Օրվա լրահոսը
«Հասկացանք, որ կրակել են, բայց պետք չէ դրանից շոու դարձնել»
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ իշխանություններն ունեն Հայրիկյանի դեմ մահափորձի իրական վարկածը եւ համոզված են, որ այն չի կրկնվելու: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կատարվածի շուրջ «Դեմ առ դեմ» բանավեճի ընթացքում մի քանի անգամ օգտագործեցին «ամբախ-զամբախ հայտարարություններ» արտահայտությունը՝ դա հասցեագրելով ոչ միայն իշխանություններին,
Անհասցե սպառնալիք
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է՝ 200 հազար, իշխանությունը՝ 100 հազար, կարեւոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է առաջին հերթին ներկայիս իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով՝ մենք բոլորս՝ այն մարդիկ, որոնց
Քաղտեխնոլոգ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական հանցագործ է»
Այ, օրիգինալ մարդ է էպոսագետը: Ես հիանում եմ նրա համարձակությամբ, սկզբունքայնությամբ
Զանգվածային վնասվածքների գործով՝ դատարկ դահլիճ
Դատական նիստերի դահլիճից դուրս Aravot.am-ի հարցին, թե եթե դատարանը կիրառի տուգանք՝ կարո՞ղ եք վճարել, Սերոբ Բոզոյանն ասաց, որ ի վիճակի չէ, քանի որ չի աշխատում, իսկ հիվանդության հետ կապված թոշակ էլ դեռ չեն նշանակել:
«Տեր-Պետրոսյանը ճիշտ է անում, որ նոր կուսակցություն է հիմնում, ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրեն պետք չեն». Արամ Հարությունյան
Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցում արած հայտարարությանը, թե նոր կուսակցություն է ստեղծելու, ասաց. «Շատ ճիշտ է անում, որ կուսակցությանը ի վերջո տալիս է քաղաքական կուսակցության տեսք: Նա տեր է կանգնում այն էլեկտորատին, որն իրենն է: ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրոք իրեն պետք չեն: Ես ողջունում եմ իր
ԱԱԾ-ն ամեն ինչ անում է ոճրագործությունը բացահայտելու համար
Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը շուտափույթ բացահայտվի: Այս մասին Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը` ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցի: ԱԱԾ առաջին փոխտնօրենն իր այս հակիրճ պատասխանին հավելեց, որ այլ տեղեկություններ
Մարտի 1-ի զոհերի հարազատները դատի են տվել ԿԳՆ-ին, իսկ վերջինս ձեռնպահ է մնում պարզաբանումներից
Այլ հարց է՝ իրավունք ունեի՞ն գրել գիրքը, թե՞ ոչ, բայց այս պահին մեզ պետք է անվավեր ճանաչել ԿԳ նախարարի հրամանը՝ աշխատությունը հայոց պատմության դասագիրք դարձնելու մասին:
Ինչպե՞ս հանդգնեցիր հարություն առնել
1930-ական թվականների սկզբին Ճապոնիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Ապստամբած սամուրայները ներխուժեցին կառավարական գերատեսչություններ եւ թրատեցին մի շարք աստիճանավորների։ Բոլորը համոզված էին, թե զոհերի մեջ էր նաեւ վարչապետը, ինչի մասին կայսրը հայտարարեց անձամբ։ Բայց մի քանի օր անց վարչապետը գտնվեց. ողջ ու անվնաս։ Եվ շնորհավորանքների փոխարեն կառավարության ղեկավարի գլխին կշտամբանքների տարափ տեղաց. ինչպե՛ս հանդգնեցիր ստախոս հանել
ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Արման Մելիքյանի հայտարարությունների վերաբերյալ
Ըստ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց
Մարքսիստին ամիսը մեկ պրոֆիլակտիկ նարկո՞զ են տալիս
Դավիթ Հակոբյանն ասել է, թե սեփական փորձից գիտի, որ մարդու գլխուղեղը մեկժամյա վիրահատությունից եւ նարկոզից հետո չի կարող ամբողջական աշխատել:
Հրանտ Վարդանյանը կուզենար տեսնել Հայրիկյանի արձանը
Հրանտ Վարդանյանը ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում իր բիզնեսը առաջընթաց է ապրել։
Ցուրտ է, գնանք ինտերնետում ընտրարշավ անենք
Հունվար և փետրվար ամիսներին բավական ցուրտ է, և բոլորը չունեն Րաֆֆիի առողջությունը, որպեսզի ժամերով քայլեն:
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարությունը` հանուն բոլորիս երազած Հայաստանի (Տեսանյութ)
Արամ Հարությունյան. «Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն ի սկզբանե անօրինական են»
Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրը չի աջակցում երիտասարդ գիտնականներին
ՀՀ ԿԳՆ նախարար պրն. Ա. Աշոտյանին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին Բաց նամակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստորև Ձեզ է ներկայացնում կազմակերպության անդամ, ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Հակոբյանի նամակը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին: 2013թ. փետրվարի 1-ին հայտարարվեցին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթի
Պետրոս Մակեյանը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին
«Անունը փոխելով` բովանդակությունը չի փոխվի» «Դա նոր խոսակցություն չէ, ուղղակի հիմնադիր նախագահի բերանով առաջին անգամ է հնչում: Մեկ տարուց ավելի՝ դա տարբեր էտապներում խոսվել-քննարկվել է: Այդ գաղափարին ինքը վաղուց է անդրադարձել: Մենք մերժել ենք, մեր կուսակցությունը դեմ է այդ տարբերակին: Առաջիկայում էլ մենք համագումար ունենք եւ բոլոր պատասխանները հստակ կտանք, բայց ես,որպես կուսակցության նախագահ, դեմ
Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն»
Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետին առաջարկելով դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի
Հուշարձանագետ. «Օտարազգի պատգամավորները Ադրբեջանն անվանել են բարբարոս երկիր» (Տեսանյութ)
«Ջուղա» ֆիլմը ադրբեջանցիների հայհոյանքներին է «արժանացել» «Ջուղա» ֆիլմը նկարահանվել է 2006թ-ին, սակայն վիրտուալ շնորհանդեսը կազմակերպվեց ամիսներ առաջ: Հետաքրքիր է, որ ֆիլմի հայերեն տարբերակը սկզբում ուներ մի քանի հարյուր դիտում, իսկ ֆիլմի շուրջ աղմուկ բարձրանալուց հետո` մի քանի հազար: Ֆիլմը դիտել են անգամ աֆրիկյան երկրներից,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ապա
Ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, տուժեց՝ Պարույր Հայրիկյանը
Հաճելի է, որ ոմանց համար աննկատ է մնում, բայց մենք վաղուց արդեն ակտիվացել ենք։
Չդիմանալով ստորացուցիչ վերաբերմունքին` ինքնաձիգով կրակել է իր վրա
Միայն բարեբախտությամբ է, որ Վեդի քաղաքի բնակիչ, N զորամասի շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյանն ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել: Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն: Մասնավորապես` հայհոյել է
Բագրատյանին. «Ընտրողները գիտխորհրդի անդամ չեն, դու էլ դիսերտացիա չես պաշտպանում»
Քաղտեխնոլոգը հեգնում է նախագահի ընդդիմադիր թեկնածուներին Այսօր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» ակումբում քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ ասելով, որ բարեւելն ու մազ կտրելը լուրջ չի ընկալվում: Եթե դու նախորդ 5 տարվա մեջ ոչ մի բանով աչքի չես ընկել, չես կարող քեզ լավ ներկայացնել վերջին օրերին. «Ընտրությունը քննություն է: Եթե դու լավ չես պարապել, չես կարող հանձնել
Հիասթափված Հայաստան
Բրիտանական «Guardian» օրաթերթը «Հիասթափված Հայաստանում նախագահը պատրաստվում է վերընտրության» վերնագրով երեկվա հոդվածում անդրադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Հոդվածագիրը, մասնավորապես, նշում է, թե «կարծես գրեթե կասկած չկա, թե ինչպիսին կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները»։ «Հունվարի 21-ին սկսված պաշտոնական քարոզարշավը հազիվ թե իրարանցում առաջացնի այդ երկրի հիսաթափված ընտրազանգվածի շրջանում։ Դատելով ամեն ինչից՝ ընտրություններում ֆավորիտը Հայաստանի
Արմեն Բադալյան. «Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»
Քաղտեխնոլոգը՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին «Տարօրինակ միջադեպ էր»,- այսօր «Հենարան» ակումբում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը այսպես ներկայացրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նա հեգնեց. «Ասում են ճնշեցին…բան: Նախ, ճնշում են ուժեղին, իսկ Հայրիկյանն այն ուժը չունի, որ իրեն ուզենան ճնշեն: Մահափորձ, պետականության խորհդանիշ՝ պետականության խորհրդանիշը դրոշն է, բայց Պարույր Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշը չի,
Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման գործը կասեցվել է
2009թ. ապրիլի 30-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, իր տան շքամուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել էին Armenia Today (Արմենիա Թուդեյ) ինտերնետային լրատվամիջոցի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա։ Դեպքից անցել է 4 տարի, սակայն հանցագործները մնացել են անպատիժ։ Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 30-ի լուսաբացին անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել ու այնուհետեւ կրակել Armenia Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան
Երկուսուկես ամիս առաջ զոհված փաստաբանը պաշտպանո՞ւմ է ամբաստանյալին
Ինչու՞ «Դատալեքսում» փոփոխությունները ժամանակին չեն արվում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2012թ. փետրվարի 23-ին մարտական հենակետում շարքային Իգնատ Ենգիբարյանի կողմից շարքային Ա. Ադիբեկյանի սպանության գործով դատավարությունը: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակվածէ փետրվարի 8-ին: Դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում նշված է, որ այս գործով ամբաստանյալին պաշտպանում է փաստաբան Սամվել Շարբաթյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում է
Կողոպտչին հայտնաբերեցին Դիլիջանում
Փետրվարի 6-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցին հարակից գերեզմանատան տարածքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզմում էր կողոպուտի մեղադրանքով: Սամվել Պ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն
Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածների հավանականության աստիճանը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շարունակում է հանելուկային մնալ։ Մահափորձից անցել է մեկ շաբաթ, եւ այս ընթացքում որեւէ փոքրիկ դետալ անգամ չի պարզվել, որ կարող էլ լույս սփռել այն հարցի վրա, թե ով է կանգնած դրա հետեւում։ Միևնույն ժամանակ՝ շարունակում են ի հայտ գալ նորանոր վարկածներ, դրսի ուժերի կողմից, ՀՀ իշխանությունների կողմից,
ՀՀՇ-ն միանշանակ կողմ է Տեր-Պետրոսյանի առաջարկին
Նույնիսկ` լուծարվելու գնով Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է ՀԱԿ-ի հիմքով` նոր կուսակցություն ձեւավորելու հնարավորության մասին: «Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների
Անդրիաս Ղուկասյանին ծաղրողներն արդեն սկսել են մտավախությամբ վերաբերվել
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ակնհայտ դարձավ, որ առկա իրավիճակում անգամ մեկ հոգին կարող է հասարակության մեջ այնպիսի կայծ առաջացնել, որը մարելու համար Սերժ Սարգսյանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան նույն Գագիկ Ծառուկյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելու դեպքում
Ադրբեջանում արշավ ընդդեմ ԵԽԽՎ-ի պատգամավորների
Ադրբեջանի մոտ մեկ տասնյակ ազդեցիկ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները արշավ են նախաձեռնում` ընդդեմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այն պատգամավորների, որոնք տապալեցին երկրում քաղբանտարկյալների վիճակին նվիրված զեկույցի ընդունումը հեղինակավոր այս կառույցի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի կազմած բանաձեւի նախագծի դեմ քվեարկեցին Վեհաժողովի միանգամից 125 պատգամավորներ: Նրանցից միայն վեցն էին ներկայացնում Ադրբեջանը` մնացյալը Եվրամիության
Լիլիթ Գալոյանը բարելավում է դիրքերը
Շախմատի Մոսկվայի բաց առաջնության կանանց մրցաշարում հայաստանցի Լիլիթ Գալոյանը հինգերորդ տուրում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Ավդեենկոյի նկատմամբ եւ բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում: Նա 4,0 միավորով բարձրացել է 16-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































