Օրվա լրահոսը

«Մենք թատրոն փակող չենք»

Հայտարարում է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետը Թատրոն երեւույթը ինքը տոն է, սակայն կա մի օր, որը 1961 թվականից հռչակվել է Թատրոնի օր, նշվում է ողջ աշխարհում՝ հայտարարելով հավատարմություն հումանիզմին եւ մարդկային բոլոր արժեքներին: Ինչո՞վ է նշանավորվում մեզանում թատրոնի տոնը: Այս թեմայով «Առավոտը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանի

«Բարեւ Երեւան» ցուցակի առաջին տողում եղել է Լիլիթ Գալստյանը՝ չեն համախմբվել

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավագանու ընտրություններին ընդդիմության միասնական ճակատ ստեղծելու մասին Այսօր Ազատության հապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ավագանու ընտրությունների մասին: Այս օրերին պարբերաբար քննարկվում է, թե ինչու եւ ում մեղքով գոնե ավագանու ընտրությունների շուրջ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մի փոքր բացեց փակագծերը, թե ինչ ցուցակ են իրենք պատրաստել, ինչ քայլ են արել՝ համախմբվելու

Եթե չկա հայցվոր, չի կարող լինել պատասխանող

Այս տարվա մարտին դիմեցի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի՝ 2013թ. փետրվարի 11-ի կայացրած որոշումը վերացնելու պահանջի մասին հայցով: Ես դատարանում բողոքել էի ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ. Բաբայանի դեմ, քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ: Իմ՝ Երեւանի Կալենցի 6ա տան

Ո՞ւմ հաշվին է թոշակ ու աշխատավարձ բարձրացնում Սերժ Սարգսյանը

Օրերս  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ թոշակի ու աշխատավարձի բարձրացման մասին հնչեցրած հայտարարությունը տարակուսանք է առաջացրել մտավորականների շրջանում: «Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց բարձրացրեց, թե ո՞ւմ հաշվին է Սերժ Սարգսյանը հունիս ամսից շեշտակի բարձրացումներ կատարելու, երբ 2013 թվականի պետական բյուջեն արդեն հաստատված է, ու ընթացիկ որեւէ բարձրացում

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ֆուտբոլից. «Պակասեց վերջնախաղը»

Նա գտնում է, որ մեր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է հետեւություններ անի Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում քաղաքական հարցերից բացի, լրագրողները այլ թեմաներից էլ հետաքրքրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանից: Մասնավորապես՝ երեկվա ֆուտբոլային խաղից: Հարցին՝ կիսո՞ւմ եք ֆուտբալասերների այն պահանջը, որ գլխավոր մարզիչը մեր հավաքականի պետք է հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Դա իմ մասնագիտական պարտականությունից հեռու բան է:

Արքմենիկ Նիկողոսյան. «Թյուր կարծիք է, թե «արգելված գրքեր շարքում» պոռնոգրաֆիկ նյութեր են

«Երբ «ֆեյսբուքում» գրել էինք, որ «գիրք կարդալը սեքսուալ է», արձագանքներ ստացանք, թե «ես այլեւս գիրք չեմ կարդալու»: Բայց ասվածը չկարդացողների համար է: Սեքսուալ նշանակում է «գրավիչ». ինչ է` գիրք կարդալը եւ ուղեղ ունենալը գրավիչ չէ՞»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հրատարակչության «ֆեյսբուքյան» էջում ներկայացվում են «արգելված գրքեր» շարքի

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի հետ բազար չի անելու

Երդմնակալության հետ կապված նրա խոսքերն ուժի մեջ են, բայց պետք է հասկանալ խոսքի իմաստը Ուզում եմ հասկանալ՝ ձեր բառակապակցությունը՝ «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով», դա ուժի մե՞ջ է, թե՞ Դուք մտափոխվել եք: Այսօր Ազատության հրապարակում լրագրողներից մեկի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքի տերն եմ: Մնում է ձեզ հասկանալ իմ խոսքը:

«Գաղջ» մթնոլորտը նախ՝ մտավորականներին պիտի հասցեագրվեր

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ – Հանրապետության նախագահի դիտարկմամբ՝ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերներն ու հանցագործները չեն, ամենամեծ պրոբլեմը երկրում առկա գաղջ մթնոլորտն է, իսկ այս առումով նա որպես հիմնական պատասխանատուներ առանձնացնում է լրատվամիջոցներին՝ էլեկտրոնային եւ տպագիր: Այն, որ մթնոլորտը մեզանում գաղջ, ես կավելացնեի՝ տամուկ եւ ճապաղ է, բազմիցս ենք արձանագրել, բայց արդյոք այդ գաղջության եւ

«Մի բան հասկացանք՝ խոսքը պաշտոնների է վերաբերում»

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները Հերմինե Նաղդալյանի վրա «ուշացած գնացքի ետեւից վազելու տպավորություն են թողնում»: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ՀՀ-ում արդեն մի տեսակ ձեռագիր է դառնում այն, որ խնդիրները, որոնք չեն լուծվում ընտրությունների օրը եւ ընտրողի ձեռամբ, հետընտրական շրջանում կազմակերպչական այլ ձեւերով նորից օրակարգ են բերում, ու փորձ են արվում լուծումներ գտնել: «Երկրի կարեւոր

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր: Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը: Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, եւ ահա – ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են: Ամեն

«ԱԳՆ-ն անգործության է մատնված».Գրիշա Սարգսյան

«ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես պահանջատեր, պահանջում և կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` Ազգային անվտանգության խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Գլխավոր դատախազին նախապատրաստել բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան իրավական ակտեր՝ Միխայիլ Գարբաչովին և Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ»,-այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Միլիցիայի հատուկ

ԵՄ-Հայաստան կրթական համագործակցության համատեքստում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 25-26-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրել Գոտորի հետ: Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի համար ԵՄ-ն դարձել է կարևորագույն գործընկերներից մեկը, և համատեղ իրականացվող ծրագրերը բազմազան են և

Երգիչ Գուժ Դուրգարյանն արդեն նոր տեսահոլովակ ունի

Ի տարբերություն նախորդի` այս մեկը զուգերգ չէ: «Forever» անվանումն ունեցող երգի բառերի ու երաժշտության հեղինակը հենց Գուժն է: Այն փոփ-ռոքի ոճի մեջ է: «Երկու տարի առաջ եմ ձայնագրվել, բայց ցանկանում էի նկարահանել տեսահոլովակը, որից հետո նոր հանձնել հանրության դատին: Մի օր էլ հանդիպեցի Նադի Իսպիրյանին, ով էլ նկարահանեց տեսահոլովակը»,- ասում է երգիչ Գուժը: Մոտակա օրերին

Ոստիկանների դեմ գործով պաշտպանական կողմը կհստակեցնի իր դիրքորոշումը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի դեմ գործով դատավարության նախապատրաստական փուլը: Գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ջոն Ֆարխոյանը, ամբաստանյալներ, ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնի օպերլիազորներ, ոստիկանության կապիտաններ Խաչիկ Բախբուդարյանին ու Արտակ Բարսեղյանին

«Կենգուրուն» աննախադեպ ցուցանիշներ է գրանցել

Այս տարի մրցույթին մասնակցում է 39.500 երեխա «Արդեն 5-րդ անգամ անցկացվող «Կենգուրու 2013» միջազգային մրցույթն այս տարի աննախադեպ ցուցանիշներ է գրանցել: Արդեն մասնակցության համար գրանցվել է 39.500 երեխա եւ 960 դպրոց, որից 39-ը` Արցախից (1500 երեխա): Արձակուրդների երկարաձգման հետ կապված` մրցույթը տեղի կունենա ապրիլի 4-ին` դպրոցներում կազմակերպչական գործողություններն ապահովելու համար»,-այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում

ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունն ու ԲՀԿ-ի վերակենդանացումը

ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին չմասնակցելը ինքնին այդ ուժի համար մեծ կորստի հանգեցրեց: Ուստի չեմ կարծում, թե որևէ մեկը նման գործընթաց պիտի իրականացնի ԲՀԿ-ի համար իրենցից բացի: Խոսքս ընդդիմադիր դաշտում որոշակի հավատ ներշնչելու մասին է, որն իրենք այս ընթացքում կորցրել են»:

Գրիպը նահանջում է

Հանրապետությունում արձանագրված մահվան չորս դեպքերում հիվանդները բժշկի ուշ են դիմել եւ նրանց մոտ նկատվել են ուղեկցող հիվանդություններ Հանրապետությունում հատկապես փետրվար ամսից գլուխ բարձրացրած գրիպի եւ սուր շնչառական այլ հիվանդությունների հիվանդացության մակարդակը հետզհետե նվազում է: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների

Դերասան Արմեն Էլբակյանը վիրավորել է հաշմանդամ մարդկանց

Դերասան Արմեն Էլբակյանը եթերից` հեռուստահաղորդումներից մեկում վիրավորել է հազարավոր հաշմանդամ մարդկանց  հեգնանքով և քամահրանքով խոսելով և ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին, պիտակներ կպցնելով և փաստացի վիրավորական անվանումներով որակելով: Ինչ ասել է շաշ, լալոշ, չոլախ,…. Մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս հիշեք, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից: Ամբողջ աշխարհում խտրականության դեմ պայքարողների, շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների

23 տարի անց. ԱՄՆ-ում հայտնաբերված հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Վահան Ս.-ն, որը 1990 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:

Մուկուչյանի պարզաբանումը՝ «Առաքելության» վերաբերյալ

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  արտահերթ նիստի ընթացքում քննեց «Առաքելություն» կուսակցության կողմից Երեւանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին դիմումը: ԿԸՀ-ն որոշեց «Առաքելություն» կուսակցությանը տալ 48 ժամ ժամանակ, այդ գործառույթը կատարելու համար: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ որոշումը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարմանն

ՀՀ գլխավոր դատախազը մարտի 27-ին հրամաններ է ստորագրել` նոր նշանակումների մասին

վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։

«Առաքելության» ցուցակը չեն գրանցի, եթե 48 ժամում ընտրագրավը չվճարի

«Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

«Զատիկի» նախաշեմին ձուն 55 -60 դրամից դարձել է 75 դրամ

Արմեն Պողոսյան. «Մախինացիայի պես մի բան է: Գործարարները, արտադրողները միշտ էլ ուզում են այդ օրերին եկամուտ ստանալ»:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Լյուդմիլա Սարգսյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը նույն բանն են ասում»

Լրագրողները նաեւ նորից հարցրեցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելում իրեն: Նա պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հստակ տեսակետը հայտնել է, թե ով է հաղթել այս ընտրություններում, իսկ մնացածը՝ այցելել-չայցելելն արդեն կարեւոր չէ:

Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդը հետախուզվո՞ւմ է

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն և 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն:

Խաղային ավտոմատը ՝ ազատամարտիկների հուշարձանի կողքին

 Խաչքարի բացումը կատարվել է մեծ շուքով 2012թ. մայիսի 14-ին Իջեւանի կենտրոնում, «Շատրվաննների հրապարակում» հանդիսավորությամբ բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար: Այն կառուցվել է արցախցի Արթուր Ավագյանի միջոցներով: Խաչքարին փորագրված է՝ «Սարոյի հերոսական ջոկատի տղաներին»: Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը Իջեւանի կամավորականների ջոկատի առաջին հրամանատարն էր, նա զոհվեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս: Խաչքարի բացումը կատարվեց մեծ շուքով,ելույթ ունեցան Տավուշի մարզպետ

ՀՖՀՀ ռեկտոր. «Տիգրան Մեծն այսօր Հայաստանում «աշխարհի սահմանները» կարող է գտնել»

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիա. հնարավորությու՞ն Հայաստանի համար» խորագրով համաժողովը, որը կազմակերպել են ՀՖՀՀ-ն եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան փաստեց, որ Հայաստանն արդեն բազմաթիվ կապեր ունի Ֆրանկոֆոնիայի հետ եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: «Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ֆրանս-հայկական համագործակցության, նաեւ` Ֆրանկոֆոնիայի «արգասիքն» է: Բացի այդ,

«Սաակաշվիլիի կուսակցությունը հայատյացությունը օգտագործում է որպես լծակ»

«Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ փոխել է մարտավարությունը` հասկանալով, որ այլեւս չի կարող հավակնել հայկական քվեներին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թբիլիսիում գործող «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունները: «Սաակաշվիլիի կուսակցությունը բավական իրատեսորեն է գնահատել կացությունը: Ազգային փոքրամասնությունները` գոնե հայերը, ըստ ամենայնի,

Մեկ միլիոնանոց բողոքի երթ + Անդրիաս Ղուկասյան

Ես միանում եմ այս նախաձեռնությանը, որ մայիսի 1-ին ստեղծել մարդաշատ երթ ու ցույց տալ, որ հանրությունը չի ենթարկվելու անօրինականություններին:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կատարվել են նոր նշանակումներ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։ ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031