Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնախոստովանություն ընտրակեղծարար լինելու մասին»

Հոկտեմբեր 16,2012 14:33

ՀՀԿ խոսնակ  եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քանիցս հրապարակային պնդումներ է արել այն մասին, որ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է եւ բոլոր այն անձինք, ովքեր կմտնեն նախագահական ընտրապայքար, կպայքարեն երկրորդ տեղի համար: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին խնդրեց մեկնաբանել  Շարմազանովի սույն համոզմունքը: «Շարմազանովը դա ասում է ելնելով այն նկատառումից, որ իրենք 500 կամ 700 հազար ձայն արդեն ունեն իրենց գրպանում դրած: Նա գիտե ինչ կեղծիքների հեղինակ են իրենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ նման հայտարարությունները խոսում են հենց այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Ըստ բանախոսի, ժողովրդավարական եւ որեւէ երկրում նման կարծիքներ չեն հնչի, քանի որ իրավիճակի փոփոխություններ ամեն րոպե են հնարավոր: Սա ասելով, ըստ Զուրաբյանի, Շարմազանովն ուղիղ ասում է. «Մենք ավտորիտար պետություն ենք, ոչ մի ուժի հաղթելու շանս չենք տալու: Սա ինքնախոստովանություն է ընտրակեղծարար լինելու մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031