Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները Լոռու մարզում

Այս պահին  սկսվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Դուք կարող եք ինձ նկարել, բայց ինչո՞ւ եք հավաքվածներին նկարում»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ոստիկանները բարձախոսով նաեւ իրազեկում էին, որ հավաքն արտոնված չէ քաղաքապետարանի կողմից ու հավաքվածները կենթարկվեն պատասխանատվության: Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը:

Արարքցյանը հակադարձում է Զուրաբյանին. «Կոռեկտ չէ, երբ ոչ կուսակցական անդամները մեզ խրատներ են տալիս» (Տեսանյութ)

ՀՀՇ համագումարը թեժ է ՀՀՇ արտահերթ համագումարը շարունակվում է, եւ ՀՀՇ-ականները շարունակում են քննարկել ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն անվանափոխելու հարցը: Քննարկումը թեժ է: Տարաձայնություններն ու հակադարձումները շատ են: Նախքան իր անհամաձայնությունը ներկայացնելը նախաձեռնության վերաբերյալ՝  ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կոչերը՝ մի կողմ դնել քաղաքական, անձնական ամբիցիաները եւ միանալ նախաձեռնությանը, լսելուց հետո հակադարձեց.

Մայք Թայսոնը $ 5 միլիոն փոխհատուցում է պահանջում

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը դիմել է դատարան: Սկանդալային բռնցքամարտիկը ժամանակին իր ընտանիքի ֆինանսական գործերով զբաղված խորհրդատվական ընկերությանը մեղադրում է $ 300 հազար վատնելու մեջ: Ըստ հայցի,  այդ ընկերությունը իրենից ու իր կնոջից իրենց ֆինանսական հարցերը տնօրինելու իրավունք է ստացել, սակայն «Օգտվել է ամուսինների վստահությունից»: Ավելի ուշ ֆիրման, որի անունը չի հրապարակվում,  վերադարձրել

«Քաղաքականությունը իրենց բանը չէ». Բաբկեն Հարությունյանը` բիզնեսով զբաղվող կազմակերպություններին

 «Նոր  Հայաստան » կուսակցությունը կոչ է անում մյուսներին զբաղվել բիզնեսով Այսօր  «Էրեբունի պլազայի» դահլիճում տեղի ունեցավ «Նոր Հայաստան » կուսակցության անդրանիկ համագումարը, որի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով: Բաբկեն Հարությունյանը համագումարի ընթացքում միաձայն ընտրվեց որպես նոր ձևավորված կուսակցության նախագահ: Նա Հայաստանում «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահն է, ինչպես նաև «Մաքսինֆո» լրատվական կայքի հիմնադիր: «Նախընտրական շրջանում ՀՀ-ում տեղի

Սամվել Շարբաթյանի քրոջ դիմումը Ա. Սաքունցին

18.11.2012թ. ժամը 22:00-ի սահմաններում Մուշ ռեստորանում եղբայրներ Արեն և Արտակ Վերանյանների և Սամվել Դիլոյանի գազանաբար ծեծի պատճառով սպանվել է հարազատ եղբայրս՝ փաստաբանների միության անդամ Սամվել Շարբաթյանը: Իրավապահ մարմինները կալանավորել են ոճրագործներին, բայց դրանով ավելի է վտանգված մեր՝ առանց այն էլ տուժված հարազատների կյանքը: Պատճառը, որ միակ վկան (չնայած ռեստորանում եղել են շատ վկաներ, որոնք ըստ

«Սերժին կոչելով պարոն նախագահ, կարծում եմ, կոպիտ սխալ ենք անում». Նախկին հրամանատար

«Այսօր ունենք մտավախություն չկրկնելու նախորդ ընդդիմադիր ներկայացուցիչների սխալները: Ժամանակը եկել է իրերը իրենց անունով կոչելու: Սերժին կոչելով պարոն նախագահ, կարծում եմ, կոպիտ սխալ ենք անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական գործընթացներից խոսեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Նրա համոզմամբ՝ բեմահարթակում պետք է լինեն այն գործիչներն, ովքեր մեր ժողովրդի աչքին վարկաբեկված անձնավորություններ չեն: Մեր

Զուրաբյանը կոչ է անում ՀՀՇ-ականներին Կոնգրեսին շատ արագ միասին դուրս հանել պարալիզացված վիճակից

ՀՀՇ արտահերթ համագումարը շարունակվում է եւ քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց, ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն վերանվանելու նախաձեռնության անհրաժեշտությունը: «ՀՀՇ-ի այլ կուսակցությունների հետ  միասին ստեղծել ենք մի շարժում, որը սկզբից կուսակցությունների հավաքականություն էր ներկայանում, բայց շատ արագ հենց շնորհիվ այդ միավորման դարձավ համաժողովրդական շարժում, որին միավորվեցին բազմաթիվ անկուսակցականներ: 2008-ին ՀԱԿ դաշինքի գլխավոր նվաճումն

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանին

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 23-ին «Հաղթանակ» զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի

Ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանից հեռացան, հետո վիճեցին նրա հետ (Տեսանյութ)

Ոստիկանի խոսքերով՝ օրենքի պահանջ է. «Դուք ամեն օր ձեր ելույթի մեջ նշում եք, թե օրենքի կետերը պահպանում եք, այդպե՞ս է պարոն Հովհաննիսյան: Մենք էլ օրենքն ենք պահպանում: Մենք ոչ մի հրահանգ չենք կատարում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց բարձր տոնի համար ներող լինել, բայց անկախ նրանից, թե ով է այդ տեքստը հավաքել, ոստիկանը դատավոր չէ եւ պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի եւ ազատ խոսքի իրավունքը:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի հայտարարությունը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ

2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններն ընթացել են քաղաքական մրցակցության բացակայությամբ, նվազ նախընտրական քարոզչությամբ, ինչպես նաև քվեարկության օրը ընտրական տեղամասերում կուսակցական դիտորդների մասնակցության համեմատաբար ցածր ցուցանիշով: Այս ամենը մեկնաբանվում է նրանով, որ երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշում են կայացրել չառաջադրել թեկնածուներ ՀՀ նախագահական ընտրություններին  և հետևաբար, ընտրական տեղամասերում չեն ներկայացրել իրենց վստահված անձանց: Ընտրության օրը

«Ես հրաժարական չեմ տվել». Սամվել Դարբինյան

Վանաձորի քաղաքապետին նման պահանջ երկրի նախագահը չի ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն Aravot.am –ին տված հարցազրույցում, անդրադառնալով  վերջերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս, նկատում է` «Ես հրաժարական չեմ տվել, բայց եթե երկրի նախագահը, ով նաեւ ՀՀԿ-ի  առաջնորդն է, նման պահանջ ներկայացնի, կտամ, այս պահին նման պահանջ չկա»:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սյունիքի մարզպետն էլ պիտի հրաժարական տա»

Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում անդրադարձավ Շիրակի մարզպետի հրաժարականին եւ ողջունեց նրա այդ քայլը: Նրա խոսքերով՝ «Շիրակի մարզպետից առաջ ձեր մարպետն էլ պիտի հրաժարական տա, Սյունիքի մարզպետն էլ: Ամենատարբեր մարզպետներն էլ պիտի հրաժարական տան: Բայց ոչ թե նրա համար, որ ժողովուրդը հաղթեց, որ ցածր ցուցանիշ է ապահովել, այլ նրա համար, որ պետք է աշխատի ժողովրդի համար: Եթե

Վարդանի քեֆն ու մարզպետարանցիների ողբը

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից անմիջապես հետո մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ այս փաստից ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ:

Մարզադպրոցի տնօրենը՝ Արաբկիրի թաղապետի եւ Երեւանու ավագանու անդամի «խուժանության մասին»

«Հետքի» խմբագրություն է դիմել Արաբկիր վարչական շրջանի «Խաղերի մարզադպրոց»-ի տնօրեն ԱշոտՂարագյոզյանը եւ պատմում է ՀՀ նախագահի ընտրություններով պայմանավորված իր հետ կատարվածը: Աշոտ Ղարագյոզյանը պատմում է. «Երեկ զանգահարեցին եւ կանչեցին Արաբկիրի Հանրապետական կուսակցության շտաբ: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը եւ Երեւանի ավագանի Արայիկ Մխիթարյանն էին: Ասացին՝ ինչո՞ւ է Արաբկիրում ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվել, ասացի՝ ես տեղյակ չեմ: Ես ոչ հանձնաժողովի նախագահ եմ եղել, ոչ շտաբի պետ. Ոչ մի

Լեւոն Տեր Պետրոսյանը պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ միայն խոսում է, գործ չի անում (Տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը «Ազատության» հրապարակում ժողովրդական շարժմանը կմիանա, երբ տեսնի բողոքատերերի գործը: «Ես գործին միացողն եմ, առայժմ ժողովուրդը գործ արել է, եկել է հրապարակ այս իշխանությունների դեմ բողոքում է, բայց բողոքատերերը դեռ գործ չեն արել: Այսինքն ժողովուրդը գործ արել է, իսկ պահանջատերը կամ իրավատերը  դեռ միայն խոսում է: Երբ գործ անի, այն

Րաֆֆի Հովհաննիսյանը այս անգամ բռնացրեց Աշտարակի քաղաքապետին (Տեսանյութ)

Այսօր մինչ աշտարակցիների հետ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ ուղեկցում են ոստիկաններ եւ տեսանկարահանում նրա ամեն մի քայլը: Մոտենալով նկարահանում իրականացնող ոստիկաններից մեկին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի վայրկյան ուղիղ կանգնեց նրա տեսախցիկի առաջ եւ հորդորեց լավ նկարել: Վերջինս ամաչելով, մի կողմ քաշեց տեսախցիկը եւ ուղղակի բարեւեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Մտնելով քաղաքապետարան՝ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանին բարեւելու

Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը «երազախաբ» եղավ» (Տեսանյութ)

Ըստ սոցիոլոգի` նա չի կարողանում «դերից դուրս գալ»  «Սովորաբար, պարտվողներին չեն սիրում` այն էլ այն դեպքում, երբ նա իր ձայները հավաքում է  այլ քաղաքական ուժերի պաշարներից: Ձայների գողությունը ավելի շուտ պարոն Հովհաննիսյանին է  վերաբերվում, քան Սերժ Սարգսյանին – այսօր «Արցախ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա հավելեց, -Ձայների հինգ տոկոսը Հովհաննիսյանը «տարել» է ԲՀԿ-ից, 4,5

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Կյանք է, սխալվում են, մարդը սխալական է» (տեսանյութ)

«Բարեւ» արշավը՝ Աշտարակում «Այս հաղթանակը պատկանում է ժողովրդին, ոչ թե ինձ: Հայաստանի շարքային քաղաքացուն: Վերջնախաղ ոչ ոք չի տալու: Վերջնախաղը դուք եք տալու»,- այսօր Աշտարակում «բարեւ» արշավի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Եթե որեւէ մեկը հանդգնի հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն, ոստիկանի, զինվորի դեմ ձեռք բարձրացնի, պատասխան է տալու: Պետական ծառայողները մեր հպարտությունն են, եթե

«Աշոտ Գիզիրյանը մեղավոր չէ, միգուցե նրա մեղքն այն է, որ Շիրակի մարզպետն էր»

 Ասում է  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը Ինչպես հայտնի է, երեկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, որն էլ անակնկալի է բերել ու անչափ տխրեցրել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին: Նշենք, որ թեեւ հրաժարական ներկայացնելու առիթը Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն էր Շիրակի մարզում (Շիրակը միակ մարզն է, որտեղ նախագահը պարտություն կրեց, Գյումրին էլ միակ

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի 2013 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի բյուջեն: Անդրադարձ է կատարվել 2012թ նոյեմբերի 5-23-ը 

Վանաձորի քաղաքապետի օգնականը հակադարձում է Արմեն Աշոտյանին

 «Այդ երբվանից է կուսակցության փոխնախագահը, եթե դա անգամ լինի Արմեն Աշոտյանը, սկել որոշել վանաձորցիների փոխարեն»  Մինչ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր facebook-ի էջում գրում է, թե «Իշխանությունների դեմքը սկսել է փոխվել…Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…», Վանաձորի քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը իր facebook-ի էջում հակադարձում

ՄԻՊ-ը վիճարկում է ՔրՕր-ի` տուգանքին և հանրային աշխատանքներին վերաբերող դրույթների սահմանադրականությունը

Փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: Այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է Քրեական օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:   ԼՂՀ  ՊՆ  Մամուլի

Րաֆֆի Հովհաննիսյանը հարսանիք է գնալու (Տեսանյութ)

 Նրա «Բարեւ» արշավն ընթանում է քարոզարշավի ոճով՝ անկանխատեսելի կանգառներով: Այսօր Աշտարակ գնալու ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ որոշեց կանգ առնել ու մի քիչ  քայլել Երեւան-Աշտարակ մայրուղով ու ճանապարհին բարեւել անցորդներին: Վարորդներն, ովքեր նկատում էին պարոն Հովհաննիսյանին, կանգնեցնում էին մեքենան, ողջունում նրան: Մի տաքսու վարորդ հակառակ մայթից ազդանշաններով դիմավորեց ու հեռվից հեռու ձեռքը թափահարելով բղավեց. «Րաֆֆի, հանկարծ

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատողություն արեց Բաբկեն Արարքցյանին (Տեսանյութ)

«ՀԱԿ կուսակցությունը պետք է պահպանի լիբերալ մոտեցումները, ունենալով համաժողովների ինստիտուտներ: Այս քայլի արդյունքում ՀՀՇ կուսակցությունը չի լուծարվում, այն պահպանում է իր քաղաքական, սեփականատիրական բոլոր տեսակի իրավունքներն ու պարտավորությունները: Ստեղծված կառույցը լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը» ,-այսօր ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով. «Շատ ենք սիրում մեր կուսակցությունը եւ հարգելով մեր

Փակուղի

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատական վճիռները պետք է այնպիսին լինեն, որ քաղաքացին, հասարակությունը վստահ լինի, որ իրական արդարադատություն է իրականացվել: Եթե փոքր-ինչ ձեւափոխենք այս ֆրազը, ապա՝ ընտրությունը պետք է այնպիսին լինի, որ ընտրողը հավատա, վստահի դրա արդյունքներին, համոզված լինի, որ իր քվեն տեղ է հասել: Ողջ երկիրը ողողած հետընտրական շարժումը մի բանի մասին

ՀՀՇ համագումարի օրակարգում դրվեց նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ գնահատականներ տալու հարցը

Այսօր ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ օրակարգի հաստատման վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Նա առաջարկեց օրակարգում ընդգրկել ՀՀՇ համագումարի հայտարարությունն ու վերաբերմունքը փերտրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների  վերաբերյալ. «Չենք կարող այս հարցը անտեսել, առաջարկում եմ  երեք սկզբունքային հարց այդ հայտարարության մեջ լինի: ՀՀՇ-ն չի ընդունում այս ընտրության արդյունքները, եւ մեզ համար

ՀՀՇ արտահերթ համագումարը սկսվեց (Տեսանյութ)

Քիչ առաջ սկսվեց ՀՀՇ արտահերթ համագումարը: Համագումարին ներկա է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նշենք, որ այսօր համագումարի օրակարգում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման եւ   ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն վերանվանելու  հարցն է: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքերով, համագումարին ներկա են 430 պատվիրակ:       Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տվել

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել… Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…»: Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մեկնաբանելով այն փաստը, որ նախագահական ընտրությունների ժամանակ Վանաձորում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը Hetq.am-ին ասել էր. «Դա մեր առաջնորդի

Խոշոր ավտովթար Հարսնաքար ռեստորանի դիմաց. կան զոհեր

Գագիկ Շամշյանը  shamshyan.com-ում  հայտնել է, որ երեկ երեկոյան Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW» մակնիշի՝ 34 TU 967 համարանիշի և «Nissan Patrol» մակնիշի` ՊՆ համարանիշներով ավտոմեքենաները: Այսօր, այս վթարի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության թիվ 4-րդ կայազորային բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ: Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ, Ավան-Առինջի բնակիչ, 28-ամյա Գոռ Վարդանյանը մարմնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031