Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Այդ հարցերը Գագիկ Ծառուկյանին ուղղեք»

Նոյեմբեր 22,2012 14:59

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը zham.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումն արդեն կայացրել է, բայց առայժմ սպասում է կուսակից ընկերների եւ այլ կուսակցությունների արձագանքներին: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով ի՞նչ տողատակեր ուներ հայտարարությունը, եթե որոշումը կայացված է, ապա ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը հապաղում այն բարձրաձայնել: «Այդ հարցերը պետք է իրեն կամ իր մամուլի խոսնակին ուղղեք: Ես, մեղմ ասած, իրենց փոխարեն արտահայտվելու իրավունք ինձ չեմ վերապահում: Դա իրենց խնդիրն է: Իրենք որոշել են այդպես: Այսինքն, գտնում են, որ ժամանակավրեպ է այսօր այդ մասին հայտարարել: Հայտնի խոսք կա, չէ՝ երեկ շուտ էր, այսօր՝ ուշ է: այսինքն, գիշերը պետք էր անել: Հիմա, իրենք կորոշեն իրենց արտահայտվելու ճշմարիտ պահը: Կարծում եմ, որ երկար չենք սպասի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ՀՀԿ-ում Ծառուկյանի հայտարարությունը ինչ-ինչ մտավախություններ առաջացրե՞լ է: Պատասխանը եղավ. «Բացարձակապես: Մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ ինչ-որ մեկը պետք է լինի, այս ամբողջ խոսակցությունները տանում են այդ դաշտը»:

Aravot.am-ի հաջորդ հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին՝ ՀՀԿ-ում ի՞նչ ներգործություն կառաջացնի դա, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նորմալ: Նորմալ է, ի՜նչ է պատահել: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք համոզված ենք մեր ժողովրդի կամքի, կարողության, ճշմարտության գնահատման վրա եւ հուսով ենք, որ մեր լավագույն աշխատանքը ցույց կտա, որ ժողովուրդը հստակ կողմնորոշում ունի: Այս հարցում ես երկրորդ կարծիք չունեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930