Օրվա լրահոսը

Կսայթաքի՞ Մագնուս Կարլսենը մնացած չորս տուրերում

Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնում է ընդամենը չորս տուր: Մրցաշարում ըստ էության հայտնի են դարձել այն երեք շախմատիստները, որոնցից մեկը կտիրանա աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ շախմատային թագը վիճարկելու ուղեգրին: Նրանք ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին եռյակը կազմող գրոսմայստերներն են՝ Մագնուս Կարլսենը՝ 7,0 միավոր, Լեւոն Արոնյանը՝ 6,5 եւ Վլադիմիր Կրամնիկը՝ 6,0: Վերջինը

Աստղիկ Գեւորգյան. «Մենք չունեինք ավագանիով աշխատելու ավանդույթ»

Հատված Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանի հարցազրուցից: – Տարածված կարծիք կա, թե ավագանին այդպես էլ չի դառնում հակակշիռ քաղաքապետին եւ միաձայն հաստատում է քաղաքապետի բոլոր որոշումներն ու առաջարկները: – Ասեմ, թե ինչու այդպիսի սխալ տպավորություն կա: Քաղաքապետարանի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները գալիս եւ ավագանու նիստերին ներկա լինելով` իրենց գործը համարում

«Ժողովուրդ» օրաթերթի հայտարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»: «Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ, հրաբուխ»,-ասաց նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը՝ հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է: Դրանից հետո դատավորը սկսեց

«Սարսափելի մեծ չափերի հասած փախուստ կա Հայաստանից». Բագրատ Ասատրյան

Մենք լուրջ պրոբլեմ ունենք, Հայաստանը վերածվում է ապագա չունեցող երկրի

Սարո Սարոյան. «Ինչո՞ւ սա գործարք չէ»

Նկատելի է, որ կան քաղաքական ուժեր և հանրության շրջանի առանձին հատվածներ, որոնք շահագրգռված են, որպեսզի տարածվի այն թեզը, թե Ր. Հովհաննիսյանը գնում է որոշակի գործարքի։

ԵՄ-ն ավելի ճիշտ կվարվեր, եթե գումարի փոխարեն Հայաստանին մեկ միլիոն եվրոյի դեզադոր ուղարկեր

Արտագաղթի հիմնական պատճառն, ինչպես հայտնի է, երկրում հաստատված գաղջ մթնոլորտն է, որն էլ կարելի էր փոխել դեզադորների (դիտմամբ չենք օգտագործում հույժ հայեցի «ապահոտիչ» եզրւոյթը) օգնությամբ։

«Ազատ դեմոկրատներ»-«Ազատություն» բանակցություններն արդյունք չեն տվել

«Չմասնակցությունը երկար քննարկվել է: կային տարբեր մոտեցումներ: Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը եւ այն, որ չհաջողվեց համախմբվել ընդդիմությանը…մենք նաեւ բանակցություններ էինք վարում «Ազատություն» կուսակցության հետ, որպեսզի կարողանանք ընդհանրական-ազատական թեւով մասնակցենք: Ի վերջո, նաեւ կան այլ հանգամանքներ, որ ընդդիմության մի քանի ճակատով հանդես գալը կարող է տանել փոշիացման այդ բանակցությունները»,- սա էր ընդհանուր առմամբ, պատճառը: Այսօր

Ըստ Բոստանջյանի՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը ընտրություններով է պայմանավորված

Ընտրություններից հետո պարոն Բոստանջյանը դրամի արժեւորում սպասո՞ւմ է, թե՞` ոչ, ասաց «Հակված եմ, որ դրամի արժեւորում տեղի ունենա»:

«ժողովուրդ» օրաթերթի հայտարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց՝ նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»: «Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ՝ հրաբուխ»,-ասաց նախագհող դատավոր Ռուբեն Ափինյանը՝ հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է: Դրանից հետո դատավորը սկսեց

Ըստ Ազատ Արշակյանի՝ լավ կլինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները ստանան պաշտոններ

«Ոչ մեկ նոկաուտի չի ենթարկի, սա կտեւի 12 ռաունդ եւ զանգը կհնչի ու կլինի նոր ընտրություններ». նախկին պատգամավորը` նամակագրության մասին

Լիլիթ Գալստյան. «Նամակագրության ժանրը մի տեսակ էժանացավ մեզանում»

Րաֆֆի Հովհաննիսյանն իր և «Ժառանգություն» կուսակցության կողմից Դաշնակցության Գերագույն Մարմնին առաջարկել է, որ Երևանի ավագանու միասնական ցանկի պարագայում ես լինեմ առաջին համարը, ինչը մերժվել է ԳՄ-ի կողմից։

«Չէի ուզենա, որ Րաֆֆին լրացներ այն գործիչների շարքը, որոնց ես անվանում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ». Աղասի Արշակյան

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը ստեղծված իրավիճակի մասն հետեւյալն ասաց. «Մի լուծում կա` դա երկխոսությունն է, եթե նույնիսկ անպտուղ է, միեւնույն է այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մարտի 1-երից, հոկտեմբերի 27-երից: 99 թվականին, երբ ծնվեց «Միասնություն» դաշինքը, հարաբերական արդար ընտրություններն այդ ժամանակ էին Հայաստանում, դրանից

Սուրեն Սուրենյանցի նկատմամբ գործի վարույթը կարճվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Հայկ Մարտիրոսյանը չնայած հրապարակեց Սուրենյանցի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելու մասին մարտի 4-ի որոշումը, սակայն դա չխանգարեց, որ նոր մեղադրանքով  գործը վերսկսվի եւ դատարանն ավարտի նոր դատաքննությունը: Դատավոր Արմեն Խաչատրյանը քիչ առաջ հրապարակեց քրեական գործը կարճելու  եւ քրեական հետապնդումը

Բողոքի ցույց կառավարության մոտ. «դարձրել եք մեք փախստական-բոմժ» (Տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է: Կոնդի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ թեեւ այլեւս կառավարությունից ոչ մի լավ բան չեն ակնկալում, բայց այնքան են ակցիաներ անելու, մինչեւ իրենց խնդիրը լուծվի: Բողոքի ցույցի մասնակիցների պատմելով՝ արդեն 5-րդ տարին է, ինչ Դաուն Թաուն ընկերության հետ պայմանագիր են կնքել, որ իրենց իրացրած բնակարանների տեղում

«Րաֆֆին փաստորեն ապօրինության կոչ է անում իշխանությանը»

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ Ազատության հրապարակում անցկացվող ասուլիսներում խոսում է այն մասին, որ, եթե իշխանություններն «անկեղծ լինեին», կբավարարեին իր պահանջն ու կբացեին 120 տեղամասերի պարկերը: Այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տվել են թե՛ պատկան մարմինները, թե՛ իշխանության ներկայացուցիչները եւ թե՛ մասնագետները: Անգամ լրատվամիջոցներն են մի քանի անդրադարձ կատարել խնդրին: Բայց նախօրեին կայացած ասուլիսում պարոն Հովհաննիսյանը

ՀՀԿ նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվի. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասաց Շարմազանովը:

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ճաշակները չեն համընկնում

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողների խնդրանքով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այն պաշտոնների ցուցակին, որը նախագահ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել էր «Ժառանգություն» կուսակցությանառաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նա պահանջել էր ընդդիմությանը տրամադրել վերահսկողական պաշտոններ` գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի, մի քանի մարզպետների եւ գյուղապետերի: Պարոն Արզումանյանն ասաց, որ իր կարծիքով բանակցություներում նշաձողի սահմանումն այդքան էլ

Բերման են ենթարկել 16 տարի անց

Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սերյոժա Ն.-ին, որը 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Սերյոժա Ն.-ն ձերբակալված է: ՀՀ ոստիկանություն

Հարեւանի զենքերով ԲՀԿ-ական «Բենթլի»-ն (Տեսանյութ)

Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 ՍՍ 800 համարանիշի եւ «Bently» մակնիշի 08 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենքեր եւ ձերբակալել վարորդներին։ Նախ նկատենք, որ «Մոսկվիչկա»-ն պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ։ Նրանք Երեւանի ավագանու

Թատրոնի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ աջակցությամբ կայացավ «Դարձյալ կանայք» ներկայացմա­ն պրեմիերան

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀԿ երիտասարդա­կան կազմակերպո­ւթյան աջակցությամբ տեղի ունեցավ «Դարձյալ կանայք» ներկայացմա­ն պրեմիերան (ըստ Ա. Պ. Չեխովի ՙՀոբելյանը՚ պիեսի)։ Այն նվիրված է կանանց մեկամսյակի­ն։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի երիտասարդական թատերախմբի նախաձեռնությամբ։ Պրեմիերային հրավիրված էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին երիտասարդ դերասաններին՝ հաճելի հույզեր պարգևելու, թատրոնի մեծամեծ խորհուրդը վայելելու

Արտահերթ նիստն այլեւս օրակարգային չէ

«Ես հայտարարության վերջնական տեքստին ծանոթ չեմ, բայց այն նախնականը, որ կարդացել եմ, ընդամենը դեկլարատիվ հայտարարության բնույթ ուներ եւ այդ տեսքով մեզ համար անընդունելի»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով խորհրդարանում ներքաղաքական թնջուկը լուծելուն ուղղված արտահերթ նիստ գումարելու վերջին նախաձեռնությանն՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Պարոն Արզումանյանի տեղեկություններով, բոլոր խմբակցությունները մերժել են

20 մլն 500 հազար դրամ՝ Պարույր Հայրիկյանին

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 20 մլն 500 հազար դրամ տրամադրել նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին՝ արտերկրում առողջական վիճակը վերականգնելու համար: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեղի ունեցավ «Դպրոցները լուսանկարներում» ցուցահանդեսի բացումը

armhels.com . «ՆՓԱԿ»-ում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած «Դպրոցները` լուսանկարներում» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ` Հայաստանի 6 մարզերի 26 դպրոցներից, որոնք ունեն անբարենպաստ շենքային պայմաններ: Դրանցից շատերը չունեն սանհանգույց, պատուհաններ, որոշները կիսաքանդ վիճակում են, պատերը ճաքճքված, ծեփաթափ ու բորբոսնած, չկան հարմարավետ սեղաններ և նստարաններ, մարզադահլիճներ… Այս ամենը փորձեցին ներկայացնել լուսանկարների միջոցով, որոնք տրամադրել էին Հայաստանի

Ո՞վ Հայկ Դեմոյանին խորհուրդ տվեց ընդգրկվել ՀՀԿ ցուցակում

Իսկ ինչո՞ւ չհամագործակցել նոր արդյունքներ ունենալու համար, եթե կա այդպիսի ցանկություն եւ հնարավորություն։

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Իզուր են այս հետընտրական զարգացումները, ուղղակի եռանդի կորուստ է»

Ժողովուրդն ակտիվ քաղաքական պայքարից հեռու է, պասիվ քաղաքական պայքարի կողմնակից։ Ինքն իր քվեարկությունը կատարեց եւ քաշվեց մի կողմ։

ՀՀԿ խմբակցության քարտուղարը՝ դեսպաններին. «Սա դիտվելու է որպես որոշակի ճնշում»

Ինչ մնում է տեղի ունեցողը որպես քաղաքական հետապնդում որակելուն, ապա, ըստ Սահակյանի. «Վ. Օսկանյանն էդ ի՞նչ ընդդիմադիր լու՜րջ քաղաքական գործիչ է, որ իշխանությունը նրան չեզոքացնի՝ քաղաքական հետապնդում իրականացնելով»։

Միակ զոհը

Մի քանի ամիս առաջ որոշ ուժեր փորձում էին հանրությանը համոզել, որ երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն են իրականացնում: Բուրժուադեմոկրատիան ՀԱԿ-ի վերջին հանգրվանն էր և ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի գաղափարախոսությունը, որը սակայն պարզվեց, որ ընդամենը մանր ապստամբության պես մի բան էր, որը շատ արագ Սերժ Սարգսյանին հաջողվեց տապալել՝ կամ ներքին ռեսուրսներով, կամ արտաքին միջամտությամբ:  Այսօր, «Բարգավաճ Հայաստանը» գնում է Երևանի

Գ. Բեգլարյանի արձագանքը՝ «Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է» հայտարարությանը

Տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կիսում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետը, թե վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել: «Ես էլ եմ այդ կարծիքին»,- Aravot.am-ին ասաց պարոն Բեգլարյանը: Մեր հարցին, թե այդ հայտարարությունը ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ականներն անում են քարոզչակա՞ն նպատակով, թե՞ իսկապես այդպես են կարծում, պարոն Բեգլարյանը

Դրամի նոր ռեկորդը

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամի փոխարժեքը ռեկորդ սահմանեց վերջին վեցուկես տարվա կտրվածքով։ Մեկ դոլարի գինը բորսայում կազմեց 419 դրամ 75 լումա։ Սա ամենաբարձր գինն է 2006 թվականի հունիսից այս կողմ։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, վերջին շրջանում դրամի բավականին կտրուկ արժեզրկման պատճառներն այնքան էլ հասկանալի չեն։ Հանրությանը մատուցվող պաշտոնական վիճակագրական ցուցանիշների տրամաբանությամբ դրամը ոչ միայն

Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները. ·         Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ: ·         Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031