը բենզինով այրել է բենզալցակայանի աշխատակիցներին՝ փորձելով հափշտակել եղած գումարը
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ այրվածքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշված կենտրոն են մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ, ինչպես նաև
Նարեկ Աբգարյանը չանցավ եզրափակիչ
Հայաստանցի բռնցքամարտիկ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը Կալինինգրադում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Նա միավորներով պարտվեց ռուսաստանցի Վասիլի Վետկինին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ «գերմանացի» Արայիկ Մարությանը, որը տանուլ տվեց Արտյոմ Զելենկովսկուն (Ռուսաստան): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրեն Աբրահամյան. «Շատերն ասում են՝ չէ, Արամը պիտի դնի, ես էլ մտածում եմ՝ իրավիճակը թույլ տալի՞ս է, մենք կրելու շանս ունե՞նք»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում իր նախագահական ընտրություններում առաջադրվելու հետ կապված ասել էր, որ հիմա ջրերը շատ պղտոր են, բայց դրանք պղտոր չեն մնալու, զուլալելու են. «Հիմա՝ այս պահին ես այդ չեմ տեսնում: Ես չեմ մտնի գործընթացի մեջ, որտեղ կպարտվեմ: Այդ պարտությունը ոչ ինձ, ոչ ժողովրդին ոչինչ չի տա: Եթե ես մտնեմ
Ալեն Դելոնը` Երեւանում
Րոպեներ առաջ Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում “Շնորհավոր Ամանոր, մայրեր” լիրիկական կոմեդիայի պրեմիերայի արթիվ: Հայաստանյան այցը տեղի ունեցավ “AP” cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է: Ալեն Դելոնը վաղը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նշենք, որ
Ադրբեջանցի Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցությամբ մուղամը 5 տարի առաջ է տեսագրվել
Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին: Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները «Առավոտի» թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի
Հայերն ադրբեջանցիներին զրկում են եզրափակիչներից. Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը վաղը կպայքարեն ոսկե մեդալի համար
Կալինինգրադում այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչի օրն է, որտեղ մեծամասնություն կազմում են ինչպես Հայաստանի ներկայացուցիչները, այնպես էլ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկները: Մեր տղաներից առաջինը կիսաեզրափակչի արգելքը հաղթահարեց պատանիների՝ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որն առավելության հասավ ռուսաստանցի Վասիլի Եգորովի նկատմամբ: Ճիշտ է, հաղթանակը
ԱԱԾ-ն հետաքրքություն է առաջացնում ընդդիմադիր շարժման նկատմամբ
Ինչպես հայտնի է, Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությամբ հետաքրքրված ազգային անվտանգության ծառայությունը օրերս որպես վկա հարցաքննության էր հրավիրել նաև Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանին: Սակայն, նրան հարցեր էին ուղղել ոչ թե «Սիվիլիթասի» գործով , այլ 2002 թվականին նրա կազմակերպության ` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամի» ու Արտաքին գործերի նախարարության համատեղ իրականացրած գիտագործնական միջոցառման մասին: Aravot.am- ը պարոն
Արսեն Համբարձումյան. «Ստիպված պետք է լինեն խոստովանել, որ Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել»
Վերջին օրերին բուռն քննարկվում էր ՀՅԴ ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է կայացել այդ հանդիպումը: Ինչպես հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, այդպես էլ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ ղեկավարների հետ: Այս առնչությամբ
Ժիրայր Սեֆիլյանը խորհրդարանի գեներալների մասին . «Այդ մարդիկ գեներալ կոչվելու իրավունք չպիտի ունենային»
Aravot.am-ը Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և ներկայումս Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարցրեց` ինչպե՞ ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս- գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը ազգային խորհրդարանում:Այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ , ի՞ նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք: «Անշուշտ իմաստ չունի, նաև էստեղ գեներալներ հասկացողությունը իմ համար
«Այսօր եթեր ունենք, վաղը կրկին զրկվելո՞ւ ենք»
Բլից հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ։ –Շաբաթ ՀՀԿ համագումարում ունեցած իր ելլույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»: Կարծում եք, որ սեպտեմբերին Արմնյուզի հետ պայմանագիրը կնքվեց այն օգտագործելո՞ւ համար: Երբ դուք ստորագրում էիք համագործակցության պայմանագիրը, սպասո՞ւմ էիք,
Իրան մեկնող եւ Մեղրիում վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորներն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից
Դեկտեմբերի 15-ին Մեղրիի Արեւիկ գյուղի մոտակայքում վթարի ենթարկված Իրան մեկնող տուրիստական ավտոբուսի ուղեվորներն այսօր դուրս են գրվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանի փոխանցմամբ` մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ տեղափոխված բոլոր հիվանդներին ցուցաբերվել էր համապատասխան բուժօգնություն, այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար կայուն է գնահատվում եւ կյանքին վտանգ չի սպառնում, վերականգնողական փուլը
ՆԱԵՎ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ…
ՀՀ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնի ձայնագրության տարածումը լրատվության միջոցներով ոչ միայն անընդունելի է լրագրողական էթիկայի տեսակետից (եթե, իհարկե, այն տարածողներն ընդունել են խաղի էթիկական կանոններ), այլեւ ուղղակիորեն խախտում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները» հոդվածի պահանջը (մեջբերում եմ ըստ ՀՀ ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական տեքստի. տես՝
«Դեմ առ դեմ». Տիգրան Քոչարյան եւ Զարուհի Հովհաննիսյան
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 66-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Քննարկման թեման` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված առանձնազրույցի հրապարակումը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս
Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի մասին
Իրական ժողովրդավարությունը հիմնված է իշխանությունների բաժանման, քաղաքական համակարգում հակակշիռների ստեղծման վրա, որոնք ուղղված են որեւէ քաղաքական ուժի բացարձակ իշխանության մենաշնորհ յուրացնելու եւ կամայականությունների դեմ: Կանոնակարգի մասին օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողովի կազմավորումը` հավասարության սկզբունքներով, ընդամենը այդպիսի մի փոքր տարր է՝ ժողովրդավարական համակարգի ներսում հակակշիռներ ստեղծելու առումով: Այն կոչված է կյանքի, որպեսզի ընդդիմության համար ապահովվեն որոշակի իրավունքներ
Արմեն Գեւորգյանը գտնում է, որ մարզպետարանները անպիտան չեն
Այսօր Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տեղական ինքնակառավարման զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները ներկայացնող փաստաթղթի խորհրդարանական լսումների ժամանակ, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կարծիք էին հայտնել, որ «մարզպետարաններն անպիտան կառույցներ են», Արմեն Գեւորգյանն ասաց. «Շատ անպիտան գնահատական է, որովհետեւ գոնե իմ վերջին 4,5 տարվա աշխատանքի փորձառությունը ցույց է տալիս, որ մարզպետարանները ամենագործնական կառույցներ


















































