Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները եւ ստեղծել 180 հազար նոր աշխատատեղ

Կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը եւ շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից

Մեկ օրում ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել

Այսօր զոհվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ։ Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, լեյտենանտ Թուրալ Ասքերովը զոհվել է ստացած գնդակային վիրավորումից։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտակայքում «Հայաստանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով» զոհվել է զինվոր Սանան Ալիզադեն։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվական

ԱԺ ՀՅԴ խմբակցությաբն ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը

  Առաջին անգամը լինելով ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին,      Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է այն խորը ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում, Այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝ – իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի և անսանձ օգտագործման

Փախստականի կարգավիճակով թոշակառուն պահանջում է փոխհատուցում

75-ամյա Ալեֆտինա Տեր-Մանուէլյանցը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ պահանջելով իրեն հաշվառել համապատասխան ցանկում և փոխհատուցել 1982թ. գնված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի 50 ռուբլիանոց պարտատոմսերի դիմաց: Ի դեպ, նկատենք, որ վարչական դատարանն ի սկզբանե մտադրված չի եղել քննության առարկա դարձնել թոշակառուի հայցը և 2012 թվականի մայիսի 10-ին որոշում է կայացրել վերադարձնել այն։ Խնդիրն այն է, որ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Նախագահական ընտրությունների ընթացքը թեւակոխում է վճռական փուլ: Քարոզարշավ, որը նաեւ միջազգային փորձագետների կողմից բնութագրվում է որպես ծրագրային մրցապայքար՝ քաղաքական կոռեկտության սահմաններում, զերծ անձնական վիրավորանքից: Կարճ ասած` քարոզարշավ, որը բնորոշ է կայուն ժողովրդավարական երկրներին: Մենք բազմիցս նշել ենք, որ որպես քաղաքական իշխանություն` անելու ենք մեզանից կախված ամենը, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն լավագույնը: Եվ պատահական

Աղվան Վարդանյան. «Միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել»

Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը:

Daily Mail. Հայազգի դաջվածքների վարպետը իր անունն է դաջել ընկերուհու երեսին

Դաջվածքներ անող տղամարդը իր անունն է դաջել ընկերուհու դեմքին իրենց հանդիպումից 24 ժամ անց: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը: Սարանսկից Լեսյա Թումանյանցը թույլ է տվել Ռուսլան Թումանյանցին, որ իրենց  հանդիպման հենց առաջին օրը գոթիկական ահռելի տառատեսակով իր երեսին գրի «Ռուսլան»: Զույգը, որը ծանոթացել է համացանցի միջոցով, պատմում է, որ նրանք շատ արագ սիրահարվեցին միմյանց և

«Դադարեցրեք իրար վիրավորելը»

Աղվան Վարդանյանը բարկացավ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուբիկ Հակոբյանի վրա Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խոսեց առաջիկա նախագահական ընտրությունների մասին, փաստելով, որ կրկին մեջլիս են մտել իշխող քաղաքական ուժը եւ ազգի ու պետության շահը, որը, ցավոք, դարձյալ ջախջախիչ պարտություն է կրել իշխող քաղաքական ուժի կողմից: Ռուբիկ Հակոբյանը հիշեցնելով ազատ, արդար ընտրություններ անցկացնելու

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

2008 թվականի ապրիլ 7-ի Ազգային ժողովի նիստին քննարկվել և ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքը: Եզրափակիչ ելույթում Կառավարության ներկայացուցիչ և հիմնական զեկուցող Արարատ Մահտեսյանը նշել է հետևյալը. «Օրինագծի կարգավորումից դուրս է նաև երթևեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում

«Տո լավ ա, ուրեմն քեզ ճիշտ բռնեցին, ափսոս շուտ բաց թողեցին» (Տեսանյութ)

Գուրգեն Եղիազարյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Սերժ Սարգսյանին սատարելու մասին

Աշոտյան. «Սերժ Սարգսյանը արջի ծառայության կարիք չունի»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով հարցերին, թե ինչու են դպրոցականները եւ ուսանողները մասնակցում Սերժ Սարգսյանի հանդիպում-հանրահավաքներին, ասաց, որ քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում նման ընդամենը երկու փաստարկված դեպք է եղել: Առաջինն Ագարակի դպրոցին էր վերաբերում, որի տնօրենը վարչական տույժի ենթարկվեց, երկրորդը`երեկ համացանցում հայտնված տեսանյութն է`Արարատի մարզից, որի առիթով

«Ազգովի զավեշտալի ենք նայվում». Արմեն Մազմանյան

«Սա ցնցումների շարքից եւս մի ցնցում էր, որը ավարտվեց հաջող»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ նշեց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: Նրա պնդմամբ՝ պրն. Հայրիկյանը գնահատելի գործիչ է անկախության շրջանի համար. «Ես չեմ ուզում, որ Հայաստանը լինի համաշխարհային լուրերի առաջին հորիզոնականում: Արցախի հարցին վերաբերում են որպես մի ծամոնի, այն ծամում են

Բագրատյանը՝ Հայրիկյանին. «Իրեն զորակցության բանը իմ մեջ անհետացել է»

Այսօր արմավիրցիների խնդրանքով, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Պարույր Հայրիկյանի որոշմանը՝ ՍԴ չդիմելու: Նա այսպիսի հայտարարություն արեց, որ իրեն իրավունք է վերապահելու մտածելու այն, ինչ մտածում է. «Ես չեմ հասկանում այդ բացատրությունները, թե չեղած ԿԳԲ: Բռնեիք, ա՛յ մարդ, խոսալու տեղը: Ես ինձ իրավունք եմ վերապահելու ինչ ուզում եմ՝ մտածեմ, եղա՞վ: Եվ այն

Դավիթ Հարությունյանը՝ Արման Մելիքյանին. «Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է»

Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բագրատյան. «Ռոբերտն եկավ, ասեց՝ բացում եմ աշխատատեղ, Սերժը փակեց»

Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Արմավիրում

Երկրի հեղինակությո՞ւն, թե՞ պաշտոնի խոստում. Հայրիկյանի որոշման հիմքերը

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ չի դիմի ՍԴ` ՀՀ նախագահական ընտրությունների հետաձգման պահանջով: Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց` այս որոշումը սպասվա՞ծ էր, և ի՞նչ հաշվարկներ էր արել Պ. Հայրիկյանը նման որոշում ընդունելիս: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս կապակցությամբ ասաց. «Անկախ ամեն ինչից Հայրիկյանի համար հետաձգումն այնքան էլ ձեռնտու չէր: Այս պահի դրությամբ` պայքարի

Բագրատյանի խորհուրդը. «Անեկդոտներին ու սոցհարցումներին մի՛ հավատացեք» (Տեսանյութ)

Այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Արմավիրում հանդիպման ժամանակ նշեց. «Սերժը գոնե 5 տարի առաջ բան էր խոստանում: Հիմա բան էլ չի խոստանում, հեռուստատեսությամբ միայն ասում է՝ ապահով Հայաստան: Թե ինչ է անում՝ ոչ մեկը չգիտի: Չեկան էլ բանավեճի, ոչ մեկն էլ չեկան թեկնածուներից: Մենք ճշտեցինք, որ էդ պահին բոլորն էլ քաղաքում էին: Ծրագրեր ունեիք՝ գայիք»:

Արմինե Հովհաննիսյանը՝ ամուսնու մասին. Ուժը հարգանքի ու բարեկրթության մեջ է

«Ժառանգության» առաջնորդի տիկինը ուժեղ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանին

«Բուհը պատրաստում է դիպլոմավորված գործազուրկներ».Աշոտ Բլեյան

ՀՀ ում իրականացվող նոր կրթական բարեփոխումներին, ինչպես նաև կրթական ոլորտում առկա խնդիրներին անդրադառնում է Աշոտ Բլեյանը:

Newsru. «Թինա Կանդելակին և Մարգարիտա Սիմոնյանը համատեղ կվարեն քաղաքական հաղորդում»

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և «Էռ Տե» հեռուստատեսության գլխավոր խմբագիր, լրագրող Մարգարիտա Սիմոնյանը «Էն Տե Վե» հեռուստաալիքով համատեղ կվարեն «Երկաթե լեդի» (երկաթե լեդիներ) քաղաքական թոք-շոու հաղորդումը: Գրում է «Նյուզ ռու» պարբերականը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»: Հաղորդումն առաջին անգամ եթեր դուրս կգա փետրվարի 17-ին, այն կհեռարձակվի ուղիղ եթերով: Հաղորդման ժամանակ լինելու են իրար դեմ երկու տարբեր կողմեր, հաղորդավարուհիներից

Լեֆորը Բաքվում կքննարկի Ղարաբաղի օդանավակայանի հարցը

Այսօր Ադրբեջան է ժամանել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։ Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը, այս տարվա իր առաջին այցի ընթացքում Լեֆորը Բաքվում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի վերագործարկման խնդիրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Եվրամիություն – Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Նախատեսված են

Ռուսաստանի դեսպանատունը՝ ի պատասխան մահափորձի վերաբերյալ Հայրիկյանի կասկածների

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվում է մեկնաբանել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի պնդումները, թե իր մահափորձի իրականացման հետեւում կանգնած է իմպերիալիստական Ռուսաստանը: Aravot.am-ի հետ զրույցում դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանն ասաց, որ նախագահի թեկնածուն, ինչպես քաղաքականությամբ չզբաղվող ցանկացած քաղաքացի, կարող է կասկածներ հայտնել, բայց իրենք չեն պատրաստվում մեկնաբանել անհասցե կասկածները. «Պարոն Հայրիկյանը չի մեղադրել կոնկրետ անձի: Հանցագործությունը

Նոր ձերբակալություններ Բաքվում

Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ, հունվարի վերջին Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած հուզումների եւ ոստիկանության հետ բախումների գլխավոր մեղավորը ընդդիմության առաջնորդներն էին: Այդ իսկ պատճառով մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը երեկ ուշ երեկոյան վճռեց երկամսյա նախնական կալանքի դատապարտել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին եւ «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ, Եվրոպայի խորհրդի հովանու

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Երվանդ Երզնկյան. Նվագախմբի «բոբոն» ես եմ

Կոմպոզիտորը նախընտրում է պահանջկոտ լինել  Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որպես այդպիսին, ձեւավորվել է 1986 թ.-ին եւ այսօր նվագախմբի դիրիժորն ու ղեկավարն է Երվանդ Երզնկյանը: Նրա ղեկավարած նվագախումբը տարբեր տեղեր է համերգներով հանդես եկել, գոյատեւել ցուրտ ու մութ տարիներին, բայց եւ մի շարք հաջողություններ գրանցել: Դրանցից վերջինը նա ստացավ այսօր՝ արժանանալով «Իրավունք» օրաթերթի «Ոլորտի մեջ

Ռուսաստանի հայերի միության կայքում Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է

Թեեւ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, բայց միության պաշտոնական կայքում քվեարկությունը նախասիրությունների այլ պատկեր է արձանագրում: Հարցին, թե նախագահի 8 թեկնածուներից ում եք պատրաստվում ընտրել, կայքի այցելուների 30.4 տոկոսը նախընտրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 29 տոկոսը քվեարկել է բոլորին դեմ, իսկ ՀՀԿ

ՀՀ նախագահը շնորհակալական նամակ է գրել սիրիահայ աշակերտին

«Ձեզ ակտիվություն, եռանդ, կազմակերպվածություն եմ ցանկանում, որպեսզի ավելի լավ սովորեք, նկարեք, երգեք ու արտասանեք»,-«Կիլիկյան» դպրոցի սիրիահայ աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այսօր նախարարն այցելել էր «Կիլիկյան» դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները: Նախարարի արդեն ավանդական դարձած այցելության նպատակն է հանդիպել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ, ծանոթանալ ուսումնական գործընթացին,

Չբացառեց, որ Անդրիաս Ղուկասյանը հանի իր թեկնածությունը

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իր թեկնածությունը հանելու որոշում դեռ չունի:

Հովսեփ Խուրշուդյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իր ընտանիքով չի հարստանալու, երբ որ դառնա նախագահ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Սլաք» ակումբում ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրությունները չհետաձգելու հետ կապված որոշումը իր իրավունքների սահմանում է. «Մեզ համար ընդունելի կլիներ նրա ցանկացած որոշում, մենք հարգանքով ենք վերաբերվում նրա որոշմանը եւ մաղթում շուտափույթ վերադարձ դեպի նախընտրական պրոցես»: Խուրշուդյանը անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրին՝ ասաց. «Կարեւորը

Աղվան Վարդանան «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է»

ՀՅԴ-ական պատգամավորը նաեւ հումոր արեց`առաջարկելով Սահմանադրության մեջ, բացի անհաղթահարելի խոչընդոտ ձեւակերպումից, ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031