Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti. Ադրբեջանում բողոքում են, որ Հայաստանն իրենցից դրական է որակվել

Դեկտեմբեր 14,2012 20:13

Ադրբեջանցիներին դուր չի եկել Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը: Ադրբեջանական «Վեստի» լրատվականը գրում է, որ Ադրբեջանի հ/կ-ների համագործակցության միությունը, որի մեջ է մտնում ավելի քան 50 կազմակերպություն, հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե մարդու իրավունքների և ազատության պաշտպանության, քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար օրենսդրություններ է մշակվել, ազատորեն գործում են քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները:

Նրանց հատկապես դուր չի եկել, որ զեկույցում Հայաստանի գնահատականը ավելի դրական է, քան իրենցը. «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթներն ու մարդու իրավունքների վիճակը ավելի թույլ չէ, քան Հայաստանում, սակայն զեկույցում Հայաստանը, ինչպես միշտ, ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան Ադրբեջանը»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31