Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ոստիկանությունում

Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ

«Չեմ ուզում վերադառնալ, ուզում եմ Հայաստանում մնալ». -ասում է պարսկահայ Ալեքս Թարվերդին

Վերջին մեկ տարին Հայաստանն ուսումնասիրող Ալեքս Թարվերդիի սիրած զբաղմունքը լուսանկարչությունն է, ավելի ստույգ` կենդանիների և բնության մեջ ներդաշնակության պահեր գտնելը: Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սիրած զբաղմունքով` լուսանկարիչ 23-ամյա Ալեքսը ծնվել և ապրել է Լոնդոնում պարսկահայերի ընտանիքում: Սակայն ուրախությամբ է պատմում է, որ մեկ տարի է, ինչ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով տեղափոխվել է Հայաստան և ապրում է

Նախախորհրդարանը Հադրութում հանրահավաքով նշեց Արցախյան շարժման 25-ամյակը

2103 թ. փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք: Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի

Աշխարհի ամենաերկար դահուկի երկարությունը 534 մետր է

 2008թ.-ին Շվեդիայում պատրաստվեց 534 մետր երկարությամբ աշխարհի ամենաերկար դահուկը, որը թույլ տվեց 1043 դահուկագնացների սահել նշված դահուկով: Առաջին հանրագիտարանը փորձել է ստեղծել Պլատոնի զարմիկ Սփեյզիփուսը Աթենքում` մոտ մ.թ.ա. 370 թ.-ին: Մինչև 1961 թ. անչափահաս դերասանների համար սահմանված էր հատուկ Օսկար. Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար անվանակարգում:   Աստերոիդները թեև չափով և զանգվածով զգալիորեն զիջում են

Газета. «Աքրամ Այլիսլի. գեղարվեստական գործը որպես քաղաքական մանիֆեստ են քննարկում»

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը իր «Քարե երազներ» վեպի համար ադրբեջանում դավաճան է համարվել, քանի որ գրքում հայերին դրական է բնութագրել, «Գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ինքը միշտ հանդես է եկել Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցնելու կոչով. «Սակայն պետական քաղաքականությունը կարծես դեմ է դրան: Ղարաբաղի հարցը լուծելու համար հիմք է պետք, պետք է, որ

Վարդան Ղուկասյանի ստեղծած արխիվում փաստաթուղթ չկա, ընկուզենու այգում էլ` ընկույզի ծա՞ռ

 Սամվել Բալասանյանը  շարունակում է դժգոհել նախորդ քաղաքապետից Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու հերթական  նիստը, որի ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր` քաղաքապետարանի վարչական շենքի առաջին հարկը վարձակալությամբ տրամադրելու ու ճաշարան հիմնելու, Արտավազդ Փելեշյանին, որպես կինոմատոգրաֆիայի ոլորտում հեղինակավոր մարդու, հանդիսավոր կերպով  պարգևատրելու, ավագանու կազմից տարբեր տեսակի հանձնաժողովներ ստեղծելու և այլնի մասին: Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարվա

«Սուրմալու- Իգդիր» հայրենակցական միությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Սուրմալու Իգդիր»  հայրենակցական  միության  համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ   Սարգսյանին:  Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է. «Անկախության  դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը: Մեծ

Հարձակվել են Հրանտ Բագրատյանի շտաբի աշխատակցի վրա

Այս պահին մենք Հրանտ Բագրատյանի հետ մեկնում ենք Եղեգնաձորից Արարատ: Հրանտ Բագրատյանը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ հարձակվել են այնտեղ իր շտաբի աշխատակցի վրա, պոկել շտաբի վրայից նախագահի թեկնածուի լուսանկարները: Հրանտ Բագրատյանը որոշեց խմբով մեկնել այնտեղ՝ պարզելու թե ինչ իրավունքով են նման բան արել եւ ինչու: Մանրամասները՝ շուտով:   Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  

406.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.7 դրամ:

«Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն». Ինչպես նշել Տյառնընդառաջը և որն է տոնի խորհուրդը

Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար  հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:  Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել  շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն  չեն իմանում կերպարները և ահա ես

Բագրատյանը՝ սիսիանցիներին. «Ես միակ մարդն եմ, որ եղել է իշխանության մեջ ու անարատ է»

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ պինդ կանգնած է ու գնալու է մինչեւ վերջ «Սերժ Սարգսյանին ասել եմ, ախպեր, խոսք ես տվել, որ կյանքը երկու անգամ կբարելավվի: Այստեղ կա՞ մեկը, որի կյանքը երկու անգամ լավացել է: Ես կարող եմ խոսք տալ, որ երկու անգամ չէ, բայց 65%-ով կյանքը կլավանա»,-այսօր Սիսիանում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսպիսի խոստում

Ամփոփվեց SATTO ծրագիրը

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ SATTO` «Աջակցություն Հայաստանի Հնարապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնին` Twinning & TAIEX   գործառույթների իրականացմանը» ծրագրի արդյունքների ամփոփումը: «Ծրագիրը տեւել է չորս տարի: Առաջին փուլը տեւել է երկու տարի, մենք ավելացրել ենք եւս երկու տարի: Ծրագրի  նպատակն էր ՀՀ-ում բարձրացնել իմացությունը ԵՄ-ի կողմից ներդրված աջակցության գործիքներին, դրանց իրականացման ժամկետներին, ընդհանուր առմամբ`

Սուրեն Խաչատրյանը Բագրատյանից շուտ մտել է Սիսիան (Տեսանյութ)

Հրանտ Բագրատյանի քարոզարշավը Սիսիանում հսկում էին ոստիկաննեերը «Բագրատյան ջան, քու խելքի վրա չենք կասկածում, ծրագիրդ լավն է: Բայց ո՞նց էդ ծրագիրդ պիտի բռնի գործին: Արածն ու գրածը  չի համապատասխանում իրար»,- այսօր Սիսիանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ժամանակ սիսիանցիներից մեկը՝ Սենիկը, այսպիսի հարց ուղղեց նախագահի թեկնածուին: Հրանտ Բագրատյանն ի պատասխան խորհուրդ տվեց. «Դե էդ դեպքում Սերժ Սարգսյանին

Iain Dale. «Հիշելով Հայաստանի Կարինե Ղազինյանին»

«Երբ մի քանի տարի առաջ գնացել էի Հայաստան, հանդիպեցի մի քաղաքական գործչի, ում անունն էր Կարինե Ղազինյան, այդ ժամանակ նա Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր և նա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», – գրում է «Իան դեյլ» պարբերականի հրապարակման հեղինակը և հիշում իր արած գրառումը Կարինե Ղազինյանի մասին, որտեղ գրել էր. «Նա իմ հանդիպած

Հովսեփ Խուրշուդյանը զարմացրեց ոստիկանության աշխատակցին

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը ընտրացուցակներում 600 կրկնվող անուն է բացահայտել: Այսօր «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  դժգոհեց, որ իրենց  առաջարկը՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները տրամադրելու վերաբերյալ, մերժում են տրամադրել. «Այսկերպ քաղաքացիները կկարողանային վերահսկել, որ երկրից բացակայածները չկարողանան քվեարկել: Իշխանությունները հետեւողականորեն մերժեցին: Նախորդ Ընտրական օրենսգրքում կար  հնարավորություն, որոշ դեպքերում դա բացահայտել, տնօրինել այդ տեղեկությունները:  Այժմ քաղվածք

Ստոմատոլոգները 20-40 %-ով գները բարձրացրել են

«Թող զբաղվեն, մենք էլ կփակենք մեր կլինիկաները, թող իրանց մտերիմները գան տարածքը վերցնեն՝ սաունա բացեն»: Ստոմատոլոգիական որոշ կլինիկաներ իրենց ծառայություններն արդեն 20-40 % թանկացրել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին մայրաքաղաքի մի քանի ստոմատոլոգիական կենտրոնների ղեկավարներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս արած այն հայտարարությանը, թե «ով թանկացնի, նրանցով 

Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը Հայրիկյանին՝ հիվանդասենյակ այցելությունների ժամանակ

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես 60-ին մոտ մարդը կարող է օրվա մեջ մի քանի անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ արտահայտել»,- «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես պատասխանեց  Aravot.am-ի հարցին, թե որն է Պ. Հայրիկյանի քայլերի տրամաբանությունը: Ըստ քաղաքագետի՝ ժամանակը կգա և Հայրիկյանը կտա այդ պատասխանը: Ռ. Մեհրաբյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանի քայլերը քաղաքական բացատրություն չունեն:

Գալուստ Սահակյան. «Ինձ կարող են չհավատալ» (Տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահը` երիտասարդ քաղգործիչների եւ մտավորականների մասին

Նորածիններին «բարուրելը» երեխաների մոտ խնդիրներ է առաջացնում (Տեսանյութ)

Հայաստանում իրականացվող 5 սկրինինգային ծրագրերի շնորհիվ մեր պետությունը հետագայում միլիոններ է խնայում. Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացնելով սկրինինգային ծրագրերը, ոլորտի պատասխանատուները նշեցին, որ սկրինինգի միջոցով վաղ շրջանում հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք ժամանակին բուժման դեպքում կանխում են հետագա հաշմանդամությունները եւ պետության ու ընտանիքի համար առողջ մարդ են «պատրաստում»: 2005 թվականից Հայաստանում

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ  քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  22 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 15 դեպքերով նախաքննության և հետաքննության

Աշակերտ. «Ամենաշատը սիրում եմ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» (Տեսանյութ)

Այսօր հայ անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 78-ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Մաթեւոսյանի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկան Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները: Դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում հայտարարվել է մաթեւոսյանական շաբաթ. «Երեկ քննարկել ենք «Հացը» ստեղծագործությունը, իսկ վաղը ռեժիսոր Արտաշ Հովհաննիսյանը

Ինչ է տեղի ունեցել, երբ պաշտպանն առանձին «տեսակցել» է Հովակիմյանի հետ

Հունվարի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Ինչպես, տեղակացրել ենք, Հովակիմյանը մեղադրվում է դատախազ Ս.Հարությունյանի նկատմամբ դատական նիստերի դահլիճում բռնություն կիրառելու համար: Հարցաքննվել են բոլոր դատակոչված վկաները և տուժողը: Նիստի ավարտին մեղադրող Ջոն Ֆարխոյանը անակընկալ հանդես եկավ

Արմեն Աշոտյան. «Ես էլ ունեմ մազերով նկարներ»

Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է (գրառումը հրապարակում ենք իր համաձայնությամբ). «Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքրություն և աժիոտաժ է առաջացրել ՀՀ Նախագահի երիտասարդ տարիների լուսանկարը, շտապեմ տեղեկացնել, որ ես էլ ունեմ մազերով նկարներ 🙂 Որ շատ խնդրեք, մի օր կտեղադրեմ :)»:

Սոս Սարգսյան. Մաթեւոսյանը Ֆոլքների կողքին դնելու տղա է (Տեսանյութ)

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Aravot.am-ի խնդրանքով խոսելով անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր, հուզմունքով նշեց. «Կան մարդիկ, որոնց մասին խոսելը դժվար է…Ինչո՞ւ, որովհետեւ էնքա՜ն լիքն եմ Հրանտով, միշտ, անընդհատ, անդադար: Երբ դեռ սովետի ժամանակ ռուսերեն հրատարակվեց Էրիխ Մարիա Ռեմարկի « Երեք ընկերներ» գիրքը, որը գեղարվեստորեն էնքան բարձր չէր, բայց ապշեցնում

Սոնա Շահգելդյանի «գաղտնիքը» բացահայտված է

Այն, որ Սոնա Շահգելդյանը սիրելի ունի, ում և նվիրված են իր երգերը,   արդեն հայտնել ենք:  Երգչուհին մինչ օրս գաղտնի էր պահում սիրելիի ինքնությունը, բայց երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքում տեղադրել է իր և Նրա լուսանկարը: Լուրը ճշտելու համար «Առավոտ երիտասարդականը» փորձեց կապ հաստատել Սոնայի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Բայց այն, որ լուսանկարի տղան իսկապես

Սատարում են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սատարում է

«Կրակը, որ վառում են, եկեղեցին չի ընդունում». Տեր Շահե քահանա Հայրապետյան

Տյառընդառաջն անշարժ տոն է, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Եկեղեցիներում  եկեղեցական ժամը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, այսինքն`13-ի երեկոն համարում են 14 : «Բուն տոնը 14-ին է: Սուրբ Ծնունդին հաջորդող  քառասուներորդ օրը եկեղեցում տոնում են Տյառընդառաջը, որի ընթացքում օրհնվում են նորապսակները»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ըստ քահանայի, տոնի

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»  ՀԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, կողմերը օժանդակելու են «Անապահով երեխաների կազմակերպչական զարգացում եւ ներգրավվածություն» ծրագրին: «Ծրագիրը սոցիալական եւ դաստիարակչական է: Վերջին ժամանակներում արդիական է դարձել ռազմահայրենասիրական դաստիարակչությունը: Ծրագրերի իրականացման համար դեռեւս նախադրյալներ չկան, սակայն հնարավորությունների ու

Թուրքագետ. «Հայերի հանդեպ բռնությունները գուցե թուրքական գաղտնի կառույցներն են իրականացրել» (Տեսանյութ)

Ըստ Անուշ Հովհաննիսյանի` Թուրքիան ցանկանում է ճնշել հայկական համայնքը «Թուրքիայի ռազմական կառույցներում գործում են գաղտնի կառույցներ, որոնց անվանումները պաշտոնապես չեն նշվում: Շրջանառվող վարկանիշի համաձայն` դրանցից մեկը գործում է 1993թ-ից եւ բաժանված է երկու խմբի` «սպիտակ շապիկավորներ» եւ «սեւ շապիկավորներ»: Վերջիններս զբաղվում են զինված ռազմական գործողություններով, իսկ «սպիտակ շապիկավորները»` գաղտնի օպերացիաներ են անում առանց զենքի կիրառման:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում հայտնաբերվել է 586 իրավախախտում

Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2012թ. ընթացքում հայտնաբերվել է 586 իրավախախտում, հարուցվել է 91 քրեական գործ: Ինչպես նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում, հարուցվել է նաև 329 հայց` 4 մլրդ 483 մլն դրամի բռնագանձման պահանջով, որից քննվել և բավարարվել է 165 հայց` 2 մլրդ 091 մլն դրամ հայցագնով, մերժվել է 45 հայց, կարճվել`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031