Օրվա լրահոսը
2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները
Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: <<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի
Արման Մուշեղյան. «Մի երկու պաշտոնյայի ոտքը պետք է ջարդենք, որ դառնան հաշմանդամ ու հասկանան» (Տեսանյութ)
Հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիաները վավերացրած մեր երկրում փողոցներից, տրանսպորտից, հասարակական վայրերից սկսած` դեռեւս անմատչելի են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: «Հաշմանդամների միջազգային օրվա» առիթով, հաշմանդամ մարդկանց խնդիրներից խոսելու համար այսօր «Ելակետ» ակումբ հրավիրված «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանը, «Հույսի
Ընտրական գործընթացների լեգիտիմությունն ապահովելու նպատակով հրատապ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորում
Համառոտ նկարագիր Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սկզբունքներին` երկրում ձախողվել է ընտրական ինստիտուտի` որպես քաղաքական իշխանության ազատ և արդար ձևավորման և/կամ փոփոխության միջոցի, կայացումը: Ընտրությունները Հայաստանում սովորաբար ուղեկցվում են բազմաթիվ խախտումներով` կասկածի տակ դնելով գործընթացի անցկացման ու ընտրությունների արդյունքների օրինավորությունը: Քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հաջողությունն ապահովելու և Հայաստանի` որպես ժողովրդավարական երկրի հեղինակությունը բարձրացնելու
ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ
ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում: Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի
Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է. Հ. Խառատյան
Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության՝ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկության քննարկումը: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանց առարկությունների, համաձայնել է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք ՀԱԿ-ի նման գործելաոճը այն պարագայում,
«Հարսնաքարի» գործով» պաշտպանի բացակայությունը անհարգելի համարվեց
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական բժիշկների եւ Վահե Ավետյանի մահվան գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս անգամ էլ պաշտպանական կողմից ամբաստանյալների պաշտպաններից երկուսն էին բացակայում՝ Արմեն Խաչատրյանն ու Երեմ Սարգսյանը: Ա. Խաչատրյանից դատարանը նոյեմբերի
Նիկոլ Փաշինյան. «Բրյուսելից բերել ենք նորմալ փաստաթուղթ»
ԱԺ 6 պատգամավորներով Բրյուսել էին մեկնել՝ մասնակցելու ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ընդունված եզրափակիչ հայտարարությունն արձանագրել է, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կարեւոր էր վերջին ամիսների Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Ս. Ֆարմանյանը նաեւ կարեւորեց եզրափակիչ հայտարարության
ՀԵՀ-ը բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Կապանում բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել նաև Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ պուրակի բարեկարգման նախաձեռնությունը Կապանի երիտասարդներինն էր, ովքեր էլ անձամբ մասնակցել են տարվող աշխատանքներին։ ՙՇատ կարևոր է, որ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են համայնքային աշխատանքներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան
Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու և ոգեշնչվելու հիշեցում էին: Մի աղջիկ նամակ էր գրել Պարաօլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր չեմպիոնին. «Նայելով, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքի դժվարությունները` սպորտում հասնելով նորանոր հաղթանակների և բարձունքների, ես ուժ եմ ստանում և ոգեշնչվում եմ»: Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա էապես դրական ներգործություն են թողնում, և
ՀՀ նախագահի կայքը վատ վիճակում է
Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների: Մելիքյանի փոխանցմամբ՝ հետազոտությունն իրականացվել է 2 փուլով, մեթոդաբանությունը մշակվել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտում: «Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը: Դիտարկումն իրականացվել է 177 չափանիշներով՝ 150-ը բովանդակային,
Fars. «Իրանում Հայաստանի դեսպանը կոչ է անում զարգացնել բոլոր տեսակի կապերը Իրանի հետ»
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսել է Թեհրանի և Երևանի միջև սերտ հարաբերությունների մասին և կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում: Գրում է «Ֆարս» լրատվական գործակալությունը: «Հաշվի առնելով մշակութային ընդհանրությունները և Իրանի հետ վաղեմի ու պատմական հարաբերությունները` Հայաստանը կարող է զարգացնել և ընդլայնել երկու երկների մշակութային և մտավոր շրջանակները», – ասել է
Պոռնկությանը նպաստելու համար կինը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչներ Սարգյուլ Սիրեկանյանը եւ Կարինե Օթարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսը Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից
Հաշմանդամ մարդն աշխատաշուկայում առայժմ տեղ չունի
«Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամների միջազգային օրը, այսօր տոն չէ, այլ հնարավորություն ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրները»-«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «Պետական քաղաքականության տեսանկյունից ես պետք է կարեւորեմ, որ մենք կառավարության քննարկմանն ենք ներկայացրել օրենքի նախագիծ, որը կառավարությունում քննարկվելուց
«Համմերի» հարվածից հետո հիվանդանոց տեղափոխված Նուբարաշենի բանտի պատասխանատու հերթապահը մահացավ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է նոյեմբերի
New Europe. «Ղարաբաղի հակամատությունը կարգավորելու Պատմական հնարավորություն»
Եվրամիությունը պատմական հնարավորություն ունի իր հարևան երկրների սառեցված հակամարտությունները կարգավորելու համար: Գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը «Նյու Եուրոփ» թերթում: Հեղինակը գրում է, որ լինելով էստոնացի` նա պատկերացնում է, թե ինչ բարդ է ավտորիտար երկրի մի մասը լինելուց հետո անցում կատարել եվրոպական անկախ պետության. «Մենք բախտավոր էինք, որ դրսից օգնություն էինք ստանում»: Ըստ հեղինակի, այժմ
«Ցավոք սրտի, չկա Գեորգիսյանի նման մեկը, ով կկանգնի այսօրվա իշխանության դեմ». Այսօր Մովսես Գեորգիսյանի ծնունդն է
Այսօր հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի` Մովսես Գեորգիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 51 տարեկան: Գեորգիսյանը ծնվել է Երևանում: 1979թ. Փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքն անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դարձավ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երդվյալ անդամ: Պետության կարևորագույն կառույցի` Ազգային բանակի ստեղծման անհրաժեշտության գիտակցումով,
ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր
Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն: Ծրագրի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ: Դավիթ Սարգսյանը տեղեկացրել
«Իմ ընկերոջը «նվիրեցի» նրան, իսկ նա անգամ շնորհակալություն չասաց»
Եթե ոմանք անհամբեր սպասում են առաջին ձյանը, Սառան ընդհակառակը՝ չի ուզում, որ ձյուն գա, պատճառն ամենևին էլ այն չէ, որ նա ձյուն չի սիրում, այլ այն, որ հիշողությունները նորից կարթնանան, թեև ինչպես ինքն է ասում՝ դրանք երբեք էլ չեն քնել: Հիշողությունները կապված են նրա նախկին ընկերոջ՝ Միքայելի հետ: «Ես ու Միքայելը ծանոթացել ենք նախորդ տարվա
Նոր հարցում՝ կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը
Հուլիսի 11-ից մեր կայքում իրականացվում էր հարցում « Ժողովրդավարական երկի՞ր է արդյոք Հայաստանը»: Հարցման 1,425 մասնակիցների գերակշիռ մասը՝ 48%-ը բացասաբար է պատասխանել: 17%-ն ավելի արմատական պատասխան է տվել «Լիովին բռնապետական է»: 16%-ի կարծիքներն են համընկնում այն տեսակետին, որ Հայաստանի վերաբերյալ արտահայտվում է միջազգային շատ զեկույցներում, այն է, թե մեր երկիրը «մասամբ ազատ է»: Հարցմանը մասնակցածների
Գյումրեցիների պասիվության պատճառը ընտրակաշառք չբաժանե՞լն էր
Երեկվա ԱԺ լրացուցիչ ընտրություններով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղը բաժին հասավ ՀՀԿ-ական Արման Սահակյանին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը 10.100 ձայնով հաղթեց իր մրցակցին` Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանին: ՀՀԿ-ականը, նախնական տվյալներով, հավաքել է 13.337 ձայն, իսկ ՀՀՇ-ականը` 3237: Ընտրությունները թեև կայացան, սակայն մասնակիցների փոքր թվաքանակից ակնհայտ է, որ ժողովուրդը կամ ծայրահեղ հիասթափված է, կամ
«Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքն այլանդակելու վերաբերյալ
ՀՀ Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են
Նախկին դատախազը լրագրողի գործով դատավարությունը համարեց պատվիրված
Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի և լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց: Լրագրող Ռուբեն Գրդզելյանն իր պաշտպանի հետ դատարան չէր ներկայացել: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին: Նախկին դատախազ Մեսրոպ Մանրիկյանը այս գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը
Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում մեր նվաճումներն ու կորուստները
Aravot.am-ը շարունակում է անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տարբեր դրույթների առումով վերջին հինգ տարիներին կատարված աշխատանքներին: Այդ ծրագրում առանցքային էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Մասնավորապես ՀՀ նախագահը խոստացել էր, որ հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա. «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք
Վարորդը մահացել է
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1959 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունեցած 20-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) նոյեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով) Բերդ քաղաքի 20-ամյա
«Բանդայի» գործով դատական նիստը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր հետաձգեց ավազակային մի շարք հարձակումների մեջ մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործեվ նշանակված դատական նիստը: Պատճառը դարձյալ ամբաստանյալ Արման Դալլաքյանի առողջական վիճակն էր: Դատավորը հայտնեց, որ ինքն այսօր հեռախոսով կապվել է ամբաստանյալի
Լեւոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանից «երաշխիք» ստացավ, որ ՀՀԿ-ն ՀԱԿ-ին չի «ֆռռացնի»
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավաստիացումներ խնդրեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին իսկապես իշխող կոալիցիան կողմ է քվեարկելու: ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փոխանցեց, թե ինչ պայմանավորվածության են եկել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք
Փորձել է կրկին քվեարկել
Թիվ 35/24 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պարույր Ներսիսյանը ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, որ Հրաչյա Ռասկատլյանը թիվ 35/24 ընտրատեղամասում փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Վերջինիս անձնագրի վերջին էջում առկա են եղել ԿԸՀ-ի նույնանման դրոշմակնիքներ: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: «Փաստինֆո»
Իզաբելա Յայլյանը Էյլաթում փոքր բրոնզ է նվաճել
Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 20 աղջիկների պայքարում հանդես եկող 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում բարձրացրել է 80 կգ ( փոքր բրոնզե մեդալ), հրումում՝ 98 կգ եւ երկամարտի 178 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































