Օրվա լրահոսը
«Դեյլի սթար». որոշ սիրիահայեր զինվում են կառավարության կողմից
«Դեյլի սթար» թերթը անդրադարձել է սիրիահայերի խնդրին՝ նշելով, որ թեև նրանք քաղաքական առումով չեզոք դիրք են գրավել, բայց այնուամենայնիվ մղվում են քաղաքացիական պատերազմի մեջ: Թերթը գրում է, որ Հալեպի հայ բնակիչների և մեդիա ակտիվիստների հաղորդմամբ, որոշ քրիստոնյա խմբեր պատերազմում են քաղաքում: Որոշ աղբյուրներ թերթին հայտնել են, որ սիրիահայերի ղեկավարությունը հայ համայնքին զինելու կառավարության առաջարկը մերժել
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Վահանավանքի 1100-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Կապանում
Կապանի երկրագիտական թանգարանում «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը «Ճանապարհ» խորագիրը կրող «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված Վահանավանքի 1100-ամյակին, որը վանական համալիրին նվիրված միջոցառումների շարքի շարունակությունն էր: Մինչ այդ, Վահանավանքի 1100-ամյակին նվիրված գիտաժողով էր կազմակերպվել Երեւանում, որից հետո հրատարակվեց բուկլետ, որտեղ համապարփակ ներկայացված է վանական համալիրի
Վախթանգ Դարչինյանն ընդդեմ Լուիս Օռլանդո Դել Վալլեի (Տեսագրություն)
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ին Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ի Մաշանթաքեթ քաղաքում 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով` 99-91, 99-91, 96-94, հաղթել էր մինչ այդ պարտություն չունեցող պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեին եւ նվաճել Հյուսիսամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիայի (NABF) չեմպիոնի գոտին: Քանի որ այդ մենամարտից Հայաստանում ուղիղ հեռարձակում չէր եղել, ներկայացնում ենք տեսագրությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հակոբ Սանասարյան. «Պոչամբարները նպաստում են հրեշածնությանն ու մեռելածնությանը»
«Թեղուտի քանդող ծրագիրը հովանավորվում է պետության կողմից: Նախագահն ընդհանրապես չի պատասխանում մեր նամակներին, վարչապետն էլ, երբ նոր էր նշանակվել, սկզբում ոգեւորված էր այս խնդրով, հետո, երբ երեւի իմացավ ովքեր են Թեղուտի տերերը, խայտառակ ձեւով իրեն պահեց, հասկացանք, որ նա հարց լուծող չէ»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հանքարդյունաբերության օգուտները եւ վնասները Հայաստանում թեմայով ասուլիսի ժամանակ այսպիսի
Րաֆֆի Հովհաննիսյան. Վարդան Օսկանյանը պետք է պատասխան տա
«Վարդան Օսկանյանը դեռ քաղաքական եւ բարոյական գնահատական պետք է տա դիվանագիտական օրակարգ Մեղրիի տարբերակը բերելու, մադրիդյան սկզբունքները ընդունելու, «մարտի 1»-ի կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելու եւ դրանից բազմաթիվ անգամներ առաջ իր համաքաղաքացիների նկատմամբ անտարբերության կամ նրանց նկատմամբ հալածանքների հանդեպ անտաբերության հարցում: Ժողովրդավարության, ազգային շահի, մարդու իրավունքների առումով իմ հարգարժան հետնորդը պետք է պատասխան տա»,- «Սլաք» մամուլի
Սոցիոլոգ. «Իմ խնդիրը «Բարգավաճ Հայաստանին» PR անելը չէ»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն , սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սեպտեմբերի 21-22-ը հարցում է անցկացրել՝ ում է տեսնում հանրային կարծիքը ՀՀ նախագահի միասնական թեկնածուի դերում: Այն անցկացվել է բոլոր մարզերի 1600 ընտրական իրավունք ունեցողների շրջանում՝ համաչափ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակավայրի, որոնց գտնելու համար դիմել են 2650 հոգու, իսկ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով նրանց 40%-ը չի մասնակցել հարցմանը:
Ադրբեջանցիները դուրս են եկել հայկական ներկայացման ժամանակ
Սեպտեմբերի 3-9 Երեւանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը եւ միջազգային ղեկավար Արթուր Ղուկասյանը մասնակցել են Ռումինիայում կայացած «Թատերական դպրոցների միջազգային փառատոն»-ին եւ «Թատերական դպրոցների համաշխարհային կոնֆերանս»-ին: Այսօր Մշակույթի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը տեղեկացրեց, որ մասնակցության հիմնական նպատակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային կոնֆերանսը Հայաստան տեղափոխելն է: Իր
Աղվան Հովսեփյանը ակնարկում է, որ Օսկանյանը հյուրանոցներում ու ռեստորաններում է ծախսել փողերը
Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում նշեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ցուցմունք են տվել, որ այդ 1 մլն 400 հազար դոլարից տեղյակ չեն եղել, որը փոխանցված է եղել՝ բարեգործության նպատակով: Գլխավոր դատախազը վստահեցրեց. «Միջնորդությունը ներկայացված է միայն եւ միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ որեւէ կալանքի, ձերբակալության մասին չի խոսվում: Բանկային գաղտնիքից ելնելով՝ ես հիմա չեմ
Hurriyet Daily News. «Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու պայմանները նույնն են»
«Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունները բարելավեման նպատակով վերանայելու պայմանը, ինչպես նաև խոստացել է աջակցել պաղեստինյան հարցին: «Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխվի՝ մինչ Հայաստանը չտա այն, ինչ մեր եղբայր Ադրբեջանին է պատկանում , – ասել է Էրդողանը՝ հոկտեմբերի 30-ին իր գլխավորած «Արդարություն
Գլխավոր դատախազը հաստատում է՝ հանդիպել է Օսկանյանի ու Ծառուկյանի հետ, վերցրել փաստաթղթեր
«Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթասի» շահերը: Ամենեւին կարեւոր չէ, որ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ինչ մտերմական հարաբերությունների մեջ է Օսկանյանի հետ»,- այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը նշեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խնդրեց ճշտել՝ հանդիպում ունեցե՞լ է Օսկանյանի հետ, ինչպես եղել է մամուլում: Աղվան Հովսեփյանը հաստատեց. «Ոչ միայն հանդիպել ենք
Հեծանվորդը 10000 եվրո է հայթայթել, իսկ Մերձդնեստրում մի քանի եվրո պոկել են
57-ամյա Մարկ Բրունեն հեծանվով 2 ամիս առաջ դուրս էեկել Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքից, անցել ավելի քան 10 երկրների միջով (Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սոլովակիա, Հունգարիա, Թուրքիա եւ այլն)՝ Հայաստան հասնելու համար: Հոկտեմբերի 28-ին արդեն Վալանսի հետ քույրացած Իջեւան քաղաքում էր, իսկ այսօր՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նա հանդիպեց լրագրողների հետ: Պարոն Բրունեի հեծանվային արշավի նպատակը Շիրակամուտի
Փաշինյանը Աղվան Հովսեփյանին առաջարկում է Օսկանյանի անունը հանել՝ դնել Աղվան Հովսեփյան
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ներկայացրեց իր միջնորդագիրը: ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Օսկանյանի գործը քննվում ԱԱԾ քննչական վարչության կողմից, այլ ոչ թե նախորդ գումարման ԱԺ-ում ստեղծված բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նմանատիպ պարագաներում, հատուկ քննչական ծառայության կողմից: Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ դա եղել է իր կողմից, իր համաձայնությամբ. «Գլխավոր դատախազն իրավունք ունի քննությունը վերապահել
Բանակում չի ծառայել, սակայն գնդապետ է
Գրավոր դիմել էինք Տավուշի մարզպետին՝ խնդրելով հայտնել, թե ինքը զինվորական ի՞նչ կոչում ունի: Նախկինում տեղեկացրել ենք, որ սահմանամերձ Տավուշի մարզը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարզպետ Ղուլարյանը չի ծառայել խորհրդային բանակում, չի մասնակցել մերօրյա ազատամարտին (նրա պաշտոնական կենսագրականում այդ մասին խոսք չկա): Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է,
Ոստիկանությունը պատասխանում է «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությանը
Ի պատասխան այսօր «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության, թե ոստիկանությունը Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 29-ին որսագողության մեջ անմեղ մարդու է մեղադրում, ոստիկանությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ մեղադրյալ Նորիկ Սարգսյանն անձամբ է ոստիկանությանը պատմել հանցագործության մանրամասները: Նա խոստովանել է, որ մոտ մեկ տարի զբաղվում է արգելված որսով և որսամսի վաճառքով: Բացի այդ, Սարգսյանի կացարանում կատարված խուզարկության ժամանակ
Նախկին ԱԳ նախարար Հովհաննիսյանը պաշտպանեց նախկին ԱԳ նախարար Օսկանյանին
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ «Սլաք» ակումբում հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու չի մասնակցելու որպես մեղադրյալ նրան ներգրավելու միջնորդագրի քվեարկությանն ԱԺ-ում: Րաֆֆի Հովհաննիսյանն այս միջնորդագիրը համարում է նախընտրական եւ քաղաքական: «Ժառանգության» առաջնորդը նաեւ շեշտեց, թե պիտի Վարդան Օսկանյանը պատասխան տա մարտի 1-ի եւ մնացած հարցերի վերաբերյալ: Մանրամասները՝
Օսկանյանը եւ Խաչիկյանը` նույն ձեռքի տակ
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպանության գործը իր վրա է վերցրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման, Վազգեն Խաչիկյանը` պետական միջոցները յուրացնելու մեջ: Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ սա զուտ պատահականություն է եւ պիտի երկուսին էլ պաշտպանի: “Օսկանյանի գործն արդեն ստանձնել
Բախվել են 3 մեքենա
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-316», «ՎԱԶ-21074» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Հավաքների ազատությունը՝ ուղեցույցի միջոցով
Այսօր «Հավաքների ազատություն» թեմայով հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) նախաձեռնությամբ, շոշափվեցին Հայաստանում անցկացվող հավաքների իրավական կարգավորման մասին հարցեր, եւ ներկայացվեց նոր ուղեցույց, որը վերաբերվում է հավաքների ժամանակ իրականացվող ոստիկանության գործողություններին: ԳՄՀԸ, Հայաստանում «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ ուղեցույցը մշակվել
ԲՀԿ-ն ՀՀՇ-ի պես որոշեց վարվի
Արդեն սկսվել է ԱԺ նիստը: Այսօր պետք է քննարկվի ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մինչ նիստի աշխատանքները կսկսեին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունն այսօր ոչ մի քվեարկության չի մասնակցելու՝ բոյկոտելու են: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ԱԺ-ում դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ՀՀՇ-ն նույնպես որոշել
Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկումն ԱԺ-ում. ուղիղ հեռարձակում
a1plus on livestream.com. Broadcast Live Free
Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող փաստաթղթերը
Պատգամավոր Վարդան Օսկանյանի օգնականներին արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը: Նրանք ԱԺ-ի նիստերի դահլիճի մուտքի մոտ են փորձել պատգամավորներին բաժանել այդ փաթեթները: CIVILNET
18-ամյա զինվորը մահացել է ոչ մարտական պայմաններում
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀԿ-ականների քվեարկությունը խստագույնս վերահսկվելու է. Նաիրա
Այսօր ԱԺ-ում քննարկվելու եւ քվեարկության է դրվելու Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` դատախազի միջնորդությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի պատգամավորներին բաժանեն այն իրավական հիմնավորումները, որոնք «ջախջախում են ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը», սակայն ԱԺ նախագահը թույլ չի տվել նիստերի դահլիճում դրանք բաժանել: Եվ ԲՀԿ-ն որոշել է,
Արթուր Օսիկյան. «Եթե մարտի 1 կրկնվի, ապա ոստիկանությունը բարձր մակարդակի վրա է»
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ Հայաստանում ձեւավորվա՞ծ է խաղաղ հավաքներ անցկացնելու մշակույթ, թե՞ ոչ, նշեց. «Իհարկե ձեւավորված ասելը հարաբերական է այն առումով, որ օրենսդրությունն առկա է եւ գոնե վերջին շրջանում կարող եք տեսնել, որ ոստիկանության, կամ պետական մարմինների կողմից իրենց լիազորությունները կատարվել են: Իսկ ընդհանրապես՝ կարծում եմ, ժամանակ է պետք հասարակության,
Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը:Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 239 տեղ:
«Կարող ա՞ սխալ Վարդան ես ընտրել, Աղվա՛ն». ակցիա՝ ի պաշտպանություն Օսկանյանի (ֆոտոշարք եւ տեսանյութ)
ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ այս պահին ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ակցիա է իրականացվում: Մոտ 6 տասնյակ երիտասարդներ ԲՀԿ պատգամավորներին դիմավորում են ծափերով, իսկ ՀՀԿ պատգամավորներին՝ հարցադրմամբ՝ «Դուք հավատո՞ւմ եք, որ փոխվել եք», նաեւ սուլոցներով ու «ամոթ» գոռալով: Ոստիկաններն անընդհատ հորդորում են ԱԺ-ի մուտքը չփակել, հետ գնալ: Երիտասարդները պահանջում են արդարություն: Ի դեպ, այսօր նաեւ «Սիվիլիթաս»
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում,
Գյումրի. Անօթևանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում (Տեսանյութ)
Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մեր ուսումնասիրություններով և մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500: «Շիրակ կենտրոնը» տեսանյութեր պատաստելու և օգնություն տրամադրելու նպատակով
Արևուտի և Ցամաքասարի գործող գյուղապետերը վերընտրվել են
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի ղեկավարի ընտրություններում առանց այլընտրանքի վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ֆայզո Ամոյանը: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Ռոստամ Ալոյանը, ինքնաբացարկ էր հայտնել: Համայնքի 165 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 49-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 48, դեմ` 1 ընտրող: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության՝ նույն մարզի


















































