Օրվա լրահոսը
Որդին արդեն մի քանի տարի է Հայաստանում չէ, բայց անունը ընտրացուցակներում է (Տեսանյութ)
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության եկած Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելով՝ այսօր քաղաքացիներից մեկը դժգոհեց երկրում տիրող անարդարությունից: Նա պարոն Հովհաննիսյանին պատմեց, որ իր որդին արդեն մի քանի տարի է Հայաստանում չէ, բայց անունը ընտրացուցակներում գրանցված է: «Նախագահն այսօր իրավունք չունի իր թեկնածությունը դնել, նա մեր երկրի նախագահը չէ, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նկատի ունեմ, որովհետեւ
«Կուսակցականություն մեղմ է ասված, կասեի կուսակցափոխություն, կամ կուսակցականափոխություն». Մ. Բադալյան
Այսօր ԱԺ-ում Քաղծառայության օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հղեց՝ արդյոք վարձատրությունը գործող համակարգում բավարա՞ր է, որ քաղծառայողները պատշաճ կարողանան կատարել քաղաքացիական ծառայությունը: Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այն դեպքերին, երբ նախարարը, կամ գերատեսչության ղեկավարը կրում են կուսակցական կրծքանշան: Ա. Մինասյանը հարցրեց, թե
406.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.2 դրամ:
Ինչպես պետք է իրեն դրսեւորի հասարակությունը փետրվարի 19-ից հետո
Կարեւոր չէ այն, թե որքան պարտք են վերցնում, այլ այն, թե ինչու են վերցնում գումարները «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կարեւորում է, թե նախագահական ընտրություններից հետո իրեն ինչպես պետք է դրսեւորի հասարակությունը: «Երբեմն հասարակությունը չի պահանջում, չի անում քայլեր, որը
Գյումրեցի ընտրողների պահանջը ՀՀ հաջորդ նախագահից (Տեսանյութ)
Ներկայացնում ենք ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից առաջ քաշված պահանջներ և առաջարկություններ պարունակող, «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութերի շարքի հերթական թողարկումը: Տեսանյութերում շարքային ընտրողներն իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` այդ խնդիրների լուծման
Արմեն Աշոտյան. Ուսանողական վարկավորումը ընտրությունների հաշվին չէ
Ըստ ԿԳ նախարարի, իշխանությունների գործը չէ կատարած քայլերը դիտարկել ընտրությունների կոորդինատների մեջ: Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ ընտրությունների նախաշեմին ուսանողական վարկերի տրամադրմանը մարդիկ կվերաբերվեն իբրեւ ակցիայի, որը ՀՀԿ PR-ի համատեքստում է: «Ինչ լավ բան արվում է ընտրություններից առաջ, ասում են՝ ընտրությունների հաշվին է, եթե ընտրություններից հետո է արվում, ասում են՝ բա
Նախագահի գերազանցիկ թեկնածուն շատ է սիրում 5 թվանշանը, այդ պատճառով է հացադուլի եւ ԿԸՀ մտնելու ժամը 5-ն ընտրել
Ես ուզում եմ այնպես լինի, որ թեկուզ 100 տարի էլ անցնի, երբ google-ում գրեն Սերժ Սարգսյան, չբերի «մարտի 1», «Հարսնաքար», «Ռամիլ Սաֆարով» եւ այլն: Ուզում եմ, որ բերի «լավ բան», իսկ այդ «լավ բանը» կլինի միայն այն դեպքում, երբ ինքը դառնա երաշխավոր արդար ընտրությունների:
Պարույր Հայրիկյանի նախընտրական հիմնադրամում շարժ չի եղել
Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից փետրվարի 5-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը: Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հիմնադրամում նույն օրվա դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում վերջին 5 օրերին ֆինանսական շարժ չի արձանագրվել. մուտքերն եղել են 1 մլն 24
«ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 16 դեպք է արձանագրվել».Արթուր Սաքունց
«Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում ամփոփ ներկայացվում է իրավաբանական աջակցության սահմանափակման, դատական համակարգի կողմնակալության, ինչպես նաև ոտնձգություններ լրագրողների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ: «Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցը գործում է մի քանի տարի, որում ընդգրկված են Հայաստաի, Ադրբեջանի և Վրաստանի 10-ական իրավապաշտպանական կազմակերպություններ: Այն հանդիսանում է այս երկրներում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի համատեղ զեկուցի մի մասը»,-այս մասին ասաց
Վարչապետը ԵՄ խորհրդատվական խմբի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ
Երեխաների մրցանակը՝ ծխախոտ
Ինչո՞ւ է թույլատրվում նման բիզնեսը Նոյեմբերյան քաղաքում 3 տեղ տեղադրված են խաղային ավտոմատներ: 100 դրամ գցելու դեպքում գործարկվում է ամբարձիչը, որի միջոցով խաղացողը փորձում է հանել ապակե արկղի մեջ եղած մրցանակը: Այն փուչիկին ամրացված սիգարետի տուփ է: Առավոտից մինչեւ երեկո այդ խաղային ավտոմատները շրջապատված են խաղացող անչափահասներով: Մեր լուսանկարելու ժամանակ երեխաները հեռացան խաղային ավտոմատից, իսկ
Կոչ են անում համակողմանիորեն քննել Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված հանցագործությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Փոխանցման համար՝ պրն Վիգեն Ա. Սարգսյանին Աշխատակազմի ղեկավար ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին Փոխանցման համար՝ պրն Դավիթ Սարգսյանին Աշխատակազմի ղեկավար ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2013 Հարգելի պրն Նախագահ եւ պրն Վարչապետ, 1991-ին ձեռք բերած անկախությունից ի վեր՝ 2013թ. փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետությունը կանցկացնի չորրորդ նախագահական ընտրությունները: Հաշվի առնելով Հայաստանի մեծագույն շահերը եւ խորը հավատ
Շավարշ Քոչարյանը պատասխանում է Լեհաստանի դեսպանին
Հարց. Լեհաստանի դեսպանը երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին
Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանի տատիկը
Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի կազակական կազմակերպության ղեկավար Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ համայն Հայաստանի կազակները առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա հորդորեց նախագահի միջամտությունը, որպեսզի իրենց կազմակերպությանը «պետական ստատուս» տան: Բարձրաձայնելով իր խորին հարգանքը կազակների նկատմամբ՝ Սերժ Սարգսյանն այնուհանդերձ ասաց, որ չի պատկերացնում,
Կյանքիս անվտանգությունը ապահովված չէ
ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերի մշտական մասնակից Սաշա Բաղոյանը դիմել էր ՀՀ նախագահին, վարչապետին, ազգային անվտանգության ծառայության պետին, ՀՀ արդարադատության նախարարին նույնաբովանդակ գրությամբ. «Խնդրում եմ Ձեզ՝ ընդունել ինձ:Ունեմ հայտարարություն, սակայն կյանքիս անվտանգությունը ապահովված չէ, այդ իսկ պատճառով դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ընդունել ինձ»: Սաշա Բաղոյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի ցույցի ժամանակ սրտի նոպայով տեղափոխվեց բուժկենտրոն
Ընտրություններ 2013. ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ (ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նշված հայտարարությանն անդրադարձել են այլ լրատվամիջոցներ եւս): Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական
Անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով
Փետրվարի 5-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գոռ Պ.-ին: Պարզվել է, որ 2012 թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107» մակնիշի
Անդրիաս Ղուկասյանին հերթափոխով կվերահսկեն (Տեսանյութ)
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը բժիշկները այս պահին գնահատում են բավարար, չնայած առավոտյան կողմ զարկերակային ճնշումը բավականին ցածր է եղել: «Շտապօգնություն» ծառայությունը այսօր հատուկ հերթապահությամբ պարբերաբար այցելելու է թեկնածուին: Նա այսօր պառկած վիճակում է ու լրագրողների հետ ի վիճակի չէ խոսել: Բժիշկներն այս պահին նրան հոսպիտալացնելու խնդիր չեն տեսնում: Պարոն Ղուկասյանին այսօր այցելեց նաեւ նախագահի
Սերժ Սարգսյան. «Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու հարցում»
Սերժ Սարգսյանն իր քաղաքական առաքելության եւ էջմիածինցիների ուժի եւ բիլակի մասին
«Մնում է գործընթացում, որ ի՞նչ անի». Հարությունյանը՝ Ղուկասյանին
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրեաս Ղուկասյանին՝ ասաց, որ նրան շատ է հարգում, բայց վերջինը քաղաքական գործիչ չէ. «Իր այդ քայլի տրամաբանությունը անհասկանալի է: Նա ասում է՝ ամեն ինչ շինծու է, լավ, իսկ եթե շինծու է, ապա դու ինչու ես մնում քվեաթերթիկում: Հացադուլի միջոցով
Սոցիալական նոր նախաձեռնություն` ուսանողական արտոնյալ վարկեր
Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին:
2 տարուց 3 րոպեում Վրաստանի սահմանը կհատենք
Սահմանային անցակետերի արդիականացումից հետո անցակետերում ժամերով չենք սպասի
Քարոզչական խախտումներ. իշխան ձուկն ու Սերժ Սարգսյանը՝ կողք կողքի
Ահազանգում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները
Նախարարի տեղակալը՝ 340 հազար դոլար արժողության զուգարանների մասին
«Սա մշակույթ ա, սա կոչ ա նաեւ մասնավոր հատվածին»
Գրիպից էլ են մահանում, եթե ժամանակին չեն դիմում բժշկի
Քաղաքացիական բժիշկը զինվորական զորամասերի ջրծաղիկից տեղյակ չէ
«Սա՞ է ապահով Հայաստանը»,- հարցնում է էպոսագետը (Տեսանյութ)
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը այցելեց հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին: Սեդրակյանը զարմանքով հարցնում է. «Լավ, Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու է, չի գալիս, բա որպես նախագահ է՞լ չի գալիս տեսնի իր երկրի քաղաքացին ինչ վիճակում է: Ինչ է նշանակում գնալ գյուղեր անորոշ բաներ խոսել, այն դեպքում, երբ մարդը իր նստավայրից մի քանի քայլ հեռավորության վրա,
Կանանց նկատմամբ բռնությունների դեպքերով առաջատար տեղում Երեւանն է
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու հոգեբան Իրինա Ծատուրյանը այսօր «Վարկած» ակումբում ներկայացրին անցյալ տարվա իրավիճակը` ընտանեկան բռնությունների առնչությամբ: Մասնավորապես, Նելլի Դուրյանն ասաց, որ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2012թ.-ին գրացվել է 2026 դեպք, որից 4-ը սպանության ելքով, դիտավորյալ, առողջությանը վնաս հասցնելու 2 դեպքով, 423-ը՝ ծեծի դրսեւորմամբ: Ըստ ոստիկանության
Հնարավոր է՝ Սիմոն Աղազարյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն
Անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու հերթական գործով այսօրվա նիստը նույնպես նախորդ 4 նիստերի պես տեղի չունեցավ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի չներկայացվելու պատճառով: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված այսօրվա գրության համաձայն` ամբաստանյալն առողջական պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Գործով դատավարական հսկողություն իրականացնող մեղադրող Հարություն Հարությունյանը արձանագրեց, որ արդեն մեկ ամիս
Առողջապահության փոխնախարարն այցելել է Անդրեաս Ղուկասյանին
ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ Այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի
Միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր կունենանք
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց «Հայաստանի և Վրաստանի ահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» Ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն


















































