Օրվա լրահոսը

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը սպասում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու

«Այսօր առավոտյան ԵԽԽՎ Բյորոյի նիստում Հայաստանի պատվիրակությունը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Այդ մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Նա հիշեցրեց, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան

Պատգամավորները բոյկոտեցին էթիկայի հանձնաժողովի հրավերը

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներն այսօր բոյկոտեցին նաև Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերը: Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու նպատակով: «Ես ուզում եմ ընդգծել, որ Էթիկայի

Հայտնաբերել են դի

Հունվարի 18-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի 68 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1962 թ. ծնված Տակուշ Մանուչարովայի դին: *** Հունվարի 20-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել,

Ուժեղ քամի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում

Հունվարի 17-ի, ժամը 18.00-ի սահման­նե­րում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է ուժեղ քամի, որի հետևանքով վնասվել է. – Շինուհայր գյուղի մանկապարտեզի տանիքը` 100 քմ մակերեսով և երկփեղկ պատուհանը` 6 քմ, թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ և պոլիմերային կոշկեղենի գործարանի վարչական շենքի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել  տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի

Փլուզում շենքում

Հունվարի 18-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է  Սյունիքի մարզի դատաախազությանը պատկանող Գորիսի Օրբելյանների 12 շենքի 2-րդ հարկի միջնա­պատը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ փլուզվել է միջնապատը` 20 քմ մակերեսով, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված միջնորմասալերը: ԱԻՆ

Բանդիտիզմի գործով տուժողները բերման կենթարկվեն դատարան

Դատարանի որոշմամբ, փետրվարի 4-ի դատական նիստին բերման կենթարկվեն տուժողներ Կարեն Ջինանյանն ու Երվանդ Գրիգորյանը: Դատարանը դատական նիստին ներկայանալու ծանուցագրեր նորից կուղարկի Նապոլեոն և Միլենա Ազիզյաններին, Ատոմ Ղազազյանին, ովքեր, ըստ բժշկական փաստաթղթերի կամ հարազատների հայտարարության, առողջական պատճառով չեն կարողանում ներկայանալ դատարան:

Սերժ Սարգսյանին համեմատեց Երեւանի փողոցներում հարցեր պարզող կրիմինալ տղերքի հետ (Տեսանյութ)

«Անորոշությունից, անէությունից գալ ու ասել՝ վաղը նախագահ եմ դառնալու, մի քիչ դժվար երեւույթ է: Նախագահ են դառնում թիմով, անցած ճանապարհով եւ ոչ թե իշխանություններին քննադատելով»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր Aravot.am-ը իշխանություններին քննադատող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ նախագահի այս ասածներն իրեն վերագրո՞ւմ է ու արդյոք համաձա՞յն է նախագահի

Մակեյանի տպավորությունը կարող է եւ խաբուսիկ լինել

«Այս պահին ընտրություն չկա: Սա իմիտացիա է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը չի սատարում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկին, մասնավորաբար, Հրանտ Բագրատյանին, Մակեյանն աաց, որ ՀԱԿ-ի փոխարեն չի կարող պատասխաններ տալ, բայց իրենք դիմել են կուսակիցներին, որ ազատ են իրենց ընտրության կամ որեւէ մեկին սատարելու

Դավիթ Գյուրջինյան. Շտեմարանը պետք է խո՛-տա՛-նե՛լ

Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանից հետաքրքրվեց՝ վստա՞հ է, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի անորակ շտեմարանի դեմ պայքարն արդյունք կտա: «Մենք դառը փորձ ունենք, որ  նույնիսկ համաժողովրդական ընդվզման եւ բողոքի դեպքում մեր կրթական ոլորտի իշխանավորները կարող են շատ հանգիստ մի 30 առաջադրանք խոտանել կամ վերանայել ու ասել, որ ստեղծվել

«Ժողովրդավարական հայրենիքի» օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չկա (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կրկին անդրադարձավ կուսակցությունում ստեղծված իրավիճակին, կուսակցության նախագահի տեղակալ Ղուկաս Մեհրաբյանի՝ իր համար զարմանալի գործողություններին: Մակեյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը նոր չէ, որ ՀԱԿ-ին բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է անում: Դա արդեն մեկ տարվա պատմություն ունի ու ներկայացրեց փաստաթղթերի խրոնիկան, որը ներառում է սկանդալային

Սպան մեղադրվում է Պոլանսկուն նկարելու համար (Տեսանյութ)

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի մատուցմամբ, ձերբակալվել է կամբոջացի մի բանտային ծառայող՝ Կամբոջայի կալանավայրերից մեկում պահվող ռուս գործարար Սերգեյ Պոլանսկուն գաղտնի նկարելու համար: Տեսագրությունը, որ շաբաթ օրն արդեն հայտնվել էր համացանցում, առգրավված է, իսկ սպային ծառայողական լիազորությունները վերազանցելու մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է դատապարտյալին գաղտնի տեսագրելու եւ տեսագրությունները արտասահմանյան լրատվամիջոցներին տրամադրելու համար: 3 րոպեանոց տեսագրության մեջ

Վարդան Սեդրակյանի խոսքով՝ նախընտրական շտաբները «բլոտ» խաղալու տեղեր են (Տեսանյութ)

Այսօր «Արմատ» ակումբում նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը խոսելով իր քարոզարշավի մասին, ասաց, որ նախորդ շաբաթ կարեւոր իրադարձություններ եղան, թեկնածուները որոշել էին իրենց քարոզարշավներն անցկացնել նաեւ Հայաստանից դուրս. «Մեր թեկնածուները լուրջ քարոզարշավ անցկացրեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում, իսկ թեկնածուներից մեկն էլ, որը մտել է քարոզարշավ՝ հույս ունենալով հետագայում ստանալ իր երազած արտգործնախարարի պաշտոնի  դերի մեջ,

Րաֆֆի Հովհաննիսյանի օրիգինալ քարոզարշավը մեկնարկեց

Քիչ առաջ Օպերայից մեկնարկեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Ժառանգականները հայտարարել էին, որ քարոզարշավին անակնկալ է լինելու: Անակնկալն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբ չի ունենալու: Իր նախընտրական շտաբները լինելու են նրա լուսանկարներով մեքենաներ, որոնք տեղում չեն մնալու, շրջելու են ամենուր: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ շատ ակտիվ քարոզարշավ է սպասվելու.

Շուտով մեքենաների մգեցված ապակիներն էլ կստուգեն

Երիտասարդությունը մի փոքր ավելի կարգ ու կանոնով է՝ երթեւեկության մեջ: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նրա ներկայացմամբ՝ այն կարծիքը, որ երթեւեկության կանոնների խախտումներ ավելի շատ կին վարորդներն են կատարում, դա սուբյեկտիվ կարծիք է, իսկ իրականում, ըստ Արսեն Արշակյանի, կին վարորդներն ավելի կարգապահ են, ավելի ուշադիր են, կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային

Նախագահի թեկնածուն քարոզարշավը սկսեց հացադուլով (Տեսանյութ)

Այսօր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար սկսվեց գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլով: «Իշխանություններից պահանջում եմ ապահովեն քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը: Դիմել եմ պետությանը, որ քաղաքացիների առջեւ իր պարտականությունը կատարի: Վստահ եմ, որ իրավունքը օրենքից ավելի բարձր կատեգորիա չէ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը: Նա նորից կրկնեց, որ բավարարված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ իր դիմումի

ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին. «Թեժ գիծը» գործում է

ՀՀ Նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ ենք անում նախընտրական փուլում կազմակերպվելիք ընտրողների հետ հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող «Թեժ գիծ»՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70: ՀՀ ոստիկանություն

Փրկել են 3850 կնոջ կյանք

Մի քանի ամիս առաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղադրված թվայնացված մամոգրաֆների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ ախտորոշել քաղցկեղ հիվանդությունը ու ավելի շուտ սկսել բուժումը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Դարի չարիք համարվող քաղցկեղը հնարավոր չէ բուժել, այն միայն հնարավոր է կանխարգելել»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը` նկատելով, որ հիվանդության

ՀՀԿ պատգամավորը շոյվել է Վրաստանի վարչապետի վերաբերմունքից (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով Ջավախքից Տաճատ Վարդապետյանը շոյվել է Վրաստանի վարչապետի բարյացակամ վերաբերմունքից: Օրեր առաջ կառավարությունում Վրաստանի ու Հայաստանի վարչապետների հանդիպումից շատ բան է հասկացել: «Մոտեցա Վրաստանի վարչապետին, շնորհակալություն հայտնեցի նախընտրական խոստումների համար, դրանք դեռ չեն կատարվել, բայց այն բարյացակամ վերաբերմունքը, որ նկատեցի, շատ շոյեց: Հույս հայտնեցի, որ անպայման այդ խոստումները կիրականանան: Վարչապետն էլ

Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին. «Կլինեն հետընտրական անկանխատեսելի զարգացումներ»

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Օպերայում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ պատասխանեց նաեւ լրագրողների  հարցերին: Անդրադառնալով իր նամակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Եթե որեւէ մեկը, որեւէ մարզպետ, շտաբի պետ, գյուղապետ, ոստիկան, կուղղորդվի դեպի խախտում, ահաբեկում մեր քաղաքացիներին, այդ ընտրությունն արդեն գոյություն չի ունենալու, վերջացած կլինի: Ես սպասում եմ պատասխանին եւ հույս եմ տածում, որ մինչեւ

Էպոսագետը պահանջում է Սերժ Սարգսյանի «советский паспорт»-ը

«Արմատ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ, այսօր էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, կրկին անդրադառնալով Սերժ Սարգսյանի անվանը, ասաց. «Բոլորը շատ ծանր էին տանում, որ ես նրան անվանեցի Սերժիկ Սարգսյան, ճիշտ է՝ նա ոչինչ չպատասխանեց, բայց փոխարենը Հ1-ը մեծ պլանով ցույց տվեց անձնագիրը, որտեղ գրված էր Սերժ Սարգսյան: Ութ թեկնածուներից միայն նա արժանացավ այդ բախտին: Բայց խորհուրդ

«Ռուսական կինոյի 60 %-ը հայեր են». Կարեն Շահնազարով

«Սա իմ առաջին ֆիլմն է, որը պատերազմի թեմայով է: Նկարահանել նման ֆիլմ՝ մեծ արկած էր ինձ համար, առաջին հերթին ինձ գրավեց պատմությունը՝ նորություն տեսա դրա մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպիտակ վագր» ֆիլմի մասին նշեց կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը: Հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի

«Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությունում, նախնական տեղեկություններով, պայթել է ամյակի տարան

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության գազի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 9։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության գազի արտադրամասում, նախնական տեղեկություններով պայթել է ամյակի

Րաֆֆին՝ Անդրիասին փոխանցում է հացադուլի սեփական փորձը ու կոչ անում հետ կանգնել

«Ես անպայման կայցելեմ Անդրիասին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Ես կոչ եմ անում, որ նա չդիմի հացադուլի: Սեփական փորձից կարող եմ ասել, որ իմ հետագծով այնքան էլ դժվար չէ 15 օրը վերածել 30-ի, բայց պետք է, որ ՀՀ քաղաքացիները իրենց ընտրարշավով, որպես բանական մասնակիցներ, սեփական առողջությունը հարվածի տակ չդնել:

«Մեկ կամ երկու օրը մեկ քննություն ենք հանձնում ու չենք հասցնում հաջորդին պատրաստվել». Քննությունը ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում

Այսօր առավոտյան ժամը 10-ից ԵՊՀ Միջազգային հարաբերություններ եւ Հանրային կառավարում բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները քննություն էին հանձնում Կորպորատիվ կառավարում առարկայից: Ուսանողներից Արթուր Արեգյանը խոստովանում է՝ քննությանը լավ է պատրաստվել, սակայն ակնկալում է դրական գնահատական: Ինչպես ինքն ասաց, դասախոսը օբյեկտիվորեն է մոտնում ուսանողներին. «Մինչեւ այսօր տված քննություններից դժգոհություն չունեմ: Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո»:

Պարզաբանում. վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար: ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրություն

Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն ու իրականությունը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին օրը Նոյեմբերյանի քաղաքի նախկին կենցաղի տան ճակատին փակցրին Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսով մեծ պաստառ: Նախագահի այլ թեկնածուների նախընտրական պաստառներ սահմանամերձ քաղաքում դեռ փակցված չեն: Մինչ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով պաստառը փակցվում էր, դիմացի մայթին հավաքված նոյեմբերյանցիները խոսում էին, որ իրենց սոցիալական վիճակն անապահով է , թոշակները եւ նպաստները

Ջիլիզա. Դպրոցում 4 դասարան չի գործում

Հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղի դպրոցում սովորում է ընդամենը 17 աշակերտ: Նրանցից 5-ը միեւնույն ընտանիքից են: Այս տարի ունենալու են երկու շրջանավարտ: Առաջին դասարանցիների սպասում են 2014-ին: Գյուղի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյանը նշեց,  որ  մի քանի առարկայական մասնագետների պակաս ունեն: «Այսօր դպրոցում չի դասավանդվում ոչ մի օտար լեզու եւ ֆիզիկա: Հայտարարություն

Նաիրայի կորստով մի պայծառ լույս մարեց հայ լրագրողական ընտանիքում

Խորը կսկիծով ընդունեցի «Առավոտ» օրաթերթի թղթակցի՝ Նաիրա Մամիկոնյանի, հրաշալի մարդու, պրոֆեսիոնալ, արդարամիտ ու սկզբունքային  լրագրողի անժամանակ մահվան մասին լուրը: Նաիրայի կորստով մի պայծառ լույս մարեց հայ լրագրողական  ընտանիքում: Ցավում եմ և իմ ցավակցությունը հայտնում Նաիրա Մամիկոնյանի մտերիմներին, հարազատներին ու գործընկերներին: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյան

Կյանքին հրաժեշտ տվեց Նաիրա Մամիկոնյանը

Այսօր` հունվարի 20-ին,  մահացել է  «Առավոտ»-ի  առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը: Փայլուն  լրագրող, հավատարիմ ընկեր,  հուսալի գործընկեր  Նաիրայի  հիշատակը  ընդմիշտ կմնա մեր սրտերում: Հոգեհանգիստը հունվարի 21-ին Երեւան, Նորքի չորրորդ զանգված, Հովհաննիսյան 12, բնակարան 34 հասցեում: Հուղարկավորությունը հունվարի 22-ին, ժամը 14:00-ին նույն հասցեից:

Նախագահի թեկնածուի վարչական հայցը մերժվեց

ՀՀ վարչական դատարանը դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ եւ 4 դատավորների մասնակցությամբ այսօր մերժեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված «Մամուլի ազգային ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանի հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Թեկնածուն պահանջել էր, որպեսզի անվավեր ճանաչվի ԿԸՀ այն որոշումը, որով մերժել էին իրեն ՀՀ նախագահի թեկնածու գրանցել եւ դատարանին խնդրել էր նաեւ,որպեսզի ԿԸՀ-ին պարտավորեցնի գրանցել իրեն ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031