Օրվա լրահոսը

Կառավարության կողմից ներկայացված Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 70-80%-ը հեքիաթ է

Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստը: Սարգիս Սեդրակյանը՝ նիստի նախագահը, առաջին հերթին քննարկման դրեց կառավարության կողմից ներկայացված Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի այն կետը, ըստ որի պետք է իրականացվեն գյուղերի խոշորացումներ՝ այսինքն մի քանի գյուղ միանան իրար՝ պաշտոնապես համարվելով մեկ գյուղ: Այս բարեփոխման

Նարեկ Սանոյանը պարտվեց հայրենակցին եւ վերածվեց հանդիսականի

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ, մինչեւ 60 կգ  քաշային Նարեկ Սանոյանը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջին իսկ գոտեմարտից հետո համալրեց հանդիսականների շարքերը: Նարեկը 1/16 եզրափակչում պարտվեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Միկոլա Այվազյանին, որն էլ իր հերթին հաջորդ փուլում զիջեց  բուլղարացի  Վլադիմիր Դուբովին, ինչի պատճառով հայաստանցին զրկվեց երրորդ տեղի համար հետագայում

Հովսեփ Խուրշուդյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունն աննախադեպ էր»

Ըստ «Ժառանգության խոսնակի, Սերժ Սարգսյանն ընդունել է, որ արդար ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունն ընդդիմության վրա է

Սամվել Հարությունյան. «Ցանկացած գիտնական աշխատում է մի սկզբունքով` որտեղ հաց` էնտեղ կաց»

Այսօր ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոմիտեի 2013 թվականի անելիքները: Պարոն Հարությունյանը խոսեց ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից, այդ թվում նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծից: Վերջինիս ընդունմամբ սահմանվելու են այնպիսի նոր հասկացություններ, որոնք նախկինում սահմանված չեն եղել: Դրանցից են` հետազոտական համալսարանը, ազգային գիտական լաբորատորիան,

«Աշոտյանին ու Շարմազանովին հասկացրեք, որ ՀՀԿ-ն հավերժ չի իշխելու»

Գեղամ Նազարյան. «Ոչ Աստվածաշնչում, ոչ Ղուրանում , ոչ Բուդդայականում, ոչ պայծառատեսների մոտ գրված չէ, որ ՀՀԿ-ն հավերժ է, երբ իշխանություն չես ունենում, դա մահ չէ, մենք չունենք ու չենք մեռնում»

Միհրան Ջաբուրյանն սկսեց հաղթանակով, հետո պարտվեց

Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարում պարտության մատնելով հունգարացի Բենսե Ժուհաժին` քառորդ եզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Գեբեկովին եւ երրորդ տեղի համար սփոփիչ մարտերում պայքարը շարունակելու համար սպասում է, որպեսզի Գեբեկովը մտնի եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շեփորահար Արամ Թովմասյանի նպատակը լավագույնը լինելն է

20-ամյա Արամ Թովմասյանը շեփորահար է: Ուղիղ 15 տարի առաջ իր ուսուցիչը ստուգել է լսողական ընդունակություններն ու տվել փողային ամենադժվար գործիքը` շեփորը: Դա էլ Արամի համար ճակատագրական է դարձել իր մասնագիտության ընտրության հարցում: Նա պատմում է, որ ամենասկզբից էլ սիրել է երաժշտական այդ գործիքը. «Ժամանակի ընթացքում ավելի կապվեցի հետը: Հիմա նենց եմ խոսում, ոնց որ իմ

ԳԹԿ ներկայացուցիչը՝ Անահիտ Բախշյանին. Ինչու է բողոքում, երբ ինքը ԳԹԿ լիազոր է եղել

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի՝ ասուլիսում արված հայտարարություններին, ասաց, «Նա մի քանի կետով խեղաթյուրված է ներկայացրել ինֆորմացիան: Բացի հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարաններից, մյուսները այլ հրատարակչություններ են տպագրում, իսկ ԳԹԿ-ն հաստատում է ընդամենը նրանց բովանդակությունը»: Ինչ վերաբերում է կրթության

Տաքսիստ. «Ինձ ասում են՝ արի մեր ավտոն քշի, մեր «ռաբը» եղի» (Տեսանյութ)

Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ դեղին համարանիշները նախեւառաջ ապահովության նշան են:

Աղավաղվող մշակույթի սպառնալիքը

Հայտնի ճշմարտություն է, որ իսկական արվեստը կոչված է ժողովրդին բարձրացնելու գեղեցիկի եւ բարձրարժեքի մակարդակին, այլ ոչ հարմարվելու՝ իջնելով հաճոյանալի աստիճանի։ Ռեստորանային երգը, ի զարմանս եւ ի ցավ մեզ՝ սփռվում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ստանում բեմական հնարավորություններ։ Ռաբիսը, որն այսօր տնտեսական եւ քաղաքական «էլիտայի» հավատարմագրած արվեստն է, հովանավորվում է այդ խավի կողմից եւ հարթում իր ճանապարհը

Հանդիպում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամների հետ

Մարտի 20-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկու, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հետ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ սիրված ֆուտբոլիստների հետ հանդիպման կազմակերպումը նպատակ ունի ուսանողությանը ներկայացնել

Կոմիտասն ու ոստիկանները

Այսօր հակասություն կա կոմիտասյան արժեքների եւ եթերով հաճախ պրոպագանդվող «արժեքների» միջեւ Զրուցակիցս կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանն է: Համաժողովի նպատակներից մեկը, արտերկրում արդի հայ կոմպոզիտորների երկերը ներկայացնելուն զուգընթաց, Երեւանում եւ մարզերում հայ դասական ժամանակակից երաժշտության տարածումն է՝ յուրատեսակ էկոլոգիա երաժշտական ոլորտի մաքրման համար: Լ.Չաուշյանը նշում է՝ երաժշտական ուսումնական

Ինֆորմացիոն քաոսը եւ նրա ազդեցությունը հասարակության վրա

Հայտնի է, որ մարդկության կողմից գիտության նվաճումները միշտ հանդիսացել են հասարակության զարգացման խթան։ Սակայն միշտ չէ, որ գիտության հայտնությունները ծառայել են ի բարօրություն մարդկությանը (միջուկային, քիմիական, կենսաբանական եւ այլ զենքեր)։ Այսօր խոսքը բնագիտության հիմնական օրենքներից մեկի, թերմոդինամիկայի երկրորդ օրենքի՝ ինֆորմացիոն էնտրոպիա՝ քաոս բաժնի, կենսահամակարգերում կիրառության մասին է, որի դրույթները խիստ առնչվում են հասարակության մեջ տեղի

Ադրբեջանցիք ամերիկացիների միջոցով են մեր «հախից գալիս»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի վերլուծությունը՝ Սերժ Սարգսյանի մեղմ քաղաքականության եւ Ադրբեջանի հետ մրցակցության մասին: «Ես գնամ՝ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օր սոված մարդու հետ»,- հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նախօրեին ասված նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը շատերի համար ծաղր թվաց, նույնիսկ՝ «բեսպրիդելի» դրսեւորումներ: Բայց կան քաղաքական վերլուծաբաններ, որոնք գտնում են, որ

ԲՀԿ-ում հույս ունեն, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք ունի

«ԲՀԿ-ն ունի մեկ պարզ ցանկություն, որպեսզի այդ հարցի շուրջ մեր հասարակության համար չմնա որեւէ հարցական: Ես հույս ունեմ, որ այդ հանձնաժողովն այդ իսկ նպատակին է ծառայելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն ԲՀԿ-ում մարտիմեկյան նոր հանձնաժողովի գործունեությունից, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում խմբակցության քարտուղարի ելույթից տպավորություն էր, որ ԲՀԿ-ի խնդիրը Գագիկ Ծառուկյանին այդ իրադարձություններից մաքուր

«Միշտ երազել եւ հիմա էլ երազում եմ բեմի մասին». Ալին Գոյան

Երիտասարդ երգչուհի Ալին Գոյանի (Ալինա Ենգոյան)  կատարումներն լսելուց հետո առավել շատ ցանկացա զրուցել նրա հետ. մեղմ, պարզ, մաքուր  եւ նոր մատուցմամբ Կոմիտասն իսկապես գրավիչ  եւ առավել քան ընկալելի դարձավ ինձ համար նրա շուրթերից: Իսկ մինչ երգչուհու հետ հանդիպումը խմբագրությունում, ես շարունակում էի անհագորեն լսել ինձ համար նոր բացահայտված կոմիտասյան արվեստի` երիտասարդ երգչուհու մատուցումը:  Մեկ օր

Եթե Ադրբեջանը թույլ տա Ստեփանակերտի օդանավակայանը գործել՝ դե-ֆակտո կճանաչի ԼՂ-ն

Ըստ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովի՝ Իլհամ Ալիեւը կկորցնի իշխանությունը՝ միանշանակ, դա ժամանակի հարց է: – Պարոն Յունուսով, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այդքան ագրեսիվ արձագանքում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը, չէ՞ որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապ, այսպես, թե այնպես, կա, ո՞րն է խնդիրը: – Դա կոնֆլիկտաբանության օրենք է, խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանը դեմ է

Ի՞նչ կտա «Մարտի 1»-ի նոր հանձնաժողովը

Անկախ փորձագետի կարծիքով՝ նոր խորհրդարանական հանձնաժողովն ունի  հնարավորություն լուրջ քաղաքական փաստաթուղթ ստանալու, հասարակական վստահության մթնոլորտ ձեւավորելու համար: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն անցած ուրբաթ օրը կայացած նիստում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը արժանացրեց դրական եզրակացության՝ ընդգրկելով այն ԱԺ մեծ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ: Թե ընդդիմության

Դեղի՞ն, թե սպիտակ. Վարորդները «քավության նոխազ»

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Զարկերակ» մամլո ակումբում այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց սպիտակ և դեղին համարանիշների նոր օրենքից: «Այս գործողությունները սկսվել են դեռ 2007թ-ին, երբ ընդունվեց կառավարության 655 որոշումը, համաձայն որի սահմանվել էր, թե ինչ կարգով պետք է իրականացվի լիցենզավորումը: Մենք ուսումնասիրեցինք այդ որոշումը և տեսանք որ կառավարության որոշումը ընդունված է սահմանադրության

Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթը կասեցվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօր որոշում ընդունեց գործի քննությունը շարունակել ամբաստանյալներից մեկի՝ Գագիկ Պապոյանի մասով: Ւսկ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթն առանձնացվեց ու կասեցվեց՝ մինչև ամբաստանյալի առողջանալը: Դատարանը հիշյալ որոշմամբ պարտավորեցրեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին՝ դատարանին տեղյակ պահել

«Ժառանգությունը» «զորավարի» քայլը դրական է գնահատում

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն էր տվել Արտաշատի ոստիկանապետին՝ իր պարտականությունը կատարելիս թերանալու համար, ինչպես նաեւ նկատողություն էր արել ոստիկանության այն մայորին, որը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին խոչընդոտել էր, հայհոյել էր լրագրողներին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցմանն էլ ներկայացել բիզնեսմեն՝ բոլորովին այլ անուն-ազգանունով: Այսօր Aravot.am-ը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում: Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսական է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը

«Լավ կլինի Արման Մելիքյանը գնահատի, թե ինքը ինչ ազդեցություն թողեց»

Հովսեփ Խուրշուդյանը պատասխանում է նախագահի նախկին թեկնածուին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը փակուղի է մտնելու «Այն ուժերը, որոնք ցավոք նախագահական ընտրությունների ժամանակ ձեռնպահ մնացին մասնակցելուց՝ համարելով, որ հնարավոր չէ ոչ մի բան փոխել, այս ընտրություններում, չգիտես ինչու, որոշեցին, որ հնարավոր է եւ կարելի է ինչ-որ բան փոխել հիմա»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում այսպիսի գնահատական տվեց

Չոր արձանագրում

Հիշո՞ւմ եք՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ եւ իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Նեռի (այսինքն՝ Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատասխանում է մոտավորապես հետեւյալը. «Քրիստոս, Նեռ՝ այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է»: Իհարկե,

«Սերժ Սարգսյանը ծամում է ավտորիտար ռեժիմների պարագլուխների ծամոնը»

Մարդը իսկապես համարում է, որ այդ մարդիկ (նրանցից մեկը բուռն ցանկություն հայտնեց վերջերս պոկել լրագրողներից մեկի ծնոտը) ինքը համարում է այդ մարդը կիրթ էլ է, դաստիարակված էլ է: Ես էլ եմ համարում, որ այդ պատգամավորը կիրթ ու դաստիարակված է: Բայց այդ կրթության ու դաստիարակության մակարդակը ինձ չի գոհացնում:

Մի քանի խորհուրդ քաղաքագետից` Րաֆֆի Հովհաննիսյանին

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը խորհուրդ է տալիս դադարեցնել հացադուլը, լրջանալ եւ ժողովրդին պատրաստել ավելի երկարատեւ պայքարի

Գյումրու ռմբակոծված փողոցների հարցը փորձում է լուծել Շիրակի մարզի նոր մարզպետը

Ֆելիքս Ցոլակյանը փողոցների թեմայով խորհրդակցություն է հրավիրել Մի քանի օր է` գյումրեցի երիտասարդներն ու վարորդները ցեխոտ, քարուքանդ փողոցների պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպում Գյումրու տարբեր հատվածներում` քննադատություններ հնչեցնելով կառավարության ու մասնավորապես երկրի նախագահի հասցեին: Նրանք արդեն սպառնում են` կամ երկրի առաջին դեմքը պիտի գնա երկրից, կամ բոլորս միասին: Ըստ նրանց, իշխանական վերնախավը գավառի տեղ է

Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 1 գրասենյակով

«Ժառանգությունը» պատասխանում է Սերժ Սարգսյանի այն բացատրությանը, որ Շիրակում պարտվել է, քանի որ չի ունեցել կուսակցական կառույցներ Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին հարցրեց, թե «Ժառանգությունը» Շիրակի մարզում քանի՞ կուսակցական կառույց ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ հաղթել է: Հիշեցնենք, որ նախօրեին հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում իր պարտությունը

Մարզպետարանի պաշտոնյա. «Գյումրու դիահերձարանը ամոթն է Շիրակի մարզի»

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ևս դիահերձարանի հարցով բողոքավոր է Երեկ ԱԺ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին ու բարձրաձայնելով մարզերի դիահերձարանների խնդիրը, մի տխուր ու տպավորիչ օրինակ բերեց Գյումրու դիահերձարանից: Պատգամավորը բողոք է ստացել այն մասին, թե ինչպես 75-ամյա հանգուցյալին հարազատները մեկ օր թողնելով Գյումրու դիահերձարանում ու վճարելով

ՀՀԿ-ական պատգամավորը ձգտում է օլիգարխ դառնալ

Նահապետ Գեւորգյանը  (Նովո), հաստատեց, որ գործարարությամբ է զբաղվում Այսօր խորհրդարանում լրագրողները մեկ երկու րոպե շփվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հետ (Նովո): Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին` ինքը գործարարությամբ զբաղվո՞ւմ է: ՀՀԿ-ական պատգամավորը հաստատեց, որ ինքը գործարարությամբ զբաղվում է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մասնավորապես ինչ գործարարությամբ է զբաղվում: «Արեք Արմավիրում կիմանաք»,- ասաց պատգամավորը: Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031