«Վաշինգթոն փոստ» թերթը փորձել է վերլուծել, թե Սիրիայում ապրող ազգային խմբերը ինչ քաղաքական դիրքորոշում ունեն: Անդրադառնալով հայերին, որոնք Սիրիայի բնակչության 4 տոկոսն են կազմում, թերթը գրում է` ինչպես և ուղղափառ քրիստոնյաները, Սիրիայի 80,000 հայերը հիմնականում աջակցում էին Բաշար ալ-Ասադի կառավարությանը, քանի որ գոյություն ուներ հարաբերական կայունություն:
«Բնական է, որ հայերի մեծ մասը Բաշար ալ-Ասադին էր աջակցում, քանի որ նրա ղեկավարությամբ իրենք ապրում էին բարեկեցիկ և անվտանգ պայմաններում: Ազգային իրավունքները լիովին պաշտպանված էին, նրանք ունեին դպրոցներ և եկեղեցիներ», – ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանի խոսքն է փոխանցում թերթը` հղում անելով «Արմենիա նաու»-ին:
Հայերը Սիրիայում ավելի քիչ են ինտեգրված, քան այլ ազգային խմբեր և քաղաքական հարցերին մասնակցելուց խուսափում են: Գրում է թերթը` հիմնվելով փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության տվյալներին, և նշում` ապստամբությունից հետո նրանք ընդունել են առավելապես չեզոք դիրքորոշում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև