Օրվա լրահոսը

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ

Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքները և հստակեցվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով:

Ուղիղ միացում. Գուրգեն Եղիազարյանը եւ Մկրտիչ Մինասյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 67-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ  ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Քննարկման թեման` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Վահագնի գյուղի մոտ) մերկասառույցի հետևանքով ագելափակվել է կցորդով 5 բեռնատար, ինչի հետևանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի գոտի: ԱԻՆ

Առաջին անգամ գործող նախագահը դուրս է գալու ընտրապայքարի՝ չունենալով լուրջ հակառակորդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ աոաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը, ում անձի շուրջ հինգ տարի առաջ այս նույն ժամանակ հզոր համաժողովրդական շարժում էր ձեւավորվել, չի առաջադրվում ՀՀ նախագահի թեկնածու 2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում։ Այս լուրը ամենատարբեր գնահատականների արժանացավ քաղաքացիական հասարակության, ժողովրդի, քաղաքական գործիչների շրջանում։ Ոմանք պնդում էին, թե դա խիստ կանխատեսելի էր, ոմանք այս ընթացքում

ԵՐԿՈՒ ՄՀԵՐ

Եվ կբացվի Ագռավու քար, Կելնի դարձյալ Փոքր Մհեր.- Երբ որ բացվեն դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա Մհեր:

Տիգրան Հակոբյան. Հրանտ Բագրատյանը շփման, կոմունիկացիայի պրոբլեմներ ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վատ է ստրատեգիկ պլանավորումը

Հատված PR մասնագետ Տիգրան Հակոբյանի հարցազրույցից:  – Արտագաղթի դեմ բոլորն են բողոքում, կարո՞ղ է սա միավորող գաղափար դառնալ։   – Բողոքելը՝ բողոքում են, եւ ի՞նչ։ Ահա սկսվեց Սիրիայում քաղաքացիական պատերազմը։ Հազարավոր հայեր սկսեցին ներգաղթել Հայաստան։ Բայց ինքներդ եք տեսնում պատկերը՝ բացի ժողովներում, մամուլում, սոցցանցերում մտահոգություն արտահայտելուց, մեր հասարակությունը մատը մատին չի խփում մեր հայրենակիցներին հյուրընկալելու,

Մանրամասներ կաշառք ստանալու փաստով

Oրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000

Բախվել են մեքենաները

Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու 19 հասցեում` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:   Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ԼՏ 173 պ/հ և «ՎԱԶ-112»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատը մտել է փակուղի՞

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը հերթական անգամ չկայացավ: Նշենք, որ չէին կայացել նաեւ նախորդ՝ դեկտեմբերի 11-ի եւ դեկտեմբերի 18-ի նիստերը: Դեկտեմբերի 25-ի նիստը, որ պիտի սկսվեր ժամը 11-ին, մեկ ժամով հետաձգվեց: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հեռախոսով դատարանին տեղեկացրել էին, որ շուտով Իջեւան, դատարան են

Սահմանային գոտում արգելափակման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ապահովվել են սննդով և տաք հագուստով

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.20-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ՌԴ և Վրաստանի Հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավտոճանապարհը և ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի: Ժամը 18.22-ին կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից հայտնել են, որ ըստ Վրաստանի Հանրապետության

Նրանց կարող են ձերբակալել 2013 թվականին

«William Hill» բուքմեքերական գրասենյակն սկսել է խաղադրույքներ ընդունել, թե 2013 թվականին ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում առաջինը ո՞ր ֆուտբոլիստին կարող են ձերբակալել: Ֆուտբոլային պոտենցիալ խուլիգանների ցուցակը գլխավորում է հայտնի սկանդալիստ Մարիո Բալոտելին: «Սեւ ցուցակում» են նաեւ Էնդի Քերոլը, Ջեկ Ուիլշերը, Կառլոս Տեվեսը, Ջոն Թերին, Անտոն Ֆերդինանդը, Լուիս Սուարեսը, Մարուան Ֆելայնին, Սթիվեն Ջերարդը, Ուեյն Ռունին եւ այլոք:  

Միակ բանը, ինչում կարելի է մեղադրել ՀԱԿ առաջնորդին, իր որոշման մասին հայտարարությունը աններելիորեն ուշացնելն է

Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը երկրում նոր իրավիճակ ստեղծեց։ Ոմանք եզրակացրին, որ ավարտվեց Տեր-Պետրոսյանի էպոխան։ Այո, քաղաքագետներն ու պատմաբանները դեռ կտան այդ էպոխայի գնահատականը եւ արժանին կմատուցեն ՀՀ առաջին նախագահի ֆենոմենալ անձին ու մեր երկրի պատմության մեջ խաղացած անուրանալի դերին։ Բայց այսօր դեռ պատմագիտական գնահատականներ տալու ժամանակը չէ։ Այսօր երկրում կատարյալ շփոթ է ու ապագայի նկատմամբ թերահավատություն։

Տեր-­Պետ­րոս­յա­նի դա­րաշր­ջա­նի ա­վար­տը

Տեր-Պետրոսյանի դարաշրջանի ավարտը Սերժ Սարգսյանը ժողովրդի դեմ մնաց միայնակ Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը վերջակետ դրեց տևական ժամանակ քաղաքական դաշտում տիրող ինտրիգային մթնոլորտին: Արդեն առավել քան հստակ է, որ քաղաքական դաշտը նախագահական ընտրություններից առաջ վերածվել է անապատի: Առաջին նախագահի այս որոշումը որքան էլ դժկամությամբ ընկալվի նրան հավատացողների և նրա

Կապանի այս տարվա տոնածառն իր տեսքով զիջում է նախորդ տարվա տոնածառին

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, հանդիսավոր արարողությամբ դեկտեմբերի 25-ի երեկոյան վառվեցին մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ այս անգամ էլ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին քաղաքապետի եւ փոքրիկ մի կապանցու օգնությամբ: Մարզկենտրոնի այս տարվա տոնածառն իր տեսքով զիջում էր նախորդ տարվա տոնածառին, որն ավելի շքեղ էր եւ շրջակայքն էլ ձեւավոր

Լիոնել Մեսսին դժգոհ է մրցաշրջան 2012-ից

  «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որ այս տարի գերազանցեց արդյունավետության բոլոր ռեկորդները, այն կարծիքին է, որ տարին կարող էր իր համար ավելի լավ դասավորվել: «Ես ասել եւ միշտ ասելու եմ, որ թիմի արդյունքներն ավելի կարեւոր են, քան անհատ ֆուտբոլիստներինը: Իսկ մենք բոլոր տիտղոսները չենք նվաճել», – լրագրողներին ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 26-ին` ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Հանրապետության որոշ շրջաններում՝ Գորիսում և Լաչինում տեղում է ձյուն։ Դիլիջանի, Գորիսի, Գավառի, Կոտայքի, Մեղրու տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ

Պայմանագրային զինծառայողը եղեւնի որոնելով՝ մոլորվել է սահմանագոտում

Դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ե. Ե.-ն ծառայությունից ազատ ժամանակ իր տան համար ամանորի եղեւնի ճարելու նպատակով շրջելով անտառում ՝ մոլորվել է: Նա կորցնելով կողմնորոշումը՝ հայտնվել է տասնյակ կիլոմետր հեռու, Դովեղի գյուղի սահմանագոտում: Մի քանի ժամ հետո բջջային հեռախոսակապի միջոցով Ե.-ն գտնվել է: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն վտանգ կար,

Սենսացիոն փոփոխություն. Մոուրինիոյի փոխարեն՝ Լիպի՞ն

 Իտալացի փորձառու մասնագետ Մարչելո Լիպին նոր մրցաշրջանից կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը: Վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները՝ այս մասին տեղեկացնում է «football24»-ը: Իսպանիայում մամուլը շատ է խոսում այն մասին, իբր Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Արքայական ակումբից», քանի որ «Ռեալը» երկրի առաջնությունում 17 տուրից հետո 16 միավոր ետ է մնում «Բարսելոնայից»: Ըստ լուրերի, «Ռեալի»

Կարևորներն ու անհրաժեշտը 2012 տնտեսական տարում

2012-ը Հայաստանի տնտեսության համար ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել, եթե հաշվի առնենք մի քանի հիմնական գործոններ` տնտեսական համեմատաբար բարձր աճ, որն ամենայն հավանականությամբ կլինի 6,5 տոկոսի շրջակայքում, տնտեսության իրական հատվածի`արդյունաբերության եւ գյուղատնտեսության ավելի բարձր աճ եւ այդ ամենի ֆոնի վրա ցածր գնաճային միջավայր: Ընդգծենք, որ ասվածն առնչվում է տնտեսության վիճակին, որի անդրադարձը բնակչության սոցիալական

Ռուբեն Հայրապետյան. «Մարդիկ, ովքեր ղեկավարում են հայկական սպորտը, այն ուղղակի վարկաբեկում են»:

«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է,

Յանեշ Լենարչիչ. մինչեւ ընտրությունները ԿԸՀ-ն կարող է լուծել մի շարք ընթացակարգային խնդիրներ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին       – Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հարաբերությունները: Ինչպե՞ս է զարգանում երկխոսությունը:  – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համագործակցել եւ համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Մեր երկխոսությունը կրում է պարբերական եւ արդյունավետ բնույթ: Մենք աջակցում ենք ընտրական գործընթացներին դիտորդական

Գիտե՞նք ուրախանալ

Խոսքը չի վերաբերում քեֆ-ուրախությանը, տարբեր առիթներով սարքվող խնջույքներին. մեր պարագայում դրանք սովորաբար ավարտվում են տրամադրության անկմամբ, դեպրեսիայով, առնվազնՙ հոգեմտավոր դատարկվածությամբ: Այլՙ ներքին, մնայուն, անանձնական ուրախությանը, դրական էմոցիաներին, որոնք ճառագայթում են ներսից եւ տարածվում շուրջբոլորը, եւ ցուցանիշ են հոգեկան հավասարակշռության, զվարթության: Պարզվում էՙ հայերս տխուր ազգ ենք, բացասական են մեր էմոցիաները: Փաստողը մեզ լավ ծանոթ Gellup-ն

Պարտություն, որի ձայնը կլսվի տարիներ անց

Ամենաինտրիգային և ամենակոշտ դիմակայության սպասումներ առաջ բերող ընտրական նախնական գործընթացը Հայաստանում, կարելի է ասել, ավարտվեց անփառունակ կերպով մինչև նախագահական ընտրությունները: Արդեն իսկ գրեթե հարյուր տոկոսով պարզ է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում կարող է պարզապես հաղթել «ըստ պահանջի», և նույնիսկ ընդդիմության համար ձայներ ապահովելու խնդիր կառաջանա: Սերժ Սարգսյանը երևի թե տոնում է իր հաղթանակը,

Հայաստանի վարչապետ. «Մեր խնդիրն է՝ օգնել մեր բարեկամներին»

Տիգրան Սարգսյանի համոզմամբ, Հայաստան ժամանած սիրիահայ բոլոր ընտանիքները պետք է որոշում կատարեն՝ իրենց ապագայի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է՝ օգնել սիրիահայերին նվազագույն կորուստներով հաղթահարել այդ դժվար փորձությունը, որը պատահել է իրենց կյանքում: Այս մասին վարչապետ Սարգսյանը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում: Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական

Իջևանում թալանել են ԲՀԿ-ական ավագանու անդամի ոսկեղենի խանութը. Գողացվել են մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի զարդեր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում (Իջևանում հայտնի շուկայի փողոց) գտնվող

Չեմպիոններն ու մրցանակակիրները կպայքարեն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

Մայրաքաղաքի «Միկա» մարզապալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Միհրան Ջաբուրյանը` 55 կգ քաշային կարգ, Արթուր Առաքելյանը` 60, Դավիթ Սաֆարյանը` 66, Գրիգոր Գրիգորյանը` 74, Մուս Մութազալիեւը` 84, Էդգար Ենոքյանը` 96 եւ Վիկտոր Կազիշվիլին` 120: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի փոխանցմամբ, չեմպիոնները եւ մրցանակակիրները կհրավիրվեն հավաքական, որը հունվարի

Ոստիկանապետը հայհոյել ու ծեծե՞լ է համակարգի աշխատողին՝ նրան հասցնելով ինքնասպանության փորձի

Այսօր Aravot.am-ը տեղեկություն ստացավ, որ հինգշաբթի օրը Կապանի ոստիկանապետը ծեծի է ենթարկել ոստիկանության մի աշխատակցի՝ Նորայր Դանիելյանին: Ընդ որում, ըստ տեղեկության, ծեծի պատճառը եղել է այն, որ ոստիկանապետը հայհոյել է աշխատակցին, վերջինս չի դիմացել եւ պատասխանել է հայհոյանքին: Արդյունքում այն աստիճան ծեծ է կերել, որ կիրակի օրը նույնիսկ փորձել է ինքնասպան լինել: Նորայր Դանիելյանը, ըստ

ՀԱԿ անդամը՝ Աղվան Վարդանյանին. «Մարտի 1-ի համար պետք է արդարանան այն սրիկա անտարբերները, որոնք ծակուծուկեր մտան»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի շատ ուշագրավ ակնարկ արեց ՀՅԴ-ին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, ասել էր, որ ՀԱԿ առաջնորդի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել, դրա համար դիմել է Եվրոդատարան՝ ապացուցելու, որ այդ օրը չէր կարող տանից դուրս գալ: Ի պատասխան Աղվան

Ինչպիսի նախագահ է ցանկանում տեսնել Բորիս Նավասարդյանը

Ցանկանում եմ նախագահի պաշտոնում տեսնել նրան, ով կկարողանար ընտրություններում հաղթել առանց օլիգարխների և «թաղային հեղինակությունների» օգնության։ Իսկ եթե անգամ ի զորու չլինի մերժելու վերջիններիս կողմից իր վզին փաթաթվող «ծառայությունները» (հրաշքներ մի քանի օրում չեն կատավում), ապա գոնե իրեն պարտավորված չզգա հատուցելու ցուցաբերված աջակցության համար։ Պետության ընտրված նախագահը պիտի բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի օլիգարխական վերնախավը չկարողանա

Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից` կառավարությունն այն աճուրդի է հանում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Ըստ news.am-ի՝ հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031