Օրվա լրահոսը
ՊՈԶԵՐ ԵՎ ԿԱԼՑԻՈՒՄ
– Բժիշկ ջան, կնիկս ինձ միշտ դավաճանում ա, բայց գլխիս կոտոշներ չեն աճում,- բողոքում է այցելուն բժշկին: – Հեչ պարտադիր չի, որ դավաճանության դեպքում պոզեր աճեն,- ասում է բժիշկը: – Դե լավ ա, բժիշկ ջան, ինձ հանգստացրիր,- ասում է այցելուն ու ավելացնում.- ես էլ արդեն սկսել էի մտածել թե՝ կալցիումի պակասություն ունեմ:
Լուսանկարը հաստատում է գերմանացիների կապը 1915-ի ցեղասպանության հետ
Նորահայտ մի լուսանկար ցույց է տալիս կայզերական սպաներին թուրքական վայրագությունը ապացուցող տեսարանի առաջ, գրում է «Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքի մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Ստորեւ նրա հոդվածը թարգմանաբար: Ցարդ անտիպ մի լուսանկար, որ հավանաբար կատարվել է 1915-ին, ցույց է տալիս ավազի վրա սփռված մարդկային գանգերՙ մնացորդները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից սպանված հայերի: Գանգերի
Աշխարհի առաջնությունն արժե 600 միլիարդ ռուբլի
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար, որն անցկացվելու է Ռուսաստանում, պահանջվելու է 600 միլիարդ ռուբլու ներդրում, հայտարարել է աշխարհի առաջնության կազմկոմիտեի խորհրդի կառավարիչ Վիտալի Մուտկոն եւ մանրամասնել, որ դրա 41,2%-ը պետք է տրամադրվի տրանսպորտային ենթակառուցվածքին, 27,3-ը՝ մարզական ոլորտին եւ 13,8-ը՝ հյուրանոցային համալիրներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Lufthansa-ն էմբարգո՞ է դրել Հայաստանի վրա
«Ա1+»-ի տեղեկություններով` մի քանի շաբաթ է արագ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով Հայաստան ուղարկվող ծանրոցները տեղ չեն հասնում: FedEx ընկերությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պատճառը Եվրոպայի մի շարք քաղաքներից Երեւան ավիափոխադրումների հետ կապված խնդիրներն են: «Մեր տեղեկություններով՝ Lufthansa ավիաընկերությունը էմբարգո է դրել Հայաստան ներկրվող Air Cargo բեռների վրա։ Նախորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ն Հայաստան բեռներ չի ներմուծում։
«Մարանի» գինին ոսկե մեդալ է բերել Մոսկվայից
Նոյեմբերի 20-22-ը Մոսկվայում կայացել է գինիների միջազգային մրցույթ, որը կազմակերպել էր Գինու միջազգային կազմակերպությունը (Փարիզ): Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, մրցույթին ներկայացված են եղել 100-ավոր գինիներ, սակայն նրանցից «Մարան Բագրատունի 2010թ.»-ն է արժանացել ոսկե մեդալի: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդգես Գասպարի. «Լ. Զուրաբյանը իրավասու է ինձ հորդորել, իմ ինքնասիրությունը չի պակասում դրանից»
Այսօր ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հորդորի հետ կապված. «Պարզաբանում 1-ին՝ ես Լ. Զուրաբյանին գիտեմ 90-ականների սկզբից եւ արդեն մոտ 2 տասնամյակ համակրում եմ նրան՝ որպես ուսյալ, բարեկիրթ եւ բարոյական նկարագրով քաղաքական գործիչ: Ինձ երբեւէ քաղաքական ֆիգուր չհամարելով, լինելով պարզապես քաղաքացի եւ իրավապաշտպան, ինձ համարում եմ
Դարձյալ անվստահություն են հայտնում բնապահպանության նախարարին
Հայտարարություն Էկոլոգիական հասարակական դաշինքը նորից հայտնում է իր անվստահությունը, բնապահպանության նախարարին և նախարարությունյանը: Հարկ ենք համարում կրկնել մեր տեսակետը՝ պահանջում ենք բնապահպանության նախարարի հրաժարականը և բնապահպանության նախարարության վերակազմավորումը, քանի որ իր վերջին գործողություններով բնապահպանության նախարարությունը մեկ անգամ էլ հաստատեց, որ ինքը անզոր է լուծելու Հայաստանի բնապահպանական խնդիրները: Մենք կարծում ենք, որ բոլոր բնապահպանները լուրջ կոչով
«Ժառանգության» ղեկավարի այցը Բաքու ուղեկցվում է սկանդալով
Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի
«Ծառուկյանը կարող է և «երկրագնդի մարդ» հռչակվել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է նախագահ լինել»
Aravot.am-ը հոգեբան, ՀՅԴ-ական Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ քանի՞ նախագահի թեկնածու կունենա Հայաստանը, որին ի պատասխան նա այսպիսի մտահոգություն հայտնեց. «Ես մի մտավախություն ունեմ, ու Աստված չանի իրականանա. կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետականի հետ փոխհամաձայնության գալով, նպատակ ունի քաղաքական ընդդիմությունը ընդհանրապես վերացնելու: Համենայնդեպս մինչև հիմա , իմ տպավորությամբ, ջլատում են առանց այն
Նոր մանրամասներ 13-ամյա աղջկա մահվան փաստով. նրա կողմից օգտագործվող համակարգչում հայտնաբերվել են սատանիստական տեսահոլովակներ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քննիչ Տիգրան Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հակելը) հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում հայտնաբերված 13-ամյա Է.
Արամ Սարգսյան. «Կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ եթե դու մեր հետ չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես»
Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ
Российская Газета «Խաբարովսկում անցկացվել են հայկական մշակույթի օրեր»
Խաբարովսկում անցկացվել են Հայկական մշակույթի օրեր: 4-օրյա ծրագրի մեջ ներառված էին հայկական կիրառական արվեստի, լուսանկարչության, գրքերի, մանկական նկարչության ցուցահանդեսներ: Գրում է «Российская Газета» թերթը` հիմնվելով Խաբարովսկի տեղական կառավարման մամուլի ծառայությանը: Խաբարովսկի բնակիչները նաև դիտել են «Հայաստան` Նոյի երկիր» և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը: Ինչպես նաև հնարավորություն են ունեցել գնահատելու հայ նկարիչ Աշոտ Կուրղինյանի «Հայաստան` իմ հայրենիք:
Զոյա Թադեւոսյանը՝ Տեր-Պետրոսյանի լռության մասին. «Կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը եւ շատ հարցեր քաղաքական դաշտում կախված է ԲՀԿ-ից՝ պատասխանեց. «Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժի: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն ավելի ճիշտ որոշում կայացնել: Կարծում եմ, լռությունից հետո կգա խոսելու ժամանակ եւ այդ
Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Լեւոն Արոնյանին նվիրված գրքի շնորհանդեսին (ֆոտոշարք)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան:
«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության, նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով այսօր ամբաստանյալների պաշտպաններ Ավագ Լալայանը, Սերգեյ Մկրտչյանը, Երեմ Սարգսյանը,Միհրան Պողոսյանը հարցաքննեցին տուժող Գարիկ Սողոմոնյանին: Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Սողոմոնյանը երկրորդ տուժողն է, որը մինչ օրս ցուցմունք է տվել: Դատական երեք նիստ
Գեներալ Մանվելի մարտական ընկերը սովի ու դեպրեսիայի մեջ է
Գյումրեցի 55-ամյա ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը, որին դատում են` մեղադրելով «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար», այժմ փող չունենալու պատճառով ուժասպառ է եղել: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը: Ըստ փաստաբանի, ազատամարտիկը չի կարող ներկայանալ դատական
Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Բաքվի գիտաժողովի մասնակիցների կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող «Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողովի» ժամանակ փորձել է խոչընդոտել հռչակագրի ընդունումը, որում աջակցություն է հայտնվում Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությանը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հովհաննիսյանն առանց հրավերի մոտեցել է ամբիոնին և սկսել ելույթ ունենալ, ինչը հարուցել է ներկաների դժգոհությունը: Իրականում, ինչպես ԱրմԻնֆո-ի
Համանախագահ. «Ես գուշակ չեմ»
Արտաքին գործերի նախախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողներին շատ բան չունեին ասելու։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը համաձայն չէ թերահավատների այն տեսակետի հետ, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մեռյալ կետից շարժելու հեռանկար չկա. «Պաշտոնապես նման հայտարարություն չի եղել, իսկ փորձագետները շատ բան կարող են ասել։ Ամեն ինչի
Ազգային գրադարանում տեղի ունեցավ պոլսահայ գրող, հրապարակախոս Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գրքի շնորհանդեսը
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պոլսահայ գրող, հրապարակախոս Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գրքի շնորհանդեսը:Ներկա էին ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, գրողներ , մտավորականներ և այլք:Գրքի առաջաբանը գրել է գրականագետ, հայագետ Արթուր Անդրանիկյանը:Գիրքը հրատարակվել է մեծն գրողի ծննդյան 110 ամյակի առիթով: Ցավով կարող ենք նշել, որ հայ հասարակության մեջ նրա անունը շատ քչերին է հայտնի: Ծնվել
Ստյոպա Սաֆարյանը ԿԸՀ և ԸԸՀ կդիմի նոյեմբերի 26-ին
Երևանի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մտադիր է նոյեմբերի 26-ին դիմել Կենտրոնական և թ. 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ
ԲՀԿ-ականները չէին մասնակցում ՀԱԿ այսօրվա ակցիային
«150 պիկետ մինչև Տիգրանի ձերբակալությունն ենք արել, մի 150 էլ կանենք, եթե կարիքը լինի, բայց ոչ մի քաղբանտարկյալ չենք թողնելու, որովհետ եթե արգելեն էլ ժողովուրդը կգա և կանի իր պիկետը. որովհետև աննորմալ է, երբ երկրում կան երիտասարդներ, որոնք ճաղերի հետևում են իրենց քաղաքական կարծիքի համար»,- ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Թեեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Եվպատորիայում հայտնաբերվել է կնոջ դիակ. «Armenia Today»-ի տեղեկություններով՝ այն Նաիրի Հունանյանի մայրն է
Նոյեմբերի 22 լույս 23 գիշերը Եվպատորիայի Գորկովյան առափնյա հատվածից 2 մետր հեռավորության վրա` ծովի մեջ, հայտնաբերվել է 1948թ. ծնված Եվպատորիայի բնակիչ կնոջ դիակ: Գրում է «Investigator» լրատվականը` հիմնվելով Ղրիմի թերակղզու արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրությանը: «Armenia Today» պարբերականը փոխանցում է, որ իր ունեցած տեղեկություններով մահացածը Նաթելա Գալստյանն է`«1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի
Մինսկի, Օդեսայի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքները քվեարկելու են «Կոմպաս Բենդի» օգտին
Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կմեկնարկի Մանկական Եվրատեսիլը, որին հերթական անգամ մասնակցում է Հայաստանը: Այս կապակցությամբ նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը տեսակոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Օդեսայի հայ համայնքների ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսին ներկա էր Մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող «Կոմպաս Բենդի» պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, ով նշված քաղաքների հայ երիտասարդներին ներկայացրեց խմբի տեսահոլովակը, կոչ արեց մասնակցել
Որո՞նք էին 1995-ին Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվելու դրդապատճառները
Նախագահական ընտրություններից առաջ կրկին քաղաքական դաշտ նետված՝ ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը զարմացրել է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանին: Նա դա համարում է հայաստանյան քաղաքական դաշտի չկայացվածության ուղիղ ապացույցը. «Եթե քաղաքական համակարգը կայացած լիներ, կայացած ուժերն իրենց թեկնածուներով կմասնակցեին, մյուսներն էլ՝ կսատարեին, որեւէ վերաբերմունք ցույց կտային եւ դա որեւէ կերպ ոչ միայն չէր ազդի, այլ
Ժայռերի գագաթին կառուցված աշխարհի 5 զարմանահրաշ բնակավայրերը
Սանտորինին հունական հրաբխային կզիներից մեկն է: Այն հայտնի է շնորհիվ իր հոյակապ դրամատիկ դեկորացիաներով և զարմանահրաշ արևի մայրամուտով, որոնց կարելի է հետևել Ֆիրա և Օիա քաղաքներից: Օիան կառուցվել է քնած հրաբուխի սրածայր ժայռերի գագաթին, իսկ Ֆրիան հայտնի է իր վենցիական ճարտարապետությամբ: Ձյունաճերմակ սպիտակ տների կողքին այս քաղաքների փողոցներում նաև շատ են ռեստորաններ, պանդոկներ և հյուրանոցներ:
«Compass band». «Մենք չենք կրկնօրինակելու Beatles խմբին, այլ փորձելու ենք նմանվել նրանց»
Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կանցկացվի Մանկական եվրատեսիլ-2012-ը: Հայաստանից մասնակցելու է «Compass band» խումբը: Վերջինիս անդամները չորսն են` Աբրահամ, Դավիթ, Արշավիր, Արամ: Նրանք կատարելու են «Sweety baby» ստեղծագործությունը: Մանկական եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկուշաբթի առավոտյան իրենք արդեն Ամստերդամ են մեկնելու եւ մասնակցելու են նախապես անցկացվող նկարահանումներին: «Կնկարահանվեն տեսաբացիկները: Այս
ՎԻՎ օրենսգրքի դրույթները հերթով առոչինչ են դառնում
ՀՀ սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործով: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննության առնել 1985 թ. ընդունված և մինչ օրս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը: Դիմողը հիմնավորել
«Արվեստի բուհը ղեկավարում է ոչ արվեստագետ մեկը». Գեւորգ Պողոսյան
«Անհանգստություն կա, թե ուսանողների կողմից, թե դասախոսների: Ինչ չափանիշներով է տնօրեն նշանակվում, հաշվի է առնվում արդյոք ուսանողների խոսքը, նման շատ խնդիրներ կան: Նախաձեռնող խմբի նպատակն է այդ խնդիրները լուծել»,-այսօր Նկարիչների միությունում «Թերլեմեզյանի խնդրի» լուծման լավագույն ճանապարհները գտնելու նպատակով կազմակերպած հավաք-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանը: Գեւորգ Պողոսյանի խոսքով «Թերլեմեզյանը» պետք է բերել այն
Նստել` ընթացքի ժամանակ (Վիդեո)
Արտաշատ-Երեւան միկրոավտոբուսների վիճակը մեղմ ասած բարվոք չէ: Բնակիչներից շատերը «պայքարում» են մեկ նստատեղի համար` Երեւանից Արտաշատ գնալու համար: «Մեզնից անկախ դարձել ենք վայրենի, գազելը դեռ չկանգնած` ընթացքի ժամանակ վազում ենք ու «խցկվում», որ կարողանանք գոնե նստած գնալ Երեւան կամ գալ տուն»,-ասում է ուսանողուհի Աշխենը Դավթյանը, ով ապրում է Արտաշատ քաղաքում, բայց Երեւանում է սովորում: Տեսանյութում երեւում


















































