Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի, Օդեսայի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքները քվեարկելու են «Կոմպաս Բենդի» օգտին

Նոյեմբեր 23,2012 18:32

Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կմեկնարկի Մանկական Եվրատեսիլը, որին հերթական անգամ մասնակցում է Հայաստանը:

Այս կապակցությամբ նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը տեսակոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Օդեսայի  հայ համայնքների ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսին ներկա էր Մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող «Կոմպաս Բենդի» պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, ով նշված քաղաքների հայ երիտասարդներին ներկայացրեց խմբի տեսահոլովակը, կոչ արեց մասնակցել և ակտիվորեն քվեարկել Հայաստանի օգտին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայության դերը համաեվրոպական մրցույթում հաղթանակի հասնելու հարցում. «Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի: Եթե երեխաներն իմանան, որ հայ համայնքներն իրենց աջակցում են, առավել մեծ ոգևորություն կցուցաբերեն, և մենք կհաղթենք: Պետք է համախմբվենք այնպես, ինչպես միահամուռ էինք Շախմատի օլիմպիադայի ժամանակ, և այսպիսով մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ շախմատային գերտերություն լինելուց բացի նաև մշակութային գերտերություն ենք»:

Նախարարը հորդորեց առաջիկա  8 օրերին մեծագույն ակտիվությամբ տարածել հայ պատանիների կատարումը համացանցում, կոչ անել երիտասարդական կազմակերպություններին, հասակակից օտարերկրացիներին ևս լսել «Կոմպաս Բենդի» կատարումն ու քվեարկել Հայաստանի օգտին:

Սանկտ Պետերբուրգի, Օդեսայի և Մինսկի երիտասարդներն իրենց ոգևորությունն ու աջակցությունը փոխանցեցին հայ պատանիներին՝ վստահեցնելով, որ իրենց բնակության երկրներում արդեն շատերն են ճանաչում ու սիրում հայկական կատարումը և պատրաստ են իրենց ձայնը տալ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան մասնակցին՝  «Կոմպաս Բենդին»:

Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930