Օրվա լրահոսը

Սեֆիլյան. «Ապրիլի 9-ին չենք գնալու Բաղրամյան 26՝ Սերժ հեռացիր ասելու»

«Ամեն գործիչ ինքն իր ոճն ունի պայքարի, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ունի իր քաղաքական մշակույթը պայքարի, համաձայն լինենք , թե չլինենք պետք է հարգենք, ես ողջունում եմ, որ նա դուրս եկավ հացադուլից, այդ բոլորը ես կարծում եմ, որ կօգնի շարժմանը, գնա դեպի ինքնակազմակերպում և նաև դեպի ժողովրդին ավելի հուսադրում»,- այսօր Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի հացադուլը դադարեցնելու

Ինչպե՞ս են ստիպելու իշխանություններին հաշվի նստել իրենց պահանջների հետ. Արմեն Մարտիրոսյան

«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո, շարժման պայքարը թուլացա՞վ, թե ավելի ուժեղացավ կերեւա ապրիլի 9-ին»,- վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանի պայքարի ընտրած մեթոդները՝ հացադուլը, նամակները ուղղված Սերժ Սարգսյանին…. քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են եւ համարում չափազանց մեղմ հաջողության հասնելու համար՝ պնդելով, որ իշխանությունը նվաճվում է: Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, հացադուլից դուրս գալու

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի հիմնախնդիրները լուծում են պահանջում (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի ղեկավարների և Գյումրիից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությամբ մարտի29-ին տեղի ունեցավ քաղաքում առկա հիմնախնդիրների թեմայով կլոր-սեղան քննարկում: Միջոցառման ընթացքում քննարկում ծավալվեց գյումրեցիներին առավել հուզող մի շարք կարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների, մասնավորապես` անօթևանության, փողոցների անմխիթար վիճակի, ինչպես նաև Գյումրու հոգեկան

Սիրո խոստովանություն «Առավոտ»-ում

Հակոբ Բեգլարյանի հետ մեր ֆեյսբուքյան  խոսակցության սկզբից էլ նկատեցի՝ ինչ-որ տարակուսանք կար՝ ցանկությունը մեզ ասելու եւ չասելու մեջ, հետո անկեղծացավ. «Կարող է ծիծաղելի հնչել, բայց ուզում եմ սիրո թեմայով նյութ տպագրել ձեր մոտ»: Անկեղծությունն իհարկե ծիծաղելի չէր, իսկ սրտի խոսք տպագրելն՝ առավել քան պատասխանատու մեզ համար: Ներկայացնում ենք սիրահարված տղայի սիրո խոստովանությունն առանց խմբագրման եւ

Հղի Քիմ Քարդաշյանին «ճարպոտ» են անվանել

NBA-ի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի նախկին կինը, որը երեխա է սպասում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթից,  Ջեյ Լենոյի թոք-շոուի ժամանակ պատասխանել է այդպես արտահայտվողներին՝ ապացուցելով, որ դույզն ինչ մտահոգված չէ անձնական քաշի ավելացումով: «Ամբողջ կյանքում զբաղվել եմ անձնական քաշիս հետեւելով: Ինձ թվում է, որ հղի կնոջը «ճարպոտ» անվանելն առնվազն կոպտություն է: Հետաքրքիր է՝ այդպիսիք ի՞նչ են սպասում

Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ հացադուլից. Նա այժմ ընտանիքով Էջմիածնում է (Տեսանյութ)

«Ինձ տվեց Հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայական, եւ սա ապրեցի, որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ իմ համաքաղաքացիները բոլորը նույնպես կզգան այդ հրամայականը եւ շատ եմ ուզում, որ այսօրվա պատգամով, ու օրհնանքով, աղոթքով  ապրիլի 9-ին ունենաք ազգային միասնությունը: Ազգային միասնություն, որը մի հոգուց կախված չէ: Ժողովուրդը փետրվարի 18-ին պահանջեց… Մենք մտնում ենք այն շրջան,

Հայ եւ բրազիլացի ֆուտբոլասերների խնդիրները տարբեր են

Եթե հայ ֆուտբոլասերը ժամանակ առ ժամանակ բախվում է տոմսը ձեռքին ստադիոն մտնել չկարողանալու խնդրի հետ, Բրազիլիայում ֆանատները միմյանց հետ բախվել են տոմս գնելու համար: Բրազիլիայի հյուսիս-արեւելյան շրջանում գտնվող Բայա նահանգում աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար կառուցված «Արենա Ֆոնտե-Նովա» նոր ստադիոնի բացման առիթով տոմսակրկղերի առջեւ գիշերվանից հերթ կանգնած ֆուտբոլասերների միջեւ խոշոր ծեծկռտուք է սկսվել

Ամբողջությամբ տնակն այրվել է

Մարտի 31-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գագարինի փողոցում` Դալմայի այգիների մոտակայքում, այրում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցի թիվ 58 տանը պատկանող  ինքնաշեն տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.39-ին, մարվել` 01.00-ին: Այրվել է տնակն ամբողջությամբ` 6 քմ և ներսում կուտակված

Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ  մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ի՞նչ տվեց 21 օրվա հացադուլը շարժմանը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես իմ քայլը եւ ինքնամաքրման ճանապարհը չմեկնաբանեմ, դա իմ ներքին զրույցն է իմ եւ Աստծո, իմ եւ իմ համաքաղաքացիների միջեւ: Չարակամները, զազրախոսները եւ փոքրոգի մարդիկ, որոնք կուսակցականացված են՝ պարտվելով փետրվարի 18-ին այս կամ այն ածականի են դիմում: Իմ քայլը, վերջնագիրը ոչ թե դե ֆակտո իշխանության, իրենք իրենց ճակատագրի մասին պետք է մտածեն: Իմս առաջինը վերջնագիր

«Շիրակը» դժվարին հաղթանակ տարավ

Գյումրիի «Շիրակը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրում համառ պայքարում դժվարին հաղթանակ տարավ «Իմպուլսի» նկատմամբ՝ 4:3 եւ 73 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում: Մյուս խաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «Ուլիս»-«Բանանց»՝ 0:0, «Միկա»-«Գանձասար»՝ 1:2, «Արարատ»-«Փյունիկ»՝ 1:3: «Միկան» 69 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է, «Գանձասարը» եւ «Փյունիկը» 55-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիաղոնականները:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արևելագետ. «Իրանցիների հանդեպ վերաբերմունքը բացասական է հատկապես Նովրուզի օրերին» (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվում էին  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն»,  իսկ երրորդ հանդիպման ընթացքում` «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեման: Հանդիպումների  այս շարքի վերջին քննարկման թեման էր` «Իսլամ եւ քրիստոնեություն»: Պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանի փոխանցմամբ` 18-19 դդ.

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Новый Калининград. «ՀՀ Երկու քաղաքացի ապօրինաբար մտել էին Լիտվա»

Հայաստանի երկու քաղաքացներ Կռասնոզնամենսկի շրջանում ոտքով հատել են սահմանը ոչ անցագրային կետից, ձերբակալվել են Լիտվայի տարածքում, վերադարձվել են Կալինինգրադի երկրամաս, տուգնավել և արտաքսվել են Ռուսաստանից: Այս մասին «Նովի Կալինինգրադ» լրատվականին հայտնել են Կռասնոզնամենսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունից: Նրանք ՌԴ պետական սահմանը ապօրինաբար հատել են երկուշաբթի գիշերը ժամը 2-ի կողմերը: Դատարանում պարզել են, որ օրինախախտները սահմանը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել

Այսօր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահ Արսեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ վերջին օրերին մայրաքաղաքում բնապահպանների, ակտիվիստների հնչեցրած ելույթների առնչությամբ: Արհմիության կոմիտեի նախագահն անընդունելի է համարում ընկերության աշխատողների  անունից արված հայտարարությունները  եւ պահանջում, այլեւս կապանցիների անունից որեւէ հայտարարություններով հանդես չգալ եւ վերջիններիս իրավունքների համար պայքարի պատրանքը չօգտագործել քաղաքական նպատակներով: «Իբրեւ մեր ճակատագրով

Courier Post. Փակվեց հայերի 79 տարվա լվացքատուն

Ռիչարդ Ավետիսյանը Նյու Ջերսիի Քամդեն քաղաքում իր լվացքատան աշխատասենյակում նստած վերհիշում է իր նախկին աշխատողներին, որոնք շնորհակալ էին իրեն աշխատանք տալու համար:  Գրում է «Կուրիեր փոստ» թերթը: 79 տարի աշխատելուց հետո «Crystal One Hour Cleaners» լվացքատունը փակվեց ուրբաթ օրը: Քամդենի բնակիչներն իրենց կեղտոտ շորերը տանելու վայրից ավելի մեծ բան կորցրին: Լվացքատունը բացել էր Ավետիսյանի հորեղբայրը՝

OԵԿ նախընտրական կարգախոսն է. «Մենք կարող ենք ավելին»

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր: Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ

Զույգը, հարգելով հարսնացուի հորեղբոր հիշատակը, ամուսնացել է նրա դագաղի մոտ

Ռեջին և Մոնիկը միասին են արդեն շուրջ 8 տարի, ունեն երեք երեխա, սակայն նրանց կապը օրենքով ամրագրված չէր: Միայն 2012թ.-ին Ռեջին ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին: Եկեղեցում, ուր կայացավ նրանց պսակադրությունը, ներկար էր նաև հարսնացուի մահացած հորեղբայրը: Այդ կերպ զույգը հարգել է հանգուցյալ Սքոթ Ուեյդի հիշատակը, ով պատրաստվում էր հարսնացուին խորան ուղեկցել, քանի որ նրա

[email protected], սեւ շորեր եւ մուգ ակնոց. «Քյարթուների» բնորոշումը

19-ամյա Աննան հիշում է՝ «քյարթուների» հետ մի անգամ առիթ ունեցել է շփվելու: «Ընկերուհիներով գնացել էինք Անգլիական այգի: Ինձ հետ վերցրել էի ֆոտոապարատս, նկարվում էինք: Մեզնից քիչ հեռու կանգնած էին երկու սևազգեստ երիտասարդներ, չէին խոսում, չէին քայլում, բայց լիովին երևում էր նրանց քյարթությունը»,-ասում է նա և հավելում՝ տղաները մոտենում են նրանց և խնդրում իրենց լուսանկարել. «Զարմացա, բայց

«Մեր նման երիտասարդների կողքին պետք է լինի պետական այր». «Երիտասարդական բանկի» Արարատի մարզի գրասենյակի համակարգող

  «Խաղաղության պարտեզ»,  «Արեւը բոլորինն է», «Հանուն վաղվա օրվա» եւ այլն. սրանք ծրագրեր են, որոնք այս տարի իրականացրել են Արարատի մարզի «Երիտասարկան բանկի» մասնաճյուղի երիտանասարդները: Այսօր նրանք Արարատ քաղաքի իրենց գրասենյակում ամբողջ տարվա հաշվետվությունը ներկայացրեցին. եղել են Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատանը, կազմակերպել են դասընթացներ առողջ ապրելակերպի թեմաներով («Արեւը բոլորին է» ծրագրի  շրջանակներում), վերանորոգել են մարզի

Detroit Free Press. Հայազգի սկեսուրների դասերը՝ իտալացի հարսներին

Զատիկի կապակցությամբ Սանդրա Շարգաբյան և Լինդա Վիլեթ քույրերը Դետրոյթում իրենց խոհարարական հմտությունները կցուցադրեն` պատրաստելով հայկական և սիցիլիական գաղտնի բաղադրատոմսերով կերակուրներ, որոնք իրենց են հասել 1900-ականներին Ամերիկա ներգաղթածների շնորհիվ: Գրում է «Դետրոյթ ֆրի փրես» պարբերականը: Բազմաթիվ ուտելիքներից բացի Շարգաբյանը կպատրաստի նաև հայկական երկու տեսակի փլավ, որոնք սովորել է պատրաստել իր հայազգի սկեսուրից՝ հանգուցյալ Զեբա Օսկոյան Շարգաբյանից:

Նախարարը որդու հետ էր եկել

Կարմիր, կապույտ եւ տարբեր գույներով ներկված ձվեր, քաղցրավենիքներ, կուլիճներ, ավանդական չամիչով պատրաստված փլավ եւ Սուրբ Հարության տոնի խորհուրդը ներկայացնող երգեր: Այսօր միջոցառում անցկացվեց Երեւանի Կենտրոնում՝ Նոտարական ծառուղիում։ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները ներկայացրեցին տոնի խորհուրդը, հանդես եկան հայկական երգերով ու պարերով: Նոտարների պալատի կազմակերպած այս միջոցառմանը իր անչափահաս որդու հետ ներկա էր նաեւ

Ոչ թե քաղաքապետի ուղեւորությունների, այլ`շենքերի արտաքին լուսավորության

«Պայքարել են թափառող շների դեմ. Շներն ավելացել են» «Առավոտի» հրապարակման մեջ, վրիպակի արդյունքում, նշվել է, որ քաղաքապետի արտասահմանյան ուղեւորությունների վրա ծախսվել է 344 միլիոն: Իրականում 334 միլիոնն իբր ծախսվել է մայրաքաղաքի շենքերի արտաքին լուսավորության վրա:

Հայաստանում ստեղծվում է մարդասիրական արձագանքման կենտրոն

Այսօր  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքի վրա մինչև տարեվերջ պետք է կառուցվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իջնել նույն տարածքում

Հովսեփ Խուրշուդյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի ասել, որ շարունակելու է հացադուլը մինչեւ ապրիլի 9-ը»

Նա հորդորում է նորից կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ հացադուլի մասին Ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, սոցցանցերում եւ մամուլում բուռն քննարկվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքից ետ է կանգնում. հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը հացադուլը շարունակելու է, բայց դադարեցնում է: Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ

«Ռեժիսուրան ստեղծելու հնարավորություն է տալիս». Հարութ Շատյան

27-ամյա Հարութ Շատյանը ավարտել է Թատրոնի եւ կինոի պետական ինստիտուտը: Դեռ մանկուց ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն է ունեցել: Երբ ֆիլմը նայելուց ասել է, որ տեսել է, ծնողները կարծել են, թե հորինում է, բայց երբ պատմել է դրա մասին` համոզվել են: Բացի դրանից, Հարութի հայրը 90-ականներին ունեցել է կաբելային հեռարձակման ստուդիա, որով հեռարձակվող բոլոր ֆիլմերին տղան մեծ

Զեմֆիրայի՝ հայաստանյան համերգից մինչև Սերժ Թանկյան. Շաբաթվա շոուբիզնեսյան անցուդարձը

Վերջին մի քանի օրերին համացանցում բուռն արձագանք էր գտել Զեմֆիրայի՝ հայաստանյան համերգի մասին տարածված լուրը: Լուրի ճշտությունը փորձել է պարզել News.am Style-ը:   «Եթե ամեն ինչ ստացվի, Զեմֆիրան մեզ կայցելի սեպտեմբերին եւ ելույթ կունենա կա՛մ Orange փառատոնի շրջանակում, կա՛մ Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում հանգես կգա համերգով: Եթե մարդիկ, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, դադարեն անիվների մեջ

Հայաստանում թռչունների կերի պակաս կա

Ապրիլի 1-ին թռչունների միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը եւ Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը: Հայաստանը, լինելով  թռչունների կենսաբազմազանությամբ հարուստ երկիր, պետական մակարդակով չի զբաղվում դրանց պահպանությամբ, մինչդեռ եթե Եվրոպայում հայտնի է գրանցված շուրջ հինգ հարյուր տեսակ թռչուն, ապա այդ թիվը Հայաստանում

Ուրիխանյանը պատասխանում է Արկադի Վարդանյանին

Ինչպես միշտ՝ կոռեկտ, բայց փաստերով պատասխան մեզ վրա հարձակվողին Արտասահմանում՝ Ռուսաստանում կամ, օրինակ՝ Իսպանիայում միլիոններ պահած ու սեփական ընտանիքը թողած մարդը արդյոք իրավունք ունի՞ ժողովրդի շահերից հանդես եկող ԲՀԿ-ի և առաջնորդի հասցեին հանդես գալ վիրավորանքներով այն պարզ պատճառով, որ վաղ անցյալում քաղացիական պատերազմ կազմակերպելու իր փորձերը չեն հաջողվել, և որ դրանից նեղված լինելով՝ փորձում է

Grand Street Jam մրցույթը` Հայաստանում Hip-hop մշակույթի զարգացման միջոց (Ֆոտոշարք, տեսանյութ)

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց Hip-hop պարաոճում Grand Street Jam մրցույթը, որը կազմակերպել է  Hip-Hop Congress Armenia ՀԿ-ն: Վերջինիս նախագահ Արթուր Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտեց, որ Hip-hop պարային ուղղությունը զարգացնելու գաղափարն  ինքնաբերաբար հանգեցրեց մրցույթի կազմակերպմանը. «Մրցույթի նպատակն է` Հայաստանում զարգացնել Hip-hop մշակույթը: Դրա պահանջարկը կա, մենք էլ փորձում ենք ստեղծել դաշտ, որպեսզի ընտրվեն լավագույնները: Ընդհանուր

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031