Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Այս հանդուրժողական մթնոլորտը հավանաբար ոմանց ձեռք չէր տալիս»

Այս պահին Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, բայց բժիշկները մանրամասներ չեն հաղորդում: Այստեղ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը լրագրողների հետ զրույցում Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը համարեց սադրանք: Հարցին՝ ում է ձեռնտու սադրելը, ասաց. «Չեմ կարող ասել: Համաձայնեք, որ ցանկացած տարբերակ չի կարելի բացառել: Բայց թե ում է ձեռնտու՝ կդժվարանամ ասել: Իսկ ինչու

Երևանի այգիներում նոր կառուցապատումները պետք է արգելվեն

Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն  Նշելով, որ չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար: Այսպես 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են ներկայացվել Մալիբու սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման նախագծերը, որոնք ոչ այլ ինչ

Հայրիկյանի դուստրը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նարեն նաեւ պատմեց, որ հարեւաններից մեկը նկատել է հոր դեմ ուղղված մահափորձ կատարողին: Նրա պատմելով՝ սեւ շորով եւ սեւ գլխարկով մարդասպանը Հայրիկյանին հետեւել է մինչեւ նկարահանման գնալը:

843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարա­րականի, ամփոփել է  խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։ Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից. 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել:  

«Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրենը մեղադրվում է շուրջ 600 մլն դրամ հափշտակելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Քրիստինե Պետրոսյանի դեմ գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ գրավատան գործունեություն իրականացնող «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրեն, միաժամանակ փաստացի տարադրամի փոխանակման գործունեություն իրականացնող Ք.Պետրոսյանը «առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, խաբեությամբ հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով՝ մատչելի գնով արտարժույթ,

ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսը մաղթում է Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում

Ինչպես բոլորը այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր: Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից  հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին:

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 31-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Մանուկ Ս.-ն, որը հունվարի 21-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Մանուկ Ս.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Արդեն կա՛ Աստված վերեւում

Երեկ հեչ չթողեցին քարոզարշավը վայելեմ։  Առաջին հոլովակը դեռ նոր էր սկսվել, Արամ Հարությունյանը դեռ նոր էր իրեն հատուկ հնչերանգով արտասանել «Սերժ Սարգսյան» անունը եւ պատրաստվում էր հերթական կոչը հղելու, դուռը ծեծեցին։ Բացեցի, երկու՝ վերացած դեմքով տիկնայք, ժպտալլուկ հետաքրքրվեցին՝ հավատո՞ւմ եմ արդյոք, որ վերեւում Աստված կա։ Անմիջապես չկողմնորոշվեցի՝ Եհովայի վկանե՞ր են, թե՞ թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզչականից,

Պարույր Հայրիկյանը կհաղթահարի նաև այս փորձությունը

 Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է սերմանելու վախի եւ անապահովության մթնոլորտ:          Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն  է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում

ԲՀԿ-ն մտահոգություն է հայտնում Հայրիկյանի հետ կատարվածի առթիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում: ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Չուգասզյան. «Հայրիկյանի վրա կրակելով` կրակում են Հայաստանի անկախության վրա» (Տեսանյութ)

Չուգասզյանը չի կիսում այն կարծիքը, թե կատարվածը մահափորձի իմիտացիա էր

ՊՆ. ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել

31.01.2013թ., ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության

Լարիսա Ալավերդյանը համոզված է` Հայրիկյանի դեմ մահափորձի հարցում բացառվում է իշխանություների գործոնը (Տեսանյութ)

Հասկանալի է, որ առաջինը պետք է բացառել իշխանություններին, սա նրանց համար վատ է եւ ձեռնտու չէ: Սա խառնակչություն է, որի մեջ շահագրգռված են մութ ուժեր:

Արման Մելիքյան. «Դեռ վաղ է հեռուն գնացող վարկածներ առաջարկել»

Արդյոք սա ուղիղ հարվա՞ծ չէ հենց իշխանությանն`ի դեմս գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Անկախ քաղաքական տարբեր ուժերի և գործիչների առկա փոխհարաբերություններից՝ պարոն Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պետք է հանգեցնի շատ որոշակի համախմբման, որպեսզի հանցագործության քաղաքական հետևանքները հնարավոր լինի համատեղ հաղթահարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Արդյոք սա ուղիղ հարվա՞ծ

Պարույր Հայրիկյանը՝ մինչեւ մահափորձը. «Ես ասել եմ, որ պայքարը պետք է շարունակել, ու պետք չէ սպանել մեզ»

– Իսկ ինչ-որ խոչընդոտների հանդիպե՞լ եք այս ժամանակահատվածում։

– Չէ, այդպես լուրջ բան չի եղել, մանր¬մունր գյադայություններ են ընդամենը, բայց որեւէ լուրջ բան չի եղել։

Պարույր Հայրիկյանին վիրահատում են

Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հրազենից վիրավորված  ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շտապօգնության  մեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների թվում,  րոպեներ անց, բժշկական կենտրոնում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նախարարն այցելել է տուժած քաղաքական գործչին, զրուցել նրա հետ, ապա լրագրողներին հայտնել,  որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում,

Ի՞նչ էին ասում նախկին թեկնածուները

Ընտրությունից ընտրություն երկիրը փոխվում է: Իսկ ինչպե՞ս են փոխվում թեկնածուները: Հարցազրույցները, որ տվել են նախագահի թեկնածուները նախորդ ընտրություններից առաջ, և որոնցից շատերը պահպանվել են Ա1+-ի տեսադարանում, ավելի քան հետաքրքիր են: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

ԳԵՎՈՐԻԿԻ ՕՐՀՆԵՐԳԸ

Ես հավատացել ու փոխվել եմ, Ոչ թե ձեւական, այլ՝ իսկականից: Ես հետեւորդն եմ քաջ Նժդեհի. Ոչ թե կինոյի, այլ՝ իսկականի:

Պարույր Հայրիկյանը վիրահատարանում է. Պետական ու քաղաքական գործիչները շարունակում են այցելել հիվանդանոց (Տեսանյութ)

Այս պահին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վիրահատարանում է: Այս մասին լրագրողներին ասաց Հայրիկյանին այցելության եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ այսօր իրեն  չի հաջողվել տեսնել Հայրիկյանին եւ հավելեց. «Սա հարված է ոչ թե իշխանությունների դեմ, այլ հայ ժողովրդի եւ մի անգամ դե յուրե նախագահ ունենալու դեմ: Ինչքան շուտ նա վերադառնա իր գործառույթին,

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը. Դեպքի վայրում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի

Հայաստանից հեռու՝ ապահով

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2012 թվականին 2011 թվականի համեմատ Հայաստանում նվազել է ծնված երեխաների թիվը, ավելացել է մահացությունը, աճել է ինքնասպանությունների թիվը, նվազել է ամուսնությունների թիվը։

Կրակոցն ուղղված էր Հայաստանի Հանրապետությանը, կամ ու՞մ կողմից էր թելադրված Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը

Նախագահի թեկնածուն հատուկ կարգավիճակ է և որոշակի գործընթացներ կասեցնելու կամ դանդաղեցնելու համար այդ քայլին կարող էր դիմել ցանկացած մեկը: Ակնհայտ է այն, որ հանցագործությունը անկախ դրդապատճառներից ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի, այլև ամբողջ հայկական հասարակության, պետականության դեմ:

«Ղարաբաղ» կոմիտեի օրոք եւ հիմա

Հայաստանում ութսունութին սկսվածն ու երկու-երեք տարի շարունակվածը հեղափոխություն համարելով` չենք կարող չնկատել, որ այդ հեղափոխության երևելիները` Վաչե Սարուխանյանից սկսած և Վազգեն Մանուկյանով ու մանավանդ Ռաֆայել Ղազարյանով վերջացրած, տվյալ հեղափոխության տարիներին ոչ երեսուն տարեկան էին և ոչ էլ մանավանդ քսանհինգ, և տվյալ հեղափոխության լիդերների շարքերում ընդհանրապես քսան կամ քսանհինգ տարեկաններ չկային, և տվյալ հեղափոխության լիդերներից ամենաջահելներն անգամ երեսունն անց մարդիկ էին:

Ցանկացողները կարող են գնալ, իրենց աչքով տեսնել Մուկուչյանին, նույնիսկ՝ շոշափել

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ստեղծված վիճակից ելք է փնտրում միայն Սերժ Սարգսյանը։ Մյուսները՝ մեկը հացադուլ է անում, մյուսն էս թարս մոմենտին կոշիկ է առնում կամ վարսավիրանոցներից դուրս չի գալիս, երրորդը սպառնում է թեկնածությունը հանել, չորրորդը ԱՄՆ նախագահներից ստացած պատվոգրերն է ցույց տալիս, հինգերորդը տոկոսախեղդ ու տերմինախեղդ է անում ողջ գյուղական ինտելիգենցիային, վեցերորդը հայտարարում

Գեւորգ Մհերյանի սպանության կասկածանքով ձերբակալված անձին խոստացել են ազգային հերոս դարձնել, եթե սպանությունը վերցնի իր վրա

Ճանապարհային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հաշվառման-քննական բաժնի պետ Արթուր Մարգարյանը փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով Ալիկ Սարգսյանի ցուցումով ձերբակալված Գրիգոր Իգիթյանին համոզել է, որ վերջինս սպանությունը վերցնի իր վրա: Ավելին` հավաստիացրել է, թե դրանից հետո  Գեւորգ Մհերյանին սպանողին կհերոսացնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը եւ ավելացրեց, որ Արթուր Մարգարյանն Ալիկ Սարգսյանի

Ամենաեռանդուն, տքնաջան եւ անքուն նախագահը. Սերժ Սարգսյանի նախընտրական նոր հոլովակը` վրդովմունքի եւ դժգոհությունների առիթ

Մարտի 1-ի դեպքերի, ընդդիմության ցույցերի, բնապահպանական ակցիաների և քաղաքացիական շարժումների կադրերով ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գովերգող խոսքերով նախընտրական գովազդային տեսահոլովակը, որտեղ նա ներկայացված է այդ բոլոր շարժումներում «քաղաքացիներին սատարող», հասարակության մեջ «համերաշխությունը վերականգնող» անձ, դժգոհությունների, վրդովմունքի ու քննարկումների ալիք է բարձրացրել: Բնապահպանները, ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքացիական շարժումների ակտիվիստները խիստ բացասական և «անգրագետ» են որակում

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջհամայնքային ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջհամայնքային ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների

Ինչու կրակեցին. համընդհանուր տարակուսանք

Իսկ գուցե այս կրակոցները դո՞ւրս են քաղաքականության ու տրամաբանության ծիրից, ու ինչ-որ մեկն այս կերպ ուղղակի Հերոստրատի փառքի է ձգտում՝ փորձելով իր անունը շաղկապել Հայաստանի նորագույն պատմության անշրջանցելի կերպարներից հատկապես Պարույր Հայրիկյանի անվանը:

Մահափորձ՝ պետականության դեմ

Հայաստանի նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը երեկ ցնցեց թեկնածուներից մեկի՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Բարեբախտաբար, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, և ամեն ինչ ավարտվել է ուսի շրջանում ստացած վնասվածքով: Հայրիկյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ենթարկվել է վիրահատության: Մարդկային զուտ այդ ասպեկտից դուրս, տեղի ունեցածն անկասկած ունի նաև քաղաքական չափազանց լուրջ կողմ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031