Լրահոս
Օրվա լրահոսը

Նստել` ընթացքի ժամանակ (Վիդեո)

Նոյեմբեր 23,2012 17:45

Արտաշատ-Երեւան միկրոավտոբուսների վիճակը մեղմ ասած բարվոք չէ: Բնակիչներից շատերը «պայքարում» են մեկ նստատեղի համար` Երեւանից Արտաշատ գնալու համար:

«Մեզնից անկախ դարձել ենք վայրենի, գազելը դեռ չկանգնած` ընթացքի ժամանակ վազում ենք ու «խցկվում», որ կարողանանք գոնե նստած գնալ Երեւան կամ գալ տուն»,-ասում է ուսանողուհի Աշխենը Դավթյանը, ով ապրում է Արտաշատ քաղաքում, բայց Երեւանում է սովորում:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տեղի ունենում  Արտաշատ-Երեւան-Արտաշատ երթուղային նստելը:
Քաղաքացիները շատ հաճախ ստիպված են լինում  երթուղայինը դեռ չկանգնած` նստել, քանի որ փոխարենը ստիպված կլինեն երկար սպասել` նստած տուն գնալու համար:
Այսպիսի վիճակ է հատկապես առավոտյան, երբ ուսանողները դասի են գնում եւ երեկոյան, երբ Երեւանում աշխատողները տուն են վերադառնում:
Արթուր Հարությունյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930