Օրվա լրահոսը

Խաղող մթերողները գյուղացիներին դեռ 706 միլիոն դրամ են պարտք

Այս տարի մթերվել է շուրջ 215 հազար տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարի`194 հազար: Խաղողն էլ այս տարի 157 հազար տոննա է  մթերվել, ինչը 28 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ մթերվող խաղողի գինն էլ 10 դրամով ավելի է եղել. 1 կգ-ն մթերվել է 142 դրամով: Այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Հայաստանում վտանգավոր դեղեր չկա՞ն, դեղերն էլ չե՞ն թանկացել

«Հայաստանում դեղերի մասին օրենքը, որն առաջին անգամ ընդունվել է 1998 թվականին, բավականին հին է, եւ վերջին յոթ տարիների ընթացքում թե’ պետական մարմինների, եւ թե’ դեղարտադրողների միության կողմից պահանջ կար մշակելու նոր օրենք դեղերի մասին, որը  կհամապատասխաներ եվրոպական պահանջներին եւ չափանիշներին»,-  այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Պարոն Զաքարյանի խոսքերով՝

Al Jazeera. «Հայ համայնքը որոշել է մնալ Սիրիայում»

Համեմատաբար փոքր հայ համայնքը մնացել է Հալեպի իշխանությունների ձեռքերում, և որոշ սահմանամերձ տարածքներ հիմնականում մոռացվել են Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ասված է «Ալ Ջազիրա» հեռուստակայանի սիրիահայերի մասին պատրաստած ռեպորտաժում: Մոտ 80 000 հայ է ապրում Սիրիայում ու թեպետ Հայաստանը անձնագիր է տալիս բոլոր սիրիահայերին, որոնք ուզում են հեռանալ այնտեղից, սակայն զգալի մեծամասնությունը որոշել է

«Եկեղեցում «տե՞ր ես» հարցին պատասխանում են` տեր եմ, բայց չեն հասկանում` դա ինչ է»

26-ամյա Գոհար Բարսեղյանը մեկն է Վանաձորում ապրող այն կանանցից, ով ամուսնալուծվել է: Արդեն երկու տարի է` նա իր դստեր  հետ ապրում է հայրական տանը: Երբ ընտանեկան հերթական վեճից  հետո ամուսինը բարձրաձայնեց, որ դավաճանում է, կինը վերջնականապես համոզվեց, որ ամուսնալուծվելը միակ ելքն է ստեղծված իրավիճակում: «Ծեծում էր, վիրավորում, այդքանից հետո էլ դավաճանում, դա իմ տառապանքների գագաթնակետն

Կայացավ «Հայաստան համահայկական ուղի» գրքի շնորհանդեսը

«Գրելու ընթացքում կարծում էի, որ հայերը կուրախանան, եւ հենց այդպես էլ եղավ: Գրքի ստեղծման ժամանակ ոգեւորվել եմ Նարեկացիով, ով ինձ համար դարձել է սուրբ մարդ: Կարծում եմ ոչ մի բան բաց չեմ թողել»,-այսօր «Հայաստան համահայկական ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասներկուերորդ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ Եվ Ներսիսյանը ձայնն ավելի ցածրացնելով Ֆերեշեթին ասաց՝ «եթե ձայնս ցածրացնում եմ, դա բնավ չի նշանակում թե՝ զայրույթս պակասեց», եւ Ֆերեշեթը մեղավոր ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ ա նշանակում», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք շատ լավ գիտեք՝ ինչու եմ շարունակաբար ինձ զսպում եւ ձայնս հնարավորինս

Լյովա Խաչատրյան. «Գագիկ Ծառուկյանի որոշումը գրպանում դրված չէ»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, այսօր խոսելով քաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ օրերս հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ական պատգամավորների կողմից բոյկոտվելուց, ասաց. «Ամեն ինչ կարելի է սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի խախտում, ամեն դեպքում պետք է նիստը կայանար, քանի որ, ըստ օրենքի, նիստը կարող է կայանալ այն դեպքում, երբ պատգամավորներից 1/3-րդի նախաձեռնությունը կա:  Նիստը պետք է

«Ես բավարարված եմ աշխատանքից, երբ ուսանողը գոհ է»

Ասում է մանկավարժական համալսարանի պրոֆեսորը Օրերս լրացավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 40 տարի է, ինչ աշխատում է մանկավարժականում: «2001-2002թթ. ուսումնական տարում հիմնադրված օտար լեզուների ֆակուլտետը համալսարանի երիտասարդ օղակներից է: Ներկայումս ֆակուլտետում շուրջ 900 ուսանող

«Դասական» պայքար՝ ռաբիսի դեմ

«Opera Belcanto» թատրոնի տնօրեն Դավիթ Վարժապետյանը նպատակ ունի Հայաստանի լավագույն ձայները հնչեցնել Կանադայում Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ծնունդով Պոլսից՝ կանադաբնակ օպերային բարիտոն, դիրիժոր, մանկավարժ Դավիթ Վարժապետյանը, ով Ազգային օպերային թատրոնում վարպետության դասեր էր վարում, հայտնել էր, թե փորձում է թատրոնի տնօրինության հետ փոխհամաձայնության ճանապարհով մշակութային կամուրջ գցել Երեւանի եւ Կանադայի թատրոնների միջեւ: Հիշեցնենք, որ պարոն

ՀՀԿ պատգամավոր. «Ձեր կարծիքով մեր կյանքը չի՞ փոխվել, ամեն ինչ հե՞տ է գնացել»

Այսօր «Հենարան» ակումբում նախագահական ընտրությունների մասին խոսելիս ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը կանգնած է մեր երկրի հիմնախնդիրների լուծման ակունքներում, որ ժողովրդի վստահությանն է արժանացել եւ դրա համար հաջորդ 5 տարիներին մարդիկ իրեն են վստահելու եւ այլն: Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե Սերժ Սարգսյանը կանգնած է մեր երկրի հիմնախնդիրների լուծման

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ չլքել երկիրը

Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանի հետազոտության արդյունքներն ու առաջարկները Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն «Առավոտի» հետ զրույցում խոսելով ուղեղների արտահոսքի մասին՝ փաստում է. «Այդ պատճառով միջինում ունենում ենք մտավոր մակարդակի անկում, որը, սակայն, կոմպենսացվում է նրանով, որ Հայաստանը «ուղեղների շտեմարան» է: Եթե, օրինակ, Չինաստանում 1 000 000 մարդու պարագայում կհանդիպես մեկ գիտնականի, Հայաստանում՝ 1000-ից մեկն է գիտնական: Մեր բնակչության

Ժողդատարանի վճիռ է բողոքարկվում

Էջմիածնի ժողդատարանի 25. 06.1997թ. թիվ 2-279 վճռի դեմ բողոք է ներկայացրել Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի նախկին փոխտնօրեն, ՀՀ թատերական գործիչների միության անդամ Գարեգին Շահվերդյանը: Էջմիածնի ժողդատարան էր դիմել Վաղարշակ Մանուկյանը (նախկին գլխավոր հաշվապահ), որը պատասխանող Գ. Շահվերդյանից պահանջել էր 16 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հայցվորը հայտնել էր, որ իր եւ պատասխանողի միջեւ 1997թ.

Սպիտակ քաղաքը

ՆԱՐԻՆԵ  ՄԿՐՏՉՅԱՆ Սկիզբը   5. Արքայական Վերսալը Փարիզից 21կմ հեռավորության վրա գտնվող Վերսալի արքայական պալատ կարելի է հասնել 20 րոպեում՝ Փարիզի արվարձաններն իրար միացնող գնացքով: Առավոտյան ժամը 10-ն է, սակայն արդեն իսկ զբոսաշրջիկների հսկայական հերթ է տոմսարկղերի մոտ: Պալատի աուդոգայդով «զինված»՝ մտնում ենք ֆրանսիական նրբաճաշակությամբ, միաժամանակ՝ արքայական ճոխությամբ եւ հարստութամբ աչքի ընկնող Վերսալի  արքայական նստավայր:

Արմեն Մարտիրոսյանը՝ իր 4 անհարգելի բացակայության մասին. «Այն ժամանակ էթիկայի հանձնաժողով չկար»

  Այսօր «Սլաք» ակումբում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված չորեքշաբթի օրը՝ արտահերթ նիստին ԱԺ-ի մոտ կոնգրեսականների բողոքի ակցիային ժառանգականների չմիանալը, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողքին չկանգնելը: Նա պատասխանեց. «Վարչությանը նման առաջարկ չի եղել: Վարչությունը նման հարց չի քննարկել»: Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ ՀՀԿ-ի քայլը չի կարող հակասահմանադրական

ՀՀԿ-ն խուճապի չի մատնվում

«Դա ԲՀԿ առաջնորդի եւ իր ղեկավարած քաղաքական ուժի խնդիրն է՝ ի՞նչ որոշում ունեն, ինչպիսի՞ պայմաններում եւ երբ հայտարարել դրա մասին»,- «Առավոտի» հարցին՝ նախորդ օրը ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ իր մեջ արդեն որոշում կայացրել է. ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է հապաղում դա բարձրաձայնել, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր հարցին՝ եթե Ծառուկյանը հայտարարի, որ

ՀՀԿ-ն Սահմանադրությունը «չի բռնաբարել»

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «1995 թվականից ի վեր տասնյակ օրինակներ են եղել, որ այդպես խոսողների ներկայացրած քաղաքական ուժերը քվորում չեն ապահովել, եւ նիստ չի կայացել»: – ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում մեծամասնություն է, առավել քաղաքակիրթ չէ՞ր լինի, եթե մասնակցեր արտահերթ նիստին եւ իր դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտեր: – Վերջին շրջանում մեր այլընտրանքային եւ ընդդիմադիր գործընկերները իրականությունից հեռու հայտարարություններով հանդես

Անկախության շոգը

Օգոստոսյան մի շոգ օր, հերթական անգամ, միտքս թափառ էր, եւ ես Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկով գնում էի դեպի «Տրիումֆ» սրճարան: Գնում էի իմ ընկեր Հակոբ Սողոմոնյանի «Թլպատվածները» հրաշալի վեպի լույս ընծայումը շնորհավորելու: Եվ եղավ այնպես, երբ Տերյանի վիզծուռ ու տխուր արձանի մոտով էի անցնում` ինձ բարեւեց իմ հին ծանոթներից մեկը, թերեւս, դասախոս` հին կաշառքառնչություններից մաշված մի

ԼՂ բանակցությունները շարունակվում են նույն հունով, ինչպես մինչսաֆարովյան փուլում

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ԼՂ բանակցային գործընթացը գրեթե փակուղում է Երեկ մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Նրանք երեկ Ստեփանակերտում էին, որտեղից ուղեւորվեցին Երեւան, այսօր նախատեսվում է նրանց հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ, իսկ երկուշաբթի համանախագահները Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Հոկտեմբերի 27-ին Փարիզում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար

Գրանտակերներ

Երբ հասարակական կազմակերպությունների անդամները բարձրացնում են մարդու իրավունքներին կամ բնապահպանությանը վերաբերող որեւէ խնդիր, իշխանության ոչ պաշտոնական ներկայացուցիչները (պաշտոնականները զգուշանում են) փոխանակ ասեն, որ հ/կ-ների պնդումները սուտ են, սահմանափակվում են մի պիտակով՝ «գրանտակերներ»: Նախ՝ պարզ չէ, թե ինչ է դա փոխում: Օրինակ՝ մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ոչ մի ծառայություն՝ սկսած լողանալուց եւ վերջացրած զբոսանքով,

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել՝ հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգչին, ով վստահաբար Հայաստանի և

Հայազգի լրագրողի հայտարարության պատճառով թուրքական CNN Turk-ը տուգանվել է

Թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը պատժվել է ուղիղ եթերում Թուրիքիայում բնակվող հայազգի լեզվաբան, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սևան Նշանյանի արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմինը որոշում է կայացրել պատժել թուրքական հեռուստաընկերությանն այն բանի համար, որ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրընկալված հայազգի լրագրողը, խոսելով վերջին շրջանում մեծ

Արամ Սարգսյանը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ խոստումների մասին. «Մինչեւ այսօր եղել են չգիտեմ ինչ, հիմա՝ոնց որ ռուսներն են ասում՝ ճերմակ եւ պուշիստի»

Այսօր «Սլաք» ակումբում լրագրողները խնդրեցին մեկնաբանել նախընտրական այս շրջանում նախագահի հնարավոր թեկնածուների լռությունը: ԲՀԿ նախագահն ասում է, որ որոշել է, բայց չի հրապարակում, ՀԱԿ առաջնորդը դեռ սպասում է եւ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարություն արել: ՀԴԿ առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին առանձնացնեմ, մյուսները դեռ առեւտրի մակարդակի են: Քաղաքական առեւտուր է գնում, թե ապագա

Արմեն Մարտիրոսյան. «Տարակարծություն «Ժառանգությունում» եղել է իր սկզբնավորման օրվանից»

Այսօր «Սլաք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցին, թե ո՞ր տեսակետն է կուսակցությունում գերիշխում՝ խորհրդարանական կառավարման համար ԲՀԿ- ի առաջարկի, կոնսուլտացիաների հետ կապված՝ ԲՀԿ-ի անեղծությանը հավատո՞ւմ են, թե՞ ոչ, պահանջո՞ւմ են, որ լինի Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը, պատասխանեց. «Ժառանգությունում ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա: Տարբեր հարցերի շուրջ տարակարծություն «Ժառանգությունում» եղել է իր

Պատահմամբ կրակել է իր ոտքին

Նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում,  անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ  80 դպրոցին հարող հատվածում,  «Օպել  Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից  կրակոց է արձակել  իր  երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝  անդրադարձ է կատարել: «Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել

Գեւորգ Գեւորգյան. «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է, գործատուները չեն աջակցում ֆիլմարտադրությանը»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում մեկնարկեց Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում կազմակերպված «Կինոյի մասին» օրենքի և Հայաստանում կինոյի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հայտնեց, որ մեդիա ոլորտում աշխատող «Ինտերնյուսը» առավել լայն շրջանակներում է դիտում մեդիա հասկացությունը.. «Երկար տարիներ աշխատել ենք նաեւ ֆիլմերի ոլորտում: Ծրագրեր ենք

Փորձել է հրկիզել եղբոր տունը

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան  փողոցում տուն է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել

Ինչու՞ էր Հրայր Թովմասյանը մատ պարզել օմբուդսմենի վրա

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի քննադատության թիրախում վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է: Օմբուդսմենը անընդհատ քննադատում է Հ. Թովմասյանի ղեկավարած ոլորտում տեղի ունեցող գործընթացները: Թերևս Թովմասյան-Անդրեասյան հակամարտության վկայությունն է երեկ PanAmenian.net-ի՝ կառավարության նիստի ընթացքում կատարած ֆոտոշարքում տեղ գտած այն լուսանկարը, որում արդարադատության նախարարը մատ է պարզել օմբուդսմենի հետ զրույցում: Aravot.am-ը Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝

Միջնակարգ կրթությամբ արտաշատցի Նոնո մականունավորը Խոսրովի արգելոցի տնօրե՞ն

Բնապահպան ակտիվիստները պահանջում են Խոսրովի արգելոց ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր նախատեսված մրցույթը չեղյալ հայտարարել:  Այսօր ասուլիսի ժամանակ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը պատմեց, որ հոկտեմբերի 17-ին հայտարարված մրցույթի մասնակիցների անունները նոյմեբերի 7-ի դրությամբ ներկայացված չեն եղել: «Երբ պահանջեցինք  ցանկը, բնապահպանության փոխնախարար Խաչիկ Գալստյանն ասաց, որ , ամենայն հավանականությամբ, չեղյալ է հայտարարվելու մրցույթը,

Գագիկ Ծառուկյանը իր որոշման մասին կասի ծննդյան տարեդարձից՝ նոյեմբերի 25-ից հետո

Երեկ «Zham.am» կայքը հրապարակել է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ վերջինս նշել է, թե կայացրել է իր որոշումը՝ կապված նախագահական ընտրությունների հետ։ Մասնավորապես, Ծառուկյանն ասել է. «Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից։ Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ։ Այլ հարց է, որ քանի դեռ

Արտակ Զաքարյան. «ԲՀԿ-ն փնտրտուքների մեջ է»

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը առաջադրվի, ՀՀԿ-ի մարտավարությունը կփոխվի՞, թե՞ ցանկացած թեկնածու մրցակցելու է երկրորդ տեղի համար, այդ թվում եւ Ծառուկյանը, քանի որ, ինչպես հայտարարել եք, Սերժ Սարգսյանը չունի մրցակից: Նա պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն, ունենալով մեծ քաղաքական փորձ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031