Օրվա լրահոսը

Սամվել Մայրապետյանը 10 հարկանի հյուրանոց է կառուցում

ԱԺ պատգամավորն ահազանգում է Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ահազանգ հնչեցրեց այն մասին, որ գործարար Սամվել Մայրապետյանը մայրաքաղաքի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է կառուցում`շինարարական նորմերի լրջագույն խախտումներով: Շինարարությունն իրականացվում է Աբովյան 3 հասցեում, ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ: «Այդ նախագծի իրականացմանը նպաստել է Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ԱՕԿՍ-ի շենքը պետական

ՀՀԿ-ն ավագանու ցուցակը ԿԸՀ ներկայացրեց

ՀՀԿ-ն քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մայիսի 5-ին ավագանու ընտրությունների մասնակիցների իրենց ցուցակն ու համապատասխան փաստաթղթերը: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Aravot.am-ին փոխանցեց. «Այս պահին հանձնաժողովն ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը, մնացած մանրամասները փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կհրապարակենք»:   Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա

Արմեն Մովսիսյան. «Ոչինչ չենք բացառում, ոչ իջեցումը, ոչ բարձրացումը»:   Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ առաջիկայում գազի գինը կբարձրանա: Այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե կթանկանա՞ արդյոք գազը, նախարարը պատասխանեց այսպես. «Ոչինչ չենք բացառում, ոչ իջեցումը, ոչ բարձրացումը»: Լրագրողները հետաքրքվեցին՝ ճի՞շտ է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը 20 տոկոսով է բարձրանալու:

Խանութի հսկիչը թողել է իր աշխատանքը` Տարզան դառնալու համար (Տեսանյութ)

Նախկինում Դեվետ Դյու Տուան աշխատում էր մթերային խանութում և վարում բնականոն կյանք, բայց այժմ 24-ամյա երիտասարդը թողել է իր աշխատանքը, հեռացել իր բնականոն կյանքից և որոշել է հաստատվել ջունգլիներում: Այդ նպատակով Դեվետը շաբաթական 3 անգամ անցկացնում է հատուկ պարապունքներ, որպեսզի կարողանա գոյատևի ջունգլիների դժվարին առօրեային: Բացի ֆիզիկական պարապունքներից` նա զբաղվում է նաև հոգեբանական խնդիրներով, որ

Հրայր Թովմասյան. «Պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, մի արեք այդպես»

Արդարադատության նախարարը «Ժառանգության» պատգամավորներին հորդորում է մնալ իրավական հարթության մեջ:   Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի վճռին: Նա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ էր նա իրավաբանի դերում հանդես գալիս: Հրայր Թովմասյանն ասաց, որ «Ժառանգության» ներկայացրած հայցը շատ թույլ էր և իրավական հիմնավորում չուներ: Դիմելով պատգամավորներ Ռուբեն

Ծրագրային առաջարկություն՝ շարժումը հաղթական ավարտին հասցնելու համար

Այսօր՝ 2013 թ. մարտի 20-ին, ժամը 17:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ձևաչափով Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի բանախոսությունը: Նրանք ներկայացրեցին Հայաստանում տիրող «մեղմ բռնակալությունից» անցումային ժողովրդավարության միջոցով Շարժումը հաղթական ավարտին հասցնելու և կայուն ժողովրդավարություն հաստատելու ծրագրային առաջարկություն:

Դասադուլավորների պատասխանը ՀՀ նախագահին. «Մենք փորձել ենք կոտրել ձեր կողմից ստեղծված վախի մթնոլորտը» (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը իր ելույթում կոչ արեց մեզ, որ մենք կարող ենք շարունակել հայհոյել նրան, իսկ մենք կոչ ենք անում` չծաղրել հայ ազգին, քանի որ ժողովուրդը ինքնակոչ չէ: Եթե ձեզ ընտրած լիներ ժողովրդի մեծամասնությունը, անհրաժեշտություն չէր լինի արդարանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում դասադուլավորների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածներին արձագանքեց դասադուլավոր ԵՊՀ ուսանող Արման Ալեքսանյանը:  Նրա խոսքերով՝

«Նախագահը սուտ է խոսում. մթերքը 30-40%-ով թանկացել է». հանրության գնահատականը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում  հայտարարեց, որ  երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: «Գնաճը բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում»: Հասկանալու համար, թե արդյոք հասարակության  տեսակետը համընկնում է նախագահի հայտարարության հետ՝ զրուցեցինք անցորդների հետ: Հարցման մասնակիցների զգալի մասը համարում է, որ գնաճ եղել է և շարունակվում է: Տեսակետ հնչեց, որ գնաճ

Կառավարությունը չորս տարի չի կարողանում ուղղել իր սխալը

  Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Կապանում արդեն չորրորդ տարին երիտասարդների համար նախատեսված շենքի շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասնում: Հիմքը փորել են, մի քանի ամիս այդպես մնացել, իսկ հիմա էլ շինտեխնիկան արդեն հավաքում են այդ շինհրապարակից: Հարցին պատասխանող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարերի նախարար

Տիգրան Սարգսյանն ուրիշ գործ ունի

Հովիկ Աբրահամյանը մի կերպ զսպեց ծիծաղը, երբ Զարուհի Փոստանջյանը վարչապետին հրավիրեց Հաղթահավաքի: Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հեղափոխական բարեւներ շռայլելով կառավարության անդամներին, հիշեցրեց, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալու է ժողովրդի «հաղթահավաքը» ու հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ես ցանկանում եմ իմանալ` դուք մասնակցելո՞ւ եք Ազատության հրապարակի

Օրանժ Արմենիան վերազինել է իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը Հայաստանում՝ բավարարելու շարժական լայնաշերտ ինտերնետի աճող պահանջարկը

Օրանժ Արմենիան ավարտին հասցրեց իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինման աշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին: Օրանժ Արմենիայի վերազինված ցանցը, որը կառուցված է Alcatel-Lucent ընկերության օպտիկական համակցված տեխնոլոգիայով, էականորեն մեծացնում է մայրուղային ցանցի արագությունը և թողունակությունը, որի միջոցով են մատուցվում գերարագ ինտերնետի ծառայություններ: Այս վերազինմամբ ընկերությունը հզորացնում է տվյալների հաղորդման

Ինչպես տիկին Վարդիթերը «մատնեց», որ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն է

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստը սկսվեց յուրահատուկ: Բանն այն է, որ այդ նիստին մասնակցում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Ընդ որում, տիկին Վարդիթերը միանգամից «մատնեց», որ Րաֆֆի Հովհաննիսյանի ազգակիցն է, քանի որ վերջինս իր ծանոթությունը հավաքվածների հետ սկսեց բոլորին ձեռքով բարեւելով եւ համբուրելով: Այսօր նիստը վարում է Ժիրայր Սեֆիլյանը, որին պարոն

Սերժ Թանկյանը ապրիլի 9-ին Հայաստան կգա՞ (Տեսանյութ)

Քաղաքացիական հասարակության ակտիվիստները այսօրվանից սկսած իրենց կոչ-խնդրանքներով անվանի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ապրիլի 9-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանն են հրավիրում: Ազատության հրապարակում, այսօրվանից սկսած, ցանկացողների կոչ-հրավերքը տեսանկարահանվելու է, եւ տեսահոլովակները մոտակա օրերին փոխանցվելու են Ս. Թանկյանին: «Տարբեր մարդկանց խնդրանքն է, որ Սերժ Թանկյանը մասնակցի այս ակցիային, որ նա գա իր հայրենիք, ստեղծի մեզ հետ եւ

«Առեղծված չէր, իրականությունն էր, որն իմ աչքերում այլ էր թվում». Սիրահարված աղջիկը դժվարությամբ էր հավատում կատարվածին

«Անհնար է», – շարունակ կրկնում էր Սոսեն, երբ Վարդանն ասում էր՝ մենք միշտ միասին ենք լինելու: «Սկզբում զգացմունք չունեի նրա հանդեպ, չէի սիրում, նույնիսկ նյարդայնանում էի նրա ուշադրությունից, նրա ջերմ վերաբերմունքից, բայց դա միայն սկզբում էր, – ժպտում է Սոսեն, – ինքս էլ չհասկացա մեկ ամսվա ընթացքում ինչպես դարձա նրա գերին. կապվածություն, սեր, հրապուրանք… չէի

«Խորհրդարանում օլիգարխներ կան». Ահարոն Ադիբեկյան

Գրեթե բոլոր բարերարները հիմնադրամներ ունեն, օրինակ առաջինը Սուքիասյանների ընտանիքն էր, որ ստեղծեց ընտանեկան հիմնադրամ, որը ամբողջ ընտրատարածքին այն մութ տարիներին, միայնակներին, հիվանդներին, դպրոցի ուսուցիչներին օգնում էր, նաեւ «Կոմիտասի» քառյակին, որը իրենց մոտ նվագում էր ու աշխատավարձ ստանում: Մի՞ թե դա վատ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստին

Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը  Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության

2008-ից մինչ օրս արտագաղթի ծավալների վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել

ՀՀ կառավարությունը այդ խնդրի լուծման համար 13 միլիոն դրամ է նախատեսել:

Արմեն Պողոսյան. «Ինչ վերաբերում է ձրի ոռոգման ջրերին, ասեմ՝ այս կյանքում ձրի ոչինչ չի լինում»

«Այս նիստերն ավելի շատ սիրողական մակարդակ ունեն, լուրջ առաջարկներ է պետք անել»,- այսօր այսպես պատասխանեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստերի որակի և հնչած առաջարկների մասին: Նա նաև նշեց, որ ծրագիրը 12 տարի ծամկետով է, և, իր կարծիքով, դրան

Երջանկությունը պետք է լինի մնայուն. Այսօր Երջանկության միջազգային օրն է

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։ Պաբլիլիոս Սիրոս «Իմ կյանքում շատ դժվարություններ եմ ունեցել, նույնիսկ մտածել եմ ծայրահեղ քայերի դիմել, բայց հասկացա, որ այդ ամենը փորձություն է, որն հաղթահարելուց հետո ավել մեծ եռանդ ես ծախսում ու քեզ ինչ-որ չափ երջանիկ ես զգում, որովհետև դու հաղթահարել

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը և տարածաշրջանի կայունության ամրապնդմանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Միջնորդելու է, որ Aravot.am-ը Ջհանգիրյանի գործով ներգրավվի որպես կողմ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահե Հովսեփյանը: Դատավոր Սիմիզար Հովսեփյանը ստուգեց նրա լիազորագիրը: Պարզվեց, որ այն տրված է 2 տարի ժամկետով եւ Ջհանգիրյանը լիազորել էր, որ փաստաբանը հանդես գա իր անունից բոլոր դատական ատյաններում: Հայցվորները երեքն են՝ Մատաղիսի գործով՝ երկու զինծառայողների սպանության

Կառավարության եւ ԱԺ հարցուպատասխանը. ուղիղ միացում

Կառավարության անդամները խորհրդարանում պատասխանում են պատգամավորների հարցերին: Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը:

«Սերժ Սարգսյանը Լեւոն Արոնյանի հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերն էլ է իրեն վերագրում». Արամ Հարությունյան

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսում ասածը, որ արտագաղթի բուն պատճառը գաղջ մթնոլորտն է, որ մարդիկ լույս եւ հույս չեն տեսնում, որովհետեւ երկար տարիների ընթացքում գոնե երկու TV եւ տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, ասաց. «Ես համաձայն չեմ: Այդ գաղջ մթնոլորտը

Սերժ Սարգսյանին ու Բրեժնեւին նույն ոճով են գովերգում

«Հանրապետականները պատից այս կողմ անկեղծանում են, այն կողմ` գովերգում այնպես, ինչպես կոմունիստները Բրեժնեւին ու Չեռնենկոյին»: «Այս պահից սկսած, ընտրություններից հետո  ամենակարեւոր դերակատարումն ունենալու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ նրանց քայլերից է կախված լինելու Հայաստանի հետագա գործընթացները. եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ճիշտ քայլեր անեն, ապա իրավիճակը կտուկ, դրական իմաստով, կփոխվի»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Գեղամ

Մեղադրվում է սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Գ.Պոլեյանի կողմից սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Գ.Պոլեյանը եւ

Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է փոխնախարար Ասրյանի վիրավորանքները՝ Ադրբեջանի նախագահի հասցեին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն լրագրողների հետ մարտի 18-ի հանդիպման ընթացքում հայտարարեց. «Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է»: Մինչդեռ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը

Տնային տնտեսություններին հարցրել են Ստալինից, Հայոց ցեղասպանությունից

Ադրբեջանում հարցվածների կեսից քիչն են ասել, որ կարող են ասել այն, ինչ մտածում են: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի շրջանակներում մեր երկրի քաղաքացիների շրջանում սոցհարցում է կատարվել: Ծրագրի մասնագետները քաղաքային եւ գյուղական բնակավայրերի տնային տնտեսություններին սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ հարցեր են ուղղել: Հարցերը եղել են Ստալինի, Հայոց ցեղասպանության, կառավարության, ներքաղաքական իրավիճակի եւ այլնի

Լևոն Անանյան. Մաշտոցի պուրակը՝ Պոեզիայի պուրակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1999թ.-ից սկսած՝ մարտի 21-ին աշխարհը նշում է Պոեզիայի միջազգային օրը: Արդեն 3 տարի է՝ Հայաստանը նույնպես ներգրավված է այս շրջագծում: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր «Ելակետ» ակումբում նշեց, որ այսօր մեզ համար կարևոր է Պոեզիայի միջազգային օրվա շրջագծում խոսել, թե ինչպես ենք կարողանում մեր պոեզիան ներկայացնել թարգմանաբար աշխարհին` լինելով պոեզիայի երկիր: Երևանում

Գարնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական գարունը

Այսօր` մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 11:02, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր,

Ադրբեջան / Հայաստան. ներկալված քաղաքացիները հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Ժնև (ԿԽՄԿ) – Այսօր, Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։  Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031