Օրվա լրահոսը
Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր
Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի
Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Անի Ամիրաղյանն անցավ 2-րդ մրցափուլ
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելի Ակկո քաղաքում այսօր մեկնարկած թենիսի $10 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարի 1-ին շրջանում 6:2, 6:4 հաշվով հաղթեց իսրայելցի Եկատերինա Տուրին: Վաղը` 2-րդ մրցափուլում, Անին խաղալու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլլա Լիյվոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հակոբկոխյանը կընտրի տղամարդ թեկնածուին
Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դեռ չի որոշել առաջիկա նախագահի ընտրություններում ում է պաշտպանելու, սակայն առաջնորդվելու է մեկ սկզբունքով` ընտրելու է տղամարդ թեկնածուին; «Տղամարդը նա է, ով մի բան է ասում եւ իր ասածին հետամուտ է լինում»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Իսրայել Հակոբկոխյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Չորրորդ ամիսն է՝ ստուգում են
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30
Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրենի այցը Մատենադարան
Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Այցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը: Այցի շրջանակներում քննարկվեցին Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի եւ Մատենադարանի միջև հնարավոր համատեղ ծրագրերի իրագործումը, ստորագրվեց երկու հաստատությունների միջև համագործակցության մասին արձանագրություն: Արձանագրության ստորագրման
Կիրո Մանոյան. «ԱՄՆ նախագահի թեկնածուները հայկական համայնքին չեն ուզում խաբել»
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ, ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չսատարելու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի որոշումը տեղին էր: «Վստահ եմ, որ նրանք ծանր ու թեթեւ են արել , հետո ինչ-որ եզրակացության եկել: Քաղաքականության մեջ երկու ուղղությամբ էլ կարող են
Լ. Զուրաբյան. «Ինչքան անհանգստանան, այնքան շատ ադրենալին կարտադրվի»
Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը ոչ մի տեղ չի քննարկվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Վարդան Օսկանյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու վերաբերյալ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն անմիջապես հավելեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Մինչեւ օրենքով
Դատարանը բավարարել է ՀՔԱՎ-ի բողոքը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքը` կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի
Հայ գիտնականները միջազգային գիտաժողովներում 1-ին մրցանակի են արժանացել (տեսանյութ)
«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, ով ամփոփեց եռամսյա ծրագրի արդյունքները: Վարդանյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի առաջարկով հուլիսի մեկից մեկնարկած ծրագրին տրամադրվել է ընդհանուր առմամբ հարյուր միլիոն դրամ. «Ծրագիրն ընթացել է չորս ուղղությամբ՝ երիտասարդ գիտնականների արտասահմանյան գործուղումների ֆինանսական աջակցություն, երիտասարդ գիտնականների
Պարգևներ` հայանպաստ գործունեության համար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում գտնվող Ավստրիայի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Ողջունելով հյուրերին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին: «Շնորհակալություն յուրաքանչյուրիդ` ձեր ջանքերի համար, որ գործադրում եք մեր երկիրն Ավստրիայում ավելի ճանաչելի դարձնելու, հայագիտական հետազոտություններին աջակցելու և Լեռնային
Անի Ամիրաղյանն 1-ին սեթից հետո հաղթում է
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելի Ակկո քաղաքում այսօր մեկնարկած $10 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարում այս պահին խաղում է իսրայելցի Եկատերինա Տուրի հետ: «Aravot.am»-ը տեղեկացավ, որ Ամիրաղյանն առաջին սեթում հաղթել է 6:2 հաշվով: Հիմա թենիսիստուհիները պայքարում են երկրորդ սեթում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ սամբիստները Աշխարհի առաջնությանը նվաճեցին յոթ մեդալ
2012թ. հոկտեմբերի 11-ից 15-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը. առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիների աշխարհի առաջնություն Ջիվան Ղազարյան /48կգ/-արծաթե մեդալ Գրիգոր
Լ. Սարգսյան. «Մարտի 1-ի էջը փակված լինել չի կարող»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը օրեր առաջ հանդես եկան «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության
Գագիկ Մինասյան. «Այս տարի կունենանք բավականին լավ գնաճ»
Եկող տարի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կլինի 6,2 %, իսկ այս տարվա ակնկալիքները բավականին բարձր են լինելու` 7.1% ՀՆԱ-ի աճ: Այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով` գնաճը, ինչպես որ վերջին տարիների համար է լինում` ստանդարտ ցուցանիշ, 2013-ին` 4 % գնաճ, պլյուս-մինուս 0.5%. «Ակնկալիքներն այնպիսին են, որ
Երվանդ Մանարյան. «Կրիմինալնի» սերիալի դերասանը պետք է շուկայում նարի՞նջ վաճառի (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր դերասան Երվանդ Մանարյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեցին հակահայկական ֆիլմերից: Անդրադառնալով հեռուստաեթերի «կրիմինալնի» ֆիլմերին եւ սերիալներին՝ ռեժիսորն ասաց. «Կրիմինալ ֆիլմերը նկարահանվում են գլխավորապես Ամերիկայում եւ Ֆրանսիայում, բայց չեն գովազդում կրիմինալը: Մեզանում հակառակն է՝ հաղթում է կրիմինալը: Երեխաները չեն ուզում դառնալ այն ոստիկանը, որը ֆիլմում ինչ- որ հերոսություն է անում եւ կյանք
«Ազդարար» հանդեսի խմբագիր . «Աշխատանքի շնորհիվ է պատմության էջեր կերտվում»
Ամենամյա հայկական մամուլի օրվա, ինչպես նաեւ «Ազդարար» միջազգային, պատմամշակութային, գիտակրթական հանդեսի հիմնադրման 218-ամյակի կապակցությամբ, «Ազդարարի» համահայկական խմբագրությունը այսօր կազմակերպել էր «Հարություն Շմավոնյան» մրցանակաբաշխություն: Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը մրցանակաբաշխությունը նվիրական գործ է համարում. «Լրագրողները այս դժվարին օրերին մեծ ու նվիրական գործ են կատարում, կուզենայի, որ նրանք լինեին անաչառ, սկզբունքային : Մրցանակաբաշխությունը առաջին անգամ տեղի ունեցավ Ազգային
Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն՝ մասնակցելու Նիկոսիա քաղաքում կայանալիք «Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր» թեմայով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության կողմից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արմինե Օհանյան. «Ֆինանսական խնդիրներն անդրադառնում են լրատվամիջոցների անկախության վրա»
«Այսօր մամուլի վիճակը կարելի է մի քանի մասի բաժանել, առաջինը՝ ֆինանսական խնդիրներն են, որոնք անդրադառնում են լրատվամիջոցների անկախության, նյութերի որակի եւ ընդհանրապես հասարակությանը իրազեկելու վրա: Տարիներ շարունակ տպագիր թերթի գինը մնում է 100 դրամ, ոչինչ չի փոխվում, այն դեպքում, երբ շրջապատում ամեն ինչ փոխվում է, գների թանկացում է լինում, ծառայություններն են թանկանում եւ այլն, իսկ
Վահան Հովհաննիսյան. «Սպեկուլյացիա է, թե հայկական ինքնաթիռը հարկադրաբար է վայրէջք կատարել»
Մարդասիրական օգնութան նպատակով երեկ Հայաստանից Սիրիա մեկնած ինքնաթիռը պլանավորված երթուղիով աշխատել է: «Երկարատեւ բանակցություններ են եղել Սիրիայի եւ միջանկյալ երկրների իշխանությունների հետ: Թուրքիայի կողմից մի շարք առաջարկություններ են եղել, ժամանակավորապես վայրէջքի ու բեռի զննման մասին, ինչը չմերժեցինք: Ոչ մի շեղում չի կատարվել, վայրէջքը եւս եղել է պլանավորված: Մեր ինքնաթիռը գնացել է Հալեպ , այնտեղ բեռնաթափվել
Ինչ էր ուզում անել Արմինե Օհանյանը՝ Պետրոս Ղազարյանին
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով իր եւ «Ուրվագիծ» հողորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան պատերազմին, ասաց, թե երբ փոքր էր, իրեն թվում էր, որ ուսուցիչները ոչ հաց են ուտում, ոչ զուգարան գնում, ոչ վիրավորվում… Նրա խոսքերով՝ «Ինչ անենք, եթե մարդը լրագրող է, ապա նա էլ իրավունք ունի վրդովվել, վիրավորվել, հայհոյել…»: Իսկ ի՞նչ է տեղի
Հաշմանդամ երեխաների համար խաղահրապարակներից սկսած` անմատչելի են
«Հաշմանդամ մարդու ամենակարեւոր խնդիրներից է հասարակությանը ինտեգրվելը: Այսօր հաշմանդամ երեխաները չեն կարողանում խաղալ խաղահրապարակներում, չեն կարողանում մասնակցել մշակութային կյանքին, մեկուսացած են եւ ամենացավալին այն է, որ հասարակությունը քայլեր չի ձեռնարկում այդ երեխաներին ինտեգրելու իր մեջ: Ի վերջո նրանք պետք է հասկանան, որ հաշմանդամները նույն մարդիկ են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող Արման Գրիգորյանը: Արմանն
Vestnik Kavkaza. «Վլադիմիր Հակոբյանը կհեռանա շախմատից, երբ այլևս հաճույք չստանա»
Շախմատի Հայաստանի հավաքականի խաղացող Վլադիմիր Հակոբյանը «Վեստիկ Կավկազա» լրատվականին հարցազրույց է տվել: Հարցին, թե արդյոք նա «կշտացել» է շախմատից, Հակոբյանը պատասխանել է.«Չեմ կարող ասել, որ ես շախմատին այնպես եմ կապված, ինչպես Կորչնոյը, որը մինչև 80 տարեկան խաղացել է: Ես ամեն պահի կարող եմ թողնել շախմատն ու զբաղվել այլ գործով: Հենց զգամ, որ շախմատն այլևս հաճույք
ՀԱԿ-ը Քոքոբելյանի մասին ասելիք չունի
Aravot.am-ը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ հետեո՞ւմ է ինքը «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդների հարաբերությունները պարզելու հրապարակային գործընթացին եւ ինչ տպավորություն ունի դրանից: «Ես առավել լայն մասշտաբի քաղաքական գործիչ եմ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում Քոքոբելյանը նաեւ ՀԱԿ-ից դուրս եկավ բավականին մեծ սկանդալով, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Քոքոբելյանն ինքն
Անի Ամիրաղյանը խաղում է Իսրայելում
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեկնել է Իսրայել, որտեղ մասնակցելու է միջազգային երկու մրցաշարի: Այսօր Հայաստանի կանանց թիվ 1 ռակետը Ակկա քաղաքում մեկնարկած $10 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարի առաջին շրջանում ուժերը չափելու է կորտի տերերից Եկատերինա Տուրի հետ: Մրցակցության արդյունքը հայտնի կլինի մի քանի ժամից: «Aravot.am»-ը հետեւում է մրցաշարի ընթացքին եւ պարբերաբար կտեղեկացնի հայաստանցի թենիսիստուհու
«Ինքնախոստովանություն ընտրակեղծարար լինելու մասին»
ՀՀԿ խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քանիցս հրապարակային պնդումներ է արել այն մասին, որ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է եւ բոլոր այն անձինք, ովքեր կմտնեն նախագահական ընտրապայքար, կպայքարեն երկրորդ տեղի համար: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին խնդրեց մեկնաբանել Շարմազանովի սույն համոզմունքը: «Շարմազանովը դա ասում է ելնելով
Ռեժիսորը՝ Թուրքիայի «շների» եւ վրացական սահմանին մնացած զուգարանի մասին
Այսօր «Ելակետ» ակումբում դերասան Երվանդ Մանարյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեցին «Հակահայկական ֆիլմերի միտումները» թեմայով: Արշակ Զաքարյանի փոխանցմամբ` խոսքը հայերի կողմից նկարահանված այն հակահայկական ֆիլմերի մասին է, որոնք ստեղծվում են դրսում մրցանակ ստանալու նպատակով. «Չի կարելի Պողոսի կամ Պետրոսի մասին վատ ֆիլմ նկարահանել եւ այդ կերպարների միջոցով ցույց տալ, թե Հայաստանն է այդպիսին: Մտածում են
ՀԱԿ-ի «հեղափոխական» գաղափարը
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Փաթեթում ընդգրկված են 22 առաջարկներ, որոնցից մեկը պարոն Զուրաբյանի որակմամբ՝ հեղափոխական է եւ նախատեսված է ընտրական կարուսելը բացառելու համար: Ըստ այդմ ՀԱԿ-ը առաջարկում է, որպեսզի քվեաթերթիկները չունենան հաշվառման
Hyuriet Daily News. «Հայաստանի օդանավակայան բացելու քայլը բարեկամական ակտ չէ»
Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայերի կողմից Ստեփանակերտում օդանավակայան բացելու քայլը բարեկամական ակտ չէ, և որ այն կվնասի հակամարտության կարգավորման գործընթացին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Դավութօղլուն նաև նշել է, որ օդանավակայանի բացման հարցում Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը: Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ Հարավային Կովկասում


















































