Օրվա լրահոսը
«Բանդայի» գործով դատը շարունակվում է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչեց բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները: Այսպիսով, փաստաբան Հովիկ Արսենյանը պաշտպանում է ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին, փաստաբաններ Յուրա Ալոյանը և Էդուարդ Աղաջանյանը՝ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, փաստաբան Վաչագան Քոսյանը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ Սամվել Դավթյանին, փաստաբան
NewsBalt. «Հայերն ու վրացիները Լեհաստանում հացադուլ են անում»
Լեհաստանի Բելոստոկ, Պերեմիշլ և Բելառուսի հետ սահմանամերձ այլ շրջանների ճամբարներում մոտ 30 գաղթականներ շարունակում են իրենց հացադուլը` ակնկալելով փախստականի կարգավիճակ ստանալ: Հաղորդում է «Նյուզ բալթ» լրատվականը: Ի սկզբանե հացադուլ էր հայտարարել ավելի քան 70 մարդ: Հայտնել է «Լեհական ռադիո»-ի ռուսական ծառայությունը: Առաջին հերթին գաղթականները բողոքում են իրենց փակ ճամբարներում պահելու համար, որոնց պայմաններն, ըստ նրանց,
«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ
«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողների կողմից, նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը նվիրաբերվելու է մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, հանգանակված գումարով կազմակերպությունը հոգալու է նրանց առաջնային կարիքները: Տոմսերի արժեքը` 1000-4000 դրամ է, համերգին ելույթ են ունենալու` Հայաստանի ազգային
Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո: Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա
Պատասխանատու են հայրենիքի` իրենց բաժին հատվածի համար
Արցախ տանող ճանապարհը դեռ երբեք այդքան երկար չէր թվացել: Նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին անգամ էինք գնում այս չափազանց սիրուն ու նույնքան սարսափելի ճանապարհով: Դա ընդամենը չորս ամիս առաջ էր` տղայիս բանակ զորակոչելուց հետո: Այն ժամանակ աշունը դեռ հեռու էր, և մեզ մինչև Ստեփանակերտ ուղեկցող սարերն այսքան գունեղ չէին: Ասենք` լարվածությունը թույլ էլ չէր տալիս
405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Օսկանյանի փաստաբանին մերժել են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի կարճելու մասին միջնորդագիրը մերժվել է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արցախյան ազատամարտիկ. Միջազգային կառույցները «յան տվեցին» Ադրբեջանից` ինչպես չարաճճի լակոտից
Այսօր «Հայացք» ակումբում Արցախի անկախության ճանաչման նախաձեռնող խմբի անդամներ «Մեծ Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը ներկայացրեցին մի շարք անհատ վերլուծաբանների ընդհանրական նկատառումները` կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը հաջորդած տարածաշրջանային լարված իրադրության հետ: «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին արցախյան ազատամարտի
Վարդգես Գասպարի. «Ինձ համար որոշումն անսպասելի չէր»
«Մենք ապրում ենք այն երկրում, որ ապրում ենք, ես անում եմ այնքան, որքան ունեմ հնարավորություն: Ինձ համար որոշումն անսպասելի չէր, ի վերջո սա ոչ սկիզբն է, ոչ վերջը: Սա է… որքան քաղաքացիական շարժումն ակտիվ լինի, նման բաներն ավելի հաղթահարելի կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դեմ կայացված որոշման առիթով այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես
Թուրքական հատուկ ծառայություններ. Հայաստանը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց է սկսել
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց է սկսել: Ըստ «Ռեգնումի»՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` հիմնվելով Թուրքիայի հատուկ ծառայությունների կայքին: Ըստ թուրքական հատուկ ծառայությունների, Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է լատինաամերիկյան, աֆրիկյան և օվկիանիայի երկրների հետ: Ըստ անվտանգության ծառայության, դրա ապացույցն է Հայաստանի արգործնախարարի շրջագայությունը լատինաամերիկյան և Կենտրոնական Ամերիկայի երկրներ ու տեղի հայ համայնքների հետ հանդիպման ժամանակ
Ջրագնդակի Հայաստանի առաջնություն` միայն Երեւանի թիմերի մասնակցությամբ
Մայրաքաղաքի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում ավարտվեց ջրագնդակի հանրապետության պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին վեց թիմեր` միայն Երեւանից: Մրցանակային եռյակը ըստ հերթականության կազմեցին «Վիկտորիան», «Սպիտակը» եւ «Տիտան 1»-ը: Առաջնության ավարտին Atavot.am-ը զրուցեց Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանի հետ: – Պատանիների առաջնությանը մասնակցեցին միայն Երեւանի թիմերը: – Ցավոք, սա է ներկայիս իրավիճակը: Մեր առաջնահերթ խնդիրներից է` մարզաձեւի
ԱԳ փոխնախարարը պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավորին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցադրմանը, թե Մեքսիկայի, Գվատեմալայի կամ Կոնգոյի նման երկրներ ԱԳ նախարարի գործուղումները կրճատելու միջոցով հնարավոր չէ՞ր լինի լուծել կարեւորագույն սոցիալական հարցեր, պատասխանեց. «Այսօր դրանք թողնենք Ադրբեջանի տիրույթում, որ ինչ ուզենան, անե՞ն: Մեր արտաքին քաղաքականության էությունն այն է՝ ոչ միայն բավարարվել միայն Եվրոպայով , ԱՊՀ
Լեւոն Ներսիսյանը «վերադարձել է». Նրա ձայնը եւ դասախոսությունները՝ «ULTIMA VERBA» գրքում
«Ժամանակին՝ ջահել տարիներիս, ուզում էի իմ ծրագրած բազմաթիվ գրքերից մեկը, որ պիտի գրեի, եւ որ բնականաբար այդպես էլ չգրեցի, անվանել ULTIMA VERBA, ինչը լատիներեն նշանակում է «Վերջին խոսք»,- ժամանակին ասել է անվանի մտավորական եւ անկրկնելի դասախոս Լեւոն Ներսիսյանը: Այս ցանկությունն իրականացրել են նրա ուսանողներ Շուշան Սիրունյանն ու Ռուզան Տոնոյանը: Եվ այժմ ՝ ներսիսյանական դասախոսություններով «ULTIMA
Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան: <<Մենք բարոյական
Կյանքից hեռացել է ֆրանսահայ պրոդյուսեր Ալեքսանդր Երեմյանը
Շաբաթ գիշեր, լույս կիրակի Նիցցա քաղաքում, 61 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ պրոդյուսեր Ալեքսանդր Երեմյանը: Այս մասին հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժամ Էքյանը: Հաղորդագրության մեջ ասված է` քանի որ Ալեքսանդր Երեմյանը լավ գիտեր հայ մշակույթը, նա հայ հեղինակների և երգի տեքստի հեղինակների խոսնակն էր: Անցած հուլիսին տեղի էր ունեցել Ալեքսանդր Երեմյանի երկրորդ ամուսնությունը` օպերային երգչուհի
Լյուդմիլա Սարգսյան. «ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ, եւ բոլորին է հայտնի, թե ինչի համար է այն ստեղծվել»
Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ՝ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դա այսպես մեկնաբանեց. «Նա ասել է, որ երկիրը փրկելու համար բոլորի հետ էլ կարելի է համագործակցել, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասով իրենց ուղղակի պետք է հուշել, որ թողեք գնացեք: Համագործակցությունը այսպես ենք հասկանում»:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում է՝ ինչպես հեռանա, որ իրեն դավաճան չհամարեն»
Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նեղելու ու Ռոբերտ Քոչարյանի հետ հաշվի նստելու խնդիր է լուծում: Ըստ նրա, ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն է վերադարձել որպես ընդդիմադիր. «Քոչարյանն ակնկալում է ամբողջ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանով, ակտիվ ու պասիվ համախոհներով, ընտրակաշառք ստացողներով գրավել: Նրա նպատակն է դեմոկրատական ընդդիմության հատված ունենալ, ինչի համար էլ
Քահանան՝ Հելոուինի մասին. «Ես մի բան չեմ հասկանում, եթե ասում են` դա սրբերի տոն է, ապա ինչու՞ են նշում գիշերը»
Հոկտեմբերի 31-ին նշվում է Հելոուինը: Այդ տոնի ընթացքում մարդիկ հագնում են զգեստներ, կրում դիմակներ, ու դրանց արդյունքում ստանում վախենալու կերպար: Գլխավոր խորհրդանիշը լամպե Ջեքն է: Այն ունի դդումի տեսք: Վրան փորագրվում է վախ առաջացնող դեմք, իսկ ներսում` դրվում է մոմ: Ժամանակակից տոնը առաջացել է հին կելտական ավանդույթներից: Ավելի շատ այն նշվում է անգլախոս երկրներում: Հելոուինին
Լյուդմիլա Սարգսյան. «ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ մտնի ԲՀԿ-ի թեւի տակ, դառնա կցորդ»
Այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ այս իրավիճակը հանգիստ է՝ փոթորկից առաջ. «Իմ կարծիքով՝ ակտիվությունը առաջիկա 15-20 օրերի արդյունքում շատ ավելի տեսանելի կլինի: Մի փոքր բացառիկ իրավիճակ է, դա էլ գալիս է նրանից, որ հաջորդաբար կեղծվող ընտրությունները ժողովրդին դրել են մի իրավիճակի մեջ, երբ ժողովուրդն ակնկալիք այս ընտրութուններից այլեւս չունի: Ինչ
Տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի ԵԿ անդամների հավաք
Հոկտեմբերի 26-28-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի երիտասարդական կազմակերպության անդամների հավաք «Ընտրական գործընթաց ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) և Աջափնյակ տարածքային կազմակերպության կողմից: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արման Սահակյանը, Աջափնյակ վարչական
ՀԱԿ-ԲՀԿ տանգոն չի լինում, քանի որ տանգոն մենակ չեն պարում
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց. «Եթե նայենք Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններն իրենք ավելի կարեւոր են, քան դրանց արդյունքները»: Ըստ քաղաքագետի՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հակասություններ կան, որը կարող է հանգեցնել մարտահրավերի, երբ առաջ գան սեփական թեկնածուները: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են մտածում կամ մտածում են՝ ընդհանրապես,
Երիտասարդ ՀՀԿ-ականները մաքրել են Սպիտակավոր եկեղեցու հարակից տարածքը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Շենգավիթի տարածքային կազմակերպությունը հոկտեմբերի 28-ին իրականացրել է ուխտագնացություն դեպի Սպիտակավոր եկեղեցի: Երիտասարդներ այցելել են Գարեգին Նժդեհի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել մեծ հայորդու հիշատակին։ Երիտասարդները իրականացրել են նաև Սպիտակավոր եկեղեցու հարակից տարածքում բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է նման միջոցառումներ, որոնց միջոցով երիտասարդներն արժևորում են ազգային արժեքների պահպանումը:
Ռիչարդ Կիրակոսյան. «Նալբանդյան- Մամեդյարով հադիպումը փորձություն էր»
«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են, որը ցույց է տալիս ժողովրդավարության դինամիկ ուժը: Այդ նախագահական ընտրությունները քաղաքական ուժերի եւ անձերի ընտրություններն են, որոնցից էլ կախված է՝ ինչպես կզարգանա ԱՄՆ-ը»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից՝ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ըստ որի՝ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տվեցին փողի ազդեցությունը, ինչը արտահայտված է
Փորձագետ Էլդա Գրինին պատասխանատվության կենթարկե՞ն
2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում «ինքնասպան եղած» Արտակ Նազարյանի գործով այսօր լրատվամիջոցներին հանդիպեցին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, Արտակի մայրը՝ տիկին Հասմիկը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն անդրադարձավ «կեղծ, հանցավոր նախաքննության արդյունքում որակված ինքնասպանությանը»: Ռ. Մարտիրոսյանը պնդեց, որ մենք գործ ունենք ոչ թե ինքնասպանության հետ, այլ
Հունգարիան մասնակցության հայտ չի ներկայացրել
Երեւանի մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 70 երկիր, այդ թվում նաեւ` Ադրբեջանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 26-ին եւ մասնակցել ցանկացող երկրների քանակն այլեւս չի կարող ավելանալ: Aravot.am-ն այսօր, երբ ծանոթանում էր Երեւան ժամանելու ցանկություն հայտնած երկրների ցուցակին, նկատեց, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու
Երեւանում ադրբեջանցի բռնցքամարտիկներին վտանգ չի սպառնա
Ադրբեջանը հայտարարել է, թե պլանավորել է մասնակցել նոյեմբերի 25-ին Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սակայն այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը «Azerisport»-ին օրերս հայտարարել էր, թե հայկական կողմը դեռ անվտանգության գրավոր երաշխիքներ չի տվել եւ միայն համապատասխան նամակը ստանալուց հետո իրենք կմեկնեն Երեւան: Aravot.am-ն այսօր ճշտեց, որ հոկտեմբերի 26-ին` հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը,
Ռուբեն Թովմասյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Դա ոչ թե Հայ ազգային կոնգրես է, այլ հայ ազգային կատակերգություն»
«Ինձ անհանգստացնում է աշխարհի խաղաղությունը: Աշխարհը եռում է, եւ հնարավոր է՝ Հայաստանը եւս ներքաշվի այդ գործընթացների մեջ: Պայթյունավտանգ երեւույթներ են տեղի ունենում, ինչը տանում է լարման իրավիճակի: Իսկ մենք չպետքէ վրիպենք արտաքին հարաբերություններում: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը եւս եռում է, բայց պղպջակների տեսքով, իսկ թե որտեղից կպայթի, դա կերեւա մինչեւ նախագահական ընտրությունները: Իսկ այդ ընտրություններում լինելու
Daily Mail. «Անգլիական ֆուտբոլին պակասում է Հենրիխ Մխիթարյանը»
«Դեյլի մեյլ» թերթը, քննադատելով անգլիական ֆուտբոլը, գրում է, որ իրենք չունեն Հայաստանի հավաքականի լավագույն խաղացող`Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ, որը ՈՒԵՖԱ-ի վարկանիշով Եվրոպայի լավագույն 100 խաղացողների մեջ է մտնում, որը հանգիստ կարող էր հանդես գալ Ռոյ Հոջսոնի գլխավորած Անգլիայի ֆուտբոլի հավաքականում: Հրապարակման հեղինակը գրում է, որ անցած երեքշաբթի Չելսիի դեմ Մխիթարյանի խաղին հետևելիս, զարմանում էր, թե
Կարինե Հակոբյան. «Բոլոր աշխատավարձերը պետք է 2-3 անգամ բարձրացնել»
Խորհրդարանը օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ 2013 -ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է կազմի ամսական 35 հազար դրամ՝ ներկայիս 32500 դրամի փոխարեն: Նվազագույն աշխատավարձի՝ 2500 դրամով բարձրացնելն արդեն հասցրել է առաջացնել ՀՀ քաղաքացիների զայրույթն ու վրդովմունքը: Aravot.am-ը տարբեր ոլորտներ ներկայացնող հասարակական գործիչների հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյոք այդ
Ավազակային հարձակում Առինջում
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել


















































