Օրվա լրահոսը
Դեյվիդ Քրիստալի նման գիտնականի այցը մեծ պատիվ է
Այսօր ականավոր լեզվաբան, վաստակավոր դասախոս, գրող, հրապարակախոս Դեյվիդ Քրիստալը այցելեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: ԵՊԼՀ նիստերի դահլիճում ուսանողները ներկայացրեցին Դեյվիդ Քրիստալի «Շարունակելով ապրել» ստեղծագործությունը: Լեզվաբանական համալսարանի հաղորդակցման ամբիոնի անգլերենի դասախոս, բեմադրող Անի Մարտիրոսյանի խոսքով՝ բեմադրությունը նվիրված է լեզուների առաջմղման կարեւորությանն ու պաշտպանությանը: Aravot.am-ի հետ զրույցում դասախոսը նշեց, որ շատ ուրախ է, որովհետեւ
«Գյուղնախարարը «զուբրիտ արած» մտքեր է ասում»
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի` Ազատանի ավագանու նորընտիր անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարության միջնորդները շարունակո՞ւմ են «ֆռֆռալ» իրենց գյուղում, ու ինչպես միշտ, անասնակերի գնով ու «նիսյայով» կարտոֆիլ ձեռք բերում հայոց բանակի համար: Նշենք, որ տարիներ շարունակ բանակին կարտոֆիլ մատակարարել են ազատանցիները, սակայն միջնորդները գնում էին գյուղի ամենաէժան կարտոֆիլը`30 դրամով, ու
Ե՞րբ կանցկացվեն Նախագահի ընտրությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում տարածված լուրն այն մասին, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարի 18-ին։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հանձնաժողովը, ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրությունների անցկացման ժամկետի մասին կհայտարարի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 70 օր առաջ։ «70 օր առաջ, նշանակում է, որ կարելի
Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը կցուցադրվի Լուվրում
Մեր կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում: Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը ևս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակներում: Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահման»-ի մասին գրում է. «Հարություն Խաչատյանը կարողացել
Մայրացե’ք, աբորտներ մի’ արեք, որպեսզի քաղցկեղով չհիվանդանաք
Քաղցկեղը բուժելի է, եթե այն հայտնաբերվում է հիվանդության նախնական փուլում: Վաղ հայտնաբերման դեպքում 90-95 % երաշխիք կա, որ այն կվերանա: Այսօր «Հենարան» ակումբում վստահեցրեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» բժիշկ Անի Հակոբյանը: Նա կանանց կոչ արեց մայրանալ եւ աբորտներ չանել, որպեսզի քաղցկեղով հիվանդանալու ռիսկից խուսափել: Բժիշկ Հակոբյանի խոսքերով, քաղցկեղն ունի հիվանդության 4 փուլ եւ եթե 3-րդ կամ
Միշել Պլատինի. «Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ»:
Այսօր Երեւանում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս
Հասմիկ Հովհաննիսյանը՝ մեղադրող Հարությունյանին . «Մատդ թափ մի տուր, հանցագործ»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստում ցուցմունք տվեց Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությամբ որպես վկա դատակոչված Սմբատ Սարգսյանը: Վկան ցուցմունք տալիս խոսում էր ցածր, վախվորած ձայնով, ինչի պատճառով դատավոր Ս.Մարդանյանի կողմից դիտողության արժանացավ: «Ղոզլու» հենակետի հարեւան` «Լույս» հենակետում ծառայած Սմբատ Սարգսյանը շատ հարցերի պատասխանելիս ասում էր, որ չի հիշում: Նա ասաց, որ
Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտում որպես հայկական կողմի պահանջատիրություն (Տեսանյութ)
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից եւ Հայաստան-Սփյուռք կապերից: Դիտարկելով Ցեղասպանությանն առնչվող ընդհանուր եւ մասնավոր մոտեցումները՝ Սասունյանն ասաց, որ թեեւ ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը նորմալ է ընթանում, սակայն առանձնակի նվաճումներ կամ ձախողումներ չի գրանցել. «Հայաստանի կառավարությունն անկախացումից հետո իր գործը սկսել
Արծվիկ Մինասյան. «Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ, Օսկանյանի դեմ սկսված գործընթացը նախագահական ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն չի թողնելու: «Եվս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձեւավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, ու գլուխներս կախ կանգնելու ենք միջազգային իրավունքի տարրական սկզբունքները խախտելու առաջ»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Մինասյանը:
Հունգարացի փորձագետ. Հունգարիայի կառավարությունը պետք է հրաժարական տա
Այսօր «Հունգարիայի մտավորականության արձագանքը Սաֆարովի արտահանձնմանը» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին հունգարացիներ՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների փորձագետ Զոլտան Բիրոն, դասախոս, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը, IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանին: Փորձագետ Զոլտան Բիրոն նշեց, որ Հունգարիայի բնակչության մեծամասնությունը բացասաբար է վերաբերում այս
Ֆինանսական հաշտարար. Ավելի շատ բողոքում են ապահովագրական ընկերություններից (Տեսանյութ)
Եթե ֆինանսական կազմակերպության հետ կա խնդիր, արդյոք ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է հրապարակի այդ խնդիրն ու ֆինկազմակերպության անունը, միանշանակ` ոչ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ Նոր Զելանդիայի եւ Կանադայի ֆինանսական ոլորտի օմբուդսմենները «Մարրիոթ» հյուրանոցում ընթացող կոնֆերանսի ժամանակ: Իսկ թե ինչո՞ւ, այսպես ասած` «Naming
«Հ1»-ը խախտել է օրենքը՝ սկսած 2009 թվականից
Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: Ժյուրիի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց «Compass band»-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց «Հ1»-ի կողմից՝ 19:00-ին, այն դեպքում, երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ մրցույթի հայաստանյան եզրափակիչ
Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է
Հայտնի է WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը: Հայազգի բռնցքամարտիկը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեդի Բուդալայի (26-4, 11) հետ: Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա
Օսկար. հայկական ֆիլմն ունի 70 մրցակից
«Հոլիվուդ» լրատվականը գրում է, որ 2013թ. Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում մոտ 70 ֆիլմ է պայքարում, այդ թվում՝ Հայաստանից ներկայացված «Եթե բոլորը» ֆիլմը: Ֆիլմեր են ներկայացվել նաև Վրաստանից, Ուկրաինայից,Էստոնիայից, Լատվիայից, Ղրղըզստանից: Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդները կհայտարարվեն հունվարի 10-ին: Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում կլինի հինգ հավակնորդ, որոնք փետրվարի 24-ին կմասնակցեն մրցանակաբաշխությանը: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ
Ուժային կառույցներն ուժեղ են
Մայրաքաղաքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում կայացան «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի 4-րդ մրցափուլի չորս հանդիպումներ: Պաշտպանության նախարարության թիմը 11 անպատասխան գնդակ անցկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դարպասը, ոստիկանությունը 7:0 հաշվով առավելության հասավ մշակույթի նախարարության նկատմամբ, չոր հաշիվ` 3:0, գրանցվեց նաեւԿենտրոնական բանկ-ֆինանսների նախարարություն խաղում եւ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համառ
Բանակում գոմեշի մսի հայտնաբերման փաստով մեղադրանք է առաջադրվել
«Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի
Եռամսյակի խախտողները
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է հուլիս-սեպտեմբեր ամիսների այն պաշտոնյաների ցուցակները, որոնք խախտել են քաղաքացների տեղեկատվություն ստանալու իրավունքը: 1. Վիկտոր Մարտիրոսյան– «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ: 2. Սոնա Ղարիբյան–Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: 3. Կարեն Թամազյան–Լիցենզավորման գործակալության պետ: 4. Կարեն Խտրյան–Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ: 5.Աբրամ Բախչագուլյան– Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 6. Լիլյա Վարդգեսյան–
«Խորանի» անդամը հերքում է մեղադրանքները
Օրերս «Առավոտը» «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցու անդամ Անուշ Քոչարյանից նամակ ստացավ, որում նշվում էր. «Օգտվելով այն հանգամանքից, որ «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցի կազմակերպության հոգեւոր հովիվ Հրաչյա Խաչատրյանը բնակվում է Իսպանիայում, «ՄԵԼ» միացյալ երիտասարդական լիգա երիտասարդական շարժման ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, անհատական անձի պատվերով, որը կրում է զուտ անձնական վրեժխնդրության նպատակներ, Հրաչյա Խաչատրյանի անունից զրպարտիչ նյութեր է
Վահե Շահվերդյան. «Նման բան լինել չի կարող»
Բեմադրիչ Վահե Շահվերդյանը չի ցանկանում, որ «Թատերական Լոռին» իր անվան հետ կապվի Նախօրեին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ ավանդական «Թատերական Լոռի» փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրված էր սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հիշատակին: «Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979թ., իբրեւ ոչ պրոֆեսիոնալ թատերախմբերի ստուգատես: 2006-ից էլ փառատոնին մասնակցում են Հայաստանի եւ արտերկրի
«Վարդան Օսկանյանը չի նստելու»
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը եւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը քննարկում են օրերս ԵԽԽՎ-ի կողմից սահմանված «քաղբանտարկյալ» եզրույթի իրավաքաղաքական հետեւանքները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից: Տիգրան Տեր-Եսայան- Ինձ թվում է, որ առանց այդ սահմանման ավելի լավ էր, քան այն ընդունելուց հետո: Նախ՝ այդ սահմանումն
Ինչի է հասցրել քաղաքապետի սերը
«Առավոտը» ստացել է նամակ՝ կապված քաղաքապետի գործունեության մի դրվագի հետ: Տպագրում ենք այն առանց մեկնաբանության: Երեւանի այգիների վարձակալները դժգոհ են քաղաքապետ Տարոն Մարգարյանի խտրական վերաբերմունքից: Դժգոհության ողջ մեղավորը քաղաքապետի սերն է Սիրահարների այգու հանդեպ: Իսկ սիրո արտահայտությունը շատ պրակտիկ է. մեր ունեցած տեղեկություններով, ամսական 3-4 մլն դրամ է հատկացվում քաղաքապետարանի բյուջեից այգու պահպանության համար, ինչը
Ոչ փախստական է, ոչ ՀՀ քաղաքացի
Փախստականի կարգավիճակը ՀՀ-ում վերականգնելու հայցը մերժվեց Ռուսլան Բաբայանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ ՄՊԾ) մասին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի կողմից Ռուսլան Բաբայանի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին Մ-110- փ որոշումը եւ կայացնեն բարենպաստ ակտ՝ պարտավորեցնելով ՄՊԾ-ին վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Դատավարությունն անցկացվեց դատավոր Կարեն Ավետիսյանի
Կցումներ մարզային հիվանդանոցներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Մարզեր կատարած այցերի ընթացքում առկա խնդիրներին տեղում ծանոթանալով, նախարարը քայլեր է կատարում դրանց լուծումներ տալու նպատակով։ Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոցներ են շարք մտել, սակայն առ այսօր հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքային
Լռության ձայնը
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, վերջին շրջանի պաշտոնանկությունները, Սերժ Սարգսյանի տոնայնության կոշտացումը պայմանավորված են երեք հանգամանքներով՝ 1. նախընտրական շրջանի նախապատրաստությամբ, 2. Հայաստանի սոցիալական եւ ֆինանսատնտեսական ծանր իրավիճակով եւ հնարավոր բարդ հետեւանքներով, 3. որեւէ իշխանության պատասխանատվության անխուսափելիությամբ: Որքան էլ 1-ին եւ
«Գործարանները վաճառեին՝ Խնայդրամարկղի ավանդները տային»
Խորհրդային դրամարկղերում ի պահ տրված ավանդների վերադարձման հարցը մնում է ակտուալ: Այդ գումարները մենք վաստակել ենք ազնիվ աշխատանքի ու բազում զրկանքների գնով, որպեսզի ծերության տարիներին կարողանայինք հոգալ մեր կարիքները: Այդ մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք ռադիո-հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ մամուլի էջերում: Սակայն անցել է ավելի քան 20 տարի սովետական կարգերի փլուզումից, բայց այդ հարցն այդպես էլ
Կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի հերթական զոհը
Սիրիահայ Ավեդիս Կարագուլյանը քաղաքացու խանութի տարածքն իրացրել է ու պայմանագրով նախատեսված որեւէ պարտավորություն 7 տարի է՝ չի կատարում: Պետական գերակա շահ անվան տակ Հայաստանի Հանրապետությունն ինձ հետ 2005թ.-ի դեկտեմբերի 19-ին 25 ամսով կնքեց անշարժ գույքի փոխհատուցման համար եռակողմ պայմանագիր: Խանութիս գնորդը, իրացնողը եւ տարածք հատկացնողը հանդիսանում էր ՀՀ-ն: Այսինքն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության ես հրաժարվեցի Աբովյան
Բարենպաստ դասավորություն
Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ՝ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ
Ով դեմ է դասական ուղղագրությանը` տգետ է, ծույլ կամ ծախված
Կառաջադրվի՞ արդյոք Պարույր Հայրիկյանը առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ` դեռ հստակ չէ: «Իմ առաջադրումը ԱԻՄ-ի կողմից պաշտպանվեց եւ որոշում ընդունվեց, որ կսատարի, բայց ինձ իրավունք տվեց, որ ընթացքում ես ինքս կողմնորոշվեմ»: Նա «Պոստ Սկրիպտում» ակումբում հիշեցրեց, թե ինքն այն մարդն է, որ իր ազգային գաղափարների համար միայն պատահականորեն ամեն ինչ չի տվել` «մինչեւ հիմա էլ
Դավիթ Հարությունյան. «Այն, որ Վարդան Օսկանյանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում՝ միանշանակ է»
Այսօր ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ներկայացրեցին, թե ինչ հարցեր են քննարկվել այնտեղ ու ինչ արձագանքներ են ստացել: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը քաղբանտարկյալների սահմանման հարցի քվեարկությունից հետո եւս մեկ անգամ համոզվել է, որ ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից դարձել է շահերի կազմակերպություն. «Դա ակնհայտ դարձավ ընդամենը մեկ պատճառով, որ այն հավաքեց 89 կողմ եւ 89
Like-A-Hug. բաճկոն, որը գրկում է Facebook-ում ամեն like-ից հետո (Տեսանյութ)
Սոցիալական բաճկոն Like-A-Hug-ը ուռչում է ամեն անգամ, երբ դրա տիրոջ ընկերները նրա գրառումները հավանում են՝ like են դնում: Բաճկոնը ստեղծողների պնդմամբ, դա թույլ է տալիս մարդուն զգալ սոցիալական ցանցերում իր ընկերների աջակցությունը եւ սերը տարածության վրա: like a hug HR 1 2 from Melissa Chow on Vimeo. Գլխավոր















































