Օրվա լրահոսը
Հիմնանորոգվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը
«Թանգարանը նորովի եւ ամբողջովին վերանորոգված ներկայանում է հասարակությանը, նրա մեջ ներառված է հնի ու նորի ներդաշնակությունը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ցուցադրության հեղինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրա պնդմամբ` թանգարանը օրինակելի եւ ամբողջ տարածաշրջանում եզակի է. «Մեծ գործ ենք արել կոմպոզիտորի թանգարանը նորից ապրեցնելու համար: Թանգարանի կողքին շատ լավ մարդիկ են կանգնած, այն ապահով
ԲՀԿ-ն կասկածի տա՞կ է դնում ՀԱԿ-ի անկեղծությունը
«Ես կոմպետենտ չեմ այլ քաղաքական ուժերի հնարավոր եւ անհնարին համաձայնությունների մասին խոսել: Բայց կոմպետենտ եմ ԲՀԿ-ի անունից մտահոգություն հայտնել, մեր հավանությունը ներկայացնել եւ այլոց անհասկանալի գործողությունները զարմանալի գործողություններ որակելու»,- Aravot.am-ի հարցին` կարծում եք ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գաղտնի պայմանավորվածություն ունե՞ն մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը ձեւականորեն հրապարակում պահելու համար, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետը` որպես կապանցի դեմ է բաց հանքի շահագործմանը
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտի» հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքը` որպես Կապան քաղաքի բնակիչ, դեմ է Շահումյանի բաց հանքի շահագործմանը: Իսկ որպես տեսչության պետ` իր կարծիքը կարտահայտի ավելի ուշ, երբ բաց հանքի նախագիծը հստակեցված ու բնապահպանական փորձաքննություն անցած լինի: «Ես` որպես Կապան քաղաքի բնակիչ, միանշանակ դեմ եմ բաց
Նախաամանորյա ներկայացումներ՝ սիրված հերոսների մասնակցությամբ
Ֆլորենցիայում՝ դեկտեմբերի 22-25-ը «Mandela Forum» պալատում, Հռոմում՝ այս օրերին «Palalatomatica» պալատում եւ Թուրինում՝ դեկտեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում «Palavela» սառցադաշտային պալատում անցկացվելու են սառցային շոուներ՝ նվիրված Դիսնեյի աշխարհի ու հերոսների տոնին: Երաժշտական նախագծերից մեկը՝ «Դիսնեյը՝ սառույցին», նշում է 30-ամյակը, ինչով էլ պայմանավորված է լայնամասշտաբ միջոցառումների անցկացումը: Խումբը, որը բաղկացած է շուրջ 50 անդամներից՝ (Միքի Մաուս, Գուֆի, Բազ Լայթեր եւ
Կենդանիներին ֆոտոբիզնեսում օգտագործելը արգելվում է
Ղրիմի գերագույն խորհուրդը որոշում է կայացրել՝ թույլ չտալ օգտագործել կենդանիներին ֆոտոբիզնեսում: Ղեկավարությունը որոշել է արգելքը տարածել նաեւ կենդանիներին տարբեր տեսակի միջոցառումների ժամանակ օգտագործելուն, իսկ օրենքին չենթարկվելու դեպքում անհատները կզրկվեն ձեռնարկատիրական գործունեության իրավունքից, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Վերահաշվարկի դիմումներ չեն եղել
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ 3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին` թիվ 7 ԸԸՀ-ում: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի
ՍԴ դիմելու համար ստորագրել է 16 պատգամավոր
«Մենք ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ եւ այդ հարցի շուրջ միշտ մտահոգություն ենք արտահայտել: Վերջին հաշվով, դատական հայց է ներկայացվելու»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին` միանալո՞ւ է ԲՀԿ խմբակցությունը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ դատարանի դիմելու համար բավարար իրավական հիմքեր են անհրաժեշտ, այլապես հայցը պարզապես
Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է Աշխաբադ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Աշխաբադում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Սամվել Մարտիրոսյանը` Facebook-ի «դավադրությունների» եւ «խեղդող» թեմաների մասին
«Սոցիալական մեդիա ասելով` Հայաստանում առաջին հերթին հասկանում են Facebook-ը, որը, ցավոք թե բարեբախտաբար, դարձել է սոցիալական ինչ-ինչ հարցեր լուծելու եւ ինֆորմացիա փոխանակելու հարթակ: Քանակական տեսանկյունից առաջին հորիզոնականում է Odnoklassniki-ին, որը շուրջ 700.000 ակտիվ օգտատեր ունի: Սակայն ցանցում գրանցվածների իրական թիվը հնարավոր չէ հաշվել, որովհետեւ մի քանի «պրոֆիլ» են պահում, մեկը` աղջիկ խոսեցնելու, մյուսը, ասենք, տատիկի
Անդրշիրիմյան կյանք. գերեզմանոցում լվացք են չորացնում (ֆոտոշարք)
Միայն Հայաստանում չէ, որ գերեզմանատներից կից ապրում եւ գերեզմանների շնորհիվ՝ իրենց ապրուստն են վաստակում բազմաթիվ մարդիկ: Սրա ապացույցն է բլոգեր zyalt-ի ֆոտոռեպորտաժը Մանիլայի հնագույն գերեզմանատներից մեկից: Դրա տարածքում մեռյալներից բացի, ապաստան են գտել տասնյակ հազարավոր կենդանի ֆիլիպինցիներ: Իսկական անդրշիրիմյան քաղաք է: Այս գերեզմանոցում շատ հարգի են եգիպտական թեմաները: Ահա այս գերեզմանոցում նաեւ լվացք են չորացնում: Մարդիկ
Մասնագետներն այցելում են մարզեր
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հիմնական նպատակը մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքի նվազեցումն է։ Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց է շահագործվել, սակայն դրանցում դեռևս նեղ մասնագետների պակաս կա։ Մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտացված բժշկական օգնությունը
Տնակը չդիմացավ գայթակղությանը
Աշխարհի եռուզեռից հեռու, հսկա ընկուզենիների մեջ թաղված Եղեգիս գյուղի այս տնակն անգամ չդիմացավ տեխնիկական նորարարությունների գայթակղությանը: Լուիզա Կիրակոսյան՝ (mynews.am)
Տիգրան Տեր-Եսայանը՝ Վանո Սիրադեղյանի նախաձեռնության մասին. Մութուցուրտ տարիներին արձան կանգնեցրինք
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն անհանգստացած է Լեոնիդ Ենգիբարովի քանդակի ճակատագրով. Կրկեսի շենքը պայթեցված է, քանդակն էլ՝ հանված շինարարական աշխատանքների պատճառով: «Մութ ու ցուրտ տարիներին որոշում կայացվեց, որ կրկեսի մոտ պետք է Ենգիբարովի արձանը դրվի, նախաձեռնողը՝ Վանո Սիրադեղյանն էր, ցանկությունը մեծ էր, հնարավորությունները՝ քիչ: Բայց արձանը, որ ուրիշ շունչ ու ենթատեքստ ուներ, դրվեց:
Այսօրվա առայժմ միակ լուսավոր կետը. Տարոն Սողոմոնյան
Երեւանում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեր հավաքականի եւ հայ մարզասերների համար առայժմ միակ լուսավոր կետը 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանի 17:11 հաշվով տարած ավելի քան վստահ հաղթանակն է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհոնգիր Դավիդովի նկատմամբ եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք նվաճելը: Երեկոյան հերթում Հայաստանից ռինգ մտնելու է նաեւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:
Կարապետիչը մեկնում է Աֆրիկա
Ընդամենը օրեր առաջ Կուբայից վերադարձած «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը հիմա էլ մտածում է. «Մի ուրիշ տեղ մեկնել՝ Աֆրիկա»: 13 տարի շարունակ, իր բառերով, ժողովրդի հոգսով ապրելուց հետո, որոշել է մի քիչ էլ իր մասին մտածել: Արդյունքում չի խոստանում որպես թեկնածու մասնակցել 2013թ. նախագահի ընտրություններին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Զապոռոժեցի» պատճառով ընտանեկան նպաստ չեն տվել 2 հաշմանդամ երեխա ունեցող ծնողին (Տեսանյութ)
Հայաստանի մանկական բնակչության 1%-ը պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներն են, այսինքն` 8000 երեխա, սակայն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի, առավել հավանական է, որ այդ թիվը շուրջ 12 հազար կարող է լինել, պարզապես տարբեր պատճառներով պաշտոնապես չեն գրանցվել: Այսօր նման կարծիք հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը «Նովոստի Արմենիա» ակումբում`հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա
Վարչապետը ծանոթացել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կատարված հիմնանորոգման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային
Այսօր մեր բռնցքամարտիկների օրը չէ
Դեկտեմբերի 3-ը առավոտվանից անհաջող է սկսվել բռնցքամարտի աշխարհի երիտասարների առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի համար: Առավոտյան ԱԻԲԱ-ի բժիշկները, տեղեկանալով, որ մեր 52 կգ քաշային Նարեկ Մոքոյանն իրեն այնքան էլ լավ չի զգում, զննել են թոքերը եւ սպազմ հայտնաբերելով՝ ընդհանրապես արգելել են մասնակցել կշեռքի արարողությանը: Իսկ դա նշանակում է, որ Նարեկը չի մասնակցելու երեկոյան նշանակված իր մարտին,
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կարծիքը լսվել է
Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Խաչատրյանի նախագահությամբ այսօր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստի ժամանակ լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին մասնակցել է նաեւ ցմահ ազատազրկվածը: Aravot.am-ի հետ զրույցում Մ.Ենոքյանի պաշտպանն ասաց, որ նիստը տեւել է 2,5 ժամ, ապա դատավորը որոշել
Академия новостей. «Երևանից ժամանած աղավնիներին հետ են ուղարկել»
Նովոսիբիրսկի օդանավակայանում գյուղատնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները ուղևորների բեռների ստուգման ժամանակ չորս աղավնի են առգրավել, որոնք ժամանել էին առանց փաստաթղթերի: Գրում է «Ակադեմիա նովոստեյ» լրատվականը: Վերահսկող մարմինների մամուլի ծառայությունից հայտնել են, որ աղավիներին հայտնաբերել են Երևանից ժամանած ուղևորի մոտ: Նրա մոտ բացակայում էին թռչունների համար անհրաժեշտ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև ներմուծման թույլտվությունը: «Հիվանդությունների ներթափանցման և տարածման
Վարազդատ Հարոյանն արժանացավ Գոռ Երիցյանի ճակատագրին
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության ռինգում Հայաստանը կես ժամվա ընթացքում երկու կորուստ տվեց: Գոռ Երիցյանից հետո հանսիսականի վերածվեց նաեւ 75 կգ քաշային Վարազդատ Հարոյանը: Չնայած հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդից հետո միավորների նվազագույն առավելություն ուներ հույն Պոլինեիկիս Ցանիկիդիսի նկատմամբ՝ 4:3, սակայն հաջորդ երկու ռաունդներում նախաձեռնությունը զիջեց մրցակցին, դրան գումարած՝ երկրորդ ռաունդում ռեֆերիից նկատողություն ստանալով: Հույն բռնցքամարտիկը մարտը
Բռնությունը մի պայմանավորեք մենթալիտետով. ահազանգում են առանց բռնության հասարակություն երազողները
Այսօր «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացրեց հանրային միջոցառում՝ «Ընտանեկան բռնությունը որպես ամուր ընտանիքի հիմք» խորագրով: Ակցիայի պատասխանատու Աննա Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վերնագրի մեջ որոշեցինք սարկազմային տարրեր մտցնել, որովհետեւ պարզ է, որ ընտանեկան բռնությունը չի կարող լինել ամուր ընտանիքի հիմք եւ ընդհանրապես՝ բռնության
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն դեկտեմբերի 10-ին
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհի աճյունի տեղափոխման և հուղարկավորման կազմակերպչական հարցերը: ՀՀ մշակույթի նախարարության հասարկայնության հետ կապերի վարչությունից նաև տեղեկացնում են, որ ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի օրը
Իտալացին սահմանել է ռեկորդ` մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը
Իտալիայի Նեապոլ քաղաքի «Gambrinus» սրճարանի մատուցող Ջովանի Ֆումոն ռեկորդ է սահմանել` հաճախորդին մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը: Սուրճի այդքան մեծ քանակը Ֆումոն մատուցել է աշխատանքի 60 տարվա ընթացքում, իսկ ամենահիշարժան այցելուն, ում նա երբևէ սպասարկել է, եղել դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Աշխարհի ամենամեծ մարդակերտ օլիմպիական ապրանքանշանը կերտվել է 2100 բրիտանացիների կողմից: Օլիմպիական հայտնի դեղին, սև, կարմիր,
Սերժ Սարգսյանի խոստման մասին. «Ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»
«Խոսել, որ Սերժ Սարգսյանը խոստումը կատարել է, ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»,-ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց, երբ Aravot.am-ը նրան հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին»: Այնուհետև
Ալեքսանդր Ամարյան. «Եհովայի վկաները» սովոր են ծեծվողի դերում լինել (Տեսանյութ)
«Երբ որոշում է կայացնում Եվրադատարանը, վճարումը կատարում է պետությունը` պետբյուջեից, որն էլ «գալիս» է քաղաքացիների հարկերի հաշվին: Ինչ վերաբերում է Եվրադատարանում «Եհովայի վկաների» հանդեպ Հայաստանի կրած պարտություններին, այսօրվա դրությամբ չունենք այնպիսի մասնագետ, որը կկարողանար ճշգրիտ ներկայացնել իրավիճակը: Վճիռները, որոնք առաջին անգամը չէ, որ շահում են «Եհովայի վկաները», մեր կողմից օրենքի չիմացության հետեւանք են, երբ որոշ
Ինչպե՞ս ենք ընտրում կյանքի ընկեր
Բոլորը գերադասում են իրենց կողքին տեսնել գրավիչ կողակցի, սակայն ընտրություն կայացնելու հարցում, թե’ աղջիկները, և թե տղաները միշտ էլ դժվարանում են: Ըստ հոգեբանության՝ կան մեխանիզմներ, որոնք ընկած են զուգընկերոջ ընտրության հացում: Շատ մարդիկ իդեալականացնում են իրենց սիրո օբյեկտը՝ վերագրելով այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում չկան. ստացվում է՝ իրենք սիրում են իրենց հորինածին: Շատերը պնդում են, որ
Գոռ Երիցյանը պարտվեց հավասար պայքարում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում քիչ առաջ հայաստանցի 64 կգ քաշային Գոռ Երիցյանը միավորների 6:10 տարբերությամբ զիջեց Կուբայի շատ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Կեւին Բրաունին: Բայց ասել, թե մրցակիցը շատ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից, ճիշտ չի լինի: Ռինգում հավասար պայքար էր ընթանում ու մեր մարզիկը ոչնչով չէր զիջում մրցակցին,
Նաիրա Զոհրաբյանը Ջհանգիրյանի նման լավատես չէ
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր համաձայնության եկավ իշխանության հետ մարտի 1-ի դեպքերի քննության ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորել նախագահի ընտրություններից հետո: «Հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու»,- բացատրում է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը չի հավատում հանրապետականների այն հավաստիացումներին, թե ընտրություններից հետո նրանք կողմ կքվեարկեն հանձնաժողովի ձեւավորմանը, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր նիստերի դահլիճում
Մահացել է հրդեհի հետևանքով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղանդիլյան 22 շենքի բնակարաններից մեկում առկա է ծխապատ գոտի և ներսում մահացած մարդ կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում հայտաբերվել է 1957 թ. ծնված Արտուշ


















































