Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը նախատել է Քասախի գյուղապետին

«Ապահով Հայաստանի» շարֆով դրոշը փակելը ըստ մարզպետի, իրոք սխալ էր Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում «բռնացրել» էր Քասախի գյուղապետին, որը գյուղապետարանի նամակների բաժնում դրել էր Սերժ ՍՍարգսյանի բուկլետները, իսկ հայոց եռագույնը, որը դրված էր իր աշխատասենյակում, ծածկել էր «Ապահով Հայաստանի» շարֆով: Այսօր այս առնչությամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում այսպես արդարացրեց գյուղապետին.

Անգլիայում ֆուտբոլիստների աշխատավարձի սահմանափակում են մտցնում

Անգլիայի պրեմիեր լիգայի 20  ակումբներից 14-ը կողմ են արտահայտվել «ֆինանսների ներքին կանոնների» ներմուծմանը: Դրանով սահմանվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի առավելագույն սահման: Եթե լիգայի տնօրենների նիստում դա հաստատվի,, ապա նոր կանոններն ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ մրցաշրջանից: «Ֆեյեր-փլեյի» հիմնական պահանջներն են. առաջիկա երեք մրցաշրջանում ակումբների ծախսերը հյուսիսամերիկյան լիգաների օրինակով չպետք է գերազանցեն 105 միլիոն ֆունտ ստերլինգը եւ

Վճռաբեկ դատարանում ներկայացվեց տարեկան հաշվետվություն

«ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում 2012թվականի ընթացքում ստացվել է 2928վճռաբեկ բողոք, որից մակագրվել է 2733-ը, այդ թվում 1816-ը` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 829-ը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական  ակտերի դեմ, 16-ը`ՀՀ վարչական դատարանի  դատական ակտերի դեմ, 21-ը`ՀՀ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ, 7-ը`ՀՀ տնտեսական դատարանի դատական ակտերի

«Առաջիկա 5 տարում Սերժ Սարգսյանը երկիրը կպահի կայուն ծանր վիճակում »

Հոգեբան Աշոտ Հակոբյանի գնահատմամբ, այսօր Հայաստանի Հանրապետության վիճակը  ծանր կայուն է Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը  կարծիք հայտնեց, որ մեր երկրում   հասարակության գրեթե բոլոր անդամները ձգտում են պահպանել ստեղծված իրավիճակը` բացառելով բոլոր տեսակի փոփոխությունները: «Ամբողջ հասարակությունը հենց այսպես էլ մտածում է, հայ մարդու գործողությունների  առանցքում հետևյալ դատողությունն է`  վերքիս ձեռք մի տվեք, թողեք էսպես

Սերժ Սարգսյան. «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորելու ենք սրտի անհետաձգելի վիրահատությունը»

Նախընտրական հանդիպում Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ   «…Ապահով Հայաստանի հենասյունն ապահով ընտանիքն է, իսկ ապահով կարող է լինել միայն առողջ ընտանիքը։ Ահա մեր գլխավոր նպատակադրումներից մեկը, որն իր մեջ շատ բան է ներառում»,- այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի թեկնածուն այդ համատեքստում խոսել է առողջապահության ոլորտի բարեփոխումների

Կույր պետք է լինել չնկատելու համար. կոնստրուկտիվ քննարկում ընտրությունների մասին (տեսանյութ)

Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի հերթական հաղորդումը Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հաճախ մեղադրում են, որ նրանք ամեն ինչ սև գույներով են ներկայացնում, թացը չորին են խառնում, միայն բացասականն են նկատում, անտեսում են, որ ժողովրդավարություն միանգամից կառուցել հնարավոր չէ, և ընդհանրապես խարխլում են հիմքերը: Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի այս թողարկման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ

«Ամուսնացած է նախագահի հետ»

Ռուսական «Վեստի» հեռուստաալիքը փետրվարի 7-ին եւ 8-ին ցուցադրեց երկմասանի հաղորդաշար՝ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մասին՝ հիմնական շեշտադրումը դնելով նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ հարցազրույցի վրա: Հաղորդման մեջ Սերժ Սարգսյանի մասին խոսում է ոչ միայն տիկին Սարգսյանը, այլեւ Սարգսյանների ընտանիքի մտերիմները, հարազատները, պատմում են Սերժ Ազատիչի մասին՝ ոչ պաշտոնական մթնոլորտում: Հաղորդման 1-ին մասը կարող

Արամ Հարությունյանին շնորհակալություն չի հայտնել

Սպարտակ Սեյրանյանն ընդամենը հետաքրքրվել է նրա առողջությամբ:

Աժիոտաժ թիվ 192 դպրոցում (ձայնագրություն)

Տնօրենը փորձել է քարոզել, «Ժառանգության» անդամները ընդվզել են Այսօր Դավիթաշենի թիվ 192դպրոցում տնօրեն-ծնողներ հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Տնօրենը ժողովի ավարտին շնորհակալական խոսքով է հանդես եկել: Տնօրենը, չհերքելով իր կուսակցական լինելը,շնորհակալություն է հայտնել  ՀՀԿ-ից իրենց աջակցելու համար, ինչպես նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ջեռուցման հարցերով օժանդակելու համար: Ժողովի ավարտին մեծ աժիոտաժ է առաջացել«Ժառանգության» կուսակցության անդամ Սուսաննա

Ի՞նչ հանդիպումներ է ունենում Սամվել Ալեքսանյանը

«Բա դա խելիք մոտիկ բան ա՞»     Aravot.am-ի տեղեկություններով այս օրերին ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը իրենց համայնքում հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական անդամներին «ինստրուկտաժ» են անում, թե ինչպես պետք է ընտրողների հետ «լեզու գտնել», որպեսզի վերջիններս ինքնակամ ընտրեն ՀՀ նախագահի

ԱԱԾ-ն տարածել է Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվողների մասին տեսանյութ

Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձիք՝ Երևան քաղաքում փաստացի բնակվող, ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանը: Ինչպես

ՀՀՇ-ն փետրվարի 23-ին դիրքորոշում կձեւավորի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծմանը միանալու հարցում

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ: ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ  արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով: ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ: ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են

Ըստ իրավապաշտպանների` Հայրիկյանի գործով հնարավոր է սխալ հանցագործների են ձերբակալել

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, Երևան քաղաքում են գտնվել «ոչ լեգալ կարգավիճակում»: Ըստ նույն հայտարարության` ձերբակալվածներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն տարածել է նրանց լուսանկարները: Հատկանշական է, որ այս ձերբակալությունը հաջորդեց նախագահի

Սամսոն Խոջոյան. «Երեխաներին գիտելիքախեղդ են անում»

Դասագրքերը ծանրաբեռնված են փաստերով Տավուշի մարզի Բերդավան գյուղից  պատմության բազմափորձ ուսուցիչ Սամսոն Խոջոյանի համոզմամբ՝ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական եւ ընդհանուր հոսքերի հայոց պատմության դասագրքերը խիստ ծանրաբեռնված են փաստական տվյալներով: Նրա խոսքերով՝ 11-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (գլխավոր խմբագիրներ` Աշոտ Մելքոնյան, Արամ Սիմոնյան)  1917-1920 թթ.  պատմության շարադրանքում օգտագործված է  մոտ 200 թիվ: Ս. Խոջոյանն ասում է, որ 10-րդ,11-րդ

«Անբարոյական էի զգում». Ռիման փորձում էր կարգավորել զգացմունքները

19-ամյա Ռիման սիրել է միաժամանակ երկու հոգու, իսկ հետագայում չի փոշմանել ընտրության համար: «Եթե սիրեիր առաջինին, չէիր սիրի երկրորդին»,-ասում է հայտնի խոսքը: Աղջիկը սակայն այդպես չի մտածում. «Կյանքի յուրաքանչյուր փոփոխություն ազդում է հոգեբանությանդ վրա: Լինում են նաև հիասթափության պահեր, երբ ավելի ճիշտ ես կարողանում դատել կամ հակառակը՝ սխալվում ես»,-ասում է նա: Ռիմայի կարծիքով՝ իր դեպքում

Այսօրվա ակցիան խոչընդոտող ոստիկաններից մեկին վատ աշխատելու համար կհեռացնե՞ն աշխատանքից (տեսանյութեր)

«Հանրապետական թեկնածուին հարցրեք՝ ի՞նչ նախանշաններ կան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Առայժմ պարզապես դատարկ հայտարարություններ են: Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ ստվերում ամբողջ իշխանական ռեսուրսը նորից մոբիլիզացված է, բնակչության հետ նախապես ցուցակներ կազմելու, փող բաժանելու այս բոլոր գործընթացները կան»,- անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի պնդումներին, թե ամեն ինչ անելու են՝ այս ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պիտի վարժվեք իմ ակցենտին, իմ ակցենտը չեմ փոխելու»

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ փոխվելու, նա շարունակելու է քայլել, ցեխոտել շալվարը եւ սխալվելու դեպքում «ներողություն» խնդրել «Իմ հարազատներն ասում են, սա մի՛ ասա, Րաֆֆի, սխալ ես ասում, բայց ես նորից կրկնում եմ՝ 5 տարի հետո ես չեմ լինելու: Իմ նպատակը հարստանալը չէ, իմ ընտանիքը չի մտնելու փայ բիզնեսների մեջ»,- այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը աբովյանցիների

Սերժ Սարգսյանի Կենտրոնական շտաբը ԵԱՀԿ զեկույցում անճշտություններ է հայտնաբերել

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները:

Այսօր Հայրիկյանը ՍԴ-ին չի դիմել

Էլեկտրոնային որոշ ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Ինչպես «Pastinfo.am» -ը տեղեկացավ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից, ժամը 18:15-ի դրությամբ Սահմանադրական դատարանում Պ. Հայրիկյանից դիմում չի ստացվել: ՀՀ սահմանադրական դատարանի աշխատանքային ժամն ավարտվել է ժամը 18:00-ին:

Ամենամասսայական նախաճաշը անկողնում

 Վերջերս Ավստրալիայի խոշորագույն քաղաք Սիդնեյում գրանցվեց արտասովոր ռեկորդ. 292 հոգի միաժամանակ նախաճաշեցին անկողնում: Ռեկորդ գրանցած նախաճաշն անցկացվում էր «Ես ինձ շատ գեղեցիկ եմ զգում» նշանաբանով: Մեկ տարի առաջ թողարկված Angry Birds ըմպելիքը Ֆինլանդիայում գրանցեց ռեկորդ` իր վաճառքով առաջ անցնելով Pepsi և Coca-Cola ընկերություննեից: Շվեցարիայում օրենքով  երեկոյան ժամը 10-ից հետո արգելվում է զուգարանի ջուրը քաշել, քանի որ

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին: Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները: Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել «The HALO Trust»-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում

Նախարարը ծիծաղեց Նժդեհի եղբոր աղջկա վրա

Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության եկած առողջապահության նախարարին տեսնելով՝ Գ. Նժդեհի եղբոր աղջիկը՝ Էմմա Սահակյանը, բողոքեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս վրան տեղադրել: Նա անժամկետ նստացույց է անում՝ նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից ապօրինաբար վերցրած բնակարանը: «Ինձ չեն թողնում վրան դնեմ, մի բան արեք»,- դիմեց նախարարին: «Սպասիր ամառը կգա, հետո կդնես»,-

Երբ ԿԸՀ-ն գրպանում է

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն ՀՀ-ն իրավական պետություն է, ինչը նշանակում է, որ պետք է գործի իրավական որոշակիության սկզբունքը, այսինքն՝ օրենքը պետք է լինի կանխատեսելի, որոշակի և հստակ, իսկ եթե այդպիսին չէ, ուրեմն նաև օրենք չէ: Նշված սկզբունքը, ի թիվս այլոց, կոչված է նաև կանխելու, բացառելու կամայականության վտանգը: ԿԸՀ-ի կողմից կայացվող կամայական որոշումների թակարդը չընկնելու, դա

Էպոսագետն իր մեքենան փոխաբերական իմաստով էր այրում, իսկ Հայրիկյանը նրան չի հետաքրքրում

Aravot.am-ը էպոսագետ ներկայացող ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեց՝ նրան չի՞ խանգարի նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմելու որոշումը. «Ինձ ոչ այդ մարդն է հետաքրքրում, ոչ ընտրությունների հետաձգելը, ոչ էլ՝ չհետաձգելը: Իմ համար բացարձակապես մեկ ա»,-պատասխանեց էպոսագետը: Նրա խոսքով՝ «Իմ համար լրիվ մեկ ա: Կհետաձգվի՝ կսպասեմ երկու շաբաթ ու նորից կշարունակեմ իմ քարոզարշավը: Ես

Րաֆֆի Հովհաննիսյանը 3 նախագահներին հորդորում է տղամարդկություն ունենալ

Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Աբովյանում «Դուք եկել եք ձեր կամքով, ոչ մեկը ձեզ ավտոբուսներով չի բերել»,- աբովյանցիների հետ հադիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Աբովյանն այն բացառիկ վայրերից էր, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավն անցկացրեց դահլիճում: Նա խոստացավ՝ «Բյուջե ենք վերադարձնելու ստվերից, լեւի մուտքերից 250 մլրդ դրամ: Ես ոչ մի բիզնես չունեմ: Մի քիչ իմ գոտին պիտի

Նոր կուսակցության ստեղծումը կհանգեցնի ՀԱԿ-ի կազմաքանդմա՞ն

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե  «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»: Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք կուսակցության ստեղծումը չի՞ հանգեցնի ՀԱԿ-ի կազմաքանդման, քանի որ ի սկզբանե էլ ՀԱԿ անդամ կուսակցությունները այնքան էլ խանդավառված չեն մեկ միասնական կուսակցության ստեղծման գաղափարով: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը նոր չէ, որ քանդվել

Կրթությունը ապագայի տոմսն է

«ԵՄ կենտրոնը աշխատելու է բուհերի ուսանողների եւ ավագ դպրոցների աշակերտների հետ` մեծացնելու նրանց իրազեկությունը Եվրոպական միության եւ Հայաստանում ԵՄ գործունեության մասին»,-այսօր Հայաստանում ԵՄ/Եվրոպական միություն/ կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Դեսպանի համոզմամբ, կրթությունը ապագայի տոմսն է: Երիտասարդ սերնդի համար կարեւոր է հասկանալ այն ազդեցությունն ու հնարավորությունները, որոնցով ուղեկցվում է

Մխիթարյանը, Աբրահամն ու Արոնյանը «Հաղթանակը չեն վաճառի»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում, մասնակցել է  IFES (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին: Տեղեկացնելով այս մասին` ՀՖՖ պաշտոնական կայքը նշում է, որ արշավին մասնակցել են նաեւ Արթուր Աբրահամն ու Լեւոն Արոնյանը: IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին: Նամակում նշված է. «IFES- ը իր

«Ժողովրդի» գույքի վրա արգելանք կիրառելը իրավաչա՞փ էր, թե՞…

Նա ասաց, թե խմբագրության փաստարկը, թե «արգելանքը դժվարացնում է մեր գործունեությունը», այնքան էլ իրական չէ, քանի որ փաստն այն է, որ «Ժողովուրդը» մինչ օրս լույս է տեսնում:

Տագնապած հրազդանցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինձ այսօր կբռնեն» (տեսանյութ)

Հրազդան քաղաքում վախի ու տագնապի մթնոլորտ էր: Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ վախենում էին անգամ բարեւել, վերցնել թեկնածուի դրոշները: Քաղաքացիներից մեկը կամավորին խնդրել էր իրեն հանկարծ բրոշյուր չտան. «Սերժը կգյուլլի»: Իսկ հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ բնակիչերից մեկը՝ Վարդան Ավետիսյանը, շատ պարզ ասաց, թե ինչ է իրեն սպառնում՝ այսօր Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա լինելու համար. «Ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031