Օրվա լրահոսը
Հերթական ակցիան դատախազության առջեւ (Տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի ակտվիստների պաշտպանության համար կազմակերպված ակցիային կոնգրեսականները, ի թիվս այլ ցուցապաստառների, նորից բերել էին «Fuck system» կարգախոսը: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով՝ ժողովրդի փողերը տանում, կազինոներում ուտում են ու քաղբանտարկյալ են պահում: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին դատարանի որոշմամբ՝ դատապարտել են 2-6 տարի ազատազրկման,
Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին
Անիմաստ է, որ ՀԱԿ-ը այլ թեկնածուով քաղաքական պայքարի մեջ մտնի
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները վերջին ընտրություններն են լինելու , երբ նախորդ իշխանության դեմքերն են «հրամցվելու»: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց , թե պետք է դուրս գալ եռանախագահների (Լեւոն-Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան) համակարգից. «Ամեն անգամ, հինը գեներացվում է ինչ-որ մեկին՝ անկախ նրանից լավն է , թե վատը: Ոչինչ չի փոխվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական ուժերի շնորհիվ
«Տարածաշրջանն արմատական վերափոխումների նախաշեմին է եւ այս ընթացքում գլխավոր խնդիրը, որ պետք է ապահովի հայկական կողմը, դա նախեւառաջ քաղաքական մասնակցությունն է՝ հնարավորինս նախաձեռնողականությամբ եւ երկրորդը՝ ռազմական նախապատրաստակամությունը, որի իրականացման հետ կապված աշխատանքներին մենք ականատես ենք լինում թե Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ թե Արցախում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Կարեւորելով բանակի դերակատարումը,
Բրիտանիայի դեսպանը կապ է տեսնում Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ
Մեդիամաքս: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը որոշակի կապ է տեսնում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ: Բրիտանացի դիվանագետն այդ մասին այսօր գրել է իր բլոգում: «Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների, այլեւ հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ
Էռնեկյանը ծրագրել է ԱԳՆ-ի շենքն աշխարհի հայերի համար միջազգային մշակութային կենտրոն դարձնել
Երեք տարի հետո, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կլքի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուրադո Էռնեկյանը շենքի մի հատվածում աշխարհի հայերի համար միջազգային մշակութային կենտրոն կհիմնի: «Սա ընդամենը ծրագրեր են եւ դրանք իրականացնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ շենքի մեջ մեծ փոփոխություններ պետք է լինեն»,-այսօր հայ-արգենտինյան համաժողովից հետո լրագրողների
Դավիթ Ջամալյան. «Հայկական ռազմական արդյունաբերությունն ունի ինտելեկտուալ դիմագիծ»
«Փոխվել է հայտարարությունների մեջ արվող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տոնայնությունը: Վերջերս, երբ նրանց ՊՆ մամուլի քարտուղարն անդրադարձել էր զորավարժություններին, հայտարարության մեջ ագրեսիվ տոնայնությունը զիջում էր հայկական կողմի հնարավոր հարվածներից պաշտպանվելուն: Սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի պաշտոնյան, որը միշտ աչքի է ընկել իր հոխորտալի հայտարարություններով, հիմա տոնայնությունը փոխվում է: Սա հատկանշական է նրանով, որ նշանակում է՝
Ընդամենը նախազգուշացում` խախտում թույլ տված 2 գերիշխող ընկերություններին
«Հարավկովկասյան երկաթուղին», «Հայփոստն» ու «ՀԷՑ»-ը նկատողություն ու խիստ նախազգուշացում ստացան տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից: Ըստ հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքների, «Հարավկովկասյան երկաթուղիները» սպառողների ձեռք բերած էլեկտրոնային տոմսերը ետ չի ընդունել, դժգոհել են նաեւ, որ այդ «online» տոմսերի գինը բավականին բարձր է, իսկ թղթային տոմսերը ետ վերադարձնելու դեպքում, քաղաքացիներից գանձել են տոմսի արժեքի 15%-ը:
Ադրբեջանի դրոշը, «Ապագա գոմերն» ու ՀԷԿ-ի անավարտ շինարարությունը
Բլոգեր Տիգրան Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «ՀԷԿ-երի թեման բզբզելու ընթացքում Գուգլը այ սենց նկար բերեց, Ենոքավանի հյուրանոցն ա, դեմն էլ ազեռների դրոշն ա հավեսով ծածանվում: Էս ինչ պատմություն ա, ո՞վ ա տեղյակ: Հ.Գ. Ափդեյթները կտեղադրեմ այստեղ, հույսով եմ դրոշը արդեն չկա, ուղղակի հետաքրքիր ա իմանալ այդ ժամանակվա տնօրենի անուն ազգանունը»: Հայաստանյան լրատվական
Արգենտինացիներին էլ առաջարկեցինք այն՝ ինչ իրաքցի եւ ֆրանսիացի գործարարներին
Հայ գործարարին ո՞ր ոլորտներն եք առաջարկում ներդրումների համար, հարցին՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվարոն ասաց. «Չենք ասում կոնկրետ հենց այսօր ներդրումներ անեն հայ գործարարները, այլ առաջարկում ենք ուսումնասիրել արգենտինյան շուկան, որից հետո կարող են հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, արդի տեխնոլոգիաների ոլորտներում կատարել իրենց ներդրումները»: Դեսպանը եւ մի խումբ հայ գործարարներ այսօր մասնակցեցին
Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Գ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Երիտասարդ արվեստաբանները կքննարկեն արվեստի տարբեր ճյուղերին նվիրված խնդիրներ
Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի ընթացքում արվեստագետները հանդես կգան արվեստի տարբեր բնագավառներին առնչվող 40 զեկույցներով: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե գիտությունը Հայաստանում ծերանում է։ ՙՎերջին շրջանում շատ է խոսվում գիտության ծերացման մասին, որ երիտասարդները
Washington Post. «Սիրիահայերը աջակցում էին Բաշար ալ-Ասադին»
«Վաշինգթոն փոստ» թերթը փորձել է վերլուծել, թե Սիրիայում ապրող ազգային խմբերը ինչ քաղաքական դիրքորոշում ունեն: Անդրադառնալով հայերին, որոնք Սիրիայի բնակչության 4 տոկոսն են կազմում, թերթը գրում է` ինչպես և ուղղափառ քրիստոնյաները, Սիրիայի 80,000 հայերը հիմնականում աջակցում էին Բաշար ալ-Ասադի կառավարությանը, քանի որ գոյություն ուներ հարաբերական կայունություն: «Բնական է, որ հայերի մեծ մասը Բաշար ալ-Ասադին էր
ԿԳ նախարար .«ԱՊՀ տարածքում կստեղծվի միասնական ցանցային քոլեջ»
«ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների երեւանյան համաժողովի ընթացքում որոշում է կայացվել, ըստ որի՝ ստեղծվելու է կրթական միասնական ցանցային քոլեջ»- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարծում է, որ ԱՊՀ տարածքում ստեղծվող միասնական ցանցային քոլեջը կնպաստի կրթական գործընթացին եւ մեթոդապես կնպաստի համակարգի զարգացմանը: Համաժողովի ընթացքում որոշվել է նաեւ ստեղծել ԱՊՀ տարածքում
«Բուտիկներ տեղադրելու մասին որոշում չկա»
Հոկտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էինք, որ «Առավոտը» Աղայան 19 եւ Տերյան 54 շենքերի բնակիչներից ահազանգեր է ստացել, թե վերոհիշյալ շենքերի բակում ոմն սեփականատեր ցանկանում է բուտիկներ տեղադրել՝ «հարվածի տակ դնելով» կանաչապատ տարածքը եւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը: Սեփականատեր ներկայացած մի անձ էլ ասել էր, թե աշխատում է քաղաքապետարանում եւ ունի համապատասխան թույլտվություն: Տեղեկությունը ճշտելու համար
Դելիկատեսը՝ ուրիշին, իսկ տանը՝ մի կտոր սեւ հա՞ց
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը չի արդարացնում փառատոներին առօրյայից տարբեր ներկայանալը Վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում թատերաշրջանի մեկնարկը համընկնում է փառատոնային աժիոտաժի հետ: Արդեն ավարտվել են «Հայֆեստը», «Արմմոնոն», «Թատերական Լոռին», «Թատրոն X»-ը եւ «Թումանյանական հեքիաթը»: «Առավոտին» հետաքրքիր է՝ արդյո՞ք փառատոնային իրողություններից զատ թատրոններն ունեն հստակ քաղաքականություն եւ այդ միջոցառումները նպաստո՞ւմ են քաղաքականության իրականացմանն ու հարստացմանը: Մեզ հետ
Ինչո՞ւ է լռում գլխավոր ախտաբանանատոմը
Վերջերս մամուլն անդրադարձավ ախտաբանաանատոմիական ծառայությանը։ Ծառայություն, որ ենթադրվում է՝ լուրջ դերակատարում պետք է ունենա առողջապահական համակարգի համար, ինչու ոչ, նաեւ վերահսկի բժիշկների ու բուժհիմնարկների մասնագիտական աշխատանքն ու վեր հանի նրանց թերացումներն ու բժշկական սխալները։ Այն, սակայն, այսօր անհասկանալի կարգավիճակում է եւ ավելի շատ հանդես է գալիս որպես բժշկական սխալները քողարկող օղակ կամ օժանդակ կառույց։ Առավել
«Լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը»
Ըստ եվրոպացի փորձագետի, կրկնուսուցումից չպետք է «փախչել» Ադրբեջանում սովորողների 90%-ից ավելի դիմում է կրկնուսույցների օգնությանը, Վրաստանում այդ ցուցանիշը 75% է, Ուկրաինայում՝ շուրջ 70, Ղազախստանում եւ Լեհաստանում՝ 50 եւ այլն: Իսկ Հայաստանում կրկնուսույցների ծառայություններից օգտվում է 47%-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրեյը «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում փաստում է, որ ամբողջ աշխարհում կրթությունը ծրագրավորող մարմինների
Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք
Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության սեպտեմբեր ամսվա արդյունքները Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի սեպտեմբեր ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական
Երևանի քաղաքապետը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը: «Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք
Տարբերությունը երկու էջ է
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո նախագահ Ինչպես ես, այնպես էլ փաստաբանական ողջ համայնքը չորս տարի է՝ հետեւում ենք դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղղված Ձեր ողջունելի նախաձեռնությանը: Դրական տեղաշարժի, սակայն, ականատես չենք լինում. սոցիոլոգիական հարցումները շարունակում են փաստել դատարանների նկատմամբ հանրության անվստահությունը, փաստաբանները բողոքի ակցիաներ ու գործադուլ են անում, իսկ անարդարությունից փախչողների
60-ամյա դոկտորը՝ գյումրեցի մարմնավաճառուհիների կնքամայր
Դատարանը շարունակում է լսել գյումրեցի կանանց տրապիզոնյան արկածները Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձած 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշ Մ.-ի բողոքը մարմնավաճառուհի Նարինե Մ.-ի եւ առեւտրական Սուսսաննա Մ.-ի դեմ: Նարինեն ու Սուսաննան կալանավորված են՝ կավատությամբ զբաղվելու եւ Հրանուշին մարմնավաճաության մեջ ներքաշելու մեղադրանքով: Ըստ Հրանուշի բողոքի՝
«Արմենտելը» տուգանվեց 30 միլիոն դրամով (տեսանյութ)
«Արմենտել» ընկերությունն այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվեց 30 միլիոն դրամով` անբարեխիղճ մրցակցության համար: «Արմենտելը» «Ալիաս» ընկերությանը տրամադրել է «Էքսկլյուզիվ բիզնես» փաթեթը, որի 1Մգ ինտերնետի սակագինը 49 դրամ է, սակայն որոշ ժամանակ հետո, «Արմենտելը» բաժանորդներից 1Մգ ինտերնետի համար գանձել է 90 դրամ: Ընդ որում, «Արմենտելի» ինտերնետային կայքում էլ տրամադրված փաթեթի վերաբերյալ տեղեկատվությունում
«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը էլի «շփոթված» էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, ժ.12-ին նշանակվել էր Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Այդ ժամի մասին նշված էր «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում նաեւ այսօր: Սակայն պարզվեց, որ դատական տեղեկատվական համակարգի ժամը չի համընկնում դատավոր Արշակ Վարդանյանի կողմից իր նիստը նշանակելու ժամի հետ: Այս նիստը տեղի
«Մարգահովիտի Զորավիգ»-ը միակ գյուղական պարբերաթերթն է Լոռու մարզում
Արդեն հինգերորդ տարին է՝ մարգահովիտցին գյուղի հիմնախնդիրների մասին տեղեկանում է սեփական լրատվամիջոցից: Գյուղում սեփական թերթ ունենալու միտքը երիտասարդ լրագրող Հովհաննես Սարդարյանինն էր. «2004 թվականն էր: Մարգահովիտի միջնակարգ դպրոցում սկսեց լույս տեսնել դպրոցական «Լույս» թերթը, իհարկե՝ ոչ տպարանային արտադրության: Ես շարունակ մտածում էի՝ այն գյուղը, որը գրչի այդքան մշակներ ունի, որտեղ ականավոր շատ մարդիկ են ծնվել,
«Երեւան Ջուր»-ը պատասխանում է
«Առավոտ» օրաթերթի ս.թ. հոկտեմբերի 16-ի «Մահացածից ու անհայտ բացակայողից էլ են ջրի վարձ ուզել» հրապարակմանն ի պատասխան՝ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ ղեկավարվում է ոչ թե սեփական հայեցողությամբ, այլ գործող օրենսդրությամբ, որի կատարումը պարտադիր պայման է ինչպես ընկերության, այնպես էլ վերջինիս ծառայությունից օգտվողների համար, այդ թվում՝ Հ. Էմինի
«Զվարթնոց»-ը չի ցանկանում «Արմավիա»-ի փաթեթը ձեռք բերել
Հետաքրքրվա՞ծ եք, արդյոք, «Արմավիա»-ի փաթեթը գնելով՝ հարցին այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը պատասխանեց. «Մենք օդանավակայանի մենեջերներ ենք, այլ ոչ թե ավիաընկերության»: Պարոն Գեչիջյանը նույնպես տեղյակ չէր, թե ով է ընկերության նոր բաժնետերը: Ըստ նրա, ավիաընկերությունը պարբերաբար խախտում է օդանավակայանի քաղավիացիայի եւ «Արմավիայի» միջեւ կնքած եռակողմ պայմանագիրը, որով ժամանակացույց էր սահմանվել
Օսկանյանը մոռացե՞լ է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կասեցման պատմությունը
Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ խոսելով բարեփոխումների բացակայության պատճառով տնտեսական բաց թողնված հնարավորությունների մասին: «Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից՝ այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես
Երկարաձգվում է զինծառայությունից խուսափած քաղաքացիներին վերաբերող օրենքի գործողության ժամկետը
Կառավարությունն առաջարկում է հերթական անգամ երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը: Ըստ այդմ, նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա: Օրենքում փոփոխություն կատարելու մասին
Աստծո հյուրանոցը
Թող ինձ ների ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, թող ներեն նաեւ աստվածաշնչային բազմաթիվ արյունարբու թագավորները, ովքեր հետագայում սուրբ հռչակվեցին, եւ նրանց անուննեով այսօր քրիստոնյա աշխարհը իրենց զավակներին է կոչում: Այդ թվում նաեւ մենք՝ ցեղս հայոց: Եվ իբր թե նրանք մեզ պատմում էին աշխարհաստեղծումը եւ ցույց էին տալիս ակունքը, որտեղ, չգիտես ինչու, իրենք էին միայն: Այնինչ աշխարհընկալումը, աշխարհճանաչումը եկավ հետո:


















































