Օրվա լրահոսը

Росбалт. «Հայերը կգոյատևեն տղամարդկանց նկատմամբ իրենց վերաբերմունքի շնորհիվ»

«Ռոսբալտ»-ում հրապարակված «Ո՞ւմ են պետք ռուս տղամարդիկ» նյութի հեղինակը գրում է, որ երբ առաջին անգամ այցելեց լեռնային Հայաստան, չափազանց զարմացել էր մի հանգամանքով. Հայաստանի գյուղերի դրվածքը կարծես նույնը լիներ, ինչ Ուկրաինայինը: Պարադոքսն այն էր, որ կենտրոնական Ուկրաինայի գյուղում ապրում, մտածում ու զգում են շրջակա աշխարհն այնպես, ինչպես քրիստոնեական Կովկասի լեռնային գյուղում: Հեղինակը գրում է, որ

Սպիտակի քաղաքացիները վրդովված են. «Երևի միակ քաղաքն է, որ ոչ մի աշխատատեղ չկա» (Տեսանյութ)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական տնտեսագիտական համալսարանում կայացած՝ «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացման արարողությանը անդրադառնալով ՀՀ-ում աշխատատեղերի ապահովման խնդրին, նշել էր, թե հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական

3D ինստալիացիաներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկյան նկարիչ Gregory Euclide-ի ստեղծագործական ինստալիացիան, որի վրա եռաչափ ջրվեժը գահավիժում է երկչափ նկարից թղթե լիճը:          It trend.am

Սուրեն Աբրահամյանը լուրջ տարաձայնություններ ունի «Հանրապետություն» կուսակցության հետ

«Ես ոչ միայն Սմբատ Այվազյանի հետ ունեմ լուրջ տարաձայնություններ, այլ նաեւ քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ «1-ին լրատվականի» այսօր հրապարակած այն տեղեկության մասին, որ Սուրեն Աբրահամյանի և Սմբատ Այվազյանի միջև լուրջ տարաձայնություններ կան: Սուրեն Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել իր տարաձայնությունները կուսակցության քաղխորհրդի անդամների հետ: «Ռաֆիկ Մկրտչյանի

Росбалт. «Բաքուն խնդրել է ՆԱՏՕ-ին հսկել ադրբեջանական խողովակաշարերը»

Ադրբեջանը ՆԱՏՕ-ին խնդրել է, որպեսզի նավթի և գազի արտահանման հիմնական խողովակաշարերի և էներգետիկ ենթակառուցվածքների համար պահակախումբ տրամադրի: Դաշինքից խոստացել են, որ կքննարկեն այս հարցը: Գրում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը: Ադրբեջանը անհանգիստ է Թուրքիայի և Վրաստանի տարածքով անցնող էներգետիկ ենթակառույցների և խողովակաշարերի համար, քանի որ այդ պետությունների նկատմամբ պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում: «Այս պահին ՆԱՏՕ-ն գործընկեր

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին

Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվել, նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԼինելովԱզգային ժողովինախորդ գումարման պատգամավոր,ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում,ակտիվորենիրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքներիպաշտպանություն: «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում էՍտյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու

ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի արտահերթ նիստի երեկվա տապալման փաստը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Ընդդիմադիրները կարծում են, որ խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «նախաձեռնողի սահմանած կարգով եւ ժամկետներում»։ Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները օգտվել էին իրենց իրավունքից՝ նախաձեռնել էին

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հայտարարությունը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Արձագանքելով Հայաստանի հրեական համայնքի նախագահ, Եվրասիական հրեական կոնգրեսի Գերագույն խորհրդի անդամ, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր Ռ. Վարժապետյանի հայտարարությանը` Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հատվածի սահմանագծին

Հարուցվել է քրեական գործ` Բաղրամյան համայնքում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության տնօրենի եւ Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2006թ. մայիսին ԲԲ ընկերության տնօրենը եւ համայնքի նախկին

Ներքին Հանդ գյուղի դպրոց ընդամենը 7 երեխա է հաճախում, շրջանավարտներն էլ ուսումը շարունակելու համար դժվարությունների առջեւ են կանգնում

Մոտ 110 բնակիչ ունեցող Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդի գյուղական դպրոց ընդամենը 8 երեխա է հաճախում: Գյուղացիների պատմելով` համայնքում երիտասարդ ընտանիքներ շատ քիչ են մնացել, եղածներն էլ հեռանում են գյուղից` աշխատանք ու զբաղմունք չունենալու պատճառով: Շատերը գյուղը լքել են Արցախյան գոյամարտի տարիներին, ուստի դպրոցահասակ երեխաները մեծ թիվ չեն կազմում այստեղ, եղածներն էլ խնդրի առջեւ են կանգնում

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 22-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Go Local Worcester. «Հայազգի արվեստագետի աշխատանքը «Թող լույս լինի» ցուցահանդեսում»

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթեր քաղաքի «Քըմյունիթի» ցուցասրահում կբացվի «Թող լույս լինի» ցուցահանդեսը, որը Ուորչեսթերի ամենամյա լույսերի փառատոնի մի մասը կկազմի: Գրում է «Գոու լոքալ Ուորչեսթեր» պարբերականը: Ցուցահանդեսին կներկայացվեն 9 արվեստագետների գործեր, այդ թվում՝ արմատներով հայ Էլեն Քլավելուի աշխատանքը, որը պատմել է «Թող լույս լինի» ցուցահանդեսին իր մասնակցության և իր ընտանիքի սարսափելի պատմության մասին.

Հովհաննես Սահակյան. «Եթե դահլիճի դուռը փակեինք, չթողնեինք գային, կլիներ հակասահմանադրական»

ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելու ՀՅԴ-ի առաջարկը այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անհիմն համարեց` ասելով. «Ես զարմանում եմ նման փորձառու մարդիկ ոնց են նման միտք հայտնում: Ես անհարգելի բացակայել եմ: Դրա համար տեղեկանք չեմ բերելու: Անհարգելի բացակայել եմ, որովհետեւ, ասենք, գնացել եմ այլ միջոցառման, գնացել եմ մեկի տուն: Եթե կեսից ավելի անհարգելի բացակայություն

Ակնաբույժ. Համակարգիչն ու բջջային հեռախոսը կարճատեսության պատճառներից են

Հայ երեխաների մոտ տարեցտարի աճում են աչքի հիվանդությունները, հատկապես` կարճատեսությունը. Դրա պատճառը հիմնականում բջջային հեռախոսներն ու համակարգիչն են: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  «Օպտոմեդ Կանադա» աչքի ախտաճանաչման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը: Նրա խոսքերով. «Ներկայումս կարճատեսությունը աչքի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ավելի հաճախ նկատվում է երեխաների մոտ, մանավանդ հիմա, երբ ամեն երեխայի ձեռքին կա բջջային հեռախոս, եւ

Սեռավարակներ ունեցողներին, թմրամիջոց օգտագործողներին ու արտերկրացիներին չենք կարող պարտադրել ՄԻԱՎ-ի դեմ ստուգվել

ՄԻԱՎ վարակ ունեցող երեխան իրավունք ունի հաճախել մանկապարտեզ, դպրոց, երիտասարդը` սովորել իր նախընտրած ուսումնական հաստատությունում, բժիշկն իրավունք չունի չսպասարկել պացիենտին, միայն նրա համար, որ նա հիվանդ է ՄԻԱՎ վարակով: Սրանք ՄԻԱՎ-ի մասին օրենքի պահանջներն են: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու համար, վերջերս ՄԻԱՎ-ի մասին մեր երկրի օրենքը բարեփոխվել է` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Այսօր

«Կփոխեի մարդկանց ու իրենց դարդոտած դեմքերը». Ի՞նչ կփոխեինք Երեւանում

Երևանը հարազատ է ոչ միայն  երևանցնիների, այլ նաև մարզերում ապրող բնակչության համար, նրանք էլ երևանցիների հետ հավասար սիրում են ու կարոտում, դժգոհում են ու հիասթափվում քաղաքից: Այս անգամ մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ կփոխեր հայը Երևանում: 23- ամյա Աննան կնախընտրեր փոխել հենց քաղաքացիներին, մասնավորապես՝ թքող քաղաքացիներին, անդաստիարակ մայրերին… բայց այսքանով նա չսահմանափակվեց, և շարունակեց թվարկել. «Հասարակական

Daily Star. «Սերունդը հիշեցնում և ինքն է մոռանում: Թամարա Ստեփանյանի «Խարույկ» ֆիլմը»

Երկրորդ համաշխարհային պատերազմի երեք վետերաններ` երկու տղամարդ, մեկ կին, սենյակում կանգնած ու բաժակ են բարձրացնում կենաց ասելու համար: «Ի՞նչ ենք խմում», – հարցնում է նրանցից մեկը: «Հաղթանակի համար», – պատասխանում է երկրորդը: «Չէ, չէ, – ասում է առաջինը, – նկատի ունեմ` բաժակի մեջինն ի՞նչ է»: Գրում է «Դեյլի սթար» թերթը` նկարագրելով Թամարա Ստեփանյանի «Խարույկ» ֆիլմը:

Ծեծել են «Հակահարվածի» անդամներին

ԵՊՀ պատմական ֆակտուլտետի շենքում  ծեծել են «Հակահարված» նախաձեռնության անդամներին։ Նախաձեռնության անդամ Թաթուլ Սարոյանը «Ա1+»-ի թղթակցին ասաց, որ իրենք գնացել էին ԵՊՀ Սև շենքի տարածք իրենց հերթական ակցիան իրականացնելու. Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հայաստանի համար բացառություն կանե՞ն

ԱԺ պատգամավոր , ԱԺ ֆրանկոֆոնիայի հանձնախմբի ղեկավար Մարգարիտ Եսայանը Շվեյցարիայի Մոնթրո քաղաքում այս օրերին մասնակցում է ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային տարեկան կոնֆերանսին:Այս վեհաժողովին մասնակցում են Եվրոպայի ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների խորհրդարանների ֆրանսախոս հանձնախմբերի ներկայացուցիչները, շուրջ իննսուն պատվիրակ: Կոնֆերանսի շրջանակներում Մարգարիտ Եսայանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի եվրոպայի տարածաշրջանի նախագահ պարոն Ժան Պիեռ Վալի

Ռուս գործարար. ՀՀ նախկին գլխավոր դատախազի որդին` Վիկտոր Տեր-Օսիպյանը 5 միլիոն դոլար է գողացել իրենից (Տեսանյութ)

Ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովից, որը Հայաստանում շինարարության ոլորտում ներդրում է կատարել, իր պնդման համաձայն՝ մոտ 5 միլիոն դոլար «գցել» ու գողացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին` Վիկտոր Տեր-Օսիպյանը: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում ասաց գործարարը եւ հավելեց, որ ներկայումս դատական գործընթացներ են ընթանում, սակայն դատարաններն անարդար որոշումներ են կայացրել: Ընդ որում, պարոն

Միջնորդները դեռ չեն մանրամասնում «նոր գաղափարները»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը փոխանցեց, որ Ղարաբաղի նախագահի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ խոսել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հայրենիքում նրա փաստացի հերոսացման դեպքից. միջնորդները այդ հարցի առնչությամբ

New York Times. «Անցում Անատոլիայի մութ մեղքերի և պայծառ մշակույթի միջով»

Մինչ Ահմեդ Գունեստեկինի պայծառ գույներով անատոլիական մշակութային բազմազանության սրահ մտնելը, ցուցահանդեսի այցելուները քայլում են Անատոլիայի զոհերի սգի միջով: Գրում է «Նյու Յորք թայմսը»: Ցուցահանդեսի նախասրահում, խավարի մեջ ներկայացված է վիդեոինստալացիա, որը ցուցադրում է անցած դարում Թուրքիայում կատարված զանգվածային սպանությունների տասնյակ տարեթվեր` մեկը մյուսի հետևից, ամեն մեկը ուղեկցվում է պատմական գրություններով, զոհերի այդ ժամանակվա մշակույթի նկարագրությամբ

ՀՀԿ պատգամավորը` ՀԱԿ պատգամավորների հնարավոր մականունների եւ ԱԺ նիստերից իրական փախչողների մասին

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում վախկոտ, փոքրոգի, ըստ Լեւոն Տեր –Պետրոսյանի՝ ստահակ, ամբարտավան, զոռբա…նման որակումներին, որոնք վերջին օրերին հնչեցին նաեւ Ձեր հասցեին, քանի որ փախուստի մասնակից էիք նաեւ Դուք` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Որոշակի բառապաշար կա, որը հարիր չէ, որ մենք օգտագործենք: Մենք ավելի կոշտ, կամ իրենց բնութագրող բառապաշարով կարող

CNN. «Հայ վանականը տոն է պարգևել Ամերիկային»

Երեկ՝ նոյեմբերի քսանմեկին, Ամերիկայում նշում էին կոճապղպեղաբլիթի ազգային օրը: Փոխանցում է «Սի Էն Էն» հեռուստակայանը: Ըստ ուղղափառ վանականների, դարեր առաջ` 990թ. կոճապղպեղաբլիթը Եվրոպա է բերել Գրիգոր անունով մի հայ վանական: Նա հոգին ջերմացնող ուտելիքը անվանել է կոճապղպեղաբլիթ` հավանաբար իր մեջ եղած համեմունքների համար: Գրում է «Սի Էն Էն»-ը: Կոճապղպեղը հնարավոր է պատրաստել տարբեր եղանակներով` կոշտ

ՀՀԿ պատգամավոր. «Այդ հարցերը Գագիկ Ծառուկյանին ուղղեք»

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը zham.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումն արդեն կայացրել է, բայց առայժմ սպասում է կուսակից ընկերների եւ այլ կուսակցությունների արձագանքներին: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով ի՞նչ տողատակեր ուներ հայտարարությունը, եթե որոշումը կայացված է, ապա ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը հապաղում այն բարձրաձայնել: «Այդ հարցերը

«ArmNet Awards 2012»-ի գրանցումն ավարտվեց. այս տարի մրցույթին ներկայացվել է 540 մասնակցության հայտ

Ավարտվեց “ArmNet Awards 2012”-ին մասնակիցների գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով  540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր: Ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, և բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (Հայաստանից 1

Վիճակագիր. Ուղեղների արտահոսքը դրական կողմեր ունի

Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանը Aravot.am-ի հետ խոսելով ուղեղների արտահոսքի մասին, փաստում է. «Ուղեղների արտահոսքի պատճառով միջինում մենք ունենում ենք մտավոր մակարդակի անկում, որը, սակայն, կոմպենսացվում է նրանով, որ Հայաստանը «ուղեղների շտեմարան» է: Եթե, օրինակ, Չինաստանում 1 000 000 մարդու պարագայում կհանդիպես մեկ գիտնականի, ապա Հայաստանում` 1000-ից մեկն է գիտնական: Փաստորեն, մեր բնակչության թվաքանակի պակասությունը շուրջ հազար

Ստյոպա Սաֆարյան. «Միգուցե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ունենան մեկ թեկնածու»

Այսօր ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպման հետ կապված Aravot.am-ի հարցին` թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից, «Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Եթե ուրիշ բան էլ չկարողանան անել, պետք է շուտ-շուտ հանդիպեն, որ իրար չհայհոյեն քաղաքական ուժերը: Մի քիչ որ իրար հետ շփվեն, գոնե այդ շփումները զերծ կպահեն նման բառապաշարով իրար հետ խոսելուց: Դաշնակցության պարագայում իրենք հայտարարել

ՀՀԿ-ական պատգամավորը դրական գնահատեց «Ժառանգության» աշխատանքը

«Ժառանգությունը», որպես ընդդիմություն, բավականին մեծ աշխատանք կատարեց նախկին գումարման խորհրդարանում»,- այսօր «Ազդակ» ակումբում պատասխանելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունում առաջացած խնդիրներին վերաբերող հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա չցանկացավ մեկնաբանություններ անել «Ժառանգություն» խմբակցությունում ստեղծված իրավիճակի մասին, միայն ասաց. «Ինձ համար ցավալի է, որ հիմա ամբողջ էներգիան ծախսվում է ներքին խնդիրները լուծելու վրա: Մնացածն՝ իրենց խնդիրն է»:

Մինաս Ավետիսյանի որդու վերաքննիչ բողոքը մերժվեց

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան էր դիմել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը (լուսանկարում): Նա բողոքարկում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հուլիսի 11-ի վճիռը: Հիշեցնենք, որ Արման Ավետիսյանը հայցով դիմել էր մարզի դատարան՝ ընդդեմ Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի՝ պատիվն ու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031