Օրվա լրահոսը
ՀՀ նախագահը ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները
Vesti. Ադրբեջանում բողոքում են, որ Հայաստանն իրենցից դրական է որակվել
Ադրբեջանցիներին դուր չի եկել Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը: Ադրբեջանական «Վեստի» լրատվականը գրում է, որ Ադրբեջանի հ/կ-ների համագործակցության միությունը, որի մեջ է մտնում ավելի քան 50 կազմակերպություն, հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե մարդու իրավունքների և ազատության պաշտպանության, քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար օրենսդրություններ է մշակվել, ազատորեն գործում են քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի քանի քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի եւ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում
15000-րդ այցելուն Արցախում
Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ: ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է
Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով: ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու
Gazeta. Հայաստանը 6-րդ տեղում է «Օդնոկլասնիկ»-ից օգտվողների քանակով
Ռուսական «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցը տվյալների աղյուսակ է թողարկել, որը ցույց է տալիս կայքից օգտվողների աշխարհագրական դիրքերը: Գրում է ուկրաինական «Գազետա» թերթը՝ նշելով, որ պարզվել է՝ «Օդնոկլասնիկ»-ում կարծում են, թե Ղրիմը Ուկրաինայի տարածքում չի գտնվում: Ըստ սոցցանցի տվյալների, կայքից օգտվում են 34,5 միլիոն հոգի: Ռուսաստանում գտնվում է նրանցից 22%-ը (22 միլիոն): Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 4
Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը: Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և
Եկեղեցու ազդեցությունը
Նորվեգիայի հետազոտողները իրենց ուսումնասիրությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ եկեղեցի այցերը դրական է անդրադառնում ոչ միայն հոգու, այլեւ մարմնի վրա: Մասնագետները պնդում են, որ եկեղեցի այցելելը նպաստում է հատկապես արյան բարձր ճնշման նվազեցմանը: Նորվեգացիների այս տեսակետը կիսում են նաեւ ամերիկացի գիտնականները, որոնք էլ իրենց հերթին են հետազոտություններ անցկացրել: Նորվեգացի բժիշկները հետազոտելով 120 հազար մարդու, որոնցից
Կույր եւ վատ տեսնող մարդիկ հիասթափված են «Արեւ» ծրագրից` ժամանակին համակարգիչներ չստանալու պատճառով
Թեեւ կույր եւ վատ տեսնող մարդկանց համար նախատեսված «Արեւ» համակարգչային ծրագիրը Լոռու մարզային գրադարանում գործում է դեռ 2009 թվականից, այնուամենայնիվ, մինչ օրս ծրագրին մասնակցել ու համակարգչային գիտելիքներ է ստացել ընդամենը 70 մարդ: Գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանի խոսքերով այս մարդկանց հիմնական խնդիրը ոչ թե սովորելու ցանկության բացակայությունն է, այլ հնարավորություն չունենալը` հասնելու գրադարան. «Պատճառաբանում են, որ
«Երբեւէ ուսանողի հետ հարց չեմ ունեցել». Աննա Մնացականյան
«Մրցույթը տեւելու է 30 րոպե, իսկ հարցաշարում կլինեն 20 հարց: Թեստում ներառված են հարցեր կրթության, սահմանադրության, ՊՈԱԿ-ից, աշխատանքային օրենսգրքից, հաշվապահական հաշվառումից»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Սիրանուշ Էլոյանը: Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում այսօր անցկացվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Տնօրենի
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Թուրք պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական
Ստյոպա Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվի մասնակցել ընտրություններին
«Ես կարող է սխալվեմ, բայց չեմ հավատում նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն: Նա երբեք չի եղել հրապարակային քաղաքական գործիչ, որ հիմա հրապարակային ձեւով մտնի քաղաքական դաշտ: Բացի այդ, նրա հնարավոր հենարաններից մեկը կարող էր լինել ԲՀԿ-ն, իսկ հիմա ո՞ւմ միջոցով պետք է նա մտնի խաղի մեջ, ինքնաառաջադրո՞ւմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար
«Մենք» լրագրողական ակումբը նշում է Թեյի միջազգային օրը (Ֆոտոշարք)
2004թ. դեկտեմբերի 15-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Թեյի միջազգային օր: «Մենք» լրագրողական ակումբը նշում է մեկ օր առաջ`դեկտեմբերի 14-ին: «Ձմռան ցուրտ օրով որոշել ենք տաքանալ թեյի օգնությամբ: Հայերը շատ են սիրում թեյ: Կան երկրներ, որտեղ իսկապես զարգացած է թեյի մշակույթը`Անգլիա, Չինաստան, արաբական երկներ: Կարծում եմ` մեզ մոտ յուրաքանչյուրիս տանը ամեն երեկո թեյ ըմպելու
Прайм. «MTS-ը մտադիր է մտնել Հայաստանի անշարժ հեռախոսակապի շուկա»
Ռուսական MTS անշարժ հեռախոսակապի և հեռուստատեսային ծառայությունների բաժնի պետ Դմիտրի Բաղդասարյանը «Պրայմ» լրատվականին հայտնել է, որ ընկերությունը 2013-2014թթ. նախատեսում է անշարժ հեռախոսակապի ծառայություններ տրամադրել Հայաստանին, Ուկրաինային և Բելառուսին: Ըստ Բաղդասարյանի, չի բացառվում, որ ընկերությունը ձեռք բերի այդ երկրներում գործող օպերատորները: Մի քանի ընկերությունների հետ արդեն բանակցություններ են վարում, սակայն գործարքի ոչ մի պայմանավորվածություն դեռ չկա,
Ֆուտբոլն ու սերը
Մասնագիտությունը իր ազդեցությունն է թողնում զույգի հարաբերությունների, հետագայում նաև ամուսնության վրա: Հաճախ է պատահում, որ զույգերը խզում են իրենց հարաբերությունները և բաժանվում՝չհամակերպվելով մյուսի մասնագիտության ընտրության հետ: «Առավոտ երիտասարդականը» այսուհետ անդրադառնալու է բոլոր բնագավառներին ՝պարզելու, թե որոնք են այն խոչընդոտները, որոնք խանգարում են զույգին ունենալ երջանիկ սիրային հարաբերություններ կամ առհասարակ խուսափել տվյալ բնագավառների մարդկանց հետ սիրային
«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալը չի տեսակցի հիվանդանոցում գտնվող մորն ու կնոջը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով հերթական դատական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով 5 օրով կարճատեւ տեսակցության հնարավորություն
Ոստիկանություն. ավտոմեքենաների տեխզննում անելը պարտադիր չէ, բայց կտրոն ունենալը պարտադիր է
Այսօր Aravot.am-ը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ապօրինի տուգանում տեխզննման կտրոնը թեթեւ մարդատար կամ բեռնատար ավտոմեքենաների դիմապակուն չփակցրած վարորդներին, եթե դրա համար իրավական ոչ մի հիմք չկա: Հիշեցնենք, որ այդ մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ բարձրաձայնել էր «Աքիլլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Արթուր Օսիկյանը պատասխանեց. «Ոչ: Ես գտնում եմ, որ ոչ: Պարոն
Ստյոպա Սաֆարյան. Նախագահական ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է
«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով Ավանում եւ Նոր Նորքի մի հատվածում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները՝ ասաց. «Ես դրանք չեմ համարում պատգամավորի ընտրություններ: Ավանի ընտրությունները ստուգատես էր, թե ինչ կարող է անել պետական ապարատը, որովհետեւ իշխող կուսակցության կատարած թեկնածուի ընտրությունն էլ շատ հետաքրքիր էր: Այսինքն՝ մարդ, որը չուներ քաղաքական անուն,
ՀԱԿ ձգձգվող որոշումը կարո՞ղ է ՀԱԿ-ի կազմաքանդման պատճառ դառնալ
«Դեռ քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր պետք է սպասեք, կհայտարարենք»,- ընտրություններին ՀԱԿ մասնակցության ձեւաչափի և ԲՀԿ որոշման վերաբերյալ կուսակցության որոշման հրապարակման մասին քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ինչո՞ւ է ՀԱԿ-ը ձգձգում որոշման հրապարակումը: Այս առիթով Aravot.am-ը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ինչը հանգեցնի ՀԱԿ-ի
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին
Ես կցանկանայի ողջունել այսօր Հայաստան այցելող Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի իմ գործընկերներին` պարոն Կարլ Բիլդտին, Ռադոսլավ Սիկորսկուն և Նիկոլայ Մլադենովին: Հատկապես կցանկանայի ողջունել Նիկոլայ Մլադենովին, ով առաջին անգամ է այցելում Հայաստան: Շվեդիայի և Լեհաստանի իմ գործընկերները նախկինում եղել են այստեղ: Այսօր այս երկրների հետ մենք բավական լայնածավալ երկկողմ համագործակցություն ունենք, որը հիմնված է բազմադարյա բարեկամական
«Հայ արվեստագետները բիզնեսում ապաշնորհ կլինեին». Մեր անվանիների մեկնաբանությունները
Դասական արվեստում ստեղծագործող արտերկրյա դեմքերը «Առավոտին» մշտապես հավաստիացրել են, թե արվեստագետին անհրաժեշտ է ունենալ կողմնակի եկամուտ, որովհետեւ հույսը չի կարելի միայն պետության կամ հովանավորչական այլ տեսակների վրա դնել: Աշխարհում բարձրակարգ արտիստները կարողանում են ստեղծագործական աշխատանքով բարեկեցիկ ապրել, ինչը չես ասի հայաստանցի արվեստագետների մասին: «Առավոտը» մեր ճանաչված արվեստագետներից հետաքրքրվեց, թե մի քանի տասնյակ տարիների բեմական ու
The Copenhagen Post. «Հայոց ցեղասպանության խնդիրը»
Մաքիավելին գրել է՝ դու կարող ես նվաճել մարդկանց, բայց չես կարող նվաճել նրանց հիշողությունը: Ճնշող հիշողությունները, եզրահանգել է նա, կարտահայտվեն, հենց ստանան հնարավորություն: Ասվածի համար դժվար թե գտնվի ավելի լավ ժամանակակից օրինակ, քան հայերի կոտորածն է: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը: Չնայած արդեն 90 տարուց ավելի է անցել, ինչ հայերն ապրում էին Օսմանյան կայսրությունում, որտեղից
«Վարդան Այվազյանի նախկին խորհրդականը չի կարող փոխվել ու նվիրվել բնությանը» (Տեսանյութ)
«Խոսրովի» անտառ պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը որսագողերի դեմ պայքարող չի համարում: Նշենք, որ պարոն Հովակիմյանը իրեն որսագողերի դեմ պայքարող է համարում ու ինչպես ինքն է ասել՝ պատրաստ է համագործակցել բնապահպանների հետ, նրանց աշխատանքի վերցնել: «Համակարգից դուրս մարդ պետք է լինի, իսկ ինքը երկար տարիներ աշխատել է
Անահիտ Բախշյան. Եկեղեցու կազմակերպած միջոցառումները հարստացնում են դպրոցականների գիտելիքները (Տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթի հաղթող էր ճանաչվել Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացումը: Aravot.am-ը կարծիք հարցրեց մրցույթի ժյուրիի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանից: «Մրցույթն առիթ էր, որպեսզի դպրոցները կրկին ուշադրությունը սևեռեն գրերի
Անվճար Ձմեռ պապ եւ Ձյունանուշ. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ամանորին
Եվս 6 օր ու մեր քաղաքը կլուսավորվի նորովի. դեկտեմբերի 20-ին ամանորյա առաջին բացօթյա համերգով հանդիսավորությամբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ News.am-ը գրել է. ««Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաեւ որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ
Բնակիչներն իրե՞նց խելքից են տուժել
Ֆիննախի պաշտոնյան վստահեցնում է, որ հանրային գերակա շահի հետեւանքով ամուսնուն ու որդուն կորցրած կինը պիտի ուշադիր լիներ ու չվստահեր կասկածելի ընկերությանը: Կառավարությունը՝ գայթակղված հանրային գերակա շահ գաղափարով, ինչ խաբեբայի ասես տարածքներ չի օտարել, արդյունքում հազարավոր մարդիկ անտուն մնացին, հազարավոր ճակատագրեր խաթարվեցին, իրացման գոտու բազմաթիվ բնակիչներ էլ այդ անարդարությունը չհանդուրժելով՝ լքեցին Հայաստանը, հանրային գերակա շահի իսկական
Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ոչ միայն շատ լավ է ճանաչում Գելին, այլ ինքը ապօրինությունների գլխավոր հեղինակն է»
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ 27-ամյա երեք երիտասարդներ` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 9 տարի շարունակ մեղադրվում են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂ-ի Մատաղիս զորամասում ժակետային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Նրանց դատավճիռը կհրապարակվի ամսի 18-ին: Նախքան դատական նիստի սկսվելը այսօր բողոքի ակցիա
Գործատուները խուսափում են հաշմանդամ այգեպան, դռնապան ունենալ
52-ամյա Աշոտ Սարիբեկյանը, ոչ այգեպանի, ոչ դռնապանի, անգամ ավտոկայանատեղիի աշխատակցի աշխատանք չի կարողանում գտնել: Այսօր Կոնգրես հյուրանոցում հաշմանդամների համար կազմակերպված աշխատանքի տոնավաճառում էլ Աշոտ Սարիբեկյանին չհաջողվեց որեւէ գործ գտնել: Նրա խոսքերով` «Ձեւական մի երկու գործատու հեռախոսահամարս են վերցրել, բայց ոչ մի հույս չունեմ, որ մի բան կստացվի»: Aravot.am-ի հետ զրույցում Ա. Սարիբեկյանն ասաց, որ պատրաստ
ՀԱԿ-ն այսօր չի հայտարարի
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց այն լուրերը, թե այսօր ՀԱԿ-ը պետք է հրապարակի ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը եւ դիրքորոշումը ԲՀԿ որոշման վերաբերյալ։ «Դեռ քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր պետք է սպասեք, կհայտարարենք»,- խորհուրդ տվեց նա։ Պարոն Մանուկյանը դեռ հաստատ չգիտի կունենա ՀԱԿ-ը իր թեկնածուն, թե ոչ։ «Ասում եք բաներ, որ ինձնից կախված չէ,
Ս. Սարգսյանի PR-ով համեմված Տ. Սարգսյանի այցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մոտ մեկ շաբաթ տեւած այցելությունը Միացյալ Նահանգներ, «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, ուներ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նպատակ: Այսպես. մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք քաղաքական հանդիպումներ, որոնց նպատակը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած տարիների իրականացրած քաղաքականությունը դրական լույսի տակ ներկայացնելը: Վարչապետը ոչ միայն ներկայացրել է այս իշխանության


















































