Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Դելոնը` Երեւանում

Դեկտեմբեր 17,2012 23:12

Րոպեներ առաջ Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում “Շնորհավոր Ամանոր, մայրեր” լիրիկական կոմեդիայի պրեմիերայի արթիվ:

Հայաստանյան այցը տեղի ունեցավ “AP” cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է:

Ալեն Դելոնը վաղը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան “Մոսկվա” կինոթատրոնում տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը:

Իսկ դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:

“AP” cinema  կինոընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել