Օրվա լրահոսը
Մահացու վրաերթ կատարած վարորդը որոնվում է
Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան
Կայացել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու
Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները
Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործման մեջ քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները: «Բարձր եմ գնահատում Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ
Խաչիկ Խաչատրյանի վարքն անհասկանալի է
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ դատական հայցն է ներկայացրել «Ժողովուրդ»-ի դեմ։ Նրա այս պահվածքի պատճառն այն էր, որ անձամբ վիրավորեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով «պրաստիտուտկա», այնուհետեւ, երբ «Ժողովուրդ»-ը գործարարից ներողություն խնդրելու պահանջով հայց ներկայացրեց դատարան, նա որոշեց վիրավորվել։ Ու միանգամից երկու տարբեր հայցերով մտավ դատարան, բացի ներողությունից՝ պահանջելով նաեւ
ԲՀԿ-ն «նպատակահարմար չգտավ»
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ԲՀԿ-ն չմասնակցեց, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հարցին ի պատասխան միայն ասաց, որ «նպատակահարմար չենք գտնում»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբանն էլ նախագահական ընտրություններից առաջ վերջին ճեպազրույցում խոսեց նախագահական ընտրությունների քարոզարշավից: Ըստ նրա, այս ընտրություններում չկա բեւեռացված, ագրեսիվ լարվածությունը, որը բնորոշ էր հայաստանյան ընտրություններին: Հիմնական երեք թեկնածուները` Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ
Հայ շախմատիստները խաղում են փոփոխական հաջողությամբ
Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային իններորդ ավանդական փառատոնը մոտենում է եզրագծին: Տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի շախմատիստները հանդես են գալիս փոփոխական հաջողությամբ: Վեցերորդ տուրում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Սմիրնովին եւ 4,0 միավորով նահանջեց 30-րդ հորիզոնական: Դրա փոխարերն հաղթանակ տարան գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Գաբուզյանը սեւերով
Մյասնիկ Մալխասյանը կլինի ՀԱԿ կուսակցության համակիր
«Ողջունում եմ գաղափարը, ես վաղուց էի գտնում, որ պետք է կուսակցություն դառնալ»,- ասում է ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ով, համաժողովրդական շարժմանը միանալով, զրկվեց իր մանդատից։ Ասաց, որ ինքը կդառնա այդ կուսակցության համակիր։ «Ես ե՞րբ եմ կուսակցական եղել որ»,- հակադարձում է պարոն Մալխասյանը կուսակցական դառնալու հարցին ի պատասխան։ Այսինքն, կուսակցություն չլինե՞լն էր խանգարում պայքարի հզոր
Հայտնի է Հայրիկյանի վրա կրակո՞ղը
«Ա1+»-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձը։ Այս տեղեկությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը։ Նա միայն հայտնեց, որ մեկ ժամվա ընթացքում հաղորդագրություն կտարածվի։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀԱԿ անդամ ուժերից միայն 3-4-ը մաս կկազմեն Տեր-Պետրոսյանի կուսակցությանը
Դա միակ ճիշտ եւ ընդունելի ճանապարհն է Հայ ազգային կոնգրեսը փլուզումից փրկելու եւ ոչ միայն փրկելու, այլ հետագայում այն ավելի հզորացնելու առումով
Դիմել են գլխավոր դատախազին՝ դատավոր Սամվել Մարդանյանին քրեական հետապնդման ենթարկելու համար
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Պատճենը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Պատճենը՝ ՀՀ Արդարադատության խորհրդին Պատճենը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Պատճենը՝ ՀՀ Հանրային խորհրդին Թիվ 90758210 քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանից Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանից Մուշեղ Շուշանյանից Դիմում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, 2011թ.օգոստոս
Ընտրողների թիվը՝ ընտրությունից 10 օր առաջ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 18.02.2013 թ. ընտրությունների Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին (08.02.2013 թ. դրությամբ) Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը`
«Խոսք չի գնում որեւէ մեկի թեկնածությունը մյուսի օգտին հանելու մասին»
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բագրատյանի հետ հանդիպման մասին Այսօր «Փիփլմեթր» ակումբում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպումներին եւ հավանական միավորմանը: Նա ընդգծեց, որ խոսքը Հայաստանի ապագայի շուրջ միավորման մասին է, ջանքերի համատեղման, բայց ոչ մի դեպքում խոսք չի գնում որեւէ մեկի թեկնածությունը հանելու մասին: Խոսելով քարոզչական խախտումների մասին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չնայած նախագահի բարձրադիր
Ռոբերտ Քոչարյանն առյուծի ֆոնին կամ հակառակը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցների էջերին: Պետք է խոստովանել, որ, որպես կանոն, լրատվամիջոցներում Քոչարյանի հայտնվելն անարձագանք չի մնում: Խոսքը վերաբերում է նրա հարցազրույցներին, քաղաքագիտական և ներքաղաքական վերլուծություններին ու մեկնաբանություններին: Քոչարյանի վերջին ելույթը` « Լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա Ղարաբաղցին » թեմայով, նույնպես անարձագանք չմնաց և բոլորեքյան վերլուծության ենթարկվեց
Կանաչ ճանապարհ ՀԱԿ-ին
Եթե մի կողմ թողնենք էմոցիաները եւ անդրադառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առարկայական կողմին, ապա այն, ըստ էության, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մանիֆեստ էր: Եվ այս պարագայում դժվար է զսպել առաջին ռեակցիան եւ չասել՝ վաղուց ժամանակն էր: Ի վերջո, կուսակցություններից եւ անհատներից կազմված անհասկանալի այդ կոնգլոմերատը, որը ոչ հայտարարված սկզբունքներ ուներ, ոչ պլատֆորմ, ոչ հստակ կառուցվածք եւ կառավարման
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել Գ. Սակունցին (ծնվ.1985թ.), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա»
Այրվել է տաղավարի տանիքը
Փետրվարի 8-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է առևտրի տաղավար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի շուկայի մոտակայքում գտնվող առևտրի տաղավարներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.24-ին, մարվել` 01.36-ին: Այրվել է տաղավարի տանիքը` 2 քմ: ԱԻՆ
Սելիմի լեռնանցքը փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են
ԿԸՀ-ն Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ: Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական
«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Աշոտ Մելիքյան
Փետրվարի 8 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 77-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: Քննարկման թեման` որքանով է բարելավվել խոսքի ազատության վիճակը Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող
Վաստակավոր հավաքարարը՝ Սերժ Սարգսյանին
Բանաստեղծուհի, գիտնական եւ հավաքարար տիկին Ասյան գրառումներ է կատարել՝ քարոզչական տախտակներին Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ նախատեսված է նախագահի թեկնածուների քարոզչական ցուցապաստառները փակցնել, վաստակավոր հավաքարարուհի ներկայացած մի կին՝ Ասյա Ասլանյանը, տարբեր բովանդակությամբ նամակներ է գրում՝ քննադատելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի վերջում էլ դնում է իր ստորագրությունը: Հավաքարարուհին կոչ է անում համախմբվել, թե ինչի շուրջ՝ այնքան
«Երազ են տեսել, որ նախագահ կդառնան»
Մերգելյան ինստիտուտն այսօր լեփ-լեցուն էր. արաբկիրցիների հետ էր հանդիպում Սերժ Սարգսյանը: Ներկաներին Սերժ Սարգսյանի ժամանելուց առաջ բաժանվել էին ՀՀԿ դրոշակներ և շարֆեր: Արաբկիրի բնակիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ստիպված էին նախատեսվածից երկար սպասել, քանի որ մարդկանց ներս մտնել թույլ էին տալիս միայն առանձին- առանձին: «Հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց փառք
Թեկնածուները զլանո՞ւմ են այցելել Գյումրի
Նախագահական ընտրությունների նախաշեմին Գյումրիում ծայրահեղ պասիվ վիճակ է Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին, սակայն այնպիսի տպավորություն է, թե նախագահական ընտրությունները հանրապետության երկրորդ քաղաքին չեն վերաբերում: Եվ եթե չլինեին խանութներում կամ բնակելի շենքերի մի հատվածում տեղակայված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները, երբեմն էլ փողոցներում չհայտնվեր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժական շտաբ –մեքենան `«Հնարավոր է» կարգախոսով, իրոք կարելի էր կասկածել,
Ստամբուլ տեղափոխվելու դեպքում՝ գրասենյակը կխոչընդոտի հայկական հ/կ-ներին
Ընդդեմ գրասենյակի՝ Թուրքիա տեղափոխման Հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր` Էլեն Կլառկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ռեզիդենտ-ներկայացուցիչ` Պատրիս Կոեր–Բիզոյին, նամակում նրանք արտահայտել են իրենց մտահոգությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Թուրքիա, Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով: «Առավոտ»-ը նամակը ստորագրած՝ «Հանուն կայուն մարդկային
Սերժ Սարգսյանի պաստառները օրինակա՞ն են փակցված
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման օրակարգում «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրած խախտումներն էին: Խախտումների վերաբերյալ հանձնաժողովը դեռեւս որոշում չի հրապարակել, որովհետեւ որոշակի խախտումների բնույթի, վայրի ու տարածքի վերաբերյալ դեռ ճշտումներ պետք է արվեն: Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը իրենց արձանագրած խախտումներն այնքան առարկայական է համարում, որ ճշտելու կարիք չի տեսնում. «Կան խախտումներ, որոնք համատարած բնույթ են
Վեհափառ Հայրապետ. «Պատերազմում զինվորին ոգին է հաղթանակ բերում» (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց սուրբ Վարդանանց տոնը Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում: «Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետության հոգեւոր եւ աշխարհիկ կրթօջախների սաները համատեղ հիշում, խնկարկում ու փառաբանում են Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը: Հիրավի, այս տոնը հայրենասիրության եւ ոգու առկայությյան դրսեւորում է:
Ենոքավանում աշխատող վրացի մենեջերը դատապարտվել է 3 տարի ազատազրկման
Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հունվարի 11-ին Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ. ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ, Կաճախիձեն 2012թ հունիսից Ենոքավան
Բանավեճ Կապանում` նախագահական ընտրություններին ընդառաջ
Նախագահական ընտրություններին ընդառաջ այսօր հերթական բանավեճը կազմակերպվեց Կապանում, որին նախապես հրավիրված էին նախագահի բոլոր թեկնածուները, սակայն հերթական անգամ բանավեճն անցկացվեց միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Թեկնածուների նախընտրական ծրագրերի, երկրում առկա մի շարք խնդիրների լուծման հնարավոր ուղիների, դրանց իրականացման ճանապարհների, ստվերային դաշտի վերացման, արտաքին քաղաքականության, արտագաղթի կասեցման եւ մի շարք
ՀԱԿ-ն իրեն սպառել է
Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակում ՀԱԿ-ն այլեւս չունի այն անելիքները, ինչ որ ուներ 4-5 տարի առաջ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի համար միեւնույն է՝ թե ՀԱԿ-ն իր գործունեությունն ինչ կերպ կշարունակի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ իր կարծիքով ՀԱԿ-ի՝ կուսակցություն վերակազմավորվելը որեւէ նպատակ հետապնդո՞ւմ է, եւս մեկ կուսակցության գոյությունը հայաստանյան քաղաքական դաշտում
Արմանն Մելիքյանն ու Մուկուչյանն այդպես էլ իրար չհասկացան (Տեսանյութ)
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում մեկ ժամից ավելի քննարկվեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Քննարկվող դիմումը՝ ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով, Մելիքյանի նախորդ դիմումի վերաձեւակերպված տարբերակն էր: Հիշեցնենք, որ պարոն Մելիքյանի նախորդ դիմումը հանձնաժողովը մերժել էր: Այս անգամ, ինչպես պարոն Մելիքյանն էր ներկայացնում իր պահանջը՝ կանխարգելել ընտրակեղծարարությունները՝ անկախությունից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների


















































