Օրվա լրահոսը

Վանաձորի ոստիկանները որոնում են Շմո մականվամբ Տիգրան Հովսեփյանին, ով դանակի հարվածներ է հասցրել 44-ամյա քաղաքացու պարանոցին

Այսօր՝ փետրվարի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուղաջյան 46 շենքի դիմացից պարանոցի մասում ստացած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի բնակիչ 44-ամյա Սարգիս Պապոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում , դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և Ոստիկանության

ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔ

Կարող եմ խնամել մանկահասակ երեխայի, կարող եմ կատարել տնային ցանկա֊ցած աշխատանք, կարող եմ կատարել ԿԸՀ անդամի պարտականություններ:

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը: «Ձերդ Գերազանցություն, Ես իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի

«Քվեագող» բառը արդի հայերենում

Փետրվարի 18-ի ընտրություններից հետո զարմանքով հասկացա, որ արդի հայերենում չկա «քվեագող» բառը: Երևանի պետական համալսարանի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի», Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան», Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարան» և Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան» կոթողային աշխատություններում հանդիպում է «քվե», «քվեատուփ», «քվեարկել», «քվեատոմս» և «քվե» արմատով բազմաթիվ բառեր,

Պահանջում են վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը

Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածայինընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի: Մենք`

Պայմանագրային զինծառայողը մեղադրվում է ավազակություն կատարելու մեջ

ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 6 հոդվածներով առաջադրված մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, Արմավիր քաղաքի բնակիչ Գագիկ Աղաջանյանը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա լինելով պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող սպա, մեկ ամսվա ընթացքում 2 անգամ 3 օր և ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների

Կարեն Գրիգորյանը պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը բավարարվեց չորրորդ տեղով: Ռոշֆորում ավարտվեց շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը: Հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, որ նախավերջին տուրում առաջատարի դիրքը զիջել էր Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Ժոժուային, ինը հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս մասնակիցը՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, նույնքան միավորով լրացուցիչ գործակիցներով բավարարվեց չորրորդ տեղով: Երեկ Կարենն ու Սամվելը

Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Փետրվարի 23-ին, ժամը 08.40-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Ա. Բալայանի որոնողական աշխատանքները: Արարատի մարզի փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնոում են Արաքսավան գյուղի հատվածում, իսկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրասուզակ-ջրափրկարարները` Խաչփառ գյուղի հատվածում: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000

Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ)ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Թուրքիան Հայաստանին առաջարկում է մասնակցել տրանսպորտային իր ծրագրին

Այս առաջարկով է հանդես եկել Թուրքիան՝ շեշտելով, որ դա տեղի կունենա, ՝՝եթե որոշակի զարգացումներ նկատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն Ադրբեջանի հետ լուծելու գործում՛՛։ Այս մասին թուրքական «Հուրիեթ» օրաթերթին է հիշեցրել Թուրքիայի դիվանագիտական մի աղբյուր, ըստ որի, Թուրքիան փորձում է ակտիվացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը։ Նույն աղբյուրը հիշեցնում է նաեւ, որ 2Օ12 թվականի նոյեմբեր ամսին Թուրքիան

Մեկնաբանում են կոալիցիայի ներկայացուցիչները

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը «ընտրապայքարը» փորձում է տեղափոխել գունավոր հեղափոխության հարթություն, քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները ուղիներ են որոնում ստեղծված իրավիճակից անցնցում՝ առանց կորուստների դուրս գալու համար։ Որպես հետընտրական իրավիճակի հանգուցալուծման բանալի, քննարկվում է երկու հիմնական տարբերակ։ Առաջին՝ ստեղծել կոալիցիոն նոր ձեւաչափ «Ժառանգության» մասնակցությամբ, երկրորդ՝ ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, որտեղ ներկայացված կլինի երկրորդ տեղը գրաված թեկնածուն՝ իր

Անհրաժեշտ է նոր կոալիցիա՝ «Ժառանգության» հետ

Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդներըՙ դրանք մեկ քայլ առաջ էին: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էին: Ասել, թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը եթե հավաքում է քվեների 40 տոկոսը, դա ՀՀ-ում ժողովրդավարության արդյունք է, կնշանակի չտեսնել կամ

Ընտրվել է ներքին առճակատման ու, այսպես կոչված, «անարյուն հեղափոխության» գնալու տարբերակը

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է «բարեւարշավի» երկրորդ փուլ անցկացնել, կամ, ինչպես երեկ հայտարարեց՝ «բարեւի հեղափոխությունը» տարածել՝ այցելելով Աշտարակ, Վանաձոր ու Գյումրի, փորձենք ամփոփել որոշ դիտարկումներ։ Շատերին է հետաքրքրում, թե դեպի ո՞ւր են ընթանալու հետընտրական զարգացումները, ի՞նչ հունով։ Հետաքրքիր հարցերից է նաեւ այն, թե բացի իշխանությունը գրավելուց, է՛լ ի՞նչ նպատակներ են իրենց առջեւ դրել, ի՞նչ քայլեր

Այս անգամ կապանցիներն են ասում, որ Սուրեն Խաչատրյանից չեն վախենում

Նրանք հավաստիացնում են, որ հաջորդ օրը իրենց խոսքերը չեն հերքի: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էին եկել կապանցիներ, ընդ որում՝ «Կապան» ցուցապաստառով: Նրան վանկարկում էին «արդարություն, Հայաստան, Րաֆ-ֆի, նախագահ»: Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց, թե չե՞ն վախենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Նրանք վստահեցրին, որ՝ չէ. «Արդարությունից չենք վախենում»: Չնայած առաջին հայացքից մեր զրուցակից կապանցիները երեւում էին

Կապանի քաղաքապետը հերքում է իր հրաժարականի մասին քաղաքում շրջանառվող լուրերը

  Կապանում վերջին օրերին բնակչության շրջանում ակտիվորեն քննարկումներ են ընթանում մարզկենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին արձանագրված բարձր ցուցանիշների վերաբերյալ, եւ  շրջանառվող լուրերի համաձայն`  Կապանի քաղաքապետը մարզային իշխանությունների կողմից նկատողության է արժանացել ու հրաժարականի դիմում ներկայացնելու հրահանգ ստացել:  Նշենք, որ Կապան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է ավելի շատ քվե, քան Սերժ Սարգսյանը: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից փորձեցինք

Երբ մարդը գազան է դառնում

Սերբ դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչի «Վիրուս» պիեսը բեմադրվել է Հայաստանում:   Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Վիրուս» ներկայացման պրեմիերան` ըստ սերբական պառլամենտի անդամ, հայտնի դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչի պիեսի: Դահլիճում էր նաեւ հեղինակը` Հայաստանում Սերբիայի դեսպանի հետ, որին կատակով իր անձնական լրտեսն անվանեց Հայաստանում: Սինիշա Կովաչեւիչը ներկայացման ավարտին ասաց, որ իր համար մեծ պատիվ

Ինչո՞ւ Գիզիրյանը հրաժարական տվեց. Մեկնաբանում են «Ժառանգությունում»

«Մարզպետի լավ աշխատանքը իշխանության թեկնածուի շուրջ գայլեր հավաքելը չէ: ՀՀ նախագահի այս քայլը, որով աշխատանքից ազատվում է այն մարզպետը, որի մարզում «Ժառանգությունը» ջախջախիչ քվեներ է հավաքել, ամենեւին էլ ապահով Հայաստանի մասին չի խոսում»,- Aravot.am-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի լուրն այսկերպ մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում պաշտոնների «քաստինգ» է սկսվել.                                 

Wired. «Զգուշացեք տատիկից»

Ձեզնից քանի՞սն է 75-ամյա տատիկին նկատի առել որպես իր բիզնեսի սպառնալիք: Գրում է «Ուայրդ» պարբերականը՝ հիշելով 2011թ. Հայաստանում տեղի ունեցած դեպքը: Եթե դուք 2011թ. Հայաստանում բիզնես եք ունեցել, ապա դուք մեծ խնդրի առջև էիք կանգնել: Բավական մեծ, որպեսզի մեծ շահույթներ կորցնեիք: 2011թ. ամբողջ Հայաստանում կտրվել էր ինտերնետի կապը, այնպես որ ձեր ամպերի մեջ գտնվող բոլոր

Perishable News. «Մոցառելլան կարելի է փոխարինել հայկական պանրով»

Հայկական թելով պանիրը մոցառելլա պանրից էկզոտիկ փոփոխություն է, եթե դուք ուզում եք մեղմ, կաթնային պանիր: Գրում է «Փերիշեբլ նյուզ» պարբերականը: Ինչպես և մոցառելլան՝ հայկական թելով պանիրը նույնպես ֆիլատա կարգի պանիր է: Սա նշանակում է, որ երբ շոռը ձևավորվում է, այն ցամաքեցվում է, ապա տաքացվում, վրան աղ են լցնում ու ձգում, կրկնապատկում ու նորից ձգում ու

Անահիտ Բախշյանը «գաղտնազերծում է» Սերժ Սարգսյանի 3 առաջարկը

«Ժառանգության» մարտավարությամբ բացառվում է որեւէ գործողություն, որի արդյունքում մի քաղաքացու գլխից մի մազ ընկնի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցոււմ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա չհստակեցրեց, թե ինչ ծրագրով են պատրաստվում ղեկավարել իրենց շուրջ համախմբված ժողովրդական շարժումը, ասաց կուսակցության ղեկավարը պարբերաբար անելիքների, ծրագրի մասին կխոսի ժողովրդի հետ: Տիկին Բախշյանը անուղղակիորեն հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե

Ընտրություններ 2013. Լրագրողների աշխատանքները խոչընդոտելու դեպքերի առթիվ ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 2 քրեական գործ

ՀՀ Նախագահի ընտրությունների օրը` 2013թ. փետրվարի 18-ին, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում դատախազությունն արձանագրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու 5 ահազանգ, որոնք անմիջապես ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ` մատնանշված հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու համար: Արդյունքում` մեկ դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական

The Business Journal. «Կալիֆորնիայում կպատվեն հայազգի ֆերմերին»

Կալիֆորնիա նահանգի Մադերա քաղաքի առևտրի պալատը մարտի 21-ին պատվո մրցանակ կշնորհի ֆերմեր Սարգիս Սահաթջյանին՝ տարածաշրջանում գյուղտնտեսության արտադրության իր երկարամյա ներդրումի համար: Գրում է «Բիզնես Ջուրնալ» թերթը: Նա կճանաչվի պալատի տարվա ավագ ֆերմեր: Այս կոչմանն ամեն տարի արժանանում է նա, ով իր կյանքը նվիրել է Մադերա քաղաքի գյուղատնտեսության ոլորտի բարգավաճմանը: Սահաթջյանը, որն այժմ 94 տարեկան է,

1742 հայաստանցու 1 դեղատուն է բաժին ընկնում

Հայաստանում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են: Ապա, համապատասխանաբար, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքներն  ու թունավորումները:   Այսօր դեղատների բիզնեսը Հայաստանում ամենաեկամտաբեր ոլորտներից է: Այս է վկայում հազարավոր մեծ ու փոքր դեղատների առկայությունը մեր երկրում: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ամեն 10 մետրի վրա դեղատուն է գործում. «Մետրո երիտասարդական» կայարանից մինչեւ Բժշկական համալսարան ընկած ճանապարհի երկու մայթերին միասին

Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը: Նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է: Խմբում են ընդգրկվել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաեւ Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներսիսյանը, Դերենիկ Խաչատրյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նորաստեղծ կուսակցության ձեւավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված

«Ես դրանցից չեմ վախենում. դրանք թալանչիներ են». ցուցարար (ձայնագրություն)

«Ես արցախյան պատերազմին մասնակցած մարդ եմ: Պատերազմի տարիներին, երբ ես պատերազմի դաշտում էի, իմ բնակարանն ինձանից խլել են: Ես դրանցից չեմ վախենում. դրանք թալանչիներ են»,-ասաց Երեմ Ղուկասյանը, որն այսօր  եկել էր Ազատության հրապարակ՝ իր բողոքը հայտնելու, հավելելով, որ ցանկություն ունի ամբիոնից խոսելու, սակայն իրեն չեն թողնում. «Դիմել եմ վարչապետին, քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ, բայց անօգուտ,

Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» ծրագիրը դեռ հստակ չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» շուրջ համախմբված շարժումը համարում է  ժողովրդի  իշխանությունը հաստատելու, բոլորի շարժումը:  Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն թերահավատորեն էր մոտենում ընդդիմության հնարավոր համախմբմանը, պարոն Ռուստամյանը հերքեց, ասաց՝ լավ կարդացեք մեր բոլոր հայտարարությունները. «Լավ հիմք ենք դրել, որի հիման վրա պետք է շարունակվի, ինչ էլ լիներ ընտրությունների արդյունքները: Մենք չէինք կասկածում, որ արդյունքները

«Տականքները դեսպանի պես գալուստուկները կապած գալիս` նստում են» (տեսանյութ)

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը երեխային բուժող բժիշկներին դատարանում է’լ տականք, է’լ անխիղճներ ու մարդասպաններ անվանեց: Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկով հիվանդ զինվորի` Հայկ Խաչատրյանի մահվան գործի քննությունը: Այս անգամ դատարան էր հրավիրել տուժողի տատը` Աիդա Խաչատրյանը, որը խոսելու ընթացքում չէր կարողանում հուզմունքը զսպել

Կարմիր պղպեղից ու ծիծակից թունավորվել են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Պահածո կերած հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Փետրվարի 20-ին Լոռու մարզում սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպք է գրանցվել, ինչի արդյունքում 4 մարդ է տուժել, որից մեկը մահացել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է

Սեռական շահագործմա՞ն են ենթարկել, թե՞ զբաղվել են սոխ աճեցնելով

24-ամյա Ռաֆիկ Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել , որ նա 2011թ. հուլիսին Քրիստինե Ներսիսյանի հետ Բագրատաշենով  տեղափոխվել է ՌԴ Մինվոդի քաղաք, Ա. Մ.-ին (թրաֆիկինգի զոհի անունը չենք տալիս), ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ հուլիսի 12-28-ը պարտադրել են Ա. Մ.-ին Նագուտսկայա գյուղում զբաղվել «հողագործությամբ»: Գումարները, ըստ մեղադրանքի կողմի, տնօրինել է Ռաֆիկը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում,

Սերժ Սարգսյանը բոլոր պահանջներին պատասխանել է՝ «Ոչ»

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես այսօր Ազատության հրապարակում գաղտնազերծեց, թե ինչ են խոսել երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով՝ «Մենք ոչ մեկին վատը չենք մաղթում ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Արցախի ճանաչումը արկածախնդրություն չէ, այլ ուշացած հրամայական: Ով ճանաչում է Կոսովոն, թե Արեւելյան Թիմորը, ինքը պարտավոր է ՀՀ առաջնորդությամբ ճանաչել Արցախի պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031