Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը՝ Աղվան Վարդանյանին. «Մարտի 1-ի համար պետք է արդարանան այն սրիկա անտարբերները, որոնք ծակուծուկեր մտան»

Դեկտեմբեր 25,2012 23:38

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի շատ ուշագրավ ակնարկ արեց ՀՅԴ-ին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, ասել էր, որ ՀԱԿ առաջնորդի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել, դրա համար դիմել է Եվրոդատարան՝ ապացուցելու, որ այդ օրը չէր կարող տանից դուրս գալ: Ի պատասխան Աղվան Վարդանյանի՝ Գուրգեն Եղիազարյանը նետեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի համար արդարանալու ոչ  մի բան չունի: Եթե մեկը պետք է արդարանա, ապա պետք է արդարանան առաջին հերթին այն սրիկա անտարբերները,  որոնք իրենց մաշկի վրա մի թեթեւ բան չվնասելու համար ծակուծուկեր մտան: Եվ պետք է Մարտի 1-ի համար արդարանան այն սրիկա մարդասպանները, որոնք մարդ սպանեցին: Տեր-Պետրոսյանը դրա կարիքը չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31