Օրվա լրահոսը
Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների կրթական համակարգերը՝ ժամանակակից մարտահրավերների եւ ինտեգրման գործընթացների համատեքստում
«Ժամանակակից պետությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթության: Բազային գործընթացը այսօր փոփոխվում է եւ դրա շուրջ կառուցվում է հասարակությունը: Պետության համար առաջնահերթ տեղում կրթությունն է: Կրթությունը արագորեն ծերանում է, անհրաժեշտ է կառուցել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի գիտելիքները անընդհատ թարմացվեն: Մենք պարտավոր ենք մարդկանց համար ստեղծել համապատասխան պայմաններ արդիականացման համար, իսկ դա պահանջում է համապատասխան ինֆոստրուկտուրա:
Չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են. Արմեն Ռուստամյան
Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու` ԱԺ ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: «Ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է մի պարզ պատճառով` իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն իրենց վերաարտադրման կարեւորագույն երաշխիքներից մեկն է, եւ բնականաբար, չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս որոշմանը` հայտարարեց
Ճամպրուկը քայլում է տիրոջ հետեւից (Տեսանյութ)
Ստեղծվել է ռոբոտ-ճամպրուկ, որն ինքն է գնում ուղեւորի հետեւից: Գյուտի հեղինակը իսպանացի երիտասարդ Ռոդրիգոն է: Գյուտարարը ճամպրուկին նույնիսկ անուն է դրել՝ «Hop»: Ճամպրուկն այնպես է ծրագրավորված, որ արձագանքում է տիրոջ «սմարթֆոնից» եկող «Bluetooth»-ի ազդանշանին, «քայլելով» նրա հետեւից: Նույնիսկ նրա կորելու դեպքում, տերն իր հեռախոսին ազդանշան է ստանում: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Նյու Յորքում ահաբեկչական հարձակում է կանխվել
Ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով ձերբակալվել է Բանգլադեշի մի քաղաքացի Նյու Յորքում ձերբակալվել է Բանգլադեշի մի քաղաքացի, որը մեղադրվում է ԱՄՆ-ի դաշնային պահուստի շենքի մոտակայքում հուժկու պայթյուն իրականացնելու դավադրություն մշակելու մեջ: Դաշնային մարմինները ձերբակալել են 21-ամյա Քազի Մոհամմադ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսին Նյու Յորքի Մահնեթեն թաղամասի կենտրոնում: Ըստ դաշնային իշխանությունների, ահաբեկչական ինքնասպան առաքելություն իրականացնելու նպատակով Նաֆիսը նախատեսում
ՀՏ Հայկոն նաեւ քաղաքացիական գիտակցություն է ձեւավորելու
ՀՏ Հայկոն «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից է, այսուհետ նա ոչ միայն երգելու է, այլեւ մասնակցելու «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության իրականացրած միջոցառումներին: «Աստեղ ես ոչ թե ՀՏ Հայկո եմ, այլ Հայկ Մարգարյան, որպես ՀՀ քաղաքացի: Ես մեծ հույսեր եմ կապում այս կազմակերպության հետ: Ինձ թվում է՝ դրական հետեւանքներ կունենա ամեն ինչ, այսինքն՝ մենք սկսում
Դոլարով գործարք չի կնքվել
Հոկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Եվրոպացի փորձագետը՝ կրթության ստվերային համակարգի մասին. Ֆասադից անվճար է, ներսից պետք է պարզել
Ադրբեջանում սովորողների 90%-ից ավելի դիմում է կրկնուսույցների օգնությանը,, Վրաստանում այդ ցուցանիշը 75 % է, Ուկրաինայում՝ շուրջ 70, Ղազախստանում եւ Լեհաստանում 50 եւ այլն: Իսկ Հայաստանում կրկնուսույցների ծառայություններից օգտվում է 47 %-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրեյը Aravot.am-ի հետ զրույցում փաստում է, որ ամբողջ աշխարհում կրթությունը ծրագրավորող մարմինների ու կրթական քաղաքականություն մշակողների ուշադրությունը կենտրոնացած
ԲՀԿ-ական պատգամավոր. «Գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան»
«Ցանկանում եմ հավատալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն տեսակետին, որ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները, իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: «Առհասարակ, կցանկանայի, որ օպտիմիզմս որեւէ կերպ չստվերվեր եւ չնվազեր, որովհետեւ ազատ-արդար ընտրություններն այս պարագայում առավել,
Բաց նամակ ՀՀ նախագահին. «Չնչին մի գումար գանձելուց բացի՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց»
Հարգելի պրն. Նախագահ Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ: Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134
Դավիթ Հակոբյան. «Ծառուկյանը կկանգնի նախագահի ճամբարում» (Տեսանյութ)
Վերջին շրջանում ամենաքննարկվող ներքաղաքական թեմաներից է այն, թե ի վերջո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահական ընտրություններում կսատարի՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս հարցի կապակցությամբ ՀՀ գլխավոր մարքսի՞ստն ինչ կարծիք ունի: Նա պատասխանեց. «Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը և′ որպես ռուսական օրիենտացիայի, և′
Հայ երիտասարդները ոչ հնդիկներից են պակաս, ոչ էլ՝ ամերիկացիներից
Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, որի հիմնադիր անդամները ներկայացրին կազմակերպության հիմնադրման նպատակները, գործունեության ոլորտները, խնդիրներն ու իրականացման միջոցները: Ըստ կազմակերպության խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ իրենց կազմակերպության հիմնադրման հիմնական պատճառը ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական եւ քաղաքացիական իրադարձություններին մասնակցություն ունենալն է. «Հիմք ընդունելով նաեւ լեզվաբանական համալսարանում հանուն արդարության պայքարող ուսանողների եւ նրանց աջակցություն հայտնած
Գալուստ Սահակյանի համար Օսկանյանը եկվոր է ու ԲՀԿ-ի հետ կապ չունի
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ չի կապում: «Օսկանյանը եկվոր է, ու նրա դիրքորոշումը դեռ չի նշանակում , որ ԲՀԿ-ի դիրքորոշումն է: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ից լիներ, այն ժամանակ, երբ իշխանական շերեփը ձեռքին որոնումների մեջ էր, ԲՀԿ-ն հենց այդ ժամանակ ստեղծվեց, կարող էր այնտեղ լինել: Այդ ժամանակ ինքը
Ընդդիմադիր գործիչը՝ նախագահի խոստման մասին. «Եթե անգամ դա անկեղծ ու ազնիվ է ասվել, ապա դրանք միայն բարի ցանկություններ են»
«Հայաստանի մեկուսացումը մեծ խնդիր է, շատ լուրջ խնդիր է եւ կախվածությունը մի պետությունից, այնպիսին Ռուսաստանն է, ազգային անվտանգության խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով նախօրեին Բուխարեստում՝ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը: «Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը,
Բաքուն Ղարաբաղի օդանավակայանի հարցով դիմել է Բան Կի-մունին
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու հայկական կողմի մտադրության կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւին, իր նամակում Մեհթիեւը պնդում է, թե օդանավակայանի շահագործումը ապօրինի է, Artsakh Air Company ավիաընկերությունը ստեղծում է Հայաստանը` «Խոջալուի օդանավակայանից ավիաչվերթներ
Կարո՞ղ է Օսկանյանը չի հիշում
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 17-ին հերթական գրառումն էր արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, սփյուռքյան օգնությունն ու ներդրումները եւ մի քանի գործոնների հետ նշել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցումը։ Հաշվի առնելով իրավապահների վերջին գործողությունները Վ․ Օսկանյանի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում նրա՝ միանգամայն հասկանալի պահվածքը, այնուամենայնիվ պետք է
New York Times. «Սիրիահայը փոքրամասնություն է փոքրամասնության մեջ»
«Նյու Յորք թայմս» թերթը Սիրիայի մասին պատրաստած հերթական հոդվածում զրուցել է մի սիրիահայի հետ, որն իր մասին կատակել է, թե նա փոքրամասնություն է փոքրամասնության մեջ և ասել է, որ Սիրիայում կատարվելիքի համար զգուշանում է որևէ խմբի մեղադրելուց: «Ես տեղյակ էլ չեմ, թե ովքեր են միասնական ընդդիմությունը: Մարդիկ նրանց անվանում են Ս.Ա.Բ. սալաֆիստ: Նախկինում հարևանները` դրուզները,
Խոսրով Հարությունյանը` ԲՀԿ-ին. «Այդպես չի կարելի, չէ՞, սիրելիներս, ամեն ինչը չափ ու սահման ունի, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»
«ԲՀԿ-ն դեռ կայացած կուսակցություն չէ, եւ ես չէի ուզենա այնտեղ պառակտումներ լինեն: ԲՀԿ-ն քննադատում է 2008-ից հետո բոլոր կառավարությունները, բայց Վերահսկիչ պալատի հաշվետվությունների մեջ ամենակոռումպացվածը եւ ձախողումները եղել են իրենց նախարարություններում՝ քաղաքաշինության, առողջապահությաւն, սոցիալական: Երեքն էլ եղել են «Բարգավաճի» մարդիկ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ եթե իրենք մասնակցեին
Գործարարի սպանության գործով դեռ ոչ բոլորն են կալանավորված
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Աբովյան քաղաքում դաժան ծեծի ենթարկվեց «MA PLAZA» ժամանցային կենտրոնի տնօրեն, հայտնի գործարար, 57-ամյա Մերուժան (Մկրտիչ) Խաչատրյանը: Սեպտեմբերի 27-ին նա մահացավ: Ծեծից անմիջապես հետո Մ.Խաչատրյանը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր ենթարկվեց գլխի կրկնակի վիրահատության, սակայն նրա կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց: Ձերբակալվեց զինծառայող, կռվի մասնակից Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը, այդ իսկ
Անի Ամիրաղյանը շարունակում է հաղթել
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելում ընթացող $10 հազար մրցանակային ֆոնդով կանանց միջազգային մրցաշարի երկրորդ տուրում պայքարից դուրս թողեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլլա Լեյվոյին: Առաջին սեթում 5:7 հաշվով զիջելով` Անին այնուհետեւ հաջորդ երկու սեթերը գրանցեց իր օգտին` 6:3, 6:2 եւ շարունակում է պայքարը: Երրորդ փուլում հայաստանցի մարզուհին հանդիպելու է Օլգա Բրոզդայի (Լեհաստան) հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գնալու է արտասահման ու ներկայացնի ՀՀ կառավարության սուտն ու կաշառակերությունը (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջեւ «Պետության կողմից կողոպտված» ցուցապաստառով քաղաքացի Դերենիկ Սամսոնյանը կազմակերպել էր բողոքի ակցիա: Նրա պատմելով, արդեն մի քանի տարի է փողոցում է բնակվում. «Հիմա էլ փողոցում չեմ կարողանում, ցրտերն ընկել են: Ժամանակին բնակարանս վերցրել են ու փողերը կերել: Հիմա պահանջում եմ կամ իմ փողերը՝ սովետական ռուբլին վերադարձնել, ես էս երկրից հեռանամ կամ էլ
ԵՄ փորձագետ. Չեմ հասկանում՝ դժվա՞ր է ընդունել ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել
Ինչպես հաղորդել էինք, այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ փորձագետ, քաղաքագետ Նիլս Թգրսենը դասախոսություն կարդաց՝ «Եվրոպան և աշխարհը` եվրոպամերձ տարածքների շեշտադրմամբ» թեմայով: Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու համար կարող է դիմել ցանկացած պետություն՝ համապատասխան պահանջները եւ կանոնները հաստատելու պայմանով, միաժամանակ՝ ձեռք բերելով բազմաթիվ իրավունքներ. «Ներկա պահին շարունակվում են բանակցությունները Իսլանդիայի եւ Թուրքիայի հետ. վերջինս դեռ երկար ճանապարհ
Կ. Ավագյան. «Ո՞րերորդ տեղում է եղել Օսկանյանի կարծիքը, և ընդհանրապես նրան բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»
Այսօր ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի՝ վերջին շրջանում նկատվող ֆեյսբուքյան ակտիվությանը: Պարոն Ավագյանը նկատում է, որ «վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ»։ Այնուհետև ԱԺ պատգամավորը հարց է բարձրացնում. «Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է
Բրյուսելում նախաստորագրվեցին Հայաստանի և ԵՄ միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը
Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են
Դ. Հակոբյան. «Մարդիկ գահի վրա ուզում են տեսնել այն մարդուն, ում պորտը կտրվել է մայր Հայաստանում»
«Ավանի թիվ 1 ընտրատարածքը տալիս ենք Տարոնին, սա սվոյեյ կոմպաշկոյ»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ իրենց կուսակցության պլենումը որոշում է կայացրել, որ իր՝ նշված ընտրատարածքում առաջադրվելը նպատակահարմար չէ: Մեկնաբանելով որոշումը՝ պարոն Հակոբյանը նշեց. «Սա ողջամիտ որոշում էր, քանի որ ԱԺ-ի ընտրությունները, հատկապես մեծամասնական ընտրակարգով, թողնում ենք քաղաքական
Վիզայի, ենթակառուցվածքների ու ճանապարհների հարցում հեղափոխություն է պետք
Էլեկտրոնային տոմսերի մշակույթի ներդրումից սկսած, մինչեւ էլեկտրոնային վիզայի կիրառում՝ Հայաստանի տուրիզմի զարգացման գրավականներից է: Այսօր տուրիզմի գործի ապագա մասնագետներին այսպիսի խորհուրդ տվեց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Դի Ռիֆան: Պարոն Թալեբ Դի Ռիֆայի հետ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների հանդիպումը տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Օտարերկրացի մասնագետը մոտ 1 ժամ ուսանողներին բացատրեց, թե մեր
Քաղաքագետ. Եվրոպական Միությանն անդամակցելը զարգացման լավագույն հնարավորությունն է
Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նախաձեռնությամբ ԵՄ փորձագետ Նիլս Թգրսենը դասախոսություն կարդաց՝ «Եվրոպան և աշխարհը` եվրոպամերձ տարածքների շեշտադրմամբ» թեմայով: Նշենք, որ ազգությամբ դանիացի փորձագետը ստացել է քաղաքագետի կրթություն, ուսումնասիրել միջազգային իրավունք եւ դասավանդել եվրոպական մի շարք կառույցներում: Առաջնահերթ Թգրսենը ուսանողների համար մեկնաբանեց «Եվրոպա-Եվրամիություն» հասկացությունը. «Եվրամիությունը, որպես կառույց, իր տարածքում գտնվող երկրների միջեւ
Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: «Ժամանակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի: Ժամանակից աշխարհում փոխվում է հասարակության զարգացման տրամաբանությունը: Այսօր
Rumor Fix. «Քիմ Քարդաշյանն ընդդեմ Լիլիթ Ավագյանի»
Անդրադառնալով Ամերիկացի ռեգբիիստ Ռեգգի Բուշի ներկայիս և նախկին ընկերուհիներին` Լիլիթ Ավագյանին և Քիմ Քարդաշյանին, «Ռումոռ ֆիքս» պարբերականը գրում է, որ Լիլիթի ու Քիմի նմանությունը գրավիչ մարմինն ու հայկական արմատներն են, իսկ առաջին ամենամեծ տարբերությունն այն է, որ Լիլիթը մեծացել է Հայաստանում, իսկ Քիմը՝ էկզոտիկ Հարավային Կալիֆորնիայում: Ըստ պարբերականի Քիմն ամենևին տաղանդավոր չէ ու հաջողության է
54 միլիոն դրամով նորոգված գրադարանի սենյակներում էլեկտրական հոսանք չկա
Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզային գրադարանի նորոգման հետ կապված խնդրի մասին: Հոկտեմբերի 17-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզային գրադարանի շենքում հանդիպեցինք քաղաքաշինության նախարարության աշխատակիցների, ովքեր ծանոթանում էին այստեղ կատարված նորոգման աշխատանքներին: Մարզային գրադարանի տարածքում շրջելով` տեսանք, որ նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական
Բաց նամակ Հայաստանի Հանրապետութեան նախագահ պարոն Սերժ Սարգսեանին
Յարգելի նախագահ Մայրենի լեզուի այսօրուայ տագնապայարոյց վիճակը ստիպում է դիմել յատկապէս Ձեզ՝ բանասիրական կրթութեամբ նախագահիդ, որովհետեւ, ըստ մեր Սահմանադրութեան, Հայաստանի Հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում իրականացուող գործառոյթները պէտք է կատարուեն հայերէն լեզուով, իսկ Սահմանադրութեան պահանջների կատարման երաշխաւորը նախագահն է: Հետեւաբար, այս հարցում ցայսօր չբացատրուած թերացումները դառնում են հարցապնդումների առարկայ: Պարոն նախագահ, Դուք բազմիցս անդրադարձել էք երկրի


















































