Լրահոս
Օրվա լրահոսը

«Compass band». «Մենք չենք կրկնօրինակելու Beatles խմբին, այլ փորձելու ենք նմանվել նրանց»

Նոյեմբեր 23,2012 18:16

Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կանցկացվի Մանկական եվրատեսիլ-2012-ը: Հայաստանից մասնակցելու է «Compass band» խումբը: Վերջինիս անդամները չորսն են` Աբրահամ, Դավիթ, Արշավիր, Արամ: Նրանք կատարելու են «Sweety baby» ստեղծագործությունը:

Մանկական եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկուշաբթի առավոտյան իրենք արդեն Ամստերդամ են մեկնելու եւ մասնակցելու են նախապես անցկացվող նկարահանումներին:

«Կնկարահանվեն տեսաբացիկները: Այս տարի շոուի կոնցեպտը փոխվել է. լինելու են դոկումնետալ պահեր: Նկարահանվելու է մասնակիցների շարժը, փորձերը եւ այդ ամենը ցուցադրվելու է Մանկական եվրատեսիլի ժամանակ»,- նշեց Գասպարյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ նոյեմբերի 30-ին կլինի գլխավոր փորձը ու պետք է այդ օրն էլ լավ ելույթ ունենան, որպեսզի գրավեն ժյուրիի հավանությունը:

Ըստ նրա` Աբրահամը, Դավիթը, Արշավիրը եւ Արամը ստեղծագործող տղաներ են: Ինչպես ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը` տղաները ունեն մեկ նպատակ` գերել աղջիկների ժպիտները:

«Compass band» խմբի անդամներն էլ լրագրողներին պատմեցին իրենց թիմի առաջացման մասին. «Թիմը ձեւավորվել է այն դպրոցի խնջույքներից մեկի ժամանակ, որտեղ մենք ենք սովորում: «Compass» ենք կոչել, քանի որ ամեն մեկս մեզ համարում ենք աշխարհի չորս կողմերը»:

Երեխաները հանդես են գալու Beatles խմբի ոճով: Ասում են` իրենք չենք կրկնօրինակելու նրանց, այլ փորձելու են նմանվել այդ խմբին:  «Մենք ուզում ենք ցույց տալ, թե որքան ենք սիրում Beatles-ին»,- ասացին մասնակիցները:

Մանկական եվրատեսիլի այս տարվա նշանաբանն է` «Կոտրիր սառույցը»: Գոհար Գասպարյանի խոսքով, բեմի դեկորացիաները լինելու են սառույցի նման, իսկ երեխաները, իրենց թեժ կատարումներով փորձելու են կոտրել այդ սառույցը:

«Մեծ պատասխանատվություն է, որ մեր երկիրը ներկայացնում ենք նման մեծ մրցույթում: Մեզ համար մրցակից ենք համարում Իսրայելին, Հոլանդիային, Ռուսաստանին, սակայն կարեւորը` մենք հաճույք ստանանք մեր կատարումից»,- ասացին «Compass band» խմբի երեխաները:

Մանկական եվրատեսիլ-2012-ի ժամանակ լինելու է մի երգ, որտեղ բոլոր մասնակիցներն են հանդես գալու: Այն նվիրված կլինի երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Նշենք, որ եթերում է Compass band խմբի «Sweety baby» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930