Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի համար «Բարսելոնան» առաջարկում է 25 միլիոն եվրո՞

Կատալոնյան ակումբը մտադիր է այս ամռանը լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը: Շվեյցարական «Geruchte Ticker» ինտերնետային կայքի հավաստմամբ, իսպանական ակումբի ղեկավարությունն այդ նպատակով ընտրել է Հենրիխ Մխիթարյանին՝ «Շախտյորից» եւ Նեյմարին՝ Բրազիլիայի «Սանթոսից»:  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը որոշել է այս ամռանը տեղափոխվել եվրոպական որեւէ գրանդ ակումբ: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ «Բարսելոնան» Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 25

«Դեմ առ դեմ»` Գեղամ Մանուկյան եւ Արմեն Դուլյան

Մարտի 21-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի  եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը: Քննարկման թեման` որքանով են հայկական լրատվամիջոցները նպաստում երկրում գաղջ մթնոլորտի ձեւավորմանն ու արտագաղթին:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`

Տեղի է ունեցել քարաթափում` փակելով ճանապարհի երթևեկությունը

Մարտի 20-ին, ժամը 12.47-ին տեղեություն է ստացվել, որ Սևան – Մարտունի – Գետափ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում` փակելով ճանապարհի երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են լանջի թուլացած քարաբեկորների հեռացման աշխատանքներ, իսկ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: ԱԻՆ

ԱԺ նիստում շախմատ են խաղում, ու Facebook-ում շփվում

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը երեկ խորհրդարանի նիստի ժամանակ զբաղված էր խիստ կարեւոր գործով, նա շախմատ էր խաղում իր բջջային հեռախոսով՝ փորձելով դա անել հնարավորինս աննկատ։ Այդ նույն ժամանակ, երբ ԿԲ նախագահ Արթուր Զավադյանը ներկայացնում էր կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Կարապետյանը,

Կայծակը հարվածել է Իտալիայի հավաքականի ինքնաթիռին

Երեկ Ժնեւի օդանավակայանի մատույցներում ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի ինքնաթիռը կայծակի ուժեղ հարված է ստացել: Բարեբախտաբար, ամեն բան ավարտվել է բարեհաջող: Այս մասին տեղեկացնում է «Football-Itali-net»-ը եւ մեջբերում թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի՝ մամուլի ասուլիսում արտահայտած խոսքերը: «Չեմ հավատա, եթե որեւէ մեկն ասի, թե նման իրավիճակում ինքը չի վախեցել: Մենք էլ էինք վախեցել: Սկզբում ուժեղ հարված

ԲՀԿ ավագանին հաշվետու է լինելու կուսակցության առջեւ՝ չարածի համար

Հիշեցնեմ Գագիկ Մելիքյանին, որ ես քննադատում էի ոչ թե Վոլոչկովային, այլ Տարոն Մարգարյանին, եթե Գագիկ Մելիքյանը չի կարողանում այդ երկու անձանց իրարից տարբերել, ապա կոչ եմ անում նորից ուսումնասիրել դպրոցական կենսաբանության դասագրքերը։

ԻՇԽԱՆԱՄԵՏ ՊՈԵԶԻԱ

Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին Շուշոյին են չանչում, Մին Թանկյանին են կանչում:

Հետևում պահն է, առջևում՝ փակուղին

Ամենայն հավանականությամբ հասունանում է պահը, երբ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հերթական հարցազրույցը պետք է տա Ռոբերտ Քոչարյանը: Վերջին շրջանում տեղի ունեցող ներքին և արտաքին քաղաքական զարգացումները վկայում են այն մասին, որ Քոչարյանի դիրքերը բավականին թուլացել են:  Նախ՝ չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանին միավորել Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի շնորհիվ իհարկե ԲՀԿ-ն կստվերեր «Ժառանգությանը»: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է,

Արդյո՞ք Արցախը ճանաչելն է դավաճանություն զինվորի նկատմամբ

Հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրին: Ինչպես հայտնի է, գործող նախագահը նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու խոստումը համարել էր արկածախնդրություն: Մամլո ասուլիսի ժամանակ Սարգսյանը մի շարք հռետորական հարցեր է տալիս, թե ինչ կտա Ղարաբաղի ճանաչումը: Նախագահը, օրինակ, հարցնում է, թե արդոք ճանաչումը կավելացնի Ղարաբաղ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես

Լեւոն Արոնյանն այսօր խաղալու է Թեյմուր Ռաջաբովի հետ

Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրի բոլոր պարտիաները՝ Վլադիմիր Կրամնիկ-Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կարլսեն, Ալեքսանդր Գրիշչուկ- Թեյմուր Ռաջաբով, ավարտվել են ոչ-ոքի: Ութ մասնակիցները իրենց անվան դիմաց միավորների պաշարն ավելացրին կես միավորով եւ մրցաշարային աղյուսակը փոփոխության  չի ենթարկվել: Այսօր՝ վեցերորդ տուրում, Արոնյանը հանդիպում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 21-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:ԻՆ

«Քաղբանտարկյալները Հայաստանում». ԵԽ Նախարարների կոմիտեն պատասխանել է Լեւոն Զուրաբյանի հարցմանը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պատասխան նամակ է ուղարկել Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին, որտեղ անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործին: Պատասխան նամակում նշված է, որ իրենց տեղեկացրել են, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի

Շտեֆան Ֆյուլե․ «Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել»

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:  «Որեւէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր

Hurriyet. «Դրես կոդ՝ Թուրքիայի մզկիթներ այցելող զբոսաշրջիկների համար»

Զբոսաշրջիկներին, որոնք չեն ունենա համապատասխան հագուստ Թուրքիայի պատմական մզկիթներ այցելելու համար, կտրամադրվի հատուկ հագուստ` Թուրքիայի զբոսաշրջության նախարարության նոր կանոնադրության համաձայն: Գրում է «Հյուրիեթ» թերթը:  Կին զբոսաշրջիկները գլխաշոր կկապեն և ամբողջ մարմինը ծածկող շորեր կհագնեն: Տղամարդկանց, որոնց հագին անթև շապիկներ ու շորտեր կլինեն, նույնպես հատուկ հագուստ կտրամադրվի: Հագուստները կլինեն ամենաքիչը վեց գույնի և դրանց վրա որևէ

Super Yacht. «Ֆրենկ Սինատրայի կատարմամբ հայտնի երգի հեղինակը հայ է»

«Strangers In the Night» երգի, որը հայտնի է Ֆրենկ Սինատրայի կատարմամբ, հեղինակը հայ է: Գրել է «Սուպեր Յախթս» կայքը՝ ներկայացնելով «Stranger» ժամացույցը, որը նվագում է 1960-ականների հայտնի երգը: Երգի հեղինակը ամերիկահայ ջազ դաշնակահար Ավո Ուվեզյանն է: Երգը մեծ հռչակ ձեռք բերեց 1966թ. Ֆրենկ Սինատրայի կատարումից հետո: Այդ կատարումը արժանացել է երեք «Գրեմմի» մրցանակի: Ուվեզյանը ծնվել

Կորած կովի, սիբեխի եւ բանջարի պատճառով հայտնվել են Ադրբեջանում

Ադրբեջանցիները հոգեկան շեղումներով  հայ գերիներին չեն վնասել:   Մարտի 20-ին Իջեւանի տարածաշրջանի  Կայանի սահմանագոտում ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել մարտի 16-ին եւ մարտի 17-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի բնակիչներ  Դուրմիշ Քառյանին եւ Անահիտ Առաքելյանին:  Տավուշի մարզի ոստիկանները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ  նրանք արտաքին տեսքի  վնասվածքներ չունեին: Հոգեկան խախտումներ ունեցող Անահիտ Առաքելյանը  հայ ոստիկաններին

ԲՀԿ-ն սպառնո՞ւմ է

«Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերը ԲՀԿ-ն տվել է ինձ ու ստացել սպառիչ պատասխաններ՝ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված իմ լիազորությունների մասով: Այսօր և միշտ ես պատրաստ եմ այդ պատասխանները տալ ցանկացած շահագրգիռ մարմնի»,- 7or.am կայքին տված հարցազրույցում ասել էր ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ): Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից

Նոր միջադեպ՝ Ազատության հրապարակում. կինը պատիվ է պահանջում (տեսանյութ)

Նախագահին տեսնել ցանկացող կնոջը Արմեն Մարտիրոսյանը համոզում էր, որ Սերժ Սարգսյանին իրենք էլ են սպասում, բայց «սոված ժողովրդի» մոտ նա չի գալիս:   Այսօր Ազատության հրապարակում մի կին էր եկել Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու եւ իր խոսքերով՝ «հայ կնոջ պատիվը պահանջելու»: Նա մեծ աղմուկ էր բարձրացրել, շուրջը հավաքել մարդկանց եւ պահանջում էր իր համար հանդիպում կազմակերպել

Տիգրան Ուրիխանյանի չընթերցված հարցը վարչապետին

Հարգելի գործընկերներ․ Հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է և´ լրատվամիջոցների, և´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ

Ինչ ստացվեց կամ կտոր մը լուրջ զրույց Աժ-ում (տեսանյութ)

Ազգային Ժողովում ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ զրույց ծավալել Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորների հետ: Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը կասկածել էր, որ Ազգային Ժողովում աշխատող լրագրողները կարող են լուրջ խոսակցություն ծավալել գործարար պատգամավորների հետ։ Մի քանի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի

Կապանում չնախատեսված վայրերում աղբը թափելու համար անբարեխիղճ կապանցիները կտուգանվեն 25-30 հազար դրամով

«Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքացիների կողմից կենցաղային եւ շինարարական աղբը թափվում է ոչ սահմանված տեղերում, նպատակահարմար ենք գտնում համայնքի ղեկավարի որոշամբ` կոմունալ տնտեսությանը վերապահված նոր լիազորությունների շրջանակում, հսկիչների, աշխատակիցների միջոցով տեղում արձանագրել նման յուրաքանչյուր դեպք, որպեսզի այդ բնակիչները վարչական տույժի ենթարկվեն: Միաժամանակ քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում հայտարարության կարգով դիմել մեր համաքաղաքացիներին, որպեսզի  յուրաքանչյուր

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Ամենամեծ ձեռքբերումը կորսվելիքը փրկելն է»

Հրանտ Մաթեւոսյանի բացառիկ հարցազրույցը եւ Կարեն Գևորգյանի կորսված ֆիլմը` «Հրապարակ նկուղ» գրքում  Այսօր «ՆՓԱԿ» նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն, ՍՄԻԼ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,  խաղաղության և կոնֆլիկտների փոխակերպման փորձագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքն ընդգրկում է այն նյութերը, որոնք գրել է 16-28

Armenian Weekly. «Ամերիկացի աշակերտները ստեղծագործում են Հայոց ցեղասպանության թեմայով»

Առաջին անգամ լսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Ֆրենսիս Նորթոնը որոշեց իր վրդովմունքն արտահայտել ողբերգության հանդեպ: Վիլմինգթոնի ավագ դպրոցներից մեկի աշակերտը համակարգչով հայկական սիմֆոնիկ երաժշտություն գրեց, որն անվանեց «Դժոխքի կրակ»: Գրում է «Արմենիան ուիքլի» թերթը:   Նա իր ստեղծագործությունը գրել է «Պատմությանը դեմ առ դեմ» կոչվող դասընթացների շրջանակներում: Երկու րոպեանոց երաժշտությունը լի է ծիսական մոտեցումներով, որոնք արված

Քաղաքաշինության նախարարությունը Ազգային գրադարանի համար կառավարությունից նորից գումար է ուզում

Երբ գրադարանի հիմնանորոգման համար տրմադրվել էր մոտ 710 միլիոն դրամ, հակահրդեհային համակարգերի կառուցման աշխատանքները հաշվի չէին առնվել:   Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման, դրանց աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար վաղը ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում որոշում կկայացնի մոտ 408 միլիոն դրամ գումար հատկացնել: Իսկ Օպերայի շենքի մասնակի հարդարման եւ վերանորոգման համար կառավարության որոշմամբ մոտ 11 միլիոն

Թե ինչու է «օֆֆ սայդ» հայտնված ԲՀԿ-ն հիմա ուզում քաղաքական հայտ ներկայացնել

«Ես կարծում եմ՝ քաղաքացիների համար էլ է տարակուսելի ու տարօրինակ, որ նախագահական ընտրությունների ժամանակ կողմնորոշում չհայտնած և լռակյաց դիրքորոշում ընտրած քաղաքական ուժը հիմա ուզում է քաղաքական հայտ ներկայացնի: Չեմ կարծում, որ սա միայն վարչապետի դեմ է, պարզապես իրենց նախապատրաստած քայլերն են Երևանի ավագանու ընտրությունների համար»,-այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ

Նախկին թեկնածուն հարցնում է՝ եթե ԱԺ-ում օլիգարխներ չկան, այդ դեպքում ինչպե՞ս «պլակատը» հաղթեց Ստյոպա Սաֆարյանին

«ՀՀԿ ցուցակում մեծահարուստենր կան»,-վստահ է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:   «Եթե Սերժ Սարգսյանը գնում է Մալաթիա եւ ավանդույթի համաձայն ասում՝ ձայն տվեք Սամվել Ալեքսանյանին, ի՞նչ տարբերություն՝ ցուցակո՞վ է նա անցել, թե՞ մեծամասնականով ու հաղթել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ քաղաքական դեմքի»,- ասում է Հարությունյանն ու հավելում, որ  եթե Սերժ Սարգսյանը մտահոգված է, որ քաղաքականությամբ զբաղվեն 

Սոցիոլոգը համաձայն է Սերժ Սարգսյանի ասածի հետ, որ արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի դիտարկումը, թե արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է, ասաց, որ դա ճիշտ նկատառում է, ինչի մասին  ինքը բարձրաձայնել է դեռ 93-94 թվականներին, այսինքն՝ այն ժամանակ, որ 1 մլն արտագաղթը հիմնականում  կախված էր ոչ թե տնտեսական վիճակից, այլ նրանից, որ մարդիկ իրենց ապագան Հայաստանում չէին տեսնում. «Եթե դրա

ՀՀ-ից ամենաշատը ապաստան են հայցում Իրաքի քաղաքացիները

Տարեկան շուրջ 80 օտարերկրա քաղաքացի ապաստան է հայցում ՀՀ-ից   Վերջին 12 տարիների ընթացքում ՀՀ-ից ապաստան են  հայցել շուրջ 2500 օտարերկրյա քաղաքացիներ, նրանցից 1000-ը` Իրաքից: Տարեկան կտրածքով շուրջ 70-80 օտարերկրյա քաղաքացի է դիմում ՀՀ` ապաստան ստանալու ակնկալիքով: Թեեւ ապաստան տրամադրելու գործընթացը ՀՀ-ի համար համեմատաբար նոր ոլորտ է, այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական

Դատվածներին Արգենտինա չեն թողնի

«Արձակուրդի եւ աշխատանքի» ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լինեն 18-30 տարեկան: Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ մուտքի ռեժիմները կազատականացվեն: ՀՀ կառավարությունն այսպիսի որոշման նախագիծ է պատրաստել: Այն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգում: Ինչպես տեղեկանում ենք գործադիրի կայք էջից՝ առաջին քայլը կլինի ՀՀ եւ Արգենտինյան կառավարությունների միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: Ըստ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031