Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը կորցրել է ընդդիմության որակները»

Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, «Դաշնակցությունը » կայուն անկման փուլում է.  «Ոչ մեկ այսօր չի քննարկում, թե Դաշնակցությունը կարող է իշխանության գալ կամ  կարող է  մասնակցել իշխանության բաշխմանը ինչ որ ձեւաչափով: Հիմնականում գլխավոր ընդդիմադիր ձեւաչափերը, եթե բաց են թողնում իրենց իշխանություն վերցնելու առիթը , դրանից հետո կայուն անկման փուլ են ապրում, ինչո՞ւ չպետք է նույն բանը

Եկող տարի գործազրկությունը կնվազի, մայրերի ու մանուկների համար էլ էական ծախսեր չեն պահանջվի. խոստանում է 2013-ի բյուջեն

2013 թվականի բյուջեն, որն, ըստ կառավարության պատասխանատուների, այս անգամ էլ սոցիալական ուղղվածության է, ֆինանսիստների կանխատեսումներով, կունենա 1,057,8 մլրդ դրամ եկամուտներ, 1,181.8 մլրդ դրամ ծախս, 124,0 մլրդ դրամ էլ դեֆիցիտ: Եկող տարվա բյուջեով մեր երկրի հասարակական կարգի պահպանության, անվտանգության եւ դատական գործունեության համար նախատեսված է 72,244,442.2 հազար դրամ` նախորդ տարվա` 61,470,667.6-ի փոխարեն: Այս գումարներից միայն 29,493,669.8

Օստեոպորոզը մեծահասակների հիվանդություն չէ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց  Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ  Ջոն Բիլեզիկյանին և նույն ասոցիացիայի անդամ Քերոլայն Աբովյանին։ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորները վաղը կմասնակցեն Հայաստանի բժիշկների համար ամեն տարի կազմակերպվող  օստեոպորոզին նվիրված  6-րդ գիտաժողովին։ Ջոն Բիլեզիկյանը նախարարին տեղեկացրեց, որ այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու, թե ինչպես է ընթանում անցյալ տարի իր կողմից

Բրիտանուհին 8 ժամ անդադար լվացել է սպասք և դարձել Գինեսի ռեկորդակիր

Լոնդոնաբնակ տնային տնտեսուհի Լուիզա Դուելին, մասնակցելով 8 ժամյա սպասքեղեն լվանալու մարաթոնին, կարողացել է լվանալ առավելագույն քանակի սպասք և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Դուելին ընդամենը 8 ժամում մաքուր տեսքի է բերել 2250 ափսե, դանակ, պատառաքաղ և սպասքի այլ առարկաներ: Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը Իսպանիա ժամանած զբոսաշրջիկների համար կգործի հետաքրքիր ու միևնույն ժամանակ շատ արտասովոր առաջարկ՝ «մահվան երթուղի»,

Քարուքանդ հրապարակը

Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակն անմխիթար վիճակում է. ասֆալտն ամբողջությամբ քանդված է: Պատկերն ավելի է բարդանում անձրեւից հետո, երբ ջրափոսեր են առաջանում` դժվարացնելով քաղաքացիների տեղաշարժը: Հնարավոր չէ անցնել քաղաքի  այդ մասով եւ չցեխոտվել:   Արթուր Հարությունյան` (mynews.am)

Սպան հայհոյել է զինծառայողներին, զինծառայողներն էլ ծեծել են սպային

Օրերս ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել: Սպան խիստ վրդովված շարել է զինծառայողներին և հայհոյել նրանց: Զինծառայողներն էլ հունից դուրս գալով հարձակվել են և ծեծի ենթարկել սպային: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ չորս զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի

Ինչպիսի՞ բարդույթներ ունենք մենք

Ինչպես նշում են մասնագետները՝ բարդույթներ ունեն բոլորը, սակայն յուրաքանչյուրն այն տարբեր կերպ է զգում: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հարցումների միջոցով պարզել՝ ո՞ր բարդույթներն են բնորոշ հայ երիտասարդներին: 19-ամյա Քնարիկը հավատացնում է՝ հայերիս ամենամեծ բարդույթը մարդաշատ վայրերում` միջոցառումների ժամանակ չպարելն է. «Ասում են՝ ամաչում ենք, բայց իրականում դա ավելի շատ բարդույթ է, քան ամաչկոտություն»,- ասում է նա:

Քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է. մինչ այժմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք

«Հարյուր գրամ կարմիր գինի, դառը շոկոլադ, սխտոր, սոխ և լոլիկ ձեր սննդացանկում. Քաղցկեղից խուսափելու լավագույն բանաձևն է»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հոկտեմբերի 29-ին Նոյյան Տապան լրատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում տիկին Հակոբյանը ներկայացրեց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իրենց հաստատության փորձի վրա: Ըստ այդմ՝ վերջին տարիներին նկատվել է հիվանդության

Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

  Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին: Հոկտեմբերի 28-ից Հայաստանում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին ՀՀ

Կարմիր եւ սեւ ժապավեններ՝ ադրբեջանցիների դարպասներին

Վրաստանի Մառնեուլի տարածաշրջանի բնակչության գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանցիներ են: Նրանք յուրահատուկ սովորություններ ունեն: Գյուղերում ադրբեջանցիներն ուրախության առիթներով (հարսանիք, տղայի թլպատում, թանկագին հյուրերի ժամանում) իրենց տան դարպասներին կապում են կարմիր ժապավեններ: Իսկ հարազատի մահվան դեպքում դարպասներին, ի նշան սգի, կապում են սեւ ժապավեններ: Մառնեուլի ադրբեջանցիները նաեւ սովորություն ունեն իրենց առանձնատների ճակատները զարդարել թիթեղից կերտված տարբեր նախշերով եւ

Եզդիների մի մասը նույնիսկ խնդրում է բարձացնել կնոջ ամուսնության թույլատրելի տարիքը

«Ընտանեկան օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց ամուսնական տարիքը երկու սեռերի համար սահմանվում է 18 տարեկանը, (ներկայիս օրենքով կնոջ ամուսնության թույլատրելի տարիքը 17 է, իսկ տղամարդունը` 18) նախագծի հիմնավորումն այն է, որ լուծվում է գենդերային անհավասարության խնդիրը: Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի լսումներն էին, որին ավելի շատ մասնակցում էին

Վահագն Պապյան. Ես նեղացկոտ օրիորդ չեմ, որ Հայաստանից խռովեմ

Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ, որին մասնակցում են Իսրայելը ներկայացնող անվանի դաշնակահարներ Բորիս Գիլտբուրգը եւ Վահագն Պապյանը: Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հայաստանցի եւ արտերկրյա ունկնդիրների տարբերության մասին, պարոն Պապյանը նշեց. «Հայաստանցի ունկնդիրներից շատերին անձամբ ճանաչում եմ, գիտեմ նրանց քննադատական, պահանջկոտ վերաբերմունքը կատարման վերաբերյալ: Հայաստանում հանդես գալու պատասխանատվությունը

Սիրիահայերի համար ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ

Հոկտեմբերի 28-ին, ժ. 19.00, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արևմտահայերենով ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին սիրիահայ մեր հայրենակիցները: Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ճակատագրի նոր փորձություն ապրող մեր հայրենակիցներն այսօր ամենից առաջ Հայրենիքի, հայաստանցիների ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, և «Հացթուխի կինը», ներկայացմանը մասնակցելու հրավերն, իրապես, համեստ ներդրում

Անահիտ Բախշյան. Դպրոցները զմռսում են երեխաների պայծառ ուղեղները

Այսօր Peoplemeter ակումբում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին եւ ասաց, որ դրանք բազմաթիվ են` կապված կրթության կազմակերպման եւ կառավարման, կրթական ծրագրերի անհամապատասխանության եւ դասագրքերի բարդության հետ. «Կառավարության ծրագրի համաձայն` առաջիկա հինգ տարում միջնակարգ կրթությունը պետք է պարտադիր լինի: Կարեւորագույն խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այն կրթությունը, որն այսօր

«Ամենասրամիտ» USB կրիչները

                       ittrend.am

Նոյեմբերի 3-9-ը կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը

«Փառատոնը մանկական մուլտֆիլմերի ֆեստիվալ չէ, նկարված են նույն մեծահասակների թեմաները շոշափող ֆիլմեր, սակայն չենք կարող մոռանալ երեխաներին` ունենք մանկական ծրագիր եւ համագործակցում ենք Խնկո- Ապոր անվան մանկական գրադարանի հետ, մանուկները կարող են գնալ այնտեղ եւ նայել ֆիլմերը: Ցանկը հետաքրքիր է, փորձել ենք լավագույն ֆիլմերը բերել, նոր ֆիլմեր են եւ հնարավորություն է ընձեռվում հայ հանդիսատեսին իսկապես

«Բանդայի» գործով դատը շարունակվում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչեց բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները: Այսպիսով, փաստաբան Հովիկ Արսենյանը պաշտպանում է ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին, փաստաբաններ Յուրա Ալոյանը և Էդուարդ Աղաջանյանը՝ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, փաստաբան Վաչագան Քոսյանը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ Սամվել Դավթյանին, փաստաբան

NewsBalt. «Հայերն ու վրացիները Լեհաստանում հացադուլ են անում»

Լեհաստանի Բելոստոկ, Պերեմիշլ և Բելառուսի հետ սահմանամերձ այլ շրջանների ճամբարներում մոտ 30 գաղթականներ շարունակում են իրենց հացադուլը` ակնկալելով փախստականի կարգավիճակ ստանալ: Հաղորդում է «Նյուզ բալթ» լրատվականը: Ի սկզբանե հացադուլ էր հայտարարել ավելի քան 70 մարդ: Հայտնել է «Լեհական ռադիո»-ի ռուսական ծառայությունը: Առաջին հերթին գաղթականները բողոքում են իրենց փակ ճամբարներում պահելու համար, որոնց պայմաններն, ըստ նրանց,

«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ

«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողների կողմից, նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը նվիրաբերվելու է մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, հանգանակված գումարով կազմակերպությունը հոգալու է նրանց առաջնային կարիքները: Տոմսերի արժեքը` 1000-4000 դրամ է, համերգին ելույթ են ունենալու` Հայաստանի ազգային

Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո: Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա

Պատասխանատու են հայրենիքի` իրենց բաժին հատվածի համար

Արցախ տանող ճանապարհը դեռ երբեք այդքան երկար չէր թվացել: Նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին անգամ էինք գնում այս չափազանց սիրուն ու նույնքան սարսափելի ճանապարհով: Դա ընդամենը չորս ամիս առաջ էր` տղայիս բանակ զորակոչելուց հետո: Այն ժամանակ աշունը դեռ հեռու էր, և մեզ մինչև Ստեփանակերտ ուղեկցող սարերն այսքան գունեղ չէին: Ասենք` լարվածությունը թույլ էլ չէր տալիս

405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 29-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

Օսկանյանի փաստաբանին մերժել են

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի կարճելու մասին միջնորդագիրը մերժվել է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Արցախյան ազատամարտիկ. Միջազգային կառույցները «յան տվեցին» Ադրբեջանից` ինչպես չարաճճի լակոտից

Այսօր «Հայացք» ակումբում Արցախի անկախության ճանաչման նախաձեռնող խմբի անդամներ «Մեծ Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը ներկայացրեցին մի շարք անհատ վերլուծաբանների ընդհանրական նկատառումները` կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը հաջորդած տարածաշրջանային լարված իրադրության հետ: «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին արցախյան ազատամարտի

Վարդգես Գասպարի. «Ինձ համար որոշումն անսպասելի չէր»

«Մենք ապրում ենք այն երկրում, որ ապրում ենք, ես անում եմ այնքան, որքան ունեմ հնարավորություն: Ինձ համար որոշումն անսպասելի չէր, ի վերջո սա ոչ սկիզբն է, ոչ վերջը: Սա է… որքան քաղաքացիական շարժումն ակտիվ լինի, նման բաներն ավելի հաղթահարելի կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դեմ կայացված որոշման առիթով այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես

Թուրքական հատուկ ծառայություններ. Հայաստանը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց է սկսել

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց է սկսել: Ըստ «Ռեգնումի»՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` հիմնվելով Թուրքիայի հատուկ ծառայությունների կայքին: Ըստ թուրքական հատուկ ծառայությունների, Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է լատինաամերիկյան, աֆրիկյան և օվկիանիայի երկրների հետ: Ըստ անվտանգության ծառայության, դրա ապացույցն է Հայաստանի արգործնախարարի շրջագայությունը լատինաամերիկյան և Կենտրոնական Ամերիկայի երկրներ ու տեղի հայ համայնքների հետ հանդիպման ժամանակ

Ջրագնդակի Հայաստանի առաջնություն` միայն Երեւանի թիմերի մասնակցությամբ

Մայրաքաղաքի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում ավարտվեց ջրագնդակի հանրապետության պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին վեց թիմեր` միայն Երեւանից: Մրցանակային եռյակը ըստ հերթականության կազմեցին «Վիկտորիան», «Սպիտակը» եւ «Տիտան 1»-ը: Առաջնության ավարտին Atavot.am-ը զրուցեց Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանի հետ: – Պատանիների առաջնությանը մասնակցեցին միայն Երեւանի թիմերը: – Ցավոք, սա է ներկայիս իրավիճակը: Մեր առաջնահերթ խնդիրներից է` մարզաձեւի

ԱԳ փոխնախարարը պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավորին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցադրմանը,  թե Մեքսիկայի, Գվատեմալայի կամ Կոնգոյի նման երկրներ ԱԳ նախարարի գործուղումները կրճատելու միջոցով հնարավոր չէ՞ր լինի լուծել կարեւորագույն սոցիալական հարցեր, պատասխանեց. «Այսօր դրանք թողնենք Ադրբեջանի տիրույթում, որ ինչ ուզենան, անե՞ն: Մեր արտաքին քաղաքականության էությունն այն է՝  ոչ միայն բավարարվել միայն Եվրոպայով , ԱՊՀ

Լեւոն Ներսիսյանը «վերադարձել է». Նրա ձայնը եւ դասախոսությունները՝ «ULTIMA VERBA» գրքում

«Ժամանակին՝ ջահել տարիներիս, ուզում էի իմ ծրագրած բազմաթիվ գրքերից մեկը, որ պիտի գրեի, եւ որ բնականաբար այդպես էլ չգրեցի, անվանել ULTIMA VERBA, ինչը լատիներեն նշանակում է «Վերջին խոսք»,- ժամանակին ասել է անվանի մտավորական եւ անկրկնելի դասախոս Լեւոն Ներսիսյանը: Այս ցանկությունն իրականացրել են  նրա ուսանողներ  Շուշան Սիրունյանն ու Ռուզան Տոնոյանը: Եվ այժմ ՝  ներսիսյանական դասախոսություններով  «ULTIMA

Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական  ուշադրության տակ է  մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ  համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան: <<Մենք բարոյական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031