Օրվա լրահոսը

Ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան

Բազմիցս առիթներ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի քաղաքական կյանքում կատարվող գործընթացները վաղուց դուրս են քաղաքականության տրամաբանությունից: Սակայն, եթե նախկինում քաղաքական տրամաբանությունից դուրս էին գործում հիմնականում իշխանական ուժերը, ապա ներկայումս դա դարձել է նաև ընդդիմադիր դաշտի բնորոշիչը: Խորհրդարանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններում դրա լավագույն ապացույցն էր: Այդ ուժերը տարբեր պատճառներով հայտնվեցին

Անցած հինգ տարիները ջնջում է

Հայաստանի հանրապետությունը փաստորեն ունի նորալլուկ նախագահի թեկնածու։ Չկարծեք, թե խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ առաջին անգամ իր բաղձանքին հասած, եւ նախագահի թեկնածու դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է։ Ոչ։ ՀՀ նորալլուկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Այս օրերին քարոզարշավի մեկնարկին զուգընթաց բացվել է թեկնածու Սարգսյանի պաշտոնական կայքը՝ serzhsargsyan.am։ Եւ ուրեմն այս կայքում, որտեղ կան տարբեր բաժիններ,

Անդրիաս Ղուկասյանի փիառը գրագետ է կառուցված

«Հպարտ եմ քո քաղաքացիական նախաձեռնությամբ, որ դու տանը չնստեցիր ու դուրս եկար պայքարի։ Դու վայելում ես իմ զորակցությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ռադիոհայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանին, որը սառչում էր Ակադեմիայի շենքի մոտ եւ տեսախցիկների օբյեկտիվում մի քիչ կապտած էր երեւում, ինչը, սակայն, չէր խանգարում նրան մնալ ամենագեղեցկադեմ թեկնածուն։ Իր քարոզարշավն Անդրիասը սկսեց հացադուլով։ «Անդրիաս» պրոյեկտի բոլոր

Հայկական «ֆուռերը» եւ վրացական քարշակները

Հայկական բեռնատարները ստիպված են օգտվել այդ ծառայությունից

Վարչական դատարանը նյութական միջոցների բռնագանձման վճիռ էր կայացրել «Ազգ»-ի դեմ

Կամքից անկախ պատճառներով ձգձգվեց մեր թերթի ամանորյա «արձակուրդը»: Պատճառըՙ հարկային իսկապես ծանր պարտավորությունները նյութական համապատասխան միջոցների չգոյության պատճառով համարժեք չկատարելու համար դեռեւս հունիս ամսին «Ազգի» դեմ վարչական դատարանում գործ է հարուցված եղել պետեկամուտների կոմիտեի կողմից: Վարչական դատարանը, արդեն հուլիս ամսին, առանց թերթին պատշաճ կերպով ծանուցելու, այսինքն պատասխանող կողմի բացակայության պայմաններում, նյութական միջոցների բռնագանձման վճիռ է

Գավառի քամիները հետ են բերում 90-ականները

Երկու օր է արդեն, ինչ Գավառի որոշ թաղամասերում, երեկոյան ժամերին լույսերը կտրում են: Պատճառը քամիներն են: Մինչև լույսերը կմիացնեն, որը, սովորաբար, լինում է կեսգիշերին մոտ՝ օգտագործում ենք այդ տանը փրկություն և լույսի աղբյուր դարձավ տատիկիս պահած, դեռ «մութ ու ցուրտ» տարիներից մինչև հիմա հավատարիմ ծառայող «լամպը»նավթը, որն ավելի քան կեսդարյա հնությւոն ունի:  Տպավորություն է, որ վերադարձել ենք

Էպոսագետ. «Մի երկու բաժակ խմեմ, նոր էդ հարցը տուր»

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը «վեպ գրելու», այսինքն՝ ծրագիր գրելու ցանկություն չունի։ «Ձեր տանը «Սասունցի Դավիթ» էպոս չկա՞,- զարմացավ մեր թեկնածուն։- Դա էլ իմ ծրագիրն է»։ Իր նախընտրական բուկլետներն ու թռուցիկներն էլ պատրաստվում է ներկայացնել փետրվարի 1-ից։ «Որովհետեւ մյուս թեկնածուները շատ հետ են մնում ինձանից, դա մի քանի լրատվական կայքի՝ «Առավոտ», «Մարդիկ», հարցումներն են ասում,

Պատասխանի ժամանակը

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտում նախագահի թեկնածուները սկսել են իրենց արշավը հանրության գլխով մեկ և փորձում են համոզել, որ հենց իրենք են այն մարդիկ, ովքեր Հայաստանը փոխելու են և դարձնելու են ավելի լավը, ովքեր պայքարելու են Հայաստանում իշխող ռեժիմի դեմ և վերացնելու են այն, և մինչ այսպես ասած` նախկին «միասնականները» հանրությանը «ծիկ» են անում իրենց անզորության

Ինչ-որ միջոցառումների շարք

2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը երկու օր շուտ տվեց Սերժ Սարգսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցով: Չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փորձելով ապացուցել, որ սպասվում են մրցակցային և ազատ ու արդար ընտրություններ, իրականությունը և հանրային ընկալումը բոլորովին այլ է: Նույնիսկ առանց մասնագիտացված սոցիոլոգիական հետազոտություն իրականացնելու ակնհայտ է, որ քաղաքացիների սպասումները երկրի կարևորագույն պաշտոնի

Փլուզվել են դպրոցի կառուցատարրերը

Հունվարի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում ձյան ծանրությունից փլուզվել են Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի դպրոցի տանիքի կառուցատարրերը` մոտ 200 քմ մակերեսով: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: ԱԻՆ

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլորավտոճանապարհները, լեռնանցքներըհիմնականում անցանելի են, տեղ-տեղառկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Լոռումարզի Տաշիրի տարածաշրջանիմիջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ԱԻՆ

Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ավան վարչական համայնքում առաջին նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Հայաստանի դեմոգրաֆիական վիճակին եւ դրանով պայմանավորված խնդիրներին վերաբերվող հարցին: Նա անդրադարձավ ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգին, որը, իշխանությունների կարծիքով, լուծումներ է առաջարկելու տվյալ խնդիրներին: Հիշեցնենք, որ այդ օրենքին` ընդունված տեսքով, խորհրդարանական քննարկումների ժամանակ դեմ արտահայտվեցին ընդդիմադիր ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները: ՀԱԿ

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատուն լրագրողների ներողամտությունն է հայցում

Հարգելի՛ լրագրողներ, Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձևաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց: Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր

Սերժ Սարգսյան. «Բարի երեկո` ակադեմիկոս»

Երեւանի Ավան վարչական համայնքում, որտեղ այսօր իր առաջին նախընտրական հանդիպումն ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եկել էր լսելու քաղաքացիների «խրատը»: Մինչ այդ թեկնածուն ասաց, որ չափազանց կարեւորում է հանրության աջակցությունը` մեզանում առկա խնդիրները լուծելու համար: Նա սին համարեց տարածված թեզը, թե նախագահները կարող են ամեն ինչ, ասաց, որ հանրության աջակցությունը ցանկացած նախագահի

«Գյուղապետն ո՞վ ա, որ ինձ գա ասի՝ սրան ընտրի» (Տեսանյութ)

Այսօր Վերին Արտաշատ գյուղում Հրանտ Բագրատյանի քարոզարշավից հետո մենք գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե նախագահի թեկնածուին հաջողվե՞ց համոզել, որ իրեն ընտրեն: Նրանցից մեկը վստահեցրեց, որ ինքն արմատական ընդդիմություն է միշտ եղել եւ անկաշառ մարդ լինելով՝ կմնա այդպիսին. «Հավատում եմ ճշմարիտ խոսքին: Առայժմ չգիտեմ՝ ում եմ ընտրելու: Միայն ընդդիմությանը, իհարկե»: Թե ում են համարում ընդդիմության ներկայացուցիչ՝ արտաշատցիները պատասխանեցին՝

Կա՞ ապացույց, որ ընդդիմությունն է Մարտի 1-ին բռնություններ կազմակերպել

Հունվարի 20-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անդրադարձը 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին լայնորեն քննարկվում է համացանցում։ Հարցին, թե նա ինչպիսի՞ ջանքեր կգործադրի, որպեսզի նման բան չկրկնվի մեր իրականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր․ «Այո՛, անձնապես ես ծանր եմ տարել, բայց ես չեմ համարում, որ հասարակության, պետության կայունության միակ

Սերժ Սարգսյան. «Թուրքերը չե՞ն հասկանում, թե՞ ինձ խղճում են»

Այսօր Ավան վարչական համայնքում նախընտրական առաջին հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հարցին, ասաց. «Որ ասեմ` ծրագիր չունեմ, կարող է տարօրինակ թվալ»: Հետո նախագահի թեկնածուն բացատրեց, որ խոսքը տեսանելի ապագայում նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին է: Նա մեկ անգամ եվս կրկնեց, որ եթե թուրքական կողմը տրամաբանական ժամկետներում չվերանայի իր

Դինքի գործը՝ Թուրքիայում ներիշխանական պայքարի պատճառ

Հրանտի Դինքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Ֆեթհիյե Չեթինը պնդում է, որ Թուրքիայի ուժային կառույցները տեղեկացված են եղել «Ակոս»-ի խմբագրի հնարավոր սպանության մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործությունը կանխելու համար։ Այդ մասին Չեթինն ասել է Zaman օրաթերթին տված հարցազրույցում։ «Դեռ դատավարության ընթացքում մենք պաշտոնական նամակ ուղարկեցինք Ազգային հետախուզական կազմակերպություն՝ MIT, խնդրելով տրամադրել Դինքի սպանության

Ցավակցում ենք

Խոր ափսոսանքով տեղեկացանք մեր գործընկերոջ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան մասին։ Նաիրա Մամիկոնյանը անաչառ և սկզբունքային լրագրող էր, մեր ժամանակի հմուտ ու փորձառու լրագրողներից, ուներ մասնագիտական հիմնավոր գիտելիքներ, ինքնատիպ գրիչ և հրատապ ու օրախնդիր հիմնահարցերին   բարեխղճորեն հետամուտ լինելու կարողություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի ընտանիքին,

Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը` երիտասարդների հետ (Տեսանյութ)

  Ավանի մշակույթի տանը ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր առաջին նախընտրական հանդիպումը ունեցավ ընտրողների հետ: Մշակույթի տան դիմաց նրան դիմավորեցին ավանաբնակ կարկառուն ՀՀԿ-ականները` նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրա աներորդի` նորաթուխ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Ավան վարչատարածքային շրջանի ղեկավարը եւ նրանց ստորադաս ՀՀԿ-ականներ: Մշակույթի տան

Հայրիկյանին չեն ներում՝ նվեր ստացած զենքի համար (Տեսանյութ)

«Միլիոն տոկոսով Րաֆֆու կողմն եմ, իրա կողքը կանգնած եմ, բայց կուսակցության անդամ չեմ: Իրա գաղափարով, իրա ամեն ինչով ինձ դուր է գալիս: Ազնիվ մարդ, խելքը գլխին մարդ: Նա ոչ մի բանի կարիք չունի: Տեսել ենք գործն էլ, իր կարիքներն էլ: Հիմիկվա թալանչիների նման…քարն ու փետն էլ ծախեցին, վաճառեցին: Սրանք արդեն չոքացրել են ժողովրդին: Միշտ ծանրությունը

Փայտի գործով աճարկուտյան եռյակը դատապարտվեց

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վարդգես Ռեւազյանին  մեղադրանք էր  առաջադրվել , որ  նա  2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ Գետաշենի անտառպետության անտառամասից ապօրինի կերպով հատել է 366  հազար 750 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 1 միլիոն 100 հազար 250 դրամ նյութական վնասով թաց կանգուն ծառեր: Նույն  գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Սասուն Մելիքյանին մեղադրանք էր առաջադրվել,

Լյուդմիլա Սարգսյան. «Եթե Սոս Գիմիշյանն է Կոնգրեսը…»

Հայ Ազգային Կոնգրեսը չունի մեխանիզմներ, որոնց շնորհիվ քաղխորհրդից կարող է հեռացնել Պետրոս Մակեյանին եւ Սոս Գիմիշյանին,-այսօր «Ա1+»-ին տեղեկացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Այնուամենայնիվ, ճիշտը, ըստ տիկին Սարգսյանի, նրանց հետ աշխատանքը շարունակելն է, որովհետեւ, «միգուցե եւ իրենց հոգու խորքում իրենք ազնիվ են»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Թուրքից վերան ազգ ենք». մինչ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի գլխավոր դերակատարը վրդովվում է, մասնագետները նշում են` «հումորն անառիթ չէ»

«Առաջին անգամ եմ տեսնում աշխարհում, որ մի բանը չտեսած` ուզում են քննադատել»,- «Մեդիալաբին» ասում է PR մասնագետ Կարեն Քոչարյանը`հակադարձելով այն կարծիքին, թե չափից ավելի գովազդը հանգեցրել է հակագովազդի: Ֆիլմում Գարեգին Նժդեհին մարմնավորած գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը, ստեղծված իրավիճակից վրդովված և զարմացած, հարց է ուղղում՝ ինչպե՞ս կարելի է առանց ֆիլմը դիտելու գովազդի միջոցով դատողություններ անել: «Ես

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը

Հունվարի 21-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց

Սամվել Բալասանյանի հայտարարությունը նախագահական ընտրությունների առնչությամբ

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը,

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավն այսօր մեկնարկել է իրեն սատարող ակտիվիստների հետ հանդիպմամբ։ Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի պրեմիերան: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է երգի ստեղծման պատմությունը, բեմահարթակ է հրավիրվել հեղինակը` կոմպոզիտոր-իրավաբան Ալբերտ Աբգարյանը, ով ընդգծել է, որ իր ստեղծագործությունը, որն իր համար անակնկալ ձևով դարձել է ՀՀ Նախագահի թեկնածու

Հաշտության համաձայնագիր կկնքվի, եթե Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, որը դատարանի հայցադիմումին ի պատասխան դիմում էր ներկայացրել և խնդրել, որ նախնական նիստը հետաձգվի կամ

Պատահար Վանաձորում. ԱՆ-ն աշխատանքներ է իրականացնում (Տեսանյութ)

Հունվարի 21-ին, ժամը 0945-ին Վանաձորում «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության տարածքում ամոնիակի արտադրամասում փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից համայցներ են կատարվել «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական և նախադպրոցական հիմնարկներում` հարցման միջոցով, բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի

Լրագրողներին խնդրեցին հեռանալ Սերժ Սարգսյանի հանդիպումից

Ավանի մշակույթի տանը այսօր ժամը 19-ին մեկնարկեց ու դեռ ընթանում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավային հանդիպումը: Հանդիպումից երեսուն րոպե անց լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը՝ պատճառաբանելով, որ այդքան էր նախատեսված լրագրողների ներկայությունը: ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրեցին լքել նաեւ մշակույթի տան տարածքը: Լրագրողներից մեկին, որն Ավանի բնակիչ է՝ նույնպես չթույլատրեցին ներկա գտնվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031