Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան. «Չեմ մասնակցելու քվեարկությանը և չեմ ընդունելու ընտրությունների արդյունքները»

ՀՀ Նախագահի թեկնածու  Արման Մելիքյանի  հայտարարությունը  2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն  անօրինական և ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ Քարոզարշավի առաջին իսկ օրը` 2013թ. հունվարի 21-ին հայտարարեցի, որ գալիք նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված է, քանի որ, նախորդ համապետական ընտրությունների օրինակով, այս ընտրությունները ևս կարող են կեղծվել  Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն ապօրինաբար հօգուտ իշխանության թեկնածուի հավելագրելու միջոցով: Բաց շրջանառության մեջ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ճերմակ դաշտերին իջել է ձմեռ, Սակայն չենք ընտրել նախագահին դեռ: Պաղ-պաղ մեգի հետ Ահարոնն է փչում. Նոր տոկոսներ են գրվում ու հնչում:

«Այ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»

Նախագահի թեկնածուի գալուց մեկ ժամ առաջ երկու պատանու կանգնեցրել էին  Նորք-Մարաշի դահլիճի շեմին` առանց հաշվի առնելու  կլիմայական դաժան  պայմանները: Նրանք պետք է դրոշները պարզած՝ դիմավորեին ղեկավարությանը: Երբ ձյունը սաստկացավ, նրանցից մեկը ցրտից կծկվեց ու կուչ եկավ, բայց անխիղճ կազմակերպիչների մտքով չէր էլ անցնում երեխաներին ներս տանել ու նախագահի գալուց, ասենք, մի քանի րոպե առաջ դուրս

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները: Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին

ՃՏՊ Ալավերդի քաղաքում

Փետրվարի 13-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի պոմպակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված հասցեում ՃՏՊ չի հայտնաբերվել: Պարզվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի

ՄՕԿ-ը պատրաստվում է նաեւ «չինակա՞ն» մարզաձեւերից հրաժարվել

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պատրաստվում է սեպտեմբերին Բուենոս-Այրեսում կայանալիք համաժողովում, բացի մարզական ըմբշամարտից, 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից հանել նաեւ արեւելյան մարզաձեւերը, որոնցում ավանդաբար առաջատար են հատկապես չինացիները: Խոսքը սեղանի թենիսի, բադմինտոնի եւ թհեքվոնդոյի մասին է: Լրատվամիջոցները տեղեկացնում, որ «Դամոկլյան սուր» է կախված նաեւ ժամանակակից հնգամարտի գլխին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արման Նավասարդյան. Դեսպաններին նույնիսկ կարելի է persona non grata հայտարարել

Օտար երկրի դեսպանը իրավունք չունի որևէ հարցում որևէ հայտարարություն անելու իր դեսպանական երկրում վարվող քաղաքականության մասին կամ դրա դեմ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Եթե նման բան լինում է, նույնիսկ նրանց կարելի է persona non grata հայտարարել: Ես միշտ ասել եմ, որ չի կարելի դառը հաբը կուլ տալ:

Պատրիկեեւի բացակայությամբ մեր հավաքականը ծանր քաշային կարգում «կաղում» է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հարցին, թե Ռոման Ամոյանին ու Յուրի Պատրիկեեւին ազգային հավաքականի կազմում ե՞րբ կտեսնենք, պատասխանեց. «Ամոյանը առողջության հետ կապված խնդիր ունի, դրա համար այս ուսումնամարզական հավաքին չի մասնակցում, թեեւ գալիս է ու տղաների հետ թեթեւ մարզվում: Իսկ Պատրիկեեւը դեռ իր հետագա մարզական կարիերայի հետ կապված վերջնական որոշում

Ահա և վերջ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի հաջողված նախագահ էր, քան Սերժ Սարգսյանը:  Որ Սերժ Սարգսյանը ձախողել է իր նախագահությունը՝ սրանում, իհարկե, ոչ մի կասկած լինել չի կարող, բայց որ ՀԱԿ-ի համար Ռոբերտ Քոչարյանը արդեն դարձել է հաջողված նախագահ՝ սա արդեն իսկապես հետաքրքիր նորություն է: Եվ

ՄՕԿ-ն ըմբշամարտը հանո՞ւմ է օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն առաջարկել է մարզական ըմբշամարտը՝ հունահռոմեական, ազատ եւ կանանց, հանել 2020 թվականների օլիմպիական խաղերի ծրագրից: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՄՕԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Մարկ Ադամսին, որը հայտարարել է, թե «Դա հեշտ որոշում չէր»: Սակայն պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ չափորոշիչներ են հիմք դարձել նման առաջարկի համար: Հարցը վերջնական

Բարաք Օբաման հանդես եկավ նախագահական ամենամյա ուղերձով

ԱՄՆ-ի նախագահն անդրադարձավ նոր աշխատատեղեր բացելու, օտար երկրներից ամերիկյան ձեռնարկությունները հետ բերելու փաստերին, ահաբեկչության դեմ պայքարում գրանցված հաջողություններին ու խոսեց նոր անելիքների մասին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած ներպետական բազմաթիվ խնդիրներին, այդ խնդիրների լուծման ճանապարհների մանրամասներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու վտանգներին: Ելույթի սկզբին ժամանակ

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Ամասիա-Աշոցք, Մայիսյան-Հովունի, Բավրա-Գյումրի և Ղազանչի-Աղվորիկ-Ալվար ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող

ՀԱԿ-ը հանձնաժողովի իր տեղերը ծախել է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի՞ն

Այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբում ուշագրավ տեղեկատվություն տրամադրեցին: Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունի իր տեղերը, որոնք ստացել է 5 տարի ժամկետով: Այս ընտրություններին Կոնգրեսը իր հանձնաժողովի տեղերը ինչ-ինչ պատճառներով տրամադրել է Հանրապետականներին ու ԲՀԿ-ին: Այդ մասին Հրանտ Բագրատյանին պատմում էր շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը (լուսանկարում): Վերջինս Aravot.am-ին

Սերժ Սարգսյանի համար աղաչում են Աստծուն (տեսանյութ)

Նորք-Մարաշ վարչական շրջանում այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափողջյուններով: ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ նա զգուշությամբ բարձրացավ բեմահարթակի խարխուլ աստիճաններով: Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսելուց առաջ, դիմելով ներկաներին, ասաց. «Հուսով եմ` եկել եք եւ լսելու, եւ սատարելու»: Իսկ արդեն ելույթում նա

Անգեղակոթցին՝ Բագրատյանին. «Ինչի՞ ես ուզում նախագահ դառնաս, քո՞ դարդն ես, թե՞ ժողովրդի» (Տեսանյութ)

Հրանտ Բագրատյանը բացատրում է, որ հոգնել է մինիստր, դեպուտատ… ուզում է նախագահ դառնալ   «Ինչի՞ համար ես ուզում անպայման, որ պիտի նախագահ դառնաս, քո՞ համար ես ուզում դառնաս, թե՞ մեր համար: Այսինքն՝ դու մենակ քո՞ դարդն ես, թե՞ ժողովրդի դարդն էլ ես»,-այսօր Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում գյուղացիներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ

Բագրատյանի պաստառները պոկել-լցրել են գյուղապետի մեքենան ու փախել (Տեսանյութ)

«Դվին գյուղում տղաները պաստառներն էին փակցնում, ես մեքենայով բարձրանում էի վերեւ: Տեսնեմ գյուղապետի մեքենան, բայց գյուղապետը չէր՝ իր տեղակալն էր, մեկ էլ գյուղապետարանի աշխատող: Մեքենայով բոլոր պլակատները, Հրանտ Բագրատյանի նկարները պոկում էին, լցնում իրենց բագաժնիկը: Ես մեքենայով առաջացա իրանց հետեւից, քշեցին փախան գյուղապետարան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատմեց Հրանտ Բագրատյանի շտաբի հետ կապված միջադեպը նախագահի

Չինարի գյուղում արտակարգ իրավիճակ է, օրվա ընթացքում պարբերաբար կրակել են

Տավուշի մարզի Չինարի գյուղում փետրվարի 12-ին ողջ ցերեկվա ընթացքում իրավիճակը լարված է եղել, հակառակորդի կողմից պարբերաբար կրակոցներ են հնչել գյուղի տների ուղղությամբ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ այժմ կրակոցները դադարել են, փոխարենը դրանց ձայնը լսվում է Այգեպար ու Մովսես գյուղերի ուղղությամբ: Նրա տեղեկացմամբ, այսօրվա ընթացքում գյուղի տների ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով

Sky News. «Հայերեն վերնագրով ֆիլմը՝ բրիտանական կինոփառատոններում»

«Ճանապարհ. սերը հեծանվով» (Janapar: Love on a Bike) ֆիլմը պաշտոնապես ընդգրկվել է 20-րդ «Ռեյնդանս» և «Շեֆիլդ ադվենչըր» կինոփառատոնների ծրագրերում: Հայտնում է «Սքայ նյուզ»-ը՝ մեկնաբանելով, որ Ֆիլմը պարզության, հաճույքի և արկածների մասին է, որը ուղեկցվում է համեստ հեծանվով: Ֆիլմy լի է գեղեցկությամբ և առատ է սիրային պատմությամբ: 23-ամյա Թոմ Ալենը մի հեռավոր անգլիական գյուղից առանց քարտեզի

Ցուցակների հետ կապված խախտումներ չ՞են լինի

«ՀՀ ընտրական ցուցակները հնարավորինս մաքուր են, մահացածների անունները ցուցակներից հանելու խնդիրը մաքսիմում լուծված է,-այսօր «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակում, եւ եթե քաղաքացիների կամ քաղաքական գործիչների պահանջը հակասում է օրենքին, իրենք դրա համար պատասխանատու չեն: Ինչ վերաբերում է նրան,

Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին շնորհավորելու մասին

 Անարդար ընտրությունների դեպքում նա իշխանությունների հետ համագործակցությունը  բացառում է   Փետրվարի 11-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցինք. «Դուք ասացիք, որ Սերժ  Սարգսյանը  վարչական ռեսուրս է օգտագործում, եթե նա  նախագահ  ընտրվի, կշնորհավորե՞ք»: Նախագահի թեկնածուն ասաց. «Ես  հնացած, թեկուզ սրտաբաց, պրոֆեսիոնալ   հարցերի՝ հնացած,  չեմ պատասխանում, որովհետեւ ես արդեն ասել եմ՝ եթե լիներ ազատ, արդար, դե յուրե ընտրություն, ես

Ինչո՞ւ է քավոր Հարութի որդին պատռել Վարդան Ղուկասյանի եղբորորդու գլուխը

Եվ ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել «Օպտավոյի Տիկոյի» դստեր հարսանիքին     Ինչպես տեղեկացրել էինք,  կիրակի  օրը գլխի վնասվածքով Գյումրու նորաբաց  բժշկական կենտրոն էր  տեղափոխվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորոդին` Նիկոլայ Ղուկասյանը: Հիվանդանոցում մեկ ժամ  մնալուց հետո  շտապել էր դուրս  գրվել` ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնելով,  որ  իրեն ոչ մեկը չի խփել, այլ գլխին սառույցի կտոր

143 լրագրող «Նա/Նե»-ին նյութ էր ներկայացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայի տանը կայացավ Նա/Նե մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին եւ այս անգամ 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք մրցել են 7 անվանակարգում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առևտրային գովազդ: Մրցույթը կազմակերպում է Երեւանում Բրիտանական խորհուրդը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցանակաբաշխությունից առաջ մամլո

Հայ-վրացական հարաբերությունները պարկեշտ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցություններն են ղեկավարում

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին անդրադարձավ փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած այցին եւ հայ-վրացական հարաբերություններին: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության՝ երեկ տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երեւանում սկսված երկխոսությունը

Անդրիաս Ղուկասյանը չի կասկածում Հայրիկյանի ազնվությանը (Տեսանյութ)

«Որեւէ հիմք չունեմ կասկածանքի տակ դնելու Հայրիկյանի ասածները: Ինքը անցել է փորձությունների մեծ ճանապարհ եւ մեր երկրի այն քաղաքացիներից է, որը հստակ գիտի՝ ինչ է նշանակում պայքար, հայրենասիրություն: Բարձր եմ գնահատում Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի պնդումներին, թե ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու իր դիմումը հետ է վերցրել Ա. Ղուկասյանի

Րաֆֆի Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդը՝ Սերժ Սարգսյանին՝ «Իզուր է իր վրա վերցնում» Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Լոռիում էր: «Ամենակարեւորը ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացին: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին Վանաձորից մինչեւ Գյումրի, մայրաքաղաք Երեւանից մինչեւ ամենահեռավոր գյուղը 20 տարվա ընթացքում առաջին անգամ տոնելու է մեր երկրի հաղթանակը»,-այսպես սկսեց իր խոսքը

Բագրատյանի շտաբի վրա հարձակման մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հարձակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա: Քիչ առաջ նոր հեռախոսազանգով պարոն Բագրատյանին տեղեկացրին, որ հարձակումը տեղի է ունեցել Ներքին Դվինի շտաբի վրա: Գյուղապետի տեղակալն իր թիմով պոկել է Հրանտ Բագրատյանի պաստառները: Երբ շտաբի աշխատակիցները միջամտել են, նկատել են, որ անկարգները պոկում են հենց միայն պարոն

Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Այսօր կայացավ Բրիտանական խորհրդի ավանդական «Նա/Նե» մրցանակաբաշխությունը: Հայտնի են դարձել մրցանակակիրները: Նրանք են. Հեռուստատեսային նյութ անվանակարգ Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 25 լրագրող: 1.Առաջին մրցանակիր Նաիրա Մարտիկյան «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն «Եվրոպական հեռանկար» հաղորդաշար 2. Երկրորդ մրցանակակիր Ժաննա Ուլիխանյան CivilNet.am ինտերնետային հեռուստատեսություն «Հայաստանը մեկ օր առանց կանանց» CivilՄուլտ հաղորդաշար https://civilnet.am/2012/03/10/armenia-without-women/   3. Երրորդ մրցանակակիր Արման

Կիրո Մանոյան. «Եթե զիջած լինեինք՝ Թուրքիան շատ հանգիստ կքներ այսօր»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էր ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Քննարկվում էր վերջին ամիսների ընթացքում Ստամբուլում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների հարցը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայում հասունացող հայատյացության ու հակահայկականության համատեքստում: Պարոն Մանոյանի խոսքերով՝ Թուրքիայում կատարված այս վերջին իրադարձությունները իրականում դրսևորումն են Թուրքիայում առկա ընդհանրապես այլամերժության, բայց նաև

Ծովինար Նազարյանը Երեւան մեկնած վկայի մասին. «Կարո՞ղ է բանջարի է գնացել»

 Դատարանը որոշեց  վկային բերման ենթարկել Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության փետրվարի 12-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ընթերցեց  ոստիկանության Հրազդանի բաժանմունքից ստացված գրությունը, որտեղ նշվում է, թե որպես վկա դատակոչված  Համլետ Աղամիրյանը փետրվարի 4-ին Հրազդանից մեկնել է  Երեւան, նրա գտնվելու վայրը հարազատներին հայտնի չէ, նրա հետ  հեռախոսային կապ չկա: «Կարո՞ղ է  բանջարի է գնացել»,-հարցրեց  տուժողի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներին և նշեց, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետը նկատեց, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031